Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րապետ («Հուսո աստղ», 1978), Իզաի («Սգավոր ձյունը», 1978, բոլորն էլ «Հայֆիլմ»-ում)։ Նկարահանվել է նաև միութե–նական մի շարք կինոսաուդիաներում՝ կերտելով հետաքրքիր, լիարյուն կերպարներ, որոնք աչքի են ընկնում ինտելեկտուալ հագեցվածությամբ։ ՀՍՍՀ պետ․ մրցանակներ (1975, 1979)։ Ս․ Գալստյան

ՋԻԳՐԱՇԵՆ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, Թափարվան գեւոի ափին, շրջկենտրոնից մոտ 5 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, մսուր–մանկապարաեզ, բուժկայան, կապի բաժանմունք։ Զ–ում են Տիկաշեն (մոտ XII դ․) և Ս․ Մինաս (1895) եկեղեցիները։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի գավառից, 1828–30-ին։

ՋԻԴԴԱ, քաղաք և նավահանգիստ Սաուդյան Արաբիայում։ Գտնվում է Կարմիր ծովի ափին։ 561 հզ․ բն․ (1979)։ Հիջազ նահանգի առնտրատնտ․ կենտրոնն է։ Ունի օդանավակայան։ Զբաղվում են մարմարի մշակումով, կրոնական պաշտամունքի առարկաների պատրաստմամբ։ Կան կոշիկի, կահույքի, տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, նավթաթորման, ցեմենտի, օճառի արտադրության գործարաններ, գետային բեռնանավերի ու նավակների շինարարություն։ Ջ․ հանդիսանում է Մեքքա գնացող ուխտավորների տարանցիկ կետ։

ՋԻՏԼԱԿ, քաղաք Ուզբեկ․ ՍՍՀ–ում, համանուն մարզի վարչական կենտրոնը Սանզար գետի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 76 հզ․ բն․ (1982)։ Կան սննդի, թեթե և շինանյութերի արդյունաբերության, պլաստմասսայե իրերի արտադրության, բամբակազտիչ ձեռնարկություններ։ Ունի մանկավարժական ինստ․, Տաշքենդի պոլիտեխնիկական ինստ–ի մասնաճյուղ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ։ Ջ–ով է անցնում Ուզբեկական մեծ ճանապարհը (մեծ տրակտը)։ Հայտնի է X դարից։ 1866-ից եղել է Ռուսական կայսրության կազմում։

ՋԻՋԱԿԻ ՄԱՐԶ, Ուզբեկ․ ՍՍՀ կազմում։ Կազմվել է 1973-ի դեկտ․ 29-ին։ Տարածությունը 20,5 հզ․ կմ2 է, բն․՝ 563 հզ․ (1982)։ Բաժանվում է 11 վարչական շրջանի։ Ունի 5 քաղաք, 5 քաա, վարչական կենտրոնը՝ Զիզակ։ 1977-ին պարգեատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Զ․ մ․ գտնվում է հանրապետության կենտրոնական մասում։ Մարզի հվ․ մասում ձգվում են Թուրքեստանի լեռնաշղթայի արմ․ ճյուղավորությունները։ Կենտրոնական, հս․ և հս–արմ․ մասերը զբաղեցնում են Սովյալ տափաստանն ու Կզըլկումի ավազուտները։ Առավելագույն բարձրության (մինչե 4000 հասնում է հվ–ում։ Արմ–ում Նուրաթաու լեռնաշղթան է (Խայատբաշի լեռ, 2165 մ)։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 1–4°C է (նվազագույնը՝ – 27°C), հուլիսինը՝ 26–28°C (առավելագույնը՝ 45°C)։ Տարեկան տեղումները հվ–ում 400–450 մմ են, հս–ում՝ 250–300 մմ։ Վեգետացիոն շրջանը 240–260 օր է։ խոշոր գետերն են Զաամինսուն և Սան զարը։ Կարեոր նշանակություն ունեն էսկի Տույաթարթար և Հարավ–Սովյալտափաստանյան ջրանցքները։ Կառուցվում է Ջիզակի ջրամբարը։ Մարզի հս–ում Առնասայսկի իջվածքն է։ Տարածված են մոխրագույն հողերը, լեռնային շրջաններում՝ գորշ, ճմահողերը և մարգագետնատափաստանների բաց գորշավուն հողերը։ Բնորոշ են էֆեմեր բույսերը։ Հարթավայրերում գերակշռում է անապատային բուսականությունը։ Գետափերին կան տուգայներ։ Կենդանիներից են գետնասկյուռը, ճագարամուկը, խլուրդը, կրիան, մողեսը, շնագայլը, նապաստակը, աղվեսը են։ Զ․ մ–ում է Զաամինի արգելանոցը։

Բնակչությունը։ 75% –ը ուզբեկներ են։ Բնակվում են նաև ղազախներ, ռուսներ, թաթարներ, կիրգիզներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 27,5 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 27% (1982)։

Տնտեսությունը։ Կա շինանյութերի, պլաստմասսայի, գեղարվեստական իրերի արտադրություն, կարի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, 5 բամբակազտիչ գործարան։ Կառուցվում է Զիզակի տնաշինական կոմբինատդ։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են բամբակագործությունն ու անասնապահությունը։ Զբաղվում են նաև հացահատիկային, բոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, շերամապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Գյուղատնտ․ հողահանդակները 1263,8 հզ․ հա են (1980), ոռոգվողը՝ 225,5 հզ․ հա, որից վարելահողեր՝ 463,4 հզ․ հա, խոտհարքներ ու արոտավայրեր՝ 778,7 հզ․ հա (1979)։ Ցանքատարածությունները 455,5 հզ․ հա են։ Կա 83 սովետական, 3 կոլեկտիվ տնտեսություն։ 1980-ին մարզում կար 160,3 հզ․ խոշոր, 708,0 հզ․ մանր եղջերավոր (423,0 հզ–ը՝ կարակուլյան ցեղի) անասուն, 62,8 հզ․ խոզ, 10,5 հզ․ ձի, 1163,3 հզ․ թռչուն։ Ատվոճանապարհների երկարությունը 2275 կմ է։ Միջին-ասիական երկաթուղով և Վ․ Ի․ Լենինի անվ․ Ուզբեկական մեծ ճանապարհով (մեծ տրակտով) մարզը կապվում է Տաջիկական ՍՍՀ–ի, Ֆերգանայի հովտի, ինչպես նաև Սիբիրի, Ուրալի և Միջին Ասիայի մյուս տնտ․ շըրջանների հեա։

Լուսավորությունն ու առողջապահությունը։ 1979–80 ուս․ տարում մարզում կար 239 միջնակարգ, 125 ութամյա, 20 տարրական հանրակրթական դպրոց, 12 պիոներական տուն, 15 մանկական երաժշտական դպրոց։ Գործում են 145 նախադպրոցական հիմնարկ, առողջարանային տիպի 2 մանկապարտեզ, պիոներական ճամբար պրոֆիլակտորիում, 16 պրոֆտեխ․ ուսումնարան, սովխոզ–տեխնիկում, մանկավարժական ինստ․, Տաշքենդի պոլիտեխնիկական ինստ–ի մասնաճյուղ, երաժշտական–դրամատիկական թատրոն։ 1979-ին կար 237 գրադարան, 137 ակումբային հիմնարկ, 204 կինոկայանք, 63 հիվանդանոցային հիմնարկ (5700 մահճակալով), 1215 բժիշկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։

ՋԻԶԻԵ, Զիզյա, այլակրոնության հարկ կամ ամենամյա գչխահարկ Արաբ, խալիֆայությունում, հետագայում նաև՝ այլ մահմեդական պետություններում։ Գանձվել է 15–60 տարեկան ոչ մահմեդական տղամարդկանցից։ Զ․ վճարողները չեն ենթարկվել ջիհադի («սրբազան պատերազմ») և համարվել են զիմմի (առնվել են օրենքի պաշտպանության ներքո)։ Սակայն Զ․ վճարողները զրկված են եղել քաղ․ իրավունքներից։ Գոյություն է ունեցել Զ–ի երեք չափ (ունեորները վճարել են 48, միջակները՝ 24, չքավորները՝ 12 դիրհեմ)։ Սովորաբար Զ․ գանձվել է համայնքից, միատեղ և միանվագ, երբեմն նաև բնամթերքով։ Օսմանյան Թուրքիայում Զ–