կա («Գլինկա», 1947)։ Թատրոնում խաղացել է՝ Լեբեդև (Չեխովի «Իվանով»), Ռասպուտին (Շչյոգոլեի և Ա․ Տոլստոյի «Կայսրուհու դավադրությունը») են։ Չ․ նկարահանվել է նաև «Հայֆիլմ»-ի «Արտակարգ հանձնարարություն» (1965) կինոնկարում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1947, 1949, 1952)։ Պարգևատրվել է Լենինի 3 U 2 այլ շքանշաններով։
Գրկ․ Жежеленко М․, Борис Чирков, в сб․։ Актёры советского кино, в․ 10, Л․, 1974․
ՉԻՐՉԻԿ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ Տաշքենդի մարզում, Չիրչիկ գետի հովտում։ Կա երկաթուղային կայարան։ 136 հզ․ բն․ (1981)։ Կան մեքենաշինական, քիմ․, տրանսֆորմատորների գործարաններ, դժվարահալ և հրակայուն մետաղների կոմբինատ, շինարարական ինդուստրիայի ձեռնարկություններ, ՀԷԿ, թեթե և սննդի արդյունաբերություն։ Չ–ում է Տաշքենդի պոլիաեխ․ ինստ–ի երեկոյան ֆակուլտետը։ Ունի ինդուստրիալ տեխնիկում, բժշկ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ Չ․ կազմվել է 1935-ին՝ Չիրչիկի ՀԷԿ-երի կասկադի կապակցությամբ առաջացած մի քանի բանավանների միացումից։
ՉԻՐՎԻՆՍԿԻ Նիկոլայ Պետրովիչ (1848–1920), ռուս անասնաբույծ։ Ավարտել է Պետերբուրգի երկրագործության ինստ–ը (1872)։ 1879–94-ին աշխատել է Պետրովյան երկրագործության և անտառային ակադեմիայում (այժմ՝ Մոսկվայի Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիա), 1891-ից՝ անասնաբուծության ամբիոնի պրոֆեսոր։ 1898–1919-ը՝ Կիևի պոլիտեխ․ ինստ–ի գյուղատնտ․ ֆակ–ի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենդանիների կերակրման (տարբեր հասակի կենդանիների մոտ կերերի մարսելիությունը, օրգանիզմի վրա հանքային սնման ազդեցությունը, ճարպագոյացումը են), ոչխարաբուծության (հայրենական կոպտաբուրդ ոչխարների դասակարգումը, կարակուլի ձևառացման պայմանները են), կերակրման ու պահվածքի տարբեր պայմաններում խոզերի և ոչխարների աճման ու զարգացման են հարցերին։
Գրկ․ Попов И․ С․, Н․ П․ Чирвинский, в кн․։ Чирвинский Н․, Избр․ соч․, т․ 1, М․, 1949․
ՉԻՈՒԱՈՒԱ (Chihuahua), քաղաք Մեքսիկայի հյուսիսային մասում, համանուն նահանգի վարչական կենտրոնր։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։ 366 հզ․ բն․ (1976)։ Գունավոր մետաղների արդյունահանման, հանքանյութի վերամշակման և առևտրական կենտրոն է։ Կա սննդի, թեթև և քիմ․ արդյունաբերություն։ Հիմնադրվել է XVIII դ․ սկզբին։
ՉԻՔՈԲԱՎԱ Առնոլդ Ստեփանի (ծն․ 1898), վրացի սովետական լեզվաբան։ Վրաց․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941)։ 1922-ին ավարտել է Թիֆլիսի համալսարանը։ 1933-ից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ընդհանուր լեզվաբանության հարցերին, կովկասյան (իբերա-կովկասյան) լեզուների պատմությանը, նախադասության էրգատիվ կառուցվածքին։ Կազմել է «ճաներեն–մեգրելերեն–վրացերեն բառարան» (1938)։ «Վրացերենի բացատրական բառարան»-ի (հ․ 1–8, 1950–64), կովկասագիտական բազմաթիվ հրատարակությունների խմբագիրն է։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշանով։
Գրկ․ Ջահուկյան Գ․ P․, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։
ՉԻՔՈՎԱՆԻ Սիմոն Իվանեի [27․12․1902 (9․1․1903)–24․4․1966], վրացի սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Սովորել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ «Մեմարցխենեոբա» («Ձախություն») ֆուտուրիստական խմբակի ղեկավարներից էր։ 1920-ական թթ․ վերջերին ձերբազատվել է ձևապաշտական ազդեցությունից, գրել բանաստեղծություններ ու պոեմներ, որոնց մեջ վերացական և անհատապաշտական մտահայեցությունից հասել է մտքի կոնկրետացման, ընդգծել քաղաքացիական պաթոսը։ 30-ական թթ․ նրա ստեղծագործության թեման եղել է երկրի սոցիալիստական վերափոխությունն ու սովետական երիտասարդության հերոսական առօրյան։ Առաջին գիրքը՝ «Խոհեր Քռի ափին» (պոեմ), լույս է տեսել 1926-ին։ «Բնության դարպասներ», «Կոլխիդյան երեկոներ» (1933) շարքերը արտացոլում են հայրենի բնաշխարհը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հրատարակել է «Հաղթանակ» (1942) ժողովածուն և «Երգ Գավիթ Գուրամիշվիլու մասին» (1942–46, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1947) քնարաէպիկական պոեմը։ Չ․ ինտերնացիոնալիստ է, ժողովուրդների բարեկամության երգիչ («Լույս Սևանի վրա», «Լեհաստանի ճանապարհին» շարքեր, «Ծաղիկներ Օդերից անդին», 1952–53)։ Կյանքի վերջին շրջանում, կուրացած, գրել է «Աշունը Աջարիայում» շարքը, «Գյանջայի օրագիրը» հոգեբանական–փիլ․ պոեմը՝ նվիրված Ն․ Բարաթաշվիլու ճակատագրին։
Չ․ գրական և քննադատական աշխատություններ է գրել վրացի դասական հեղինակների, Ա․ Բլոկի, Ա․ Իսահակյանի, Վ․ Մայակովսկու, Բ․ Պաստեռնակի, Մ․ Բաժանի և ուրիշների մասին։ 1944–51-ին ղեկավարել է ՎՄՍՀ գրողների միությունը։ ՍՍՀՄ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Երկ․ Եղբայրության ճամփաներով, Ե․, 1955։ Избр․, Тб․, 1958; Избр․ лирика, М․, 1969; Лирика, М․, 1973․ Հ․ Բաղրամյան
ՉԻՖԹԵ–ՍԱՐԱՖ Օննիկ (Հովհաննես Աբիսողոմյան Ասպետ, 26․10․1874, Կ․ Պոլիս –11․07․1932, Ժնև), հայ արձակագիր։ Սովորել է Գատը գյուղի Արամյան դպրոցում, ապա՝ Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ընտրվել է Տրապիզոնի երեսփոխան՝ Ազգային ժողովում, հիմնել «Հայ միտք» (1919) շաբաթաթերթը, դասավանդել Կորֆուի հայ որբանոցում, եղել Մարսելի ազգային վարժարանի տնօրենը։ 1928-ից հաստատվել է ժնևում։ 1900-ից արևմտահայ պարբերականներում («Մասիս», «Ծաղիկ», «Շիրակ», «Հայ գրականություն» են) հրատարակել է նորավեպեր, քրոնիկներ, ուղեգրություններ, հոդվածներ, խորհրդածություն–աֆորիզմներ (հայտնի են «Մտքի կաթիլներ», «ճակատագրային տռամներ», «Պզտիկ պատկերներ», «Գյուղական և պոլսական տեսարաններ», «Բարի և չարի խոսքեր», «Արևելքի պատկերներ», «Սիրված դեմքեր» են)։ Նորավեպերում մեծ մասամբ անդրադարձել է սիրո, ընտանիքի թեմաներին, կերտել քնարական կերպարներ։ Չ–Ս․ ճանաչվել է «Միամիտի մը արկածները» (1908) վեպով (բաղկացած է 12 դրվագ–նորավեպից), որտեղ նկարագրվում է հարուստ հայ երիտասարդի զեխկյանքը եվրոպ․ քաղաքներում, նրա բարոյական վերափոխումն ու դարձը հայրենի տուն, հայրենական ավանդույթներ։ Չ–Ս․ ռեալիստ է, սակայն որոշ երկերում («Միամիտի մը արկածները», «Զավկին խենթը») նկատվում են նատուրալիստական երանգներ։ Թարգմանել է եվրոպ․ գրողների (Պ․ Բուրժեի «Փիլիսոփային աշակերտդ», 1901, վեպ)։ Հանդես է եկել նաև Հովհաննես Ասպետ ստորագրությամբ։
Երկ․ Թուրք անռորի օրերեն, իմ բանտարկությունս, ԿՊ, 1909։ Երկ․, Ե․, 1981։ Գրկ․ Պետրոսյան Ե․, Գրական դեմքեր, Ե․, 1977։ Ա․ Շաության
ՉԻՖԹԼԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 191 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ՝ արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։
ՉԻՖԹԼԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1909-ին ուներ 25 տուն (245 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։
ՉԻՖԹՔԻԼԻՍԱ (< թուրք․ Զույգ եկեղեցի), Չիֆթքիլիսե, Վերին Ջինիս, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ծալկայի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հս․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկային ու կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահանգի համանուն գյուղից, 1830-ին։ Չ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա․ Վ․ Ղազարյանը։
ՉԻՖԼԻԿՅԱՆ Արշալույս Ենոքի (ծն․ 9․9․ 1913, Ախալցխա), հայ սովետական նկարիչ։ ՀՄՄՀ վաստ․ նկարիչ (1967)։ 1936-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը։ 1938–1953-ին՝ Մցխեթի, 1953–56-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի պետ․ թատրոնների բեմանկարիչ։ 1956-ից՝ նկարիչ–բեմադրող Երևանի հեռուստատեսության ստուդիայում։ Ձևավորել է Սունդուկյանի «Խաթաբալա» (1938), Շիլլերի «Ավազակ–