րում։ ՍՍՀՄ–ում տարածված է 5, ՀՍՍՀ–ում՝ 4 տեսակ (փոքր, ուռուցիկ, եռբլթակ և բազմարմատ Ջ․)։ Ջ․ կեր է ջրային միջատների, թռչունների, նույնիսկ խոզերի համար։ Նպաստում է մոծակների վերացմանը, Ջ–ով ծածկված ջրամբարներում մոծակների թրթուրները չեն զարգանում։ Օգտագործվում է նաև դեկորատիվ պարտեզագործության մեջ․ ջրավազանների կանաչապատման համար, սենյակային ակվարիումներում։ Ա․ Բարսեղյան
ՋՐՊԵՏՅԱՆ, Ջրպետ (Girbied), Շահան Հակոբ Սարգսի (16․12․1772, Եդեսիա –5․12․1837, Թիֆլիս), հայ լեզվաբան։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1787-ից ճանապարհորդել է Կիլիկիայում, Ասորիքում, այցելել Երուսաղեմ։ 1789-ին եղել է Հռոմում, ապա՝ Ֆլորենցիայում, Լիվոռնոյում, ապրել է Ջենովայում։ 1798-ին անձնական ծանոթություն է հաստատել Նապոլեոն Բոնապարտի հետ, նրա հրավերով բնակություն է հաստատել Ֆրանսիայում և աշխատանքի նշանակվել Փարիզի արքունական մատենադարանում։ Նույն տարում Փարիզի Արեելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցում հիմնադրել է հայոց լեզվի ամբիոն, 1799–1801-ին դասավանդել հայոց լեզու, 1811 –26-ին վերջնականապես սկզբնավորել հայոց լեզվի և հայագիտական առարկաների դասավանդումը նույն դպրոցում, որտեղ հայագիտության մեջ առաջին քայլերն են կատարել ապագա նշանավոր հայագետներ Պ․ Ֆլորիվալը, Ժ․-Ա․ Սեն Մարտենը և ուրիշներ։ 1826-ին հրավիրվել է Թիֆլիս, մի քանի տարի դասավանդել Ներսիսյան դպրոցում, ապա իր հիմնադրած մասնավոր դպրոցում։ Ջ․ եղել է «Բարձրագույն կարգադրություն Ռուսաստանում գտնվող հայոց լուսավորչական եկեղեցու կառավարության մասին «Կանոնադրության» ստեղծողներից (տես <Պողոժենիե>)։
1812-ին Փարիզում ֆրանս․ ու հայերեն տեքստերով, ծանոթագրություններով և առաջաբանով Ջ․ լույս է ընծայելՄատթեոս Ուռհայեցու «Պատմութիւն»-ից երկու հատված, 1824-ին՝ հուն․, գրաբար և ֆրանս․ տեքստերով «Քերականութիւն Դիոնէսիոսի Թրակացւոյ․․․» («Մեմուար դը լա Սոսիետե դը լինգուիստիք դը Պարի», «Мёmoire de la Sociё ё de linguistique de Paris», առանձին գրքով՝ 1830) աշխատությունը՝ տեքստաբանական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով, 1829-ին՝ Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմը։ Ջ․ արեելյան կենդանի լեզուների դպրոցում հայոց լեզու ուսուցանելու համար գրել և հրատարակել է «Քերականութիւն Արամեան լեզուի» (1823, ֆրանս․ վերնագիրը՝ «Հայոց լեզվի քերականություն») դասագիրքը։ Ըստ Ջ–ի գրաբարը եղել է մեկուսացած լեզու, զերծ է մնացել այլ լեզուների ազդեցությունից, խառնուրդից։ Ջ․ նկարագրել է հայոց լեզվի զարգացման ընթացքը, նրա պատմության վաղ շրջանի համար տարբերակել վեց հիմնական բարբառ (արարատցի, կորդուացի, աղուանցի, գուգարացի, փոքրհայեցի, պարսկահայեցի), իսկ ավե–լի ուշ շրջանի համար (XIV դ․)՝ 30 բարբառ, որոնք անվանել է գավառականք կամ ռամկականք։ Բուն քերականությունը բաժանել է բառագիտության (ձևաբանությունը՝ խոսքի մասերով), շարահյուսության, լեզվաբանության (ուղղագրական, կետադրական, ստուգաբանական, բարբառագիտական, տաղաչափական և այլ հարցեր) բաժինների։ Չնայած Ջ–ի լեզվաբանական հայացքները մեծ մասամբ սխալ են, ստուգաբանությունները հիմնված են պատահական նմանությունների վրա և գիտ․ առանձին արժեք չեն ներկայացնում, այնուամենայնիվ նա որոշակի դրական դեր է կատարել Եվրոպայում հայոց լեզուն ուսումնասիրելու և հայագիտությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես առանձին գիտ․ առարկա դասավանդելու գործում։
Գրկ․ Աղայան Է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։ Ջահուկյան Գ․ Գրաբարի քերականության պատմություն (XVII–XIX դդ․)․ Ե․, 1974։ Ի․ Կարադեղյան
ՋՐՎԵԺ, ջրի գահավիժելը գետի մեջ՝ հունի հատակի բարձրության կտրուկ իջեցումների տեղերում։ Ջուրը կարող է գահավիժել մի քանի աստիճաններից և առաջացնել Ջ–ների շարք (սանդղաջրվեժ)։ ՀՍՍՀ–ում գտնվող ջրվեժների մասին տես Շաքիքւ ջրվեժ և Ջերմուկի ջրվեժ հոդվածները։
ՋՐՎԵԺ, գյուղ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հվ․։ Հին բնակավայր Է, հիշատակվում է V դարից։ Ջ–ով է անցնում Երեան–Գառնի ավտոխճուղին։ Անտառային տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, 1980-ից Ջ–ում ստեղծվել է նաև անտառպարկ տնտեսությունը։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման օբյեկտներ, բուժկայան։ Ջ–ում պեղումներով բացվել են միջնադարյան ճարտ․ երկու համալիր՝ գյուղից դեպի արլ․, Քոսաղբյուր վայրում (1957-ին) և գերեզմանոցում (1958–62-ին)։ Քոսաղբյուրի համալիրի կազմում են դարչնագույն սրբատաշ տուֆից շինված VI–VII դդ․ խաչաձև գմբեթավոր եկեղեցին, նրան հվ–ից կից XII–XIII դդ․ միանավ թաղածածկ եկեղեցին և երկու փոքր մատուռ։ Պահպանվել են հուշարձանախմբի պատերի ստորին շարքերը և քանդակազարդ բեկորները։ Գմբեթավոր եկեղեցին եռախորան Է՝ ուղղանկյուն արմ․ խաչաթեով, որտեղ բացվող միակ դուռն ունեցել Է երկու կողմում զույգ կիսասյունիկներով եռանկյունաձև ճակտոնով շքամուտք։ Քարերի վրա վարպետի նշանն Է՝ ութաթև աստղի ձեով։ Թմբուկի նիստին պահպանվել է ճարտարապետի անունը՝ «Ցոհան»։ Քիվը պայտաձե կամարիկներով Է, տանիքները եղել են կղմինդրածածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի ութանիստ թմբուկով գմբեթն իրականացվել է տրոմպների միջոցով։ Գերեզմանատան IV–V դդ․ հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, կոթողից և դամբարանից։ Եկեղեցին միանավ Է՝ կառուցված տեղական սե և կարմիր գույնի սրբատաշ տուֆից եռաստիճան որմնախարիսխի վրա։ Քարե սալահատակով ուղղանկյուն աղոթասրահը (4,08 մX8,35 մ) արլ–ում ավարտվում է ներսից կիսաշրջանաձև, դրսից՝ հնգանիստ խորանով։ Միակ մուտքը հս–ից Է։ Հարդարանքից պահպանվել է ատամնաշարով քիվի անկյունաձև քարը և շքամուտքի կիսասյան բեկորը։ Եկեղեցու հս–արլ․ կողմում հուշակոթողի աստիճանաձև պատվանդանն Է, նրանից մոտ 1 մ արլ․՝ ստորգետնյա թաղածածկ դամբարանը՝ քարե սարկոֆագով։ Ջ–ի տա–