Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ» (1939) ներկայացումները Մցխեթի պետ․ թատրոնում, Ցաղջյանի «Ոսկի քաղաք» (1954), Դայդարի «ՌՀՒ՝» (1956) Երևանի պատանի հանդիսատեսի պետ․ թատրոնում, Չարենցի «Լենինն ու Ալին» (1957), Նար–Դոսի «Ես և Նա» (1957), Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» (1965), Նուշիչի «Երկու գող» (1967) բեմադրությունները և «Սայաթ–Նովա» ֆիլմը (1962) Երեանի հեռուստատեսության ստուդիայում։ Կատարել է նաև տիկնիկային ներկայացումների ձևավորումներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ նկարներ («Սասնա Մհերը», 1960, Հայաստանի պետ․ պատկերասրահ)։

ՉԼԴՐԱՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 42 կմ արմ․։ Միավորված է Դրմբոնի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, բուժկայան։ Չ–ում և շրջակայքում պահպանվել են Նահատակ և Կարմիր եկեղեցիները, Մռնատուն քարայրը։

ՉԼԿԱՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Ալաշկերտ գավառում, ջրառատ ու բերրի դաշտում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, սանտրով ու արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։

ՉԽԵԻԶԵ Նիկոլայ Սիմոնի (1864–1926), մենշևիզմի պարագլուխներից։ Մասնագիտությամբ՝ ժուռնալիստ։ III (1907–12) և IV (1912–17) Պետ․ դումաների դեպուտատ Թիֆլիսի նահանգից։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ Պեա․ դումայի ժամանակավոր կոմիտեի անդամ, բանվորական և զինվորական դեպուտատների Պետրոգրադի սովետի գործկոմի նախագահ, Համառուսաստանյան ԿԳԿ–ի 1-ին գումարման նախագահ։ Մովետների հեղինակությամբ սքողում էր բուրժ․ ժամանակավոր կառավարության հակահեղափոխական քաղաքականությունը։ 1917-ի Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո հակահեղափոխական անդրկովկասյան սեյմի (1918) նախագահն էր, 1919-ից՝ Վրաստանի մենշևիկյան կառավարության Սահմանադիր ժողովի նախագահը։ 1921-ին վտարանդվել է։

ՉԽԵՆԿԵԼԻ Ակակի Իվանեի (1874–1959), վրաց մենշևիկների պարագլուխներից։ IV Պետ․ դումայի դեպուտատ Կարսի ու Բաթումի մարզերից և Սուխումի օկրուգից։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո բուրժ․ ժամանակավոր կառավարության կոմիսարն էր Անդրկովկասում, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի անդամ։ 1918-ի ապրիլին հաստատվել է Անդրկովկասի ժամանակավոր կառավարության ղեկավար [գլխավորել է անդրկովկասյան պատվիրակությունները Տրապիզոնի (ապրիլ) և Բաթումի (մայիս) կոնֆերանսներում], այնուհետև Վրաստանի մենշևիկյան կառավարության արտաքին գործերի մինիստր, Վրաստանի դեսպանորդը Փարիզում։ 1921-ից վտարանդվել է։

ՉԽԻԿՎԱԶԵ Վիկտոր Միխայիլի [ծն․ 19․12․1911 (1․1․1912)], սովետական իրավաբան, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1964)։ ՄՄԿԿ անդամ (1939-ից)։ ՍՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստ–ի դիրեկտոր (1964–73), իրավաբանական գիտությունների միջազգային ասոցիացիայի պրեզիդենտ (1968–72), քաղ․ գիտությունների միջազգային ասոցիացիայի փոխպրեզիդենտ (1968–70), Բուլղ․ ԳԱ արտասահմանյան անդամ (1970)։ Պարգեվատրվել է 4 շքանշանով և խաղաղության միջազգային խորհրդի Ժոլիո–Կյուրիի անվ. ոսկե մեդալով։

Երկ․ Вопросы социалистического права и законности в трудах В․ И- Ленина, М․, 1960; Государство, демократия, законность․ Ленинские идеи и современность, М․, 1967; Борьба за мир – неодолимое движение современности, М․, 1969․

ՉԿԱԼՈՎ Վալերի Պավլովիչ (1904–1938), սովետական օդաչու, Սովետական Միության հերոս (24․7․1936), բրիգադի հրամանատար։ ՍՄԿԿ անդամ 1936-ից։ 1919-ին կամավոր մտել է կարմիր բանակ։ 1921 – 1924-ին սովորել է Եգորևսկի և Բորիսոգլեբսկի ավիացիոն, Մոսկվայի բարձրագույն պիլոտաժի, Սերպուխովի օդային հրաձգության և ռմբաձգության դպրոցներում։ 1924-ից ծառայել է Կարմրադրոշ կործանիչ էսկադրիլիայում։ 1930-ից՝ փորձարկող–օդաչու։ Փորձարկել է ինքնաթիռների մոտ 70 տեսակ, մշակել և ներդրել է բարձրագույն պիլոտաժի նոր ձևեր։ Օժտված էր բացառիկ արիությամբ, համառությամբ ու ինքնատիրապետմամբ։ 1936-ի հուլիսի 20–22-ին օդաչուներ Գ․ Բայդուկովի և Ա․ Բելյակովի հետ անվայրէջք թռիչք կատարեց Մոսկվայից Կամչատկայի–Պետրոպավլովսկ և ապա՝ Ուդ կղզի (9374 կմ՝ 56 ժամ 20 րոպեում), 1937-ի հունիսի 18–20-ին՝ նույն անձնակազմով Մոսկվայից Վանկուվեր (ԱՄՆ) Հյուսիսային բևեռի վրայով (8504 կմ՝ 63 ժամ 16 րոպեում)։ Չ․ եղել է ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգեվատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։ Զոհվել է նոր կործանիչի փորձարկման ժամանակ։ Թաղված ԷՄոսկվայում, Կրեմլի պատի տակ։

Երկ․ Моя жизнь принадлежит Родине․ Ст․ и речи, М․, 1954․ Գրկ․ Беляков А․ В․, В․ Чкалов, М․, 1974․

ՉԿԱԼՈՎ, գյուղ ՀՄՄՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հվ–արլ․։ Միավորված է Դսեղի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժմանկաբարձական կետ։ Չ–ում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII –XV դդ․), գյուղատեղիներ և գերեզմանոցներ (XIII–XVII դդ․)։ Անվանվել ի պատիվ Վ․ Չկաւովի։

ՉԿԱԼՈՎԿԱ, գյուղ ՀՍՍՀ Սևանի շրջանում, Սևանա լճի արմ․ ափին, շրջկենտրոնից 5 կմ հվ․։ Չ–ով է անցնում ԵրևանԿամո ավտոխճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Հիմնադրել են Պովոլժիեի, Սարատովի, Տամբովի նահանգներից եկած ռուսները, 1840-ին։ Անվանվել է ի պատիվ Վ․ Չկաչովի։

ՉՀԱԳԵՑԱԾ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, ոչ սահմանային ածխաջրածիններ, մոլեկուլում ածխածնի ատոմների միջև կրկնակի կամ եռակի կապ պարունակող ածխաջրածիններ։ Պարզագույն չհագեցած ածխաջրածիններն են Էթիլենը և ացետիլենը։ Մոլեկուլում մեկ կրկնակի կապ պարունակող Չ․ ա․ (ալկեններ, օլեֆիններ) ունեն CnH2n ընդհանուր բանաձևը (տես էթիլեն, Պրուցիւեն)։ Այդ նույն բանաձևն ունեցող ցիկչոպարաֆինները (օրինակ՝ ցիկլոհեքսանը) Չ․ ա․ չեն։ Մոլեկուլում երկու կրկնակի կապ պարունակող Չ․ ա․ կոչվում են դիենային ածխաջրածիններ (դիեններ, դիօլեֆիններ) և ունեն CnH2n_2 ընդհանուր բանաձևը (տես Բուտադիեն, Իզոպրեն), երեք և ավելի կրկնակի կապ պարունակողները՝ պոլիեններ (տրիեններ, տերաեններ են)։ Ըստ մոլեկուլում կրկնակի կապերի փոխադարձ դիրքի տարբերում են կումուլենային կամ ալենային (օրինակ, ալեն՝ CH2=C=CH2), զուգորդված (–С=С–С=С–) և մեկուսացված (–C=C-(CH2)n– C=C–) կրկնակի կապերով Չ․ ա․։ CnH2n-2 ընդհա–