Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սանաա–Կբոչե եկեղեցու Պերուցցի (մոտ 1320) ե՝ Բարդի (1320–25) կապելլաների որմնանկարները։ Դրանք առանձնանում են խաղաղ հանդիսավորությամբ, կոմպոզիցիայի արխիտեկտոնիկ կաոուցվածքով, զուսպ գունաշարով և օրգանապես կապված են կապելլաների ճարտարապետությանը։ Զ–ին է վերագրվում Ֆլորենցիայի տաճարի զանգակատան նախագիծը (շինարարությունը սկսվել է 1334-ին, շարունակվել 1337–42-ին՝ Անդրեա Պիզանոյի ղեկավարությամբ, ավարտի է հասցրել Ֆ․ Տալենտին, մոտ 1359-ին)։ Զ–ի ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է ունեցել իտալ․ արվեստի վրա, որն արտահայտվել է ինչպես նրա աշակերտների (Թադդեո Դադդի), այնպես էլ XIV– XV դդ․ (Մազաչչո, Կաստանյո և ուրիշներ) ու Բարձր Վերածննդի (Միքելանջելո) վարպետների գործերում։

Պատկերազարդումը տես 528-րդ էշից հետո՝ ներդիրում։

Գրկ․ Алпатов М․ В-, Итальянское искусство эпохи Данте и Джотто, М․–Л․, 1939; [Данилова И․], Джотто․ [Альбом], М․, 1970․

ՋՈՐԻ, ընտանի կենդանի, ձիու (զամբիկի) և էշի (արուի) հիբրիդը։ Արտաքնակազմում առկա են ծնողական երկու տեսակի հատկանիշները։ Զամբիկից Զ․ ժառանգում է մարմնի մեծության, արագաշարժության և թույրի հատկանիշները, իսկ էշից՝ դիմացկունություն և աշխատունակություն։ Ջ–ները երկարակյաց են (ապրում են մինչե 40 տարի), պահանջկոտ չեն կերերի և խնամքի, դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ։ Որպես կանոն անպտուղ է (սակայն հայտնի է էգերի պտղատվության մի քանի դեպք)։ Ըստ աշխատունակության տարբերում են բեռնակիր և լծկան տիպերը։ Բեռնակիր Զ–ների մնդավի բարձրությունը 110–140 սմ է, միջին կենդանի զանգվածը՝ 300–400 կգ, իսկ լծկաններինը՝ համապատասխանաբար, մինչև 160 սմ և 400–600 կգ։ Բոլոր արուներին ամորձատում են մեկուկեսից երկու տարեկանում։ Աշխատանքի են վարժեցնում 2, իսկ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատեցնում են 4 տարեկանից։ Կերակրման և խնամքի ձևերը նույնն են, ինչ ձիերինը։ Ջորեբուծությամբ զբաղվում են Ասիայի, Աֆրիկայի երկրներում, Եվրոպայի հվ–ում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, իսկ ՍՍՀՄ–ում՝ Անդրկովկասում և Միջին Ասիայում։

ՋՈՐԶԵՍԿՈՒ (Georgescu) Ջորջե (1887–1964), ռումին դիրիժոր։ ՌԱՀ ժող․ արտիստ (1954)։ Ակադեմիկոս։ Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայի թավջութակի դասարանում, այնուհետև Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում (1910–12)։ 1911-ից հանդես է եկել որպես մենակատար, 1916–18-ին դիրիժորական արվեստը կատարելագործել Ռ․ Շտրաուսի և Ա․ Նիկիշի մոտ։ 1920-ից Բուխարեստի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխ․ դիրիժոր (1920–44-ին գլխ․ դիրեկտոր) և միաժամանակ Օպերային թատրոնի (1922–40-ին՝ ընդմիջումներով) դիրիժոր։ Ջ․ մեր ժամանակի խոշորագույն դիրիժորներից էր։ Երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավել ռումին կոմպոզիտորների երաժշտությունը։ Չորս անգամ եղել է ՍՍՀՄ–ում (1952–58-ին)։ ՌՍՀ պետ․ մրցանակ (1949, 1957)։

ՋՈՐՋԹԱՈՒՆ (Georgetown), Դայանայի մայրաքաղաքը և երկրի տնտ․ գլխ․ կենտրոնը։ Դտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին,Դեմերարայի գետաբերանի մոտ։ 196,3 հզ․ բն․ (արվարձաններով, 1980)։ Ջ․ երկրի խոշորագույն նավահանգիստն է։ Արտահանում է բոքսիտներ, շաքար, անտառանյութ, ռոմ, ներմուծում՝ հացահատիկ, արդ․ ապրանքներ։ Կա շաքարի, ալյուրի, մարգարինի, սիգարետի, գարեջրի, օճառի արտադրություն, երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։ Զբաղվում են փայտասղոցմամբ։ Ունի համալսարան, հանրային գրադարան, Դայանայի թանգարան, դրամատիկական թատրոն, բուսաբանական այգի։ Հիմնադրել են հոլանդացի վերաբնակիչները XVIII դ․ վերջին՝ Տաբրոկ (կամՍտաբրուկ) անունով։ 1784-ին դարձել է հոլանդական գաղութների վարչական կենտրոնը Հարավային Ամերիկայում։ XIX դ․ սկզբին անցել է Մեծ Բրիտանիային, 1812-ին վերանվանվել Ջ․, դարձել բրիտ․ նահանգապետի նստավայրը, 1831-ից՝ Բրիտանական Դվիանայի կենտրոնը։ 1966-ից անկախ Դայանայի մայրաքաղաքն է։

ՋՈՐՋԻԱ (Georgia), նահանգ ԱՄՆ–ի հվ–արլ–ում։ Տարածությունը 152,2 հզ․ կմ² է, բն․՝ 5,639 մլն (1982, ավելի քան 1/4-ը՝ նեգրեր), վարչական կենտրոնը՝ Ատլանտա։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում է Սավանա, Օլթամախո և Ֆլինթ գետերով կտրտված մերձծովյան հարթավայրը, հս․ և հս–արմ․ մասերը՝ Ապալաչների լեռնաճյուղերն ու նախալեռները։ Կլիման մերձարևադարձային է, խոնավ։ Տարեկան տեղումները 1300–1600 մմ են։ Լեռներում պահպանվել են անտառներ (կաղնի, սոճի, հաճարենի)։ Ջ․ ինդուստրիալ–ագրարային նահանգ է։ Զարգացած է տեքստիլ, թղթի–թաղանթանյութի, սննդի արդյունաբերությունը։ Կան ավիացիոն և ավտոհավաքման ձեռնարկություններ, մետաղակոնստրուկցիաների արտադրություն, քիմ․ արդյունաբերություն։ Գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի արժեքի ավելի քան 1/2-ը տալիս է անասնապահությունը։ Մեծ նշանակություն ունի թռչնաբուծությունը։ Մշակում են գետնանուշ, եգիպտացորեն, ծխախոտ, բամբակենի։ Զ․ ԱՄՆ–ը կազմող առաջին 13 նահանգներից մեկն է։

ՋՈՐԶՈՆԵ (Giorgone, իսկականը՝ Ջորջո Բարբարելլի դա Կաստել–ֆրանկո, Barbarelli da Castelfranco, 1476 կամ 1477, Կաստելֆրանկո, Վենետո–սեպտ․ կամ հոկտ․ 1510, Վենետիկ), վենետիկի դպրոցի իտալացի նկարիչ, Բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից։ Աշակերտել է հավանաբար Ջովաննի Բեււինիին։ Մոտ է եղել վենետիկյան հումանիստներին։ Հռչակվել է նաև որպես երգիչ և երաժիշտ։ 1507–08-ին մասնակցել է Դոժերի պալատի հարդարմանը, ստեղծել որմնանկարներ Վենետիկի գերմ․ իջևանատանը։ Ջ․ հիմնականում ստեղծել է հաստոցային աշխարհիկ գեղանկարներ։ Վաղ շրջանի (մինչև 1505-ը) գործերում («Հովիվների երկրպագությունը», Արվեստի ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն, «Հոլդիթ», էրմիտաժ, Լենինգրադ) դրսևորվել է Զ–ի արվեստի հիմնական առանձնահատկությունը՝ բանաստեղծական պատկերացումն աշխարհում և մարդու մեջ եղած կենսական ուժերի հարստության մասին, որոնց առկայությունը բացահայտվում է ոչ թե գործողության, այլ համնդհանուր լուռ ոգեշնչվածության մեջ։ Բնության և մարդկանց մեջ կյանքի թաքնված շնչառության զգացողությունը, բնորդի վերապատկերման բնականությունը Ջ–ի հասուն շրջանի (1506–1510 թթ․) գործերում միահյուսվում են ազնվաբարո իդեալականացմանը, հուզական մթնոլորտի նրբությանը, ինչպես և գաղափարասյուժետային մտահղացման բարդ, ասոցիատիվ բնույթին, որ նրա ստեղծագործություններին հաղորդում է թերասածության երանգներ («Փոթորիկ», Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ, «Երեք փիլիսոփա», Դեղարվեստա–պատմ․ թանգարան, Վիեննա)։ Ջ–ի ստեղծագործության ընդհանուր ուղղվածությունը պայմանավորել է նրա դիմանկարների ինաիմքնարական հուզական երանգավորումը [երիտասարդի դիմանկար, Բեռլին–Դալեմ պատկերասրահ, կնոջ դիմանկար (այսպես կոչված՝ «Լաուրա»), Դեղարվեստա–պատմ․ թանգարան, Վիեննա, Ա․ Բրոկ-կարդոյի դիմանկարը, Կերպարվեստի թանգարան, Բուդապեշտ], ինչպես և բնությունն ինքն իրենով արտահայտելու մղումը, որը և նախապատրաստել է գեղանկարչական նոր ժանրի՝ բնանկարի ձևավորումը։ Ջ–ի ավելի ուշ ստեղծած գործերում («Քնած Վեներան», Դրեզդենի պատկերասրահ, «Դյուղական համերգ», Լուվր, Փարիզ) որոշակի է դարձել նկարչի գլխ․ թեման՝ մարդու և բնության ներդաշնակ միասնությունը, որի մարմնավորման համար նա հայտնագործել է գեղարվեստական լեզվի նոր հնարավորություններ՝ նպաստելով եվրոպ․ յուղաներկ երփնագրի զարգացմանը։ Պահպանելով ծավալի հստակությունը, ուրվագծերի մաքուր ու մեղեդիկ արտահայտչությունը՝ Ջ․ նուրբ թափանցիկ լուսաստվերի օգնությամբ մարդկային ֆիգուրը օրգանապես միահյուսել է բնապատկերին՝ նկարը հասցնելով նախկինում անծանոթ գեղանկարչական ամբողջականության։ Հիմնական գունաբծերին նա հաղորդել է լիարյուն