թյուն։ Անթափանց Ջ–ով (ճերմակի՝ սպիտակադեղի խառնուրդով, տես Գուաշ) գեղանկարչությունը հայտնի է եղել հին Եգիպտոսում, անտիկ աշխարհում, միջնադարյան Եվրոպայում ու Ասիայում, այդ թվում՝ նաև Հայաստանում։ Մաքուր Ջ․ (առանց սպիտակադեղի խառնուրդի) լայնորեն կիրառվել է XV դ․ սկզբից։ Ջ–ի հիմնական հատկություններն են կոլորիտի յուրահատուկ թեթեությունն ու օդայնությունը, գույների թափանցիկությունը, որոնց միջով երեում է հիմքի (գլխավորապես թուղթ, հազվադեպ՝ մետաքս, փղոսկր) տոնն ու ֆակտուրան։ Ջ․ զուգորդում է գեղանկարչության (տոների հարստություն, գույնի միջոցով ծավալի և տարածության կառուցում) և գրաֆիկայի (թղթի ակտիվ դերը պատկերի կառուցման ժամանակ) առանձնահատկությունները։ Ջ–ի տեխնիկայի յուրահատկություններից են՝ «հոսքերի» ու «ողողումների» շնորհիվ պատկերի թրթռուն ու շարժուն էֆեկտների ստեղծումը։ Ջ․ լինում է միագույն [սեպիա (դարչնագույն ներկ), բիստր, «սև Ջ․», տուշ]։ Վրձնով ստեղծված Ջ․ աշխատանքներում հաճախ օգտագործվում է գրչածայրով կամ մատիտով արված գծանկար։ ժամանակակից արվեստում Ջ․ մեծ տարածում ունի։ Զ–ի ասպարեզում աշխատում են բազմաթիվ սովետական նկարիչներ։ Հայ սովետական կերպարվեստում Ջ․ զարգացող բնագավառներից է։ Պատկերազարդումը տես 592-րդ էշից հետո՝ ներդիրում։
ՋՐԱՆՑՈՒՅՑ, կամուրջ–ջրտար, հեղեղատի, ձորի, գետի, ճանապարհի վրայով ջրտար անցկացնելու համար կամրջի կամ ուղանցի տեսքով կառույց։ Ջ․ կառուցում են բետոնից, երկաթբետոնից, փայտից, քարից, մետաղից։ Տարբերում են Ջ–ի երկու տեսակ, վաքի (կամ խողովակի) պատերը կամ հատակը կամրջի հենամիջային կրող կոնստրուկցիաներն են (առավել տարածված են), վաքը հենվում է հենամիջային շինության վրա կամ կախվում հենամիջային շինությունից։ Ջ–ներ կառուցվել են դեռես մ․ թ․ ա․ II հազարամյակում՝ Հին Արեելքի երկրներում, ինչպես նաև մ․ թ․ ա․ VII դ․՝ Հին Հունաստանում։ Մասամբ պահպանվել են Հին Հռոմի (մ․ թ․ ա․ IV դ․, ընդհանուր երկարությունը կազմում էր 436 կմ, դրանից 55 կմ–ը՝ կամրջային կառույցներ) և հռոմ․ պրովինցիաների Զ–ները։ Մ․ թ․ ա․ IV–II դդ․ Հռոմում Ջ–ները կառուցվել են կրաբեաոնով, քարով։ Նշանավոր ենՄարկիոսի (Հռոմ, մ․ թ․ ա․ 144, կամարի բացվածքը՝ 5–6 մ), Պոն–դյու–Դար եռահարկ (Ֆրանսիա, Դար գետի վրա, մ․ թ․ ա․ I դ․, կամարի բացվածքը՝ 25 մ, բարձրությունը միջին մասում՝ 48 մ, երկարությունը՝ 268 մ), Սեգովիայի (նկ․ I) երկհարկ (Իսպանիա, մ․ թ․ 109, բարձրությունը 40 մ, երկարությունը՝ 300 մ), Կլավդիոսի (Հռոմ, մ․ թ․ 38–52 թ․) Ջ–ները։ Միջին դարերում կառուցվել է Րուրգասի Ջ, (Կոստանդնուպոլսի մոտ, VI դ․)։ Ավելի ուշ Զ–ներ են կառուցվել Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում։ XVIII դ․ կառուցվել են Մտիշչի քաղաքի (Մոսկվայի մոտ) Ռոստոկինյան և Պուշկին քաղաքի (Լենինգրադի մոտ) Զ–ները։ Միջնադարյան Հայաստանի կամուրջներից Ջ–ի դեր է կատարել Ջրափի (Չրփլի) գյուղի կամուրջը, որի երթեեկելի հատվածի տակ տեղավորված խողովակաշարով Ախուրյանի աջ ափից ջուրը փոխադրվում էր ձախ ափը։ ՀԱՍՀ–ում Ջ–ներ են կառուցվել Ախուրյան, Աղստե, Հրազդան, Արփա, Որոտան գետերի ջրանցքների վրա։ ժամանակակից լավագույն Ջ․ (տեխ․ և ճարտ․ առումով) է Երեանում Հրազդան գետի վրա (նկ․ 2) կառուցված Ջ․ (1949, ճարտ․՝ Ռ․ Իսրայելյան, ինժեներ՝ Դ․ Եղյան)։ Վ․ Հարությունյան
ՋՐԱՆՑՔ, արհեստական ջրտար, ծառայում է ջուրը ինքնահոսով տեղափոխելու համար կամ որպես փոխադրական ջրային ուղի։ Կառուցում են բաց փորվածքում կամ լիրաթմբում։ Ըստ նշանակման Ջ–ները լինում են նավարկելի (արհեստական ջրային ուղիներ), էներգետիկական (դերիվացիոն), ոռոգման, ջրավորման, չորացման, ջրմուղի, լաստառաքման, ձկնաբուծական և կոմպլեքսային նշանակման։ Նավարկելի Ջ–ները լինում են գետերը, լճերը և ծովերը կապող (օրինակ, վոչգա–Դոն ջրանցքը, Մոսկվայի անվ․ ջրանցքը), շրջանցիկ (նավարկության պայմանները բարելավելու համար), ուղղիչ (նավի ընթացքի ոլորունությունը փոքրացնելու և հետնաբար ջրային ուղու երկարությունը կրճատելու նպատակով), մոտեցման (խոշոր քաղաքներին, ներքին նավահանգիստներին, արդ․ ձեռնարկություններին ծովից, լճից կամ գետից մոտեցումն ապահովելու համար)։ Նավարկելի Ջ–ները լինում են նաև բաց և շլյուզված։ Շլյուզված Զ–ները սովորաբար բաղկացած են տարբեր մակարդակների վրա գտնվող մի քանի տեղամասերից՝ բիեֆներից, որոնք իրար են միանում շլյուզներով կամ նավամբարձիչներով։ Նավարկելի Ջ–ներին բնորոշ է զգալի երկարությունը (օրինակ, Նյու Ցորքից Ֆլորիդա թերակղզի ափամերձ Ջ–ի երկարությունը 1,8 հզ․ կմ է, Բելոմորսկ–Րալթյան Ջ–ինը՝ 227 կմ, ծովային Ջ–ներից, օրինակ, Սուեզի ջրանցքն ունի 171 կմ, իսկ Պանամայի ջրանցքը՝ 81,6 կմ երկարություն)։ էներգետիկական (դերիվացիոն) Ջ–ները գետից, ջրամբարից, լճից ջուրը մատուցում են հիղրոէչեկտրակայանին կամ նրանից հեռացնում տուրբիններով անցած ջուրը (նկ․ 1)։ Սովորաբար դրանց երկարությունը մեծ չէ (առավելագույնը՝ 30 կմ)։ ԱՍՀՄ–ում դերիվացիոն Ջ–ներ կան Զեմո–Ավճալայի, Սեան–Հրազդան կասկադի և այլ ՀԷԿ–երում։ Ոռոգման Ջ–ները, որոնք նախատեսված են ոռոգվող հողերին ջուր հասցնելու համար, սովորաբար կազմում են գլխավոր, բաշխիչ, բուն ոռոգման և ջրթող Ջ–ների համակարգ (տես Ոռոգում)։ Ոռոգման Ջ–ներին շուրը մատուցվում է ինքնահոսով կամ պոմպերով։ Ոռոգման խոշոր համակարգերում գլխավոր Ջ–ների երկարությունը հասնում է մի քանի հարյուր կմ (Կարակումի ջրանցքի երկարությունը ավելի քան 800 կմ է, Հյուսիս–Ղրիմյան Ջ–ինը՝ 400 կմ, Ֆերգանայի մեծ ջրանցքինը՝ մոտ 300 կմ)։ Ջրավորման Ջ–ներով ջուրը հասցնում են ջրազուրկ հողերին՝ գյուղատնտ․ կարիքների համար։ Քանի որ ջրավորման ժամանակ ջրազուրկ հողերում սովորաբար գոյանում են ոռոգվող փոքր տեղամասեր, ջրավորող Ջ–ները հաճախ ծառայում են նաև որպես ոռոգման Ջ–ներ։ Չորացման Ջ–ները ինքնահոսով կամ պոմպակայանների միջոցով հավաքում են չորացման կամ ցամաքուրդային ցանցի ջրերը (տես Մեչիորացում հողի)։ Օրինակ, չորացման Ջ–ներ կան Արարատյան հարթավայրի աղա կալված հողերի մշակման համալիրում։ Ջրմուղի Ջ–ները ծառայում են ջրամատակարարման աղբյուրից ջուրը սպառողին հասցնելու համար։ ԱՍՀՄ–ում խոշոր ջրմուղ Ջ–ներ են 460 կմ երկարության Իրտիշ–Կարագանդա Ջ․, մոտ 130 կմ երկարության Աեերսկի–Դոնեցկ–Դոնբաս Ջ․։ Շահագործման պայմաններից և սան․ պահանջներից ելնելով՝ երբեմն կիրառում են ջրմուղ Ջ–ներ։ Լաստառաքման Ջ–ները ծառայում են փայտանյութը ցրիվ կամ լաստերով (տես Լաստառաքում) փայտամթերման վայրից