Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը անհեռանկար է, քանի որ նա համոզված է, թե մարդկային հասարակությունը երբեք չի ազատվի արատներից։ Լեզվի և ոճի հետ կապված Զ–ի փորձարարությունները չափազանց բարդ սիմվոլիկան տանում են դեպի դասական ձևի քայքայում, դա հատկապես ակնառու է «Ֆինեզանի հոգեհացը» (1939) գործում։ Զ․ վիթխարի ազդեցություն է գործել մոդեռնիստական գրականության վրա (տես Մոդեռնիզմ)։

ՋՈՆՍ (Jones) Էռնեստ Չարլզ (1819–1869), անգլ․ և միջազգային բանվ․ շարժման գործիչ, հրապարակախոս, գրող։ Ծագումով ազնվական։ 1846-ի սկզբին հարել է չարտիստական շարժմանը (տես Չարտիզմ), դարձել է նրա ձախ՝ հեղափոխական թևի առաջնորդներից։ Կ․ Մարքսի բնորոշմամբ Ջ․ եղել է «չարտիզմի առավել օժտված, հետևողական և եռանդուն ներկայացուցիչը» (МарксК․и Энгельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 3, с․ 364)։ Ակտիվորեն մասնակցել է Կոմունիստների միության գործունեությանը։ Զ–ի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել նրա մտերմությունը Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի հետ։ 1850-ական թթ․ Զ․ պայքարել է չարտիզմի վերածնման (սոցիալիստական հիմքի վրա) համար։ Իր հրատարակած պարբերականներում ք«Նոութս թու դը փիփլ» («Notes to the People», 1851–52), «Փիփլզ փեյփըր» («Peopel’s Paper», 1852-1858)] պրոպագանդել է գիտական կոմունիզմի և պրոլետարական ինտերնա– ցիոնալիզմի, բանվորների քաղ․ և տնտ․ պայքարը զուգակցելու գաղափարները։ Հանդես է եկել Հնդկաստանում, Իռլանդիայում և այլուր անգլ․ գաղութային տիրապետության դեմ։ Մասնակցել է 1-ին Ինտերնացիոնալի գործունեությանը։ 40-ական թթ․ գրել է «Չարտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, «Թագավորի խոստովանությունը», «Վեպ ժողովրդի մասին» վեպերը, «Նոր աշխարհ» պոեմը ևն։

Գրկ․ Галкин В․ В․, Эрнест Джонс, в кн․։ Маркс и Энгельс и первые пролетарские ре волюционеры, М․, 1961․

ՋՈՆՍ (Jones) Ինիգո (1573–1652), անգլիացի ճարտարապետ։ ճարտ․ ուսանել է Իտալիայում և Ֆրանսիայում (1596-ի և 1614-ի միջև)։ 1615–43-ին եղել է թագավորական շենքերի գլխ․ տեսուչ։ Լինելով Պաււադիոյի հետևորդը՝ կազմել է նրա տրակտատի մեկնաբանությունները (հրատարակվել են 1715-ին)։ Ջ․ ձգտել է ազատել անգլ․ ճարտ․ միջնադարյան մնացուկներից, նրանում հաստատել դասական ճարտ․ սկզբունքները՝ հորինվածքի հստակություն և համաչափությունների նրբագեղություն։ Գործերից են․ Ուայթհոլլ պալատի անսամբլի նախագիծը (իրականացվել է միայն Բանկետինգ հաուսը 1619–22), թագուհու առանձնատունը Գրինվիչում (1616–35), Կոբեմ–հոլլ պալատի կենտր․ մասը (Քենտ, 1620), Ուիլթոնհաուս պալատի ինտերիերը (Ոլիլտշիր, մոտ․ 1649–52)։ Աշխատել է նաև որպես թատերական նկարիչ։ Նկ․ տես հ․ 7, էջ 432–433, աղ․ X։

ՋՈՆՍՈՆ (Jonson) Բենջամին (1573–1637), անգլիացի դրամատուրգ, դրամայի տեսաբան։ Զ–ի առաջին ստեղծագործությունը «Հանգամանքները փոխված են» (1597, հրտ․ 1609) կատակերգությունն է։ 1616-ին տպագրվել է Զ–ի երկերի ժողովածուն։ Պիեսների նախաբանում վիճարկելով ժամանակակիցների, այդ թվում նաև իր ընկերոջ՝ Ու․ Շեքսպիրի ստեղծագործական սկզբունքները՝ Զ․ պահանջել է կենցաղային ճշմարտացիություն՝ սյուժեում և բնավորությունների միագիծ պատկերում։ Իր «երգիծանքների տեսության» համաձայն, «Ցուրաքանչյուրն իր բնավորությամբ» (1598) և «Ցուրաքանչյուրն իր բնավորությունից դուրս» (1599) կատակերգություններում «երգիծանքը» մեկնաբանել է որպես անհատական «տարօրինակություն», իսկ «Վալպոնե կամ Աղվես» (1605), «էպիսին կամ Լռակյաց կինը» (1609), «Ալքիմիկոս» (1610) և «Բարդուղիմեոսյան տոնավաճառ» (1614) բարքերի կատակերգություններում՝ որպես արիստոկրատիայի և բուրժուազիայի տիպական–սոցիալական արատ։ «Սեյանուսի անկումը» (1603) և «Քաթըլայնի դավադրությունը» (1611) ողբերգություններում մարմնավորված են կլասիցիզմի սկզբունքները։ Ջ․ գրել է նաև մոտ 30 «դիմակ»՝ դիցաբանական թեմայով պիես–այլաբանություններ՝ պալատական ներկայացումների համար։

ՏՈՆՍՈՆ (Jonson) Լինդոն (1908-1973), ամեր․ պետ․ գործիչ, ԱՄՆ–ի 36-րդ պրեզիդենտը, դեմոկրատական կուսակցությունից։ Ծնվել է ֆերմերի ընտանիքում։ 1930-ից զբաղվել է ուսուցչությամբ։ 1939–1948-ին եղել է ներկայացուցիչների պալատի անդամ, 1949–61-ին՝ սենատոր (Տեխասի նահանգից)։ 1961-ից՝ ԱՄՆ–ի փոխպրեզիդենտ, պրեզիդենտ Զ․ Քենեդիի սպանությունից (1963-ի նոյեմբեր) հետո՝ պրեզիդենտ (վերընտրվել է 1964-ին)։ Սերտորեն կապված էր Տեխասի ֆինանս, և նավթային մագնատների հետ։ Ջ–ի պրեզիդենտության շրջանում ամեր․ իմպերիալիզմը սանձազերծել է պատերազմ Վիետնամում, ինտերվենցիա Դոմինիկյան Հանրապետությունում, պաշտպանել Իսրայելի ագրեսիան Մերձավոր Արևելքում։ Երկրի ներսում մեծապես սրվել են սոցիալական և ռասայական կոնֆլիկտները։ Նման պայմաններում Ջ․ 1968-ին հարկադրված հրաժարվել է նոր ընտրությունների համար իր թեկնածության առաջադրումից։

ՋՈՎԱՆՅՈԼԻ (Giovagnoli) Ռաֆայելլո (1838–1915), իտալացի գրող։ Եղել է Ռիսորչիմենւոոյի մասնակից, Ջ․ Գարիբաչդիի զինակիցը։ Հին Հռոմի մասին Ջ–ի գրած «Պլաուտիլլա» (1878), «Սատուռնինո» (1879), «Մեսսալինա» (1885) և այլ պատմ․ վեպերում իշխում է բռնակալության դեմ պայքարի ռոմանտիկական պաթոսը, սուր հակակղերականություն։ Համբավ է ձեռք բերել «Սպարտակ» (1874, հայ․ հրտ․ 1936) վեպով։ Հիմք ընդունելով Իտալիայում ազգային–ազատագր․ շարժման դասերը՝ Ջ․ իր վեպում կոչ է արել պայքարել սոցիալական արդարության և իրավահավասարության համար։

Երկ․ Սպարտակ, Ե․, 1982։

ՋՈՏՏՈ դի Բոնդոնե [Giotto di Bondone, 1266 կամ 1267, Կոլլե դիեսպինյանո Օ, Տոսկանա–8․1․1337, Ֆլորենցիա], իտալացի նկարիչ։ Պրոաոռենեսանսի արվեստի ներկայացուցիչ։ Ենթադրվում է, որ սովորել է Չիմաբուեի արվեստանոցում։ Աշխատել է հիմնականում Պադուայում և Ֆլորենցիայում։ Ջ․ մեծ հեղինակություն է վայելել ժամանակակիցների և Ֆլորենցիայի քաղաքացիների շրջանում, ուր 1334-ից ղեկավարել է տեղի տաճարի և քաղաքային ամրությունների շինարարությունը։ Զ–ի արվեստով մի նոր շրջափուլ է սկսվել իտալ․ գեղանկարչությունում։ Համարձակորեն խզելով իտալա–բյուզ․ գեղանկարչության կանոնների և ավանդույթների հետ իր կապերը՝ Զ․ աշխարհիկ երանգներ է մտցրել կրոն, սյուժեներում։ Ավետարանական առասպելները նա պատկերել է աննախընթաց կենսալիությամբ՝ դրանք վերածելով դրամաաիզմով ներթափանցված գրավիչ պատոլլքների։ Ջ–ի վաղ շրջանի գործերի թվին են պատկանում Ասսիզիի Սան Ֆրանչեսկո համալիրի Վերին եկեղեցու որմնանկարներից մի քանիսը (1290-ի և 1299-ի միջև)։ Որմնանկարները կատարել են մի խումբ վարպետներ, այդ պատճառով էլ Զ–ի գործերի ստույգությունը դժվւսր է որոշել (մի շարք հետազոտողներ ժխտում են Զ–ի՝ դրանց հեղինակ լինելը)։ 1300-ական թթ․ սկզբին Ջ․ այցելել է Հռոմ։ Նրա արվեստի վրա նկատելի է ուշ անտիկ շրջանի գեղանկարչության և Պ․ Կավալլինիի ստեղծագործության ազդեցությունը։ 1304–06-ին Զ․ ստեղծել է իր հիմնական ստեղծագործությունը՝ Պադուայի Կապելլա Սկրովենյիի (Կապելլա դել Արենա) որմնանկարները։ Կապելլայի պատերի վերից վար եռաշարք որմնանկարները պատկերում են Մարիամի և Քրիստոսի կյանքի պատմությունը։ Դրամատիկական դրվագների շարի ձևով թեմայի լուծումը, յուրաքանչյուր կոմպոզիցիայում տեղի ու ժամանակի միասնության պահպանումը, ծավալների և տարածության աննախադեպ կառուցվածքը, իրադրությունների պարզությունն ու շարժումների արտահայտչականությունը, պայծառ, տոնական գուներանգը որմնանկարները դարձրել են պրոտոռենեսանսյան գեղանկարչության գլուխգործոցներից։ Ջ–ի զուսպ, արժանապատվությամբ տոգորված հերոսների կերպարներում արտացոլվել է մարդկային անհատականության և երկրային կյանքի նշանակալիության մասին պատկերացումների սկզբնավորումը։ XIV դ․ սկզբին Ջ․ ստեղծել է Ֆլորենցիայի Բադիա եկեղեցու որմնանկարները (1300–02, հատվածները հայտնաբերվել են 1966-ին), ինչպես նաև ավագ խորանի մի շարք պատկերներ, որոնցից առավել նշանավոր է, «Տիրամոր փառաբանումը» («Օնյիսանտի Տիրամայրը», 1310–20, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Պահպանելով ավանդական կոմպոզիցիան՝ Ջ․ հասել է տարածության կազմակերպման առավել համոզչականության, կերպարի մոնումենտալության և ներաշխարհի բացահայտման։ Ջ–ի ուշ շրջանի գործերից են Հովհաննես Մկրտիչի, Հովհաննես Ավետարանիչի, Ֆրանցիսկ Ասսիզացու վարքագրությունների թեմաներով Ֆլորենցիայի