րածքում գտնվում են XIII դ․ գմբեթավոր սրահի ավերակներ, մատուռներ, խաչքարեր։ Ուշագրավ են Խաչատուրի տապանաքարը և խաչքարը։
Գրկ․ Գրիգորյան Վ․, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ Փոքր հուշարձանները, Ե․, 1982։ Токарский Н․ М․, Джрвеж, 1, Е․, 1959; Е г о же, Джрвеж, 2, Вохджаберд, Е․, 1964․ Մ․ Հասրաթյան
ՋՐՏԱՐ, ջրմուղ կառույց, ջրընդունիչից շուրը սպառողներին հասցնող կառույց։ Սկիզբ է առնում գետից, ջրամբարից․ լճից։ Տարբերում են՝ Էներգետիկական (դերիվացիոն և տուրբինային)՝ հիդրոէլեկտրակայաններին ջուր մատակարարելու համար, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի Ջ–ներ։ Ջ–ները կառուցում են փակ լայնական հատվածքի (երկրակեղևի հատվածքում անցկացված խողովակաշարեր և թունելներ) կամ բաց հատվածքի (երկրի մակերևույթի վրա՝ փորվածքներում, հողաթմբերում, կամ հենարանների՝ ջրանցույցների վրա տեղավորված առուներ և վաքեր) արհեստական հուների ձևով։ Ջ–ները կառուցում են պողպատից, բետոնից, երկաթբետոնից (այդ թվում՝ նախալարված), ասբեստացեմենտից, փայտից ևն։ Խողովակներից կառուցված Ջ–ով ջուրը տեղաշարժվում է ճնշման տակ, որը ստեղծվում է պատվարներով, պոմպերով (մղիչ Ջ․) կամ էլ ինքնահոսով՝ օգտագործելով տեղանքի նշագծերի տարբերությունը (ինքնահոս կամ գրավիտացիոն Ջ․)։
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, պետության բացառիկ սեփականությունը հանդիսացող ջրային օբյեկտների (գետեր, լճեր, ջրամբարներ, մակերեսային այլ ջրավազաններ և ջրաղբյուրներ, ջրանցքներ և լճակներ, ստորերկրյա ջրեր և սառցադաշտեր, ՍՍՀՄ ներքին ծովեր և այլ ներքին ծովաջրեր, ՍՍՀՄ տերիտորիալ ջրեր) օգտագործման իրավունքը։ ՍՍՀՄ–ում ջրօգտագործողներ կարող են լինել ՍՍՀՄ պետ․, կոոպերատիվ ու հասարակական ձեռնարկությունները, կազմակերպությունները, հիմնարկություններն ու քաղաքացիները, ՍՍՀ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ այլ կազմակերպություններն ու քաղաքացիները։ Պետ․ հատուկ նշանակության, հատուկ գիտ․ կամ մշակութային արժեք ունեցող ջրային օբյեկտների օգտագործումը կարող է մասամբ կամ լրիվ արգելվել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի (ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի) որոշմամբ։ Ջ․ ի․ կարող է տրվել, եթե հաշվի են առնվել բնակչությանը խմելու ջրի, կենցաղային, բուժական, գյուղատնտ․, արդ․, էներգետիկ, տրանսպորտային, ձկնատնտ․ և պետ․ ու հասարակական այլ կարիքների բավարարումը։ Ջրօգտագործումը լինում է ընդհանուր և հատուկ։ Ընդհանուր ջրօգտագործումն իրագործվում է առանց կառուցվածքների կամ տեխ․ միջոցների կիրառման, հատուկ ջրօգտագործումը՝ այդպիսի միջոցների կիրառմամբ։ Հատուկ ջրօգտագործումն իրականացնում են ջուրն օգտագործող և պահպանող մարմինները, անջատ ջրօգտագործումը՝ ժող․ դեպուտատների շրջանային սովետի գործադիր կոմիտեները։ Ընդհանուր ջրօգտագործման իրավունքն իրագործվում է առանց թույլտվության։ Ջրօգտագործողները լինում են առաջնային (երբ ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին ջրային օբյեկտները հատկացվել են անջատ օգտագործման համար) և երկրորդային (երբ Ջ․ ի․ ձեռք է բերվում առաջնային ջրօգտագործողներից)։ Ըստ ջրային օբյեկտների հատկացման, ջրօգտագործումը լինում է համատեղ և անջատ։ Ջրային օբյեկտներն օգտագործման են հանձնվում առաջին հերթին բնակչության խմելու և կենցաղային կարիքները բավարարելու համար։ ՄՍՀՄ–ում ջրօգտագործումն իրագործվում է անվճար։ Հատուկ ջրօգտագործումը ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի սահմանած դեպքերում ու կարգով լինում է նաև վճարովի։ Ջրային օբյեկտներն օգտագործման են տրվում անժամկետ կամ ժամանակավոր։ ժամանակավոր օգտագործումը կարող է լինել կարճատև՝ մինչև 3 տարի, և երկարատև՝ մինչե 25 տարի։ Ջրօգտագործողները ջրային օբյեկտները կարող են օգտագործել միայն այն նպատակով, որի համար դրանք տրամադրված են։ Ջրօգտագործողները իրավունք ունեն ջուր հայթայթել նրա հետագա օգտագործման համար, կառուցել ջրատնտ․ (հիդրոտեխ․) կառույցներ ու հարմարանքներ, դրանք վերակառուցել կամ լուծարել, ջրային օբյեկտները շահագործել գյուղատնտեսության, արդյունաբերության, հիդրոէներգետիկայի, տրանսպորտի, ձկնային և որսորդական տնտեսությունների կարիքների համար, օգտագործել հանգստի, սպորտային և այլ միջոցառումների համար։ Բացառիկ ջրասակավության, ջրային օբյեկտներում վթարային իրադրություն ստեղծվելու, մարդկանց ու կենդանիներին համաճարակային վտանգ սպառնալու և ՍՍՀՄ (ՀՍՍՀ) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում ջրօգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել։ Ջրօգտագործողները պարտավոր են խնայողաբար օգտագործել ջուրը, հոգալ նրա որակի վերականգնման ու բարելավման մասին։ Ջ․ ի․ դադարում է՝ ջրօգտագործման անհրաժեշտության վերացման, ժամկետի լրացման, ջրօգտագործող ձեռնարկությունների, կազմակերպությունների, հիմնարկների լուծարման, ջրատնտ․ ձեռնարկություններն այլ ջրօգտագործողների հանձնըման, ջրային օբյեկտներն անջատ օգտագործումից հանելու դեպքերում։
ՋՐՕՐՀՆԵՔ, կրոնական տոնահանդես՝ նվիրված Քրիստոսի մկրտության (անվանակոչության) հիշատակին։ Հայոց եկեղեցին նշում է Ծննդյան աոնի առավոտյան, պատարագից հետո։ Հնում բնության վերածնությանը նվիրված այդ տոնահանդեսը, որը ծագել է ջրի «մաքրագործական» մոգական ուժի հանդեպ մարդկանց տածած հավատից, նշվել է ձմեռային արևադարձին՝ գետերի, լճերի, ծովերի վրա, ուղեկցվել զանազան գուշակություններով, խաղերով, երգ ու պարով։ Եկեղեցին, չկարողանալով դուրս մղել ժողովրդի մեջ արմատացած այդ հնամենի սովորույթը, դրան տվել է քրիստոնեական բնույթ։
ՋՈՒԲԳԱ, քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից 57 կմ հս–արմ․։ Նավահանգիստ է Սե ծովի աՓին։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ադըղեներ, չերքեզներ, ուկրաինացիներ, հույներ և այլք։ Պտղաբանջարաբուծական սովետական տնտեսություն է։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, 2 ակումբ, մշակույթի տուն, 5 կինոթատրոն, հիվանդանոց, բուժկայան, 7 հանգստյան տուն, ավտոպանսիոնատ, 2 մանկապարտեզ։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից։
ՋՈՒԲՐԱՆ Խալիլ Ջուբբան (1883–1931), արաբ գրող (Լիբանան)։ 1895-ին Ջ–ների ընտանիքը մեկնել է Փարիզ, ապա՝ ԱՄՆ։ Ջ–ի պատմվածքների առաջին ժողովածուները՝ «Մարգագետինների հարսները», «Խռովահույզ հոգիներ», նվիրված են Լիբանանի արաբների կյանքին։ «Կոտրված թևեր» (1912) վիպակում պաշտպանել է կնոջ սիրո իրավունքը։ Զ․ քննադատել է նախապաշարմունքներն ու ֆեոդ, կացութաձևը («Փոթորիկներ», 1920, պատմվածքների ժողովածու)։ «Արցունք և ժպիտ» (1914) երգերի ժողովածուն գովք է բնության գեղեցկության ու սիրո։ 1920-ին սիրիացի և լիբանանցի մի խումբ տարագիր գրողներ Ջ–ի գլխավորությամբ ԱՄՆ–ում հիմնել են «Գրչի ասոցիացիա» («Ար–Ռաբիթա ալ–Կալամիյա») գրական միավորումը, որը նպաստել է ժամանակակից արաբ, գրականության ընդհանուր զարգացմանը։ Անգլերենով գրված «Մարգարե» գրքում Ջ․ շարադրել է իր հայացքները մարդկային կյանքի բազմազան կողմերի վերաբերյալ։
ՋՈՒԳՋՈՒՐ, լեռներ Օխոտի ծովի հս–արմ․ ափին, ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասում։ Աղեղնաձև ձգվում է 700 կմ երկարությամբ։ Առավելագույն բարձրությունը