Ջ–ման մեթոդների ընտրությունը կախված է կաթսայի տեսակից, շոգու պարամետրերից, նախնական շրի որակից։
ՋՐԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՍՊՈՐՏ, տես Ջրային մարզաձևեր։
ՋՐԱՄՈՒԿ (Arvicola terrestris), չրառնետ, կրծողների կարգի, համստերների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմինը մուգ դարչնագույն է, երբեմն՝ սև, երկարությունը՝ մինչե 24, պոչի երկարությունը՝ 15 սմ։ Տարածված է Եվրոպայում և Հյուսիսային ու Առաջավոր Ասիայում։ Առավել հաճախ հանդիպում է կանգնած կամ դանդաղահոս ջրերի ափերին։ Վարում է կիսաջրային կյանք, գերազանց լողում և սուզվում է։ Ապրում է գետնափոր բներում։ Սնվում է գլխավորապես բուսական կեր ով, վնասում է դաշտավարությանը, անտաոաբուծությանը և այգեգործությանը։ Երբեմն ձմռան համար կեր է պահեստավորում։ Բազմանում է տարեկան 2–3 անգամ, ունենում 2–8 ձագ։ Տուլարեմիայի հարուցիչների փոխանցող է։ ՀԱԱՀ–ոլմ հանդիպում է մինչե 3200 մ բարձրության վրա։
ՋՐԱՅԻՆ ԳՈԼՈՐՇԻ, ջրի գազանման վիճակ։ Ստանում են շոգեգոյացման (գոլորշիացման) ժամանակ՝ շուրը շոգեկաթսաներում և այլ ջերմափոխանակիչ ապարատներում տաքացնելիս։ Ջ․ գ․ պատկանում է այսպես կոչված իրական գազերի դասին, քանի որ ճնշման և տեսակարար ծավալի արտադրյալը միևնույն ջերմաստիճանի դեպքում հաստատուն չի մնում։ Հագեցած վիճակը, որի դեպքում ջուրը և գոլորշին հավասարակշռության մեջ են գտնվում (տես Հագեցած գոչորշի), բնութագրվում է հագեցման ջերմաստիճանով։ Ամբողջ հեղուկը գոլորշու վերածելուց հետո (100°Շ–ում գոլորշու ծավալը 1673 անգամ գերազանցում է 4°Շ–ում ջրի ծավալից) ջերմաստիճանը կարող է նորից աճել։ Այդ դեպքում գոլորշին հագեցած վիճակից անցնում է գերտաքացած վիճակի։ Շոգեուժային տեղակայանքներում Ջ․ գ․ ծառայում է որպես աշխատանքային մարմին, իսկ օդափոխման, ջերմա– և ջրամատակարարման համակարգերում՝ որպես ջերմակիր։ Ջ․ գ․ օգտագործվում է նպե մի շարք տեխնոլոգիական պրոցեսներում։ Շոգեմեքենաներում և տուրբիններում, որպես կանոն, կիրառվում է գերտաքացած գոլորշի, քանի որ դրանով աշխատող մեքենայի օ․ գ․ գ–ն ավելի բարձր է, քան հագեցած գոլորշիով աշխատողինը։ Ջեռուցման սարքերում տնտեսապես ավելի նպատակահարմար է հագեցած Ջ․ գ–ու օգտագործումը։ ՍՍՀՄ–ում և արտասահմանում հզոր շոգեուժային տեղակայանքներում օգտագործում են 25 Մն/մ² ճնշման և 545°C ջերմաստիճանի Ջ․ գ․։
Ջ․ գ–ու ուսումնասիրությունները սկսվել են XVI–XVII դդ․։ Սովետական գիտնականների հետազոտությունների հիման վրա ՍՍՀՄ–ում կազմվել են ջրի և Ջ․ գ–ու թերմոդինամիկական հատկությունների աղյուսակներ և դիագրամներ (մինչե 100 Մն/մ2 ճնշումների և 1000°C ջերմաստիճանների համար)։ Նյու Ցորքում 1963-ին կայացած Զ․ գ–ու վերաբերյալ 4-րդ միջազգային կոնֆերանսում ընդունվելեն Ջ․ գ–ու միջազգային հիմնական աղյուսակներ։
Գրկ․ Ղուլոյան Լ․ Տ․, Ընդհանուր շերմատեխնիկա, մ․ 1, Ծ․, 1976։ Вукалович М․ П․, Новиков И․ И․, Техническая термодинамика, М․, 1968․ Լ, Ղուլոյան
ՋՐԱՅԻՆ ԳՈԼՈՐՇԻՆԵՐ ՄԹՆՈԼՈՐՏԻ, մթնոլորտում մշտապես պարունակվող գազային վիճակի ջուր։ Ջ․ գ․ մ–ում առաջանում են Երկրի մակերևույթից անընդհատ տեղի ունեցող գոլորշիացման հետեվանքով։ Զ․ գ․ մ–ի առավել կարևոր Փոփոխական բաղադրամասերից են, որոնց պարունակությունը երկրամերձ շերտերում տատանվում է ըստ բարձրության տարածության և ժամանակի՝ 3% –ից (արևադարձերում) մինչև2*10~5% (Անտարկտիդայում)։ 1,5–2,0 կմ բարձրություններում Ջ․ գ․ մ–ի պարունակությունը նվազում է կիսով չափ։ Ջ․ գ․ մ–ի խտությունն ըստ օդի հավասար է 0,623։ Զ․ գ․ մ․ կլանում են Արեգակի (սպեկտրի ինֆրակարմիր մասերում) և Երկրի երկարալիք ճառագայթումը։ Զ․ գ․ մ․ խտանալով վերածվում են ամպերի, որոնք մթնոչորտային տեղումների (անձրև, ձյուն, կարկուտ) ձևով թափվում են Երկրի վրա։
ՋՐԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ, տես էներգիա, Հիդրոէներգետիկա։
ՋՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ Երկրի, Երկրագնդի վրա, նրա առանձին տեղամասերում և մթնոլորտում ջրի բոլոր ձևերի մուտքի ու ելքի քանակական բնութագիրը։ Ջ․ հ–ի բաղադրիչներն են մթնոլորտային տեղումները (X), գոլորշիացումը (Z), գետային հոսքը (W), ստորերկրյա ջրերի հոսքը (У), օրգանիզմների կլանած (Օ) և մարդկանց օգտագործած (М) ջրերը։ Ջ․ հ․ արտահայտվում է X–Z+W+У+О+М հավասարումով։ Միջին բազմամյա ժամանակաշրջանում տարեկան տեղումները 1020 մմ են։ Համաշխարհային օվկիանոսի մակերևույթից գոլորշիացումը 880 մմ է, ցամաքից՝ 140 մմ։ Ջ․ հ․ Երկրագնդի վրա ջրի շրջապտույտի քանակական արտահայտությունն է, սերտորեն կապված է ջերմային հաշվեկշռի հետ և բնական զոնաների բնութագրման կարևոր ցուցանիշներից է։
ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, հավաքական անվանում, որը միավորում է ջրում անցկացվող մարզաձևերը՝ ակադեմիական թիավարություն, առագաստային սպորտ, բայդարկաներով ու կանոեներով թիավարություն, լող, ջրագնդակ, ջրադահուկային սպորտ, բայդարկաներով և կանոեներով սլալոմ, ջրացատկ, ստորջրյա սպորտ ևն։
Առագաստային սպորտ, մրցումներ մարզական առագաստ անավերով։ ժամանակակից օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են․ միջազգային դասի «Ֆին», «Թռչող հոլանդացի», «470», «Թեմպեստ», «Աոլինգ», «Տորնադո» նավերով մրցալողերը։ Աշխարհի և մայրցամաքների չեմպիոնատներում, օլիմպիականներից բացի, օգտագործվում են նաև այլ դասի նավեր («Զվյոզդնի», «Դրակոն», «Ֆայերբոլ», «5,5» ևն)։ Մրցալողերը անցկացվում են նավի շարժման ուղղությունը ցույց տվող հատուկ նշաններ ունեցող տարածության վրա (20–30 կմ), հաղթողը որոշվում է մի քանի (սովորաբար 7) մրցալողի հանրագումարով։
Առագաստային սպորտը ծագել է Անգլիայում, XVIII դ․ (առաշին յախտ–ակումրը հիմնվել է 1720-ին, Քորքում)։ Ռուսաստանում առաջին գետային յախտ–ակումբը ստեղծվել է 1860-ին, Պետերբուրգում։ Օլիմպիական խաղերի ծրագրում է 1908-ից։ Ռուսաստանի առագաստանավորդներն օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են 1912-ին (Ստոկհոլմ) և նվաճել բրոնզե մեդալ։ ՍՍՀՄ առաշին չեմպիոնատը տեղի է ունեցել 1936-ին։ Առագաստային սպորտի ՍՍՀՄ սեկցիան ստեղծվել է 1936-ին (1959-ից՝ ֆեդերացիա), 1956-ից առագաստային սպորտի միջազգային ֆեդերացիայի անդամ է։ ՀՍՍՀ–ում առագաստային մարզաձևերը զարգացում են ապրել 1970-ական թթ․։ Հանրապետության առաջին չեմպիոնատը տեղի է ունեցել 1974-ին։ 1975-ին ստեղծվել է հանրապետական ֆեդերացիան։ ՍՍՀՄ չեմպիոններ են եղելՎ․ Լեոնտեի («Թռչող հոլանդացի», 10-ակի), Վ․ Ռազումնովի («Զվյոզդնի», 1972), Ե․ Կուդրյավցեի և Մ․ Կանովի («Սոլինգ», 1981, 1982, ինչպես նաև 1982-ի Եվրոպայի չեմպիոնատի 3-րդ մրցանակակիր) անձնակագմերը։ Եվրոպայի չեմպիոն է եղել Ցոլ․ Կլիվերի և Ս․ Ֆոգոլեի անձնակազմը («Տորնադո», 1979-ին, 1981-ին՝ աշխարհի չեմպիոնատի 2-րդ մրցանակակիր, 1982-ին՝ ՍՍՀՄ չեմպիոն)։ ՀՍՍՀ–ից 8 մարզիկ ընդգրկված է ՍՍՀՄ հավաքականում (1982)։ ՍՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայում ոսկե մեդալի արժանացավ Ս․ Զանոլդկո և Վ․ Ցուրչուկ անձնակազմը («Թռչող հոլանդացի»)։ 1974-ից տեղի են ունենում հանրապետական ամենամյա առաջնություններ։ 1976-ից անցկացվում են ՍՍՀՄ նավատորմի ադմիրալ Հ․ Իսակովի հիշատակին նվիրված ամենամյա համամիութենական ավանդական մրցումները (Սևանում)։ 1979-ից զարգացում է ապրում վինդսերֆինգը (առագաստային սպորտի նոր ձև)։ Ջրագնդակ (վատերպոլո)․ թիմային մարզախաղ գնդակով։ խաղում են երկու թիմ (7-ական մարդ), 2 մ խորությամբ, 30x20 մ ուղղանկյուն ջրավազանում, դարպասների լայնությունը 3 մ է, բարձրությունը ջրի մակերեսից՝ 0,9 մ։ խաղի նպատակն է գնդակով հնարավորին շատ խոցել մրցակցի դարպասը՝ անառիկ պահելով սեփականը։ Ջրագնդորդը պետք է կարողանա լավ լողալ ու տիրապետել գնդակին, համագործակցել խաղընկերների հետ։ Ջրագնդակը ի հայտ է եկել XIX դ․ վերջին, Մեծ Բրիտանիայում։ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 1900-ին։ Ռուսաստանում ջրագնդակը տարածում է գտել 1908-ից։ 1925-ից տեղի են ունենում ՍՍՀՄ չեմպիոնատները։ 1948-ից ՍՍՀՄ ջրագնդորդները լողի միջազգային սիրողական ֆեդերացիայի (ՖԻՆԱ) անդամ են, օլիմպիական խաղերին մասնակցում են 1952-ից։ Սիրողական առաջին խմբակը ՀՍԱՀ–ում ստեղծվել է 1935-ին։ Նույն տարում տեղի է ունեցել ջրագնդակի առաջին մրցությունը (Երևան–Լենինական)։ 1945-ից հանրապետության մարզիկները մասնակցում են անդրկովկասյան և միութենական տարբեր մրցումների