Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչե լաստառաքման գեւոը կամ Փայտասղոցման գործարան փոխադրելու համար։ Ձկնաբուծական Զ–ները ծառայում են արհեստական ձվադրատեղերին ջուր մատակարարելու և առանձին մեկուսացված ջրամբարները գետի հետ միացնելու համար։ Կոմպլեքսային Ջ–ները կառուցում են մի քանի ջրատնտեսական խնդիրներ միաժամանակ լուծելու համար։ Օրինակ, Մոսկվայի անվ․ Ջ․ ծառայում է նավարկության, ջրամատակարարման և ջրավորման նպատակների համար։

Ջ–ի լայնական հատվածքի ձեերը (նկ․ 2) կախված են Ջ–ի նշանակումից, գրունտի շինարարական հատկություններից, հողային աշխատանքների կատարման պայմաններից։ Փափուկ գրունտներում Զ–ները կառուցում են հիմնականում սեղանաձև և բազմանկյուն հատվածքով։ Ուղղանկյուն հատվածքը նպատակահարմար է ժայռոտ փորվածքներում Ջ․ կառուցելիս։ Ջ–ի հատվածքի չափերը որոշում են հիդրավլիկական հաշվարկներից՝ ելնելով նավերի և լաստերի չափերից, տվյալ Ջ–ի պայմանների համար թույլատրելի արագություններից։ Զ–ի շեպերի թեքությունը որոշվում է ըստ գրունտի բնույթի։ Զ–ում ջրի թույլատրելի արագություններն ունեն սահմանային արժեքներ՝ առավելագույն (որի դեպքում բացառվում է Ջ–ի ողողման հնարավորությունը) և նվազագույն (որը պաշտպանում է հունը տղմոտումից և բուսակալումից)։

Զ–ները կառուցում են հավաքովի կամ ամբողջական երկաթբետոնե սալերից երեսապատումով կամ առանց երեսապատման։ Երեսապատումը Զ․ պաշտպանում է ողողումից, կրճատում ծծանցման հաշվին ջրի կորուստը և փոքրացնում հատակի և շեպերի խորդուբորդությունը։ Ջ–ների երեսապատումը կատարվում է քարե սալարկով, բետոնե, երկաթբետոնե ու ասֆալտային սալերով։ Ծծանցումից խուսափելու համար Ջ–ներում երեսապատումից բացի կիրառում են նաև գրունտի մեխանիկական խտացում, աղմավորում են։ Բացի շահագործման հետ կապված հատուկ կառույցներից (շլյուզներ, պոմպակայաններ, ջրթողներ են) բոլոր Ջ–ների ծրագծերի վրա կան տարբեր նշանակման կառույցներ (խողովակներ, ղյուկերներ, թունեղներ, կամուրջներ, ջրանցույցներ, ուղանցույցներ, արագահոսք, ջրանկում են)։

Մ․ թ․ ա․ У–III հազարամյակներում Հին Արևելքի երկրներում հողագործության զարգացմամբ պայմանավորվեց ոռոգման և ջրավորման Ջ–ների կառուցումը (օրինակ, Հին Եգիպտոսում, մ․ թ․ ա․ V, Չինաստանում, մ․ թ․ ա․ III հազարամյակներում)։ Նավարկելի Զ–ների կառուցումը նույնպես սկսվել է հնում (օրինակ, մ․ թ․ ա․ VI դ․ Նեղոսը Կարմիր ծովի հետ միացնող Զ․)։ Միջին դարերում նավարկելի Ջ–ներ են կառուցվել հիմնականում Հոլանդիայում, Ֆրանսիայում, Անգլիայում։ ՍՍՀՄ–ի տարածքում Ջ–ներ սկսել են կառուցել մ․ թ․ ա․ IX դ․։ Դրանցից խոշորագույնը մ․ թ․ ա․ IX–VIII դդ․ կառուցված Մենուայի ջրանցքն է։ Կառուցվել են նաև բազմաթիվ այլ Ջ–ներ, որոնց մի մասը գործում են առ այսօր (օրինակ, Դալմայի Զ․)։ VII–X դդ․ Ջ–ներ են կառուցվել Զվարթնոցում, Գավառում, Տաթևում, Անիում։ XVII դ․ են վերաբերում էջմիածնի և Խաթունարխի Ջ–ները։

Սովետական կարգերի հաստատումից հետո Հայաստանում կառուցվեցին մեծ թվով ոռոգման Ջ–ներ (Հոկտեմբերյանի ջրանցք, Ար տա շատի ջրանցք, Թաչինի ջրանցք, Կոտայքի ջրանցք, Նորքի ջրանցք, Շիրակի ջրանցք, Ստորին Հրազղանի ջրանցք են)։

Գրկ․ Շիրմազան Գ․, Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Ե․, 1962։ Угинчус А․ А․, Каналы и сооружения на них, М․, 1953; Гришин М․ М․, Гидротехнические сооружения, М․, 1968․ Վ․ Թոքմաջյան, Հ․ Սարգսյան

ՋՐԱՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության։ Մեծ մասը փրկվել և ապաստանել է Արլ․ Հայաստանում։

ՋՐԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Սպիտակի շրջանում, Փամբակի լեռնաշղթայի հս–արմ․ լանջին, շրջկենտրոնից 9 կմ հվ–արմ․։ Անասնապահական, ճակնդեղագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի ու կերայինկուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Զ–ում է Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ-սպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, հիվանդանոց։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից, 1829–30 թվականներին․։

ՋՐԱՇԵՆ, գյուղ ՀՄՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Զ․ հիմնադրվել է 1939 թվականին։

ՋՐԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, եթերայուղատու կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման օբ-