ներում կամ հատուկ գոյացություններում՝ սպորանգիումներում ու գամետանգիումներում։ Հայտնի է շուրջ 30 հզ․ տեսակ։ Ներկայումս Զ–ի մեջ առանձնացվում են ստորակարգ բույսերի հետևյալ 10 տիպերը (բաժինները), կապտականաչ (Cyanophyta), պիրոֆիտային (Pyrrophyta), ոսկեգույն (Chrysophyta), դիատոմային (Bacillariophy ta), դեղնականաչ (Xanthophy- ta), գորշ (Phaeophyta), կարմիր (Rhodophyta), էվգլենային (Euglenophyta), կանաչ (Chlorophyta) և խարային (Charophyta) Զ․։ Ջ–ից (հավանորեն կանաչ) սկիզբ են առել ցամաքային բույսերը։ Գոյություն ունեն Զ–ի մի շարք էկոլոգիական համակեցություններ (ցենոզներ), որոնք միավորվում են 2 մեծ խմբում՝ ջրում (մինչև 200 մ խորություններում) և ջրից դուրս (հողում, ծառերի վրա, խոնավ՝ տեղերում) ապրող Զ․։ Մանր, ազատ լողացող Զ․ մտնում են պլանկտոնի կազմի մեջ և մեծ չափերով բազմանալով առաջացնում են «ջրի ծաղկում» (գունավորում)։ Բենթոսի կազմի մեջ մտնող Զ․ ամրանում են հատակին կամ այլ Զ–ի։ Որոշ Զ․ սիմբիոզի մեջ են մտնում սնկերի (քարաքոս) և կենդանիների հետ, կան մակաբույծ տեսակներ (որոշ կարմիր Զ․)։ Զ․ օրգ․ նյութի հիմնական արտադրողներն են ջրային միջավայրում (երկրագնդի օրգ. նյութի 80% –ը ստեղծում են Զ․ և մյուս ջրային բույսերը)։ Զ․ ուղղակի կամ անուղղակի կեր են ծառայում բոլոր ջրային կենդանիների համար։ Մասնակցում են բուժիչ ցեխերի առաջացմանը։ Որոշ տեսակներ (օրինակ՝ ծովակաղամբ) օգտագործվում են սննդի մեջ։ Կան նաև կերազանգվածի, ագարի, կարրագենի, յոդի ևն ստացման համար որպես հումք ծառայող Զ․։ Առանձին Զ․ (օրինակ, քարեչան) փորձարկվում են որպես տիեզերանավերում նյութերի շրջանառությունն ապահովող կենսահամալիրների բաղադրիչներ։ Զ–ի օգտագործման հնարավորությունները Ժող․ տնտեսության մեջ բազմակողմանի են։ Ջ․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է ալգոլոգիա (ջրիմուռաբանություն)։
Պատկերազարդումը տես 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Жизнь растений, т․ 3, М․, 1977․ Ն․ Տամբյան
ՋՐԾԱՂԻԿ, մանկական սուր վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է տենդով և մաշկի բշտային ցանավորումով։ Հիմնականում հիվանդանում են մինչե 9–10 տարեկան երեխաները։ Հիվանդանալոլց հետո ձեռք բերած խէունիաեաը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։ Հարուցիչը դեզօքսիռիբոնուկլեինաթթու պարունակող ֆիլտրվող վիրուսն է, որը հիվանդից առողջին է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 11–21 օր է (միջինը՝ 13–15)։ Նախանշանային երևույթները թույլ են արտահայտվում կամ բացակայում են։ Հիվանդությունը բնորոշվում է յուրահատուկ բծաբշտային (պապուլավեզիկուլոզ) ցանավորմամբ՝ իրանի, վերջույթների, կոկորդի և քիթըմպանի լորձաթաղանթների վրա, գլխի մազածածկ հատվածում։ Ի տարբերություն բնական ծաղիկի, Զ–ի ցանը միատարր չէ, մաշկի միևնույն հատվածի վրա դիտվում են ինչպես նոր գոյացող, այնպես էլ զարգացած և ետաճման ենթարկված ցանային տարրեր։ Զ–ի բշտիկը միախցիկ է՝ լցված թափանցիկ հեղուկով, շրջապատված նուրբ կարմիր երիզով։ Բնական ծաղիկի դեպքում բշտիկը բազմախցիկ է, ասեղով ծակելիս չի դատարկվում։ Որպես կանոն, ցանավորումն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ՝ մինչև 38–39°С։ Միջին ծանրության Զ–ի դեպքում հիվանդության 5–7-րդ օրերին ջերմաստիճանն իջնում է, հիվանդի ընդհանուր վիճակը՝ լավանում։ Հետագայում բշտիկները պատռվում են, պարունակությունը չորանում է, գոյանում են կեղններ, որոնք թափվելիս հետքեր չեն թողնում։ Մեծահասակների մոտ Զ․ կարող է ընթանալ սովորականից անհամեմատ ծանր և ուղեկցվել զանազան բարդություններով (թարախակույտ, ֆլեգմոնա, ականջի բորբոքում, թոքաբորբ, արյան վարակում են)։
Բուժումը․ անկողնային ռեժիմ, թարախային ինֆեկցիայից խուսափելու նպատակով՝ մաքրության պահպանում, ցանային տարրերի մշակում՝ կալիումի պերմանգանատի կամ բրիլյանտ–կանաչի լուծույթով։
Կանխարգելումը․ հիվանդների մեկուսացում՝ ցանային տարրերի վերջին անգամ ի հայտ գալուց մինչև 5-րդ օրը, որից հետո հիվանդն այլևս վարակի աղբյուր չի հանդիսանում։ Հիվանդի հետ շփված մինչև 3 տարեկան չհիվանդացած երեխաներին արգելվում է մանկամսուր հաճախել վերջին շփումից հետո՝ 11–21 օր։ Պասսիվ իմունիտետ առաջացնելու նպատակով հիվանդի հետ շփված մանուկներին խորհուրդ է տրվում ներարկել 3–6 մլ գամմագլոբուլին։
Գրկ․ Ալեքսանյան Ա․ P․, Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե․, 1975։ Общая и частная эпидемиология, под ред․ И․ И․ Елкина, т․ 1–2, М․, 1973․
ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆ, ջրբաժանով առանձնացած երկրի մակերևույթի տեղամաս, որի ջրերը հոսում են գետը, գետային համակարգը կամ այլ ջրավազան։
ՋՐՀԱՐ, գետահունի ամրացման զանգվածային մաս, որը տեղադրված է ջրթափից (շրթողից) հետո և նախատեսված ջրի հոսքի կինետիկ էներգիան մարելու և գետահունը վտանգավոր ողողումներից պաշտպանելու համար։ Ավելցուկային կինետիկ էներգիայի մարումն ինտեսիվացնելու համար Զ–ի սահմաններում տեղավորում են՝ ջրհար հորեր, ջրհար պատեր և հոսքի էներգիայի հատուկ մարիչներ։
ՋՐՀԵՂԵՂ, ըստ աստվածաշնչյան առասպելի, աշխարհի հեղեղում և մարդկության (բացառությամբ մի քանի ընտրյալների), ինչպես նաև կենդանի բոլոր արարածների կործանում։ Իբր արարիչը ջրահեղձմամբ պատժել է մարդկանց՝ ի վերուստ սահմանված արգելքների խախտման, նրանց անողոք, վատաբարո վարքի և այլ մեղքերի համար։ Աստծո կամքին իրազեկ Նոյը նախօրոք կառուցել է վիթխարի տապան (նավ), այնտեղ տեղավորել ընտանիքը (ութ անձ), կենդանիներ (մեկական զույգ), բույսեր, սերմեր։ 40 օր ու գիշեր տեղացող հորդ անձրևից երկիրն իսպառ ծածկվել է ջրով, Նոյը 150 օր նավարկելուց հետո, ի վերջո հանգրվանել է Արարատյան բարձր լեռան գագաթին։ 7 շաբաթ անց տապանից արձակած աղավնին վերադարձել է ձիթենու տերևը կտուցին՝ լուր բերելով երկրի ցամաքելու մասին։ Զ–ից 365 օր անց գետինը չորացել է, լեռան կատարից փրկվածներն իջել են, այն պայմանով, որ «աստծո կերպարանքով արարված մարդն այլևս չի թափելու իր նմանի արյունը» և աշխարհում ստեղծելու է արդար կյանք։ Այնուհետև Նոյի սերունդները բազմացել և սփռվել են տարբեր մայրցամաքներում, դարձել հետագա ժողովուրդների նախահայրեր։ Աճել, բազմացել և աշխարհում տարածվել են նաև բույսերն ու կենդանիները։ Զ–ի մասին աստվածաշնչյան առասպելի հիմքում հավանաբար ընկած են շումերական Զիուսուդրայի (Քսիսութրոս) և աշշուրա–բաբելական Ուտնապիշտիմի հնագույն (մ․ թ․ ա․ III–II հազարամյակներ) առասպելները։ Զ–ի մասին զանազան տարբերակներով առասպելներ ու ավանդազրույցներ են պահպանվել նաև այլ ժողովուրդների մեջ։ Զ–ի առասպելի ազդեցությամբ՝ հին հայերը Նոյին ու նրա մերձավոր սերունդների անուններին կամ արարքներին են վերագրել Հայաստանի մի շարք տեղանուններ և իրադարձություններ։ Ջ–ի հիշատակը տոնել են Նպատ կամ Նոյապատ լեռան ստորոտին՝ սրբազան Արածանի գետի և Բագավանի տաճարի շուրջ։ Այդ տոնն ընթացել է զվարճալի ջրախաղերով, աղավնիներ թռցնելով, ծաղիկների ու դալար ճյուղերի նվիրաբերումով, երգերով, պարերով են (տես վարդավաո)։ Վաղ միջնադարյան արվեստում Զ–ի տեսարանը պատկերվել է դրվագներով (տապանի կառուցում, տապանը լողալիս, Նոյը լուր է ստանում աղավնուց ևն)։ Վերածննդի դարաշրջանում Զ–ի թեմային իրենց կտավներում անդրադարձել են Պ․ Ուչչելլոն, Միքելանջելոն, Լեոնարդո դա Վինչին, Ն․ Պուսսենը և ուրիշներ։ Զ–ի թեման ոգեշնչեւ է նաև ռոմանտիզմի ժամանակաշրջանի շատ հեղինակների (Տ․ ժերիկո, Ու․ Թյոռներ, Զ․ Մարտին, Հ․ Այվազովսկի և ուրիշներ)>
ՋՐՀՈՍ (լատ․ Aquarius), Կենդանաշրշանի համաստեղություններից։ Գտնվում է հարավային կիսագնդում՝ Ձկներ, Կետ, Արծիվ և Այծեղջյուր համաստեղություն–