տևորդ էր և ԱՄՆ–ի ճարտարապետության մեջ «անտիկ վերածնության» հիմնադիրը։ Համագործակցել է ֆրանս․ ճարտարապետներ Շ․ Լ․ Կլերիսոյի և Բ․ Լատրոբի հետ, ուղղություն տվել Վաշինգտոնի հատակագծման ու ԱՄՆ–ի Կապիտոլիումի նախագծման աշխատանքներին։ Հեղինակ է մի շարք հասարակական շենքերի և առանձնատների Վիրջինիայում, հայտնի են Մոնտիչելլոյի նրա առանձնատունը Շառլոտսվիլի մոտ (1769–84, վերակառուցվել է 1796–1809-ին), Ռիչմոնդի Կապիտոլիումը (1785–87), Վիրջինիայի համալսարանը Շառլոտսվիլում (1818–1826) Ան։
ԱՄՆ–ի առաջադիմական ուժերը օգտագործում են Ջ–ի լավագույն ավանդույթները խաղաղության և դեմոկրատիայի համար պայքարում։
ՋԻԲՐԱԼԹԱՐ (Gibraltar), տերիտորիա Պիրենեյան թերակղզու հվ–ում, Ջիբրալթարի նեղուցի մոտ։ Ընդգրկում է ժայռոտ (մինչե 425 մ բարձրությամբ) թերակղզին և ժայռերը Պիրենեյան թերակղզուն միացնող ավազոտ պարանոցը։ Բրիտ․ տիրույթ է (XVIII դ․ սկզբից), նրա ռազմածովային և օդային բազան։ Չեզոք գոտիով բաժանվում է իսպ․ Լա Լինեա քաղաքից։ Տարածությունը 6,5 կմ2 է, բն․ 32 հզ․ (1981)։ Արհեստական նավահանգիստ է տարանցիկ նավերի համար։ Կան նավանորոգարաններ, նավթապահեստներ, բնակչությանը և կայազորին սպասարկող ձեռնարկություններ։ Զարգացած է տուրիզմը։ Հայտնի է եղել դեռես հին հույների և հռոմեացիների ժամանակից Կալպե անունով։
ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՆԵՂՈՒՑ, նեղուց Պիրենեյան թերակղզու հվ․ վերջավորության և Աֆրիկայի հս–արմ․ ծայրամասի միջև։ Միացնում է Միջերկրական ծովը Ատլանտյան օվկիանոսի հետ։ Երկարությունը 65 կմ է, լայնությունը՝ 14–44 կմ, առավելագույն խորությունը՝ 1181 մ։ Հս․ ափին է Ջիբրալթարի ժայռը, հվ․ ափին՝ Մուսա զանգվածը (հնում՝ Հերկուլեսյան սյուներ)։ Մակերեսային հոսանքը Ատլանտյան օվկիանոսից դեպի Միջերկրական ծովն է տանում տարեկան 55198 կմ³ ջուր, խորքայինը՝ Միջերկրական ծովից դեպի Ատլանտյան օվկիանոսը՝ մոտ 51886 կմ3։ Ջ․ ն․ ունի տնտ․ և ստրատեգիական նշանակություն։ Գտնվում է Ջիբրալթար անգլ․ տիրույթի հսկողության տակ։ Հս․ ափին են Ջիբրալթար և Ալխեսիրաս, հվ․ ափին՝ Տանժեր նավահանգիստները։
ՋԻԲՈՒԹԻ, Ջիբութիի Հանրապետություն (Djibouti, Republique de Djibouti), պետություն Աֆրիկայի հսարլ–ում, Բաբ էլ Մանդեբի նեղուցի ․ն Ադենի ծոցի ափին։ Մահմանակից է Եթովպիային և Աոմալիին։ Տարածությունը 22 հզ․ կմ2 է, բն․4 350 հզ․ (1980)։ Պետ․ լեզուները արաբերենն ու ֆրանսերենն են, կրոնը՝ մահմեդականությունը։ Մայրաքաղաքը՝ Ջիբութի։
Պետական կարգը։ Ջ․ հանրապետություն է։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է։ Նա նաև զինված ուժերի գլխ․ հրամանատարն է։ Օրենսդիր մարմինը միապալատ Ազգ․ ժողովն է։ Պատմ․ տեղեկանք։ Երկրի պատմությունը մինչե XIX դ․ կեսը կապված է Սոմաւիի պատմության հետ։ 1962-ին Ֆրանսիան Տաջուրա խորշի ՛շրջանում տեղական ցեղերից մեկից «գնեց» Օբոկ նավահանգիստը, ապա զորք մտցրեց այդ շրջանը, իսկ 1896-ին երկիրը հայտարարեց իր գաղութը (Աոմալիի ֆրանս․ ափ)՝ Զիբութի կենտրոնով։ 1946-ին երկիրն ստացավ «անդրծովյան տարածքի» ստատուս, 1967-ի մարտին հայտարարվեց ինքնավար տարածք՝ Ֆրանս․ Հանրապետության շրջանակներում, հունիսին անվանվեց Աֆարների և իսաների ֆրանսիական աերիաորիա։ 1977-ի հունիսի 27-ին Զ․ հռչակվել է անկախ պետություն։ Վարում է չմիանալու և խաղաղ գոյակցության քաղաքականություն։
1978-ի ապրիլին ԱԱՀՄ–ի և Ջ–ի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ ժողովրդական միավորում հանուն առաջադիմության, երկրի միակ կուսակցությունն է։ Հիմնվել է 1979-ին։
Ջիբութիի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիա արհմիութենական միավորում։ Կազմավորվել է 1977-ին։
Բնության. բնակչության և տնտեսության մասին տես Աֆարների և իսանե՝ րի ֆրանսիական տերիտորիա հոդվածը։
ՋԻԲՈՒԹԻ (Jibuti, Djibouti), Ջիբութիի Հանրապետության մայրաքաղաքը (1977-ից)։ 200 հզ․ բն․ (1981)։ Նավահանգիստ (տարեկան բեռնաշրջանառությունը մոտ 3 մլն տ) Ադենի ծոցի ափին։ Ջ–ով է կատարվում (1959-ից) նաև Եթովպիայի արտաքին առետրական գործառնությունների ավելի քան 1/2-ը։ Ունի միջազգային օդանավակայան։ Կա նավաշինարան, հեղուկ գազի արտադրություն, սննդի արդյունաբերություն։ Հիմնադրվել է 1888-ին։ 1896-ից Ֆրանսիական Սոմալիի վարչական կենտրոնն էր։
ՋԻԳԱՐԼՈՒ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Աղերդ գավառի Բշերիկ գավառակում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 400 հայ բնակիչ (150 ընտանիք)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, սանտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՋԻԳԱՐԻԱՆՏԱՆ Արմեն Բորիսի (ծն․ 3․10․1935, Երեան), հայ սովետական դերասան։ ՌԱՖԱՀ (1972) և ՀԱԱՀ (1973) Ժող․ արտիստ։ 1958-ին ավարտել է Երեանի գեղարվեստաթատերական ինստ–ը, աշխատել Երեանի Ատանիսլավսկու անվ․ ռուս, դրամատիկական թատրոնում։ Դերերից են՝ ․Աերգեյ (Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն», 1960), Ջերրի (Գիբսոնի «Երկուսը ճոճանակին», 1963), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս», 1964), Ռիչարդ III (Շեքսպիրի «Ռիչարդ III», 1965)։ Ջ․ մարմնավորել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Մ․ Շատրովի «Հանուն հեղափոխության» պիեսում (Երեանի Պատանի հանդիսատեսի թատրոն, 1958)։ 1967–69-ին աշխատել է Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության թատրոնում [լավագույն դերերից են՝ Բասարգին (Աիմոնովի «Հայրենի ծուխը»), Մոլիեր (Բուլգակովի «Մոլիեր»), Նեչաե, Աոկրատ (Ռաձինսկու «Նկարահանվում է կինո», «Զրույցներ Աոկրատի հետ»)], 1969-ից՝ Մոսկվայի Մայակովսկու անվ․ թատրոնում․ դերերից են՝ Լեինսոն («Ջախջախում», ըստ Ֆադեեի), Ատենլի (Օւիլյամսի «Ցանկության» տրամվայ»), Իղուդով (Բուլգակովի «Վազք»)։ Նկարահանվում է նաև կինոյում։ Դերակատարումներից են՝ Արտյոմ («Բարն, ես եմ», 1965), Մկրտիչ («Եռանկյունի», 1967), Աերոբ («Հարսնացու՝ հյուսիսից», 1969), Մխիթար սպա–