սովետական իշխանության առաջին տարիներին (կառավարության առաջին որոշումներից է եղել «Ռադիոտեխնիկական գործի կենտրոնացման մասին» դեկրետը)։ 1918-ին Նիժնի Նովգորոդում (այժմ՝ Գորկի) ստեղծվեց ռադիոլաբորատորիա՝ սովետական առաջին ռադիոտեխ․ գիտահետազոտական կազմակերպությունը, որտեղ վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ պատրաստվեց մոսկովյան առաջին հզոր ռադիոհեռախոսային կայանի ապարատուրան։ Ռ․ առավել ինտենսիվ զարգացավ 30-ական թթ․։ Կառուցվեցին մի շարք նոր և ընդլայնվեցին հին ձեռնարկությունները, յուրացվեց ռադիոապարատների, բարձր զգայունության և գերբարձր հաճախականության սարքերի բազմաթիվ նոր տեսակների, այդ թվում նաև ժող․ սպառման ռադիոապրանքների սերիական արտադրությունը։ 50-ական թթ․ արտադրության մեջ կիսահաղորդիչների ներդրման շնորհիվ ռադիոապարատների «առաջին սերնդից» (էլեկտրավակուումային սարքերով) անցում կատարվեց «երկրորդ» (կիսահաղորդչային սարքերով), իսկ 60-ական թթ․՝ «երրորդ սերնդին» (ինտեգրալային սխեմաներով)։ Արագ տեմպերով է աճում կենցաղային ռադիոապրանքների արտադրությունը․ 1981-ին արտադրվել է 8,7 մլն (1940-ին՝ 178 հզ․) ռադիոընդունիչ ու ռադիոլա, 8,2 մլն (0,3 հզ․) հեռուստացույց։ ճյուղն ընդգրկում է բազմաթիվ ձեռնարկություններ ու միավորումներ («ՎԷՖ» գործարանը և Պոպովի անվան ռադիոգործարանը Ռիգայում, Կոզիցկոլ անվ․ «Կրասնայա զարյա» արտադրական միավորումը Լենինգրա–դում ևն), գիտահետազոտական ու կոնստրուկտորական կազմակերպություններ։ ժամանակակից Ռ–յան հիմնական առանձնահատկություններն են՝ գիտատեխ․ բազ մաթիվ փոխկապված ուղղությունների զարգացումը, թողարկվող արտադրանքի արագ նորացումը, բարդ համալիրների ու համակարգերի ստեղծումը։
Ռ․ արագ է զարգանում նաև սոցիալիստական մյուս երկրներում (ԳԴՀ, ՉՍՍՀ, ՀԺՀ, ԼԺՀ ևն), որոնց հետ ՍՍՀՄ–ը տնտ․ ինտեգրացման շրջանակներում սերտորեն համագործակցում է։ Կապիտալիստական զարգացած պետություններում Ռ․ բարձր մոնոպոլացված է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռադիոապրանքների արտադրությունը վերահսկում են «Ռեյդիո քորփորեյշն օֆ Ամերիկա» («ՌՔԱ») ընկերությունը, ճապոնիայում՝ «Սոնի», «Նաշընըլ», «Հի տատի», Արևմտյան Եվրոպայում՝ «Ֆիլիպս», «ԱԷԴ–Տելեֆունկեն», «Սիմենս» կոնցեռնները, իսկ միջազգային կարտելն ընդգրկում է բոլոր կապիտալիստական երկրների գրեթե ամբուլջ Ռ․։
Ռ․ ՀՍՍՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից է, որի զարգացմանը նպաստել են բարձրորակ ինժեներատեխ․ աշխատողների առկայությունը, ցածր նյութատարությույեը, աշխատատարությունը ևն։ Հայկ․ ռադիոապարատներն ու սարքերը, որպես հայրենական տեխնիկայի բաղկացուցիչ հանգույցներ, լայնորեն կիրառվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։
ՌԱԴԻՈԱՐՁԱԳԱՆՔ, ազդանշանի տարածման ճանապարհին գտնվող օբյեկտից անդրադարձած և ապա դիտման կետում ընդունված էլեկտրամագնիսական ազդանշան։ Օբյեկտից մինչև դիտման կետը Ռ–ի հասնելու ժամանակամիջոցի չափման վրա է հիմնված ժամանակակից ռադիուոկացիան։ Ռադիոլոկացիոն հաղորդիչի իմպուլսային մոդուլման դեպքում օբյեկտի հեռավորությունը հավասար է էլեկտրա մագնիսական ալիքների տարածման արագության և ռադիոհաղորդիչից մինչև օբյեկտը իմպուլսի հասնելու և ետ վերադառնալու ժամանակի արտադրյալի կեսին։
ՌԱԴԻՈԲԱՐՁՐԱՉԱՓ, ռադիոալիքների միջոցով թռչող ապարատի թռիչքի իրական բարձրությունը (երկրի մակերևույթի նկատմամբ) որոշելու սարք։ Ռադիոհաղորդիչից արձակված ռադիոալիքները, անդրադառնալով երկրի մակերևույթից, վերադառնում են թռչող ապարատում տեղադրված ընդունող-հաղորդող ռադիոկայանի ընդունիչ։ Թռիչքի բարձրութունը որոշում են ըստ ռադիոալիքների ճառագայթման պահից մինչև ընդունման պահն ընկած ժամանակամիջոցի՝ հայտնի համարելով ռադիոալիքների տարածման արագությունը։ Տարբերում են ռադիոալիքների հաճախային (օգտագործում են ավիացիայում՝ առավելապես թռիչքի փոքր բարձրությունների դեպքում) և իմպուլսային (կիրառում են ավիացիայում՝ մեծ բարձրություններից աերոլուսանկարահանման և տիեզերական թռիչքների ժամանակ) մոդուլմամբ Ռ–եր։
ՌԱԴԻՈԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ, օպտիկական ճառագայթման կարգի ռադիոճառագայթում (1040–1043 էրգ/վրկ) ունեցող գալակտիկաներ։ Ռ․ էլիպսաձև, տարածված ու անհամասեռ թաղանթներով կամ կոմպակտ գերհսկա գալակտիկաներ են։ Դրանք, սովորաբար, գաչակտիկաների կույտերի կենտրոնական, պայծառ անդամներ են։ Ռադիոճառագայթման հիմնական մասի աղբյուրը գալակտիկայից դուրս և նրա նկատմամբ գրեթե սիմետրիկ դասավորված երկու ամպերն են, որոնց չափերը զգալիորեն ավելի մեծ են գալակտիկայի չափերից։ Այդ ամպերում ռադիոճառագայթումը անհամասեռ է բաշխված, կան փոքր չափերի առանձին խտացումներ։ Երբեմն դիտվում են երկուսից ավելի ռադիոճառագայթող տիրույթներ։ Ռադիոճառագայթող ամպերը սովորաբար ճշտորեն մեկ ուղիղ գծի վրա չեն դասավորված։ Դրանց հեռավորությունը գալակտիկայից հասնում է մինչև 500 կպս–ի իսկ առանձին դեպքերում՝ մինչև 2–3 Մսյս–ի։ Վիճակագրական ուսումնասի րությունը ցույց է տալիս, որ ռադիոճառագայթող ամպերը դուրս են շպրտված գալակտիկաներից՝ լույսի արագության հետ համեմատելի արագություններով։ Երբեմն այդ ամպերը կապված են լինում գալակտիկայի հետ թույլ ռադիոճառագայթում ունեցող կամրջակներով։ Համեմատաբար թույլ ռադիոճառագայթում հաճախ դիտվում է նաև Ռ–ի կենտրոնական տիրույթներից՝ կորիզներից։ Ռ–ի ռադիո ճառագայթումը ոչ ջերմային է, ունի սինխրոտրոնային բնույթ (տես Սինխրոտրոնային ճառագայթում)։ Ռ–ի ուսումնասի րումը Վ․ Համբարձումյանին հանգեցրեց գալակտիկաների կորիզների ակտիվ ու թյան երևույթի հայտնադործմանը, ըստ որի Ռ–ի հզոր ռադիոճառագայթումը բացատրվում է որպես գալակտիկաների կորիզներում նախաստղային գերխիտ նյութի պայթյունի հետևանք։ Ռ–ի հզոր ռադիոճառագայթման բացատրության համար առաջարկված մյուս բոլոր տեսություններից ոչ մեկը լիովին չի բավարարում դիտողական տվյալներին։ Տես նաև Գաչակտիկայի ռադիոճառագայթում։ Հ․ Թովմասյան
ՌԱԴԻՈ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, միջուկային երկրաբանություն, երկրաբանության ճյուղ, ուսումնասիրում է բոլոր այն երկրբ․ պրոցեսները և երևույթները, որոնցում տեղի է ունենում բնական ռադիոակտիվ տրոհման պրոցես (տես Ռադիոակտիվություն)։ Կապված է միջուկային ֆիզիկայի երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի հետ։ Բաժանվում է բուն Ռ–յան, իզոտոպային երկրաբանության և բացարձակ երկրաժամանակագրության։ Ռ․ ուսումնասիրում է բնական տարրերի էվոլյուցիան և իզոտոպային կազմության փոփոխությունները։ Ռադիոակտիվ տրոհման արագությամբ որոշվում է միներալների և ապարների բացարձակ հասակը, երկրի վրա տեղի ունեցած երկրբ․ պրոցեսների հաջորդականությունը։
ՌԱԴԻՈԶՈՆԴ (< ռադիո․․․ և ֆրանս․ sonde – շողափոց), օդի ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը չափող ու ռադիոյով դրանց արժեքները հաղորդող աերոլոգիական սարք։ Ռ․ մթնոլորտ է բարձրացվում ջրածնով լցված օդապարիկներով։ Երկրի վրա ռադիոազդանշաններն ընդունվում են հատուկ ռադիոընդունիչ ապարատներով՝ ցուցմունքների ավտոմատ կամ կիսաավտոմատ գրանցումով։ Ռ–ի թռիչքի բարձրությունը 30–40 կմ է։ Ռ․ բաղկացած է ընդունիչներից՝ զգայուն տարրերից (տվիչներից), զգայուն տարրերի փոքր տեղաշարժերը էլեկտրական մեծությունների վերածող Փոխակերպիչներից, կոդային սարքավորումից, թեթև կարճալիք հաղորդիչից և սնման աղբյուրից։ Ռ–ի գործողության հեռավորությունը շուրջ 150–200 կմ է։ Առաջին Ռ․ պատրաստել է սովետական գիտնական Պ․ Ա․ Մոլչանովը (1930)։
ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ, գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառների ընդարձակ համալիրի ընդհանուր անվանումը։ «Ռ․» տերմինը միավորում է հիմնականում այն բնագավառները, որոնք կապված են էլեկտրամագնիսական ալիքների օգնությամբ ինֆորմացիայի հաղորդման, ընդունման և փոխակերպման խնդիրների հետ։ Երեան է եկել XX դ․ 50-ական թթ․ և ինչ–որ չափով պայմանական տերմին է։ Ռ․ ընդգրկում է ռադիոտեխնիկան և էլեկտրոնիկան, ինչպես նաև դրանց զարգացման ու դիֆերենցման հետևանքով առաջացած նոր բնագավառները՝ քվանտային էլեկտրոնիկան, օպտոէլեկտրոնիկան, կիսահաղորդչային էլեկտրոնիկան, միկրոէլեկտրոնիկան, ինֆրակարմիր տեխնիկան, կրիոէլեկտրոնիկան, ձայնագիտական էլեկտրոնիկան (ակուստոէլեկտրոնիկա), քեմոտրոնիկան են։ Ռ․ սերտորեն