Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ու առաջնությունների։ Անց է կացվում հանրապետական ամենամյա առաջնություն։

Ջրադահուկային սպորտ, մարզաձև, որի հիմքում ընկած են մարզիկի շարժումները ջրադահուկներով, ջրի մակերևույթին, քաշող մոտորանավակի օգնությամբ։ Սովորաբար տեղի են ունենում ջրադահուկային եռամարտի մրցումներ․ սլալոմ՝ 1 կամ 2 դահուկով՝ մոտորանավակի շարժման գծի երկու կողմում տեղակայված 6 խարսխալողանների շրջանցումով (արդյունքները որոշվում են ճիշտ շրջանցած խարսխալողանների թվով), զեղասահք․ 20-ական վրկ տևողությամբ 2 փուլով ընթացքի ժամանակ ցուցադրվում են հնարավոր մեծ թվով շարժաձևեր (90, 180, 360 և ավելի աստիճանի շրջադարձեր, կողային սահումներ), որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է որոշակի թվով միավորներով, ցատկահարթակից ցատկեր (օգտագործվում է թեք տախտակամած, տղամարդկանց համար 180 սԱ, կանանց՝ 150 սմ առավելագույն բարձրությամբ), մոտորանավակի արագությունը տղամարդկանց մրցումների ժամանակ 57 կմ/ժ է, կանանց՝ 45 կմ/ժ Ջրադահուկային սպորտը զարգացում է ապրել 1930-ական թթ․։ Աշխարհի չեմպիոնատները երկու տարին մեկ անցկացնում է համաշխարհային ջրադահուկային միությունը (հիմնվել է 1946-ին), առաջին չեմպիոնատը տեղի է ունեցել 1949-ին, Ֆրանսիայում։ ՍՍՀՄ–ում մրցումներ տեղի են ունենում 1958-ից։ Ջրադահուկային սպորտի ՍՍՀՄ ֆեդերացիան ստեղծվել է 1963-ին (տեխ․ հանձնաժողովի առաջին նախագահը Յու․ Դագարինն էր, 1968-ից՝ տիեզերագնաց–օդաչու Ա․ Լեոնովը)։ Առավել տարածված է ԱՄՆ–ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մեքսիկայում, Իսպանիայում։ Ջրամոտորային սպորտ, սպորտի տեխ․ ձև, ընդգրկում է արագընթացության մրցումներ և տուրիզմ՝ մոտորանավակներով։ Տարբերակվում են մարզական, մրցարշավային, փչովի, օդային պտուտակով և այլ նավեր։ Նավերի տեսակները ըստ շարժիչների բանվորական ծավալի կամ նավի իրանի առավելագույն գումարային մասսայի և ուժասարքի բաժանվում են դասերի, որոնք հիմնականից բացի (տես աղյուսակը), ընդգրկում են նաև Փչովի, տուրիստական, դիզելային, շարժիչով և այլ նավեր։ Գրեթե բոլոր տեսակներն ունեն այսպես կոչված անսահմանափակ դաս, ուր թույլատրվում է շարժիչի և իրանի ազատ ընտրություն։ Մրցարշավային նավերի բոլոր տեսակներն ու դասերը ունեն միջազգային տառային ինդեքսներ։ Արագության ռեկորդները գրանցվում են որոշակի տարածություններում կամ, ըստ ժամանակի։ Մրցաերթերը տեղի են ունենում օղակաձև փակ երթուղիներում։ Ջրամոտորային սպորտը նպաստում է տեխնիկային տիրապեւոելուն, զարգացնում է արագ կողմնորոշում ու հնարամտություն, հանդիսանում է նոր կոնստրուկցիաների փորձարկման լավագույն միջոց, օգնում կատարելագործելու նավերն ու շարժիչները։ Եվրոպայում, Ամերիկայում և Ավստրալիայում մարզաձևը առաջացել է XX դ․ սկզբին և զարգացել առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ռուսաստանում շարժիչով նավերի առաջին մրցաերթը տեղի է ունեցել 1904-ին, Պետերբուրգում։ 1925-ին, ՍՍՀՄ–ում, Մոսկվայի ավտոակումբին կից, ստեղծվել է ջրամոտորային սպորտի սեկցիա։ Առաջին անհատական մրցումները տեղի են ունեցել 1938-ին, ընդհանուր թիմային մրցումները՝ 1952-ին, որոնք 1956-ից դարձել են ամենամյա։ ՄՍՀՄ ջրամոտորային սպորտի ֆեդերացիան (ԴՕՍԱԱՖ–ի ռազմատեխ․ սպորտի համամիութենական ֆեդերացիայի կազմում) 1969-ից ջրամոտորային սպորտի միջազգային միության (11ԻԻՄ, հիմնվել է 1922-ին) անդամ է։

ՀՍՍՀ–ում ջրամոտորային սպորտը սկսել է զարգանալ 1955-ից։ 1962-ին ստեղծվել է հանրապետական ֆեդերացիա (ԴՕՍԱԱՖ–ի կազմում)։ 1956-ից Հայաստանի մարզիկները մասնակցում են ՍՍՀՄ թիմային և անհատական առաջնություններին և միջազգային մրցումներին։ Բարձր ցուցանիշների են հասել Ս․ Մանուկյանը (ՍՍՀՄ բազմակի չեմպիոն), Ֆ․ Իսկանդարյանը, Ռ․ Առաքելյանը, Ա․ Աֆրիկյանը, Գ․ Սեմերջյանը և ուրիշներ։

Ջրացատկ, մրցումներն ընդգրկում են ոստնակացատկեր (1–3 ti) և աշտարակացատկեր (5, 7, 5 և 10 մ)։ Եվրոպայի առաջին չեմպիոնատը անցկացվել է 1890-ին, աշխարհինը՝ 1973-ին, օլիմպիական խաղերի ծրագրում է 1904-ից։ Ռուսաստանում առաջին մրցումները տեղի են ունեցել 1913-ին, ՍՍՀՄ առաջին չեմպիոնատը՝ 1923-ին։ ՀՍՍՀ–ում առաջին ցուցադրական ցատկերը և մրցումները տեղի են ունեցել 1935–40-ին, էջմիածնում։ 1940-ին շահագործման է հանձնվել «Դինամո»-ի ջրավազանը, ուր և տեղի են ունեցել լողորդների ու ջրացատկորդների պաշտոնական մրցումները։ 1953-ին ջրացատկը առանձնացվել է լողից և ստեղծվել ջրացատկի հանրապետական ֆեդերացիա։ 1955-ին տեղի է ունեցել հանրապետության 1-ին թիմային–անհատական առաջնությունը։ Այնուհետև, 1960-ից, տեղի են ունենում ամենամյա մրցումներ ու առաջնություններ։ Ծրագիրն ընդգրկում է ոստնացատկեր 3 մետրից [տղամարդիկ՝ 11 ցատկ (5 պարտադիր, 6 կամավոր), կանայք՝ 8 ցատկ (4 պարտադիր, 4 կամավոր)], աշտարակացատկեր 10 մետրից [տղամարդիկ՝ 11 ցատկ (5 պարտադիր, 6 կամավոր), կանայք՝ 8 ցատկ (4 պարտադիր, 4 կամավոր)], նույն քանակությամբ ցատկերով տեղի են ունենում նաև ամենամյա չեմպիոնատներ 1 մ բարձրությամբ ոստնյակից և 7,5 մ բարձրությամբ աշտարակից։ Հաղթողը որոշվում է ցատկերի համար տրվող միավորների միջին գումարով։ Հանրապետության ջրացատկորդները լուրջ հաջողությունների են հասել միութենական, եվրոպ․ ու օլիմպիական մրցումներում։ Համընդհանուր ճանաչման են արժանացել Ս․ Քոչարյանը, Վ․ Կուվշինկինը, Փ․ Սարիբեկյանը, Դ․ Համբարձումյանը (ՍՍՀՄ 12-ակի չեմպիոն, Մոսկովյան օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, 1982–83-ին Եվրոպայի չեմպիոն, ՍՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի հաղթող)։ Ս․ էմիրզյանը (1982-ի ՍՍՀՄ չեմպիոն, Մոսկովյան օլիմպիադայի արծաթե մրցանակակիր) և ուրիշներ։

Ստորջրյա սպորտ․ ընդգրկում է արագընթաց լող և սուզում, կողմնորոշում, տուրիզմ և սպորտային հրաձգություն՝ հատուկ հանդերձանքի օգտագործումով։ Արագընթաց լողի ձևերն են․ լող ակվալանգով, լող լողաթաթերով, սուզում լողաթաթերով (երկարություն)։ Մրցումները տեղի են ունենում ջրավազաններում, տարբեր տարածությունների վրա․ սուզում՝ 15, 25, 50 մ, ստորջրյա լող 100, 200, 400, 800 ti, ստորջրյա լող լողաթաթերով և տարբեր փոխանցումային (էստաֆետային) լողեր՝ 100, 200, 400, 800, 1500, 1850 մ և 3000 մ-ից (մարաթոնյան) ավելի։ Մտորջրյա կողմնորոշումն ընդգրկում է 2 հիմնական վարժություն (դասակարգված երկամարտ)՝ «գոտիներ» և «կողմնորոշիչներ», որոնք կատարելիս մարզիկը ակվալանգով անցնում է որոշակի տարածություն՝ փոխելով ուղղությունը նախատեսված կետերում։ «Գոտիներ» վարժության ժամանակ մարզիկը կողմնորոշվում է սարքերի ցուցումներով, «կողմնորոշիչներ»-ի ժամանակ՝ հերթականությամբ փնտրում է խարսխալողանները։ Մրցումները տեղի են ունենում բաց ջրավազաններում, արդյունքները գնահատ–