Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ջրաբերդի մելիք է դարձել 1804-ին Գանձակ գաղթած, ապա ռուս, բանակում իր ռազմ, ծառայություններով աչքի ընկած Վանի յուզբաշին (Մելիք–Վանի Աթաբեկյան)։ Վերջինս ազնվականական իրավունքով իր իշխանությունը Ջրաբերդ գավառում պահպանել է նաև Ղարաբաղը Ռուսաստանին միանալուց (1813) հետո։

Գրկ․ Րաֆֆի, Խամսայի մելիքություններ, Երկ․ Ժող․, հ․ 10, Ե․, 1964։ Լ և Ո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։

ՋՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, հիդրոթերապիա (< հիդրո․․․ և թերապիա), ջրի արտաքին օգտագործումը բուժիչ և կանխարգելիչ նպատակներով։ Ջ–յան մարին առաջին տեղեկությունները պատկանում են հնդիկներին (մ․ թ․ 1500 տարի առաջ)։ Հիգիենային ու բուժիչ նպատակով խմելու և հանքային ջրեր են օգտագործել հին եգիպտացիները, բաբելոնացիները, ասորիները, հրեաները և ուրիշներ։ Հին Հունաստանում Ջ–յան տեխնիկան կաւոարելագործել է Հիպոկրաաը։ Այնուհետև Ջ․ տարածվել է Հռոմում և այլ երկրներում։ Գիտականորեն ձևավորվել է XIX դ․, երբ ուսումնասիրվել է Ջ–յան ֆիզիոլոգիական ազդեցությունն օրգանիզմի վրա։ Ջուրն իր հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա ունի ջերմային, մեխանիկական ու քիմ․ ազդեցություն։ Արտաքին օգտագործման ժամանակ գրգռվում են մաշկի նյարդային ընդունիչները (էքստերոռեցեպտորներ), իսկ հանքային ջրերն օգտագործելիս (ցնդող գազանման նյութերի ազդեցության շնորհիվ)՝ անոթների, ներքին օրգանների նյարդային ընդունիչները (ինտերոռեցեպտորներ)։ Հիմնական գրգռիչը ջերմաստիճանն է, որքան մեծ է ջրի և մաշկի միջև ջերմաստիճանների տարբերությունը, այնքան ուժեղ է Ջ–յան ազդեցությունը։ Ըստ ջրի ջերմաստիճանի, ջրաբուժական պրոցեդուրները կարող են լինել սառը (20°Շ–ից ցածր), զով (21–33°C), չեզոք ջերմաստիճանի (34–36°C), գոլ (37–39cC) և տաք (40°Շ–ից բարձր)։ Ջ–յան ազդեցությունից ռեֆլեքսային ճանապարհով փոփոխություններ են տեղի ունենում սիրտ–անոթային, նյարդային, ներզատիչ, մկանային համակարգերի գործունեության մեջ, ջերմափոխանակության և նյութափոխանակության պրոցեսներում։ Օրգանիզմում ընթանում են կենսբ․, կենսաքիմիական և կենսաֆիզիկական բարդ պրոցեսներ, որոնք նպաստում են ախտա բանորեն փոփոխված ֆունկցիաների նորմ ալացմանը, օրգանիզմի կոփմանը ևն։ Ջրաբուժական պրոցեդուրները կարող են լինել ջրացողումների, շփումների, խոնավ փաթաթումների, թրջոցների, ջրացնցուղների, լոգանքների, ջրավազաններում լողանալու, աղիքային լվացումների ձևով։ Տարբերում են ընդհանուր (ջրի մեջ է ընկղմվում ամբողջ մարմինը) և տեղային (մարմնի որևէ մասը) ջրաբուժական պրոցեդուրներ։ Ջ․ կիրառում են սիրտ–անոթայհն, նյարդային, ստամոքսաղիքային, գինեկոլոգիական, մանկական, նյութափոխանակության, մաշկային և այլ հիվանդությունների ժամանակ։ Ջ–յան դեպքում օրգանիզմի ռեակցիան կախված է պրոցեդուրի բնույթից, օրգանիզմի վիճակից են։ Ջ․ հակացուցված է սուր բորբոքային պրոցեսների, վարակիչ հիվանդությունների, արյունահոսությունների, սիրտ–անոթային համակարգի գործունեության ապակոմպենսացման, աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, չարորակ նորագոյացությունների են դեպքերում (տես նաև Լոգանք)։

ՋՐԱԳԱԶ, այրվող գազային խառնուրդ, պինդ և հեղուկ վառելանյութերի գազացման արդյունքը։ Ստացվում է գազագեներատորներում՝ ջրային գոլորշու և շիկացած (~1000°C) վառելանյութի (քարածուխ, կոքս, մազութ են) փոխազդեցության հետեանքով։ Կոքսից ստացվող Զ–ի բաղադրությունն է (ծավ․ %) 37CO, 50H2, 0,5CH4, 5,5N2, 6,5C02, 0,3H2S և 0,202, մազութից ստացվածինը՝ 46,8CO, 48,8H2, 3,8С02, 0,ЗСН4 և 0,2N2։ Օգտագործվում է որպես վառելանյութ, նաև մեթիլսպիրտի և այլ օրգ․ նյութերի ստացման հումք։ XX դ․ առաջին կեսին արտադրվում էր ամոնիակի սինթեզի համար անհրաժեշտ ջրածին և արհեստական հեղուկ վառելանյութ ստանալու համար։

ՋՐԱԳԻԾ, լողացող նավի իրանի՝ հանդարտ ջրային հորիզոնական մակերեվույթի հետ շփման գիծ։ Ջ․ լինում են թեթե (դատարկ նավի համար), բեռնային (առավելագույն թույլատրելի սուզվածքով ընկղմված լրիվ բեռնված նավի համար) և կառուցվածքային (նախագծային սուզվածքին համապատասխանող)։

ՋՐԱԳՆԴԱԿ, տես Ջրային մարզաձևեր։

ՋՐԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ, տես Ջրային մարզաձևեր։

ՋՐԱԹԱՓԱՆՑ ԱՊԱՐՆԵՐ, ապարներ, որոնք իրենց ծակոտկենության և ճեղքավորվածության պատճառով ջրանցիկ են։ Տես Ապարների ջրաթափանցություն։

ՋՐԱԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԻ, հողի հատկություն, երբ մակերևույթի ջուրը ներծծվում է ստորին շերտերը, և խոնավունակության շնորհիվ հողն իր մեջ է պահում դրա մի մասը։ Զրաթափանցելիությունը կախված է հողի մեխանիկական և քիմ․ կազմից, կառուցվածքից, խտությունից, ինչպես նաև հողի ծակոտիների մեծությունից ու բնույթից։ Հողում որքան շատ են խոշոր (ոչ մազանոթային) անցքերը, այնքան բարձր է ջրաթափանցելիությունը։ Զ․ հ․ բաժանում են ներծծման և ծծանցման փուլերի։ Առաջին փուլում ծանրության ուժի, ջրի սյան ճնշման ու մենիսկային ուժերի ազդեցությամբ հողի ծակոտիները լցվում են ջրով։ Երկրորդ փուլում ջրով հագեցած հողի ծակոտիներում հեղուկի շարժումը ընթանում է միայն ճնշման ուժի ազդեցությամբ։ Զ․ հ․ չափվում է հողի լայնակի կտրվածքով անցնող ջրի շարժման արագությամբ (մմ/ր, մմ/ժ, մ/վրկ)։ Բնական պայմաններում ներծծման և ծծանցման փուլերը դժվար է սահմանազատել միմյանցից։ Մելիորացվող հողերը ըստ ջրաթափանցման արագության բաժանվում են 3 խմբի, ուժեղ ջրաթափանց, երբ 1 ժամում ջուրը թափանցում է 150 մմ, միջակ՝ 50–150 մմ, թույլ՝ 50 մմ և պակաս խորություններ։

ՀՍՍՀ–ում բարձր Զ․ հ․ ունեն լեռնամարգագետնային, անտառային գորշ և դարչնագույն հողերը, բավարար՝ սևահողերը, միջակ՝ շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերի այն տարբերակները, որոնց հողային պրոֆիլը չունի ջրամերժ կարբոնատային ցեմենտացած հորիզոն։ Վատ՝ շագանակագույն կիսաանապատային գորշ հողերի կարբոնատային ցեմենտացած հորիզոններ ունեցող տարբերակներն ու սոդային աղուտ ալկալի հողերը։

Ջ․ հ․ կանոնավորում են քիմ․ մելիորացիայի (աղուտ ալկալի հողեր), մեխանիկական փխրեցման, վերին հորիզոնների ստրուկտուրայի բարելավման (ցեմենտացած կարբոնատային ջրամերժ հորիզոն ունեցող շագանակագույն և գորշ հողեր) միջոցով։ Ջ․ Մանուկյան

ՋՐԱԺԱՆՏԱԽՏ (Elodea), հելոդեա, ջրազարդազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10 տեսակ, որից 2-ը տարածված են նաև ՍՍՀՄ եվրոպական մասում, Արմ․ Սի բիրում, Միջին Ասիայում։ Աճում է կանգնած և դանդաղ հոսող ջրերում։ Ցողունն ընկղմված է ջրի մեջ, տերևները մուգ կանաչ են, երկար (մինչե 60 սմ), մսալի, օղակաձև դասավորված։ Ծաղիկները մանր են, սպիտակ, 3-ական պ սա կաթ երթիկներով ու բաժակաթերթիկներով։ Հայտնի է միայն իգական (վարսանդային) բույսը, որը վեգետատիվ ճանապարհով, շատ արագ բազմանում է (այստեղից՝ անվանումը)։ Խոշոր կուտակումները խանգարում են նավագնացությանը, ձկնորսությանը։ Կանաչ զանգվածն օգտագործվում է որպես կեր, ինչպես նաև պարարտանյութ ձկնաբուծական լճակներում։

ՋՐԱԼՎԵՐ (Daphnia), դաֆնիաներ, ճյուղաբեղ խեցգետնակերպերի ենթակարգի քաղցրահամ ջրերի կենդանիների սեռ։ Մարմինը ձվաձև է, 1–3 մմ չափերով, թափանցիկ խիտինային խեցիով։ Բաժանասեռ են։ Ամռանը տալիս են կուսածնությամբ բազմացող մի քանի իգական սերունդ, արուները հայտնվում են միայն աշնանը։ Բեղմնավորված էգը դնում է 1 – 2 ձու, որոնցից գարնանը նորից էգեր են զարգանում։ Սնվում են բակտերիաներով, միաբջիջ ջրիմուռներով, նախակենդանիներով են։ Հայտնի է Ջ–ի 26 (ՍՍՀՄ–ում՝ 14) տեսակ՝ տարածված ամենուր, բացի բևեռային շրջաններից։ Կեր են ծառայում մատղաշ, երբեմն նաև հասուն ձկների (օրինակ՝ սիգերի) համար։ Բազմացվում են ձկնաբուծական տնտեսություններում։ Օգտագործվում են որպես ակվարիումների ձկների կեր։ Տարբեր ողնաշարավորների (հատկապես տնային բադերի), մակաբույծ որդերի միջանկյալ տերեր են։ Ս․Մխրզոյան

ՋՐԱԽՈՋՈՒԿ (Hydrochoerus hydrochaeris), կրծողների կարգի, ջրախոզուկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Ընտանիքի միակ տեսակն է, ժամանակակից ամենամեծ կրծողը։ Մարմնի երկարությունը 1–1,5 մ է, քաշը 50–60 կգ։ Մարմինը պատված է կոշտ, շիկագորշ, նոսր մազերով։ Վերջավորությունները երկար են։ Մատները միացած են լողաթաղանթով և վերջանում են կճղակաձև ճանկերով։ Գլուխը երկարավուն է, դունչը՝ բութ։ Պոչ չունի։ Տարածված է Կենտրոնական և