Զ–ին կից է խաչաձև հատակագծով Փոքր Զ․ եկեղեցին (VI դ․ կես, պահպանվել են ավերակները)։ Վրաստանում կառուցվել են Զ–ի տիպի Աթենիի Սիոնը (VII դ․), Հին Շուամթայի Մեծ (VII ղ․), Մարտվիլի եկեղեցիները ևն։
Գրկ․ Մարության Տ․, Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, Ե․, 1976։ Чхиквадзе М․А․, Архитектура Джвари, М․, 1940; Чубинашвили Г․ Н․, Памятники типа Джвари, Тбилиси, 1948; Токарский Н․М․, Архитектура Армении IV–XIV вв․, Е․, 1961; Му рад ян П․ М․, Армянская надпись храма Джвари, Е․, 1968․ Տ․ Մարության
ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՑՈՒՄ, ջրային ռեսուրսների, նրանց ռեժիմի տարածական փոփոխության հիման վրա երկրի մակերևույթի կամ նրա առանձին տեղամասերի բաժանումն այնպիսի բաղադրամասերի, որոնց սահմաններում նկատվում է ջրային օբյեկտների բնույթի որոշակի ընդհանրություն։ Զ․ շ․ անհրաժեշտ է ջրային ռեսուրսների ավելի ռացիոնալ օգտագործման համար։
Ջ․ շ․ կատարվում է որոշակի կարգաբանական համակարգով։ Ամենախոշոր միավորը ջրաբանական երկիրն է, ապա՝ պրովինցիան, օկրուգը, շրջանը, ենթաշրջանը։
ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄ, ժամանակի ընթացքում ջրի ծախսի փոփոխությունը գետերում, ջրի մակարդակի ու ծավալի փոփոխությունը գետերում, լճերում, ջրամբարներում և ճահիճներում։ Զ․ ռ․ սերտորեն կապված է կլիմայի սեզոնային փոփոխությունների հետ։ Տաք կլիմա ունեցող շրջաններում Ջ․ ռ–ի վրա ազդում են մթնոլորտային տեղումներն ու գոլորշիացումը, ցուրտ և բարեխառն կլիմա ունեցող շրջաններում՝ օդի ջերմությունը։ Զ․ ռ–ին բնորոշ են մի շարք փուլերից (ֆազերից) բաղկացած օրական, տասնօրյա, ամսական, սեզոնային և բազմամյա տատանումները։ Տարբերում են վարարման, հեղեղման ու սակավաջուր փուլեր։ Ջրի մակարդակի տատանումներ հիմնականում առաջանում են ջրի մեծ ծախսի, քամու, սառցակալման, մարդու տնտ․ գործունեության հետևանքով։ Զ․ ռ․ լճում որոշվում է տեղումների, գոլորշիացման, ստորերկրյա և լճից դուրս եկող ջրի քանակի հարաբերակցությամբ, լճի դիրքով, չափերով և քամու գործունեությամբ։ Լճի մակարդակի տատանումները լինում են սեզոնային, տարեկան և կարճ ժամանակով։ ճահիճների Ջ․ ռ․ պայմանավորված է կլիմայական և ջրաբանական պայմաններով, տեղանքի ռելիեֆով, բուսականության բնույթով։ Մարդու տնտ․ գործունեությունը մեծացնում է Ջ․ ռ–ում կատարվող վւոփոխությունները։
ՋՐԱԲԵՐ, գյուղ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում։ Դութանասարի արմ․ ստորոտին, շրջկենտրոնից 6 կմ հվ–արլ․։ Անտառային տնտեսություն է։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։ Ջ–ից 1 կմ հս․ գտնվող ստորին պալեոլիթյան կայան-արհեստանոցից հայտնաբերվել են վերին աշելյան ժամանակաշրջանի քարե գործիքներ (միջուկներ, հատիչներ ևն)։
ՋՐԱԲԵՐ ՀԱՄԱԼԻՐ, որոշակի երկրբ․ հասակի ջրով հագեցած ապարների շերտախումբ, որի կտրվածքում ապարների լիթոլոզիական առանձնահատկությունների արագ փոփոխության, տեկտոնական բարդ կառուցվածքի կամ թույլ ուսումնասիրվածության պատճառով անհնար է անջատել առանձին լավ արտահայտված ջրատար հորիզոններ։ Մի քանի Ջ․ հ․ կազմում են ջրատար հարկեր, որոնց կտրվածքում հանդիպում են ջրամերժ շերտախմբեր։ Ջրատար հարկերը ավելի հաճախ համապատասխանում են ֆացիալտեկտոնական կամ կառուցվածքային հարկերին։
ՋՐԱԲԵՐԴ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում, Տրտու (Թարթառ) գետի միջին հովտում։ Կոչվել է գավառի իշխանանիստ բերդամրոցի՝ Ջրաբերդի անունով։ Հավանաբար համապատասխանում է հին Մեծառանք գավառին։ XIX դ․ և XX դ․ սկզբին Զ–ի գավառ է կոչվել ներկայիս ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի տարածքը։ XVI դ․ վերջին Մելիք–Իսրայելյանները Զ–ում ստեղծել են մելիքություն (տես Ջրաբերդի մելիքություն)։ Բ․ Ռէւուրաքյան
ՋՐԱԲԵՐԴ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի աջ ափին, շրջկենտրոնից 5 կմ հս․։ Միավորված 3 խաղողագործական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, փոստ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, գինու նախնական վերամշակման գործարան։
ՋՐԱԲԵՐԴ, Չարաբերդ, Չարաբերդ, ամրոց Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծառանք գավառում, Տրտու (Թարթառ) գետի և նրա Թրղի վտակի միախառնման եռանկյունում։ Երեք կողմից պաշտպանված է գետի ջրերով և ափամերձ ժայռերով, չորրորդ կողմից՝ բարձրաբերձ ժայռով և պարսպապատով, ուր գտնվում էր միակ մուտքը՝ դարպասը։ Բերդ–ամրոցում եղել են բազմաթիվ բնակելի ու պաշտպանական շինություններ (այժմ՝ ավերված)։ Ջուրը վերցրել են գետից, ուր իջել են ժայռափոր սանդղաձև գետնուղիներով։ Առաջին անգամ հիշատակում է Մովսես Կաղանկատվացին՝ VII դ․ սկզբի անցքերի կապակցությամբ։ Ենթադրվում է, որ կառուցված է եղել Արշակունիների օրոք։ Տարբեր ժամանակներում Ջ․ պատկանել է Հասան–Ջալալյաններին, Դոփյաններին, Մելիյք-Իսրայելյաններին։
Գրկ․ Մովսես Կաղանկաավացի, Պատմություն Աղվանից, Ե․, 1969։ Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Բ․ Ուլուբաբյան
ՋՐԱԲԵՐԴԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ, ավատատիրական իշխանություն Արցախի Ջրաբերդ գավառում (XVI դ․ վերջ–XIX դ․ սկիզբ)։ Եղել է Խամսայի մելիքությունների կազմում։ Ջ․ մ–յան տերերը՝ Մելիք–Իսրայելյանները, սերել են Հասան–Ջալալյաններից։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր։ XVII դ․ վերջից Ջ․ մ–յան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Ջ․ մ–ում էր Երից ՄանկաԱց վանքը (XVII դ․ կեսից մինչև 1800-ը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ)։
Ջ․ մ․ մասնակցել է XVIII դ․ 1-ին երեսնամյակին Արցախում (Ղարաբաղում) բռնկված ազգային–ազատագր․ պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721-ի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։ Վերջինիս հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» զինվ․ կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թթ․ վերջին և 1750-ական թթ․ պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ–ի (տես Մելիք–Շահնազարյաններ) դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783-ին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջ․ մ–յան սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։ Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք–Ալլահվերդյաններին։ Իսկ երբ վերջիններս էլ տեղափոխվել են Նուխիի գավառ