Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/564

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կապված է, մի կողմից, ռադիոֆիզիկայի, պինդ մարմնի ֆիզիկայի, օպտիկայի ու մեխանիկայի հետ, մյուս կողմից՝ էլեկտրատեխնիկայի, ավտոմատիկայի ու տեխ․ կիբեռնետիկայի հետ։ Ռադիոէլեկտրոնային սարքավորումը հաճախ ավտոմատ կառավարման համակարգի (օրինակ, հրթիռի կամ տիեզերանավի թռիչքի կառավարման համակարգերի) օղակներից մեկն է։ Բուն ռադիոէլեկտրոնային սարքավորման մեջ կիրառվում են ավտոմատ կարգավորման (օրինակ, հաճախականության ինքնալարման) համակարգեր։ Ռ․ կապված է նաև էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի հետ, քանի որ վերջինս ներառնում է ինֆորմացիան մշակելու («մաքրումը» խանգարումներից, վերածումը որոշակի տեսքի են) էլեկտրոնային սարքեր։ Հաճախականությունների որոշակի տիրույթում Ռ․ և էչեկտրաձայնագիաոնթյունը համընկնում («ծածկվում») են։ Ռ–ում լայնորեն կիրառվում են մաթ․ հետազոտությունները՝ թե՝ ռադիո տեխնիկական շղթաների և սարքերի անալիզի ու սինթեզի, թե՝ դրանց օպտիմալ կառուցվածքի ու պարամետրերի որոշման համար։ Ռ–ի ընձեռած հնարավորություններից հաջողությամբ օգտվում են արդեն ոչ միայն ճշգրիտ գիտություններն ու տեխնիկան, այլև բժշկությունը, տնտեսագիտությունը և այլ բնագավառներ։

ՌԱԴԻՈԸՆԴՈՒՆԻՉ, սարքավորում, որն ապահովում է անհրաժեշտ ռադիոազդանշանի ընդունումը, ուժեղացումը, փոխակերպումը ցածրհաճախային ազդանշանի և փոխանցումը բարձրախոսին, էլեկտրոնաճառագայթային խողովակին։ Ըստ նշանակման Ռ–ները լինում են ռադիոհաղորդման, հեռուստատեսային (տես Հեռուստացույց), կապի (տես Ռադիոկապ), ռադիոլոկացիոն (տես Ռադիոչոկացիոն կայան) և այլ տեսակների։ Հիմն, ֆունկցիաներն են․ հաճախային ընտրումը, ուժեղացումը, համուղղումը, որոնք իրականացվում են հաճախաընտրողական ռեզոնանսային շղթաներով (տատանողական համակարգեր, ծավաչային ռեզոնատորներ, էլեկտրական զտիչ ներ) էլեկտրական տատանումների ուժեղացուցիչներով և դետեկտորով։ Ռ–ում կատարվում է նաև ուժեղացման ավտոմատ կառավարում և հաճախականության ավտոմատ ենթալարում։ Ուժեղացումը կատարվում է կամ մինչե դետեկտորը՝ ռադիոհաճախային կամ դետեկտորից հետո՝ ցածրհաճախային ուժեղացուցիչների օգնությամբ։ Հիմն, ուժեղացումը կատարվում է ռադիոհաճախային ուժեղացուցիչներում, որտեղ միաժամանակ ապահովվում է ազդանշանի ընտրումը (զտումը ռադիոազդանշաններից)։ Կախված մինչդետեկտորային ուժեղացումից տարբերում են ուղղակի ուժեղացումով (ռադիոազդանշանը ուժեղացվում է առանց հաճախականության փոխակերպման), ռեգեներատիվ (ընդունվող ռադիոազդանշանի նկատմամբ համալարված ռեզոնանսային շղթա է ներմուծվում բացասական դիմադրություն), գերռեգեներատիվ (ռադիոհաճախային ուժեղացուցիչի կոնտուրին միացվում է Ընդհատվող հակադարձ կապի շղթա, որը կոնտուրում պարբերաբար առաջացնում է ինքնագրգռման տատանումներ), ռեֆլեքսային (միևնույն ուժեղացուցիչը միաժամանակ օգտագործվում է մինչդետեկտորային և հետդետեկտորային ուժեղացման համար), սուպերհետերոդինային (առավել տարածված է և ունի ռադիոընդունման լավագույն որակ)։ Ռ–ի աշխատանքը բնութագրվում է զգայունությամբ (թույլ ռադիոազդանշանների ընդունման հատկությամբ), ընտրողականությամբ (անհրաժեշտ ռադիոազդանշանը օտար ռադիոհաճախային տատանումներից անջատելու հատկությամբ), կայունությամբ (առանց լրացուցիչ կարգավորումների տևական ընդունման հատկությամբ)։ Գործնականում իրագործվող զգայունությունը կախված է ռադիոազդանշանի սպեկտրի հաճախային շերտում գործող ռադիոխանգարումներից։ Ռ–ի սահմանային զգայունությունը կախված է նրա ներքին՝ ֆլուկտուացիոն աղմուկներից։ Վերջինների խանգարիչ ազդեցությունը թուլացնելու համար օգտագործվում են ցածր աղմուկով մուտքային ուժեղացուցիչներ։ Դրանցից պարզագույնը թունելային դիողով ռեգեներատիվ ուժեղացուցիչն է։ Ավելի լավ արդյունքներ են տալիս պարամետրական և քվանտային ուժեղացուցիչները։

Գրկ․ Чистяков Н․И․, Сидоров В․ М․, Радиоприемные устройства, М․, 1974․ Ռ․ Գասպարյան

ՌԱԴԻՈԹԵՐԱՊԻԱ (< ռադիո․․․ և թերապիա) , ճառագայթաբուժություն, բուժիչ նպատակներով իոնացնող ճառագայթների օգտագործումը։ Ռադիոակտիվության երևույթը և դրա կենսաբանական ազդեցությունն օրգանիզմի վրա ուսումնասիրել է Պ․ Կյուրին (այստեղից էլ հին անվանումը՝ կյուրիթերապիա)։ 1897-ին ֆրանսիացի բժիշկներ է․ Բենյեն և Ա․ Դանլոն ռադիումն օգտագործել են բուժիչ նպատակներով։ Հետագայում պարզվել է ռադիումի ճառագայթների հանդեպ երիտասարդ, արագ աճող և բազմացող բջիջների առավել զգայունությունը, որը հնարավորություն է տվել ռադիոակտիվ ճառագայթումն օգտագործել չարորակ ուռուցքների բջիջները քայքայելու նպատակով։ Ճառագայթաբուժության տեսակներն են․ ալֆաթերապիա, բետա–թերապիա, գամմա–թերապիա, նեյտրոնաթերապիա, պի–մեզոնաթերապիա, պրոտոնաթերապիա, ռենտ–գենաթերապիա ևն։ Ռ․ պայմանավորված է հետևյալ գործոններով․ 1․ իոնացնող ճառագայթների կենսբ․ ազդեցությամբ, այսինքն՝ առաջացնում են օրգանների, հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի ֆունկցիոնալ ու անատոմիական փոփոխություններ, ընկճում հյուսվածքների և բջիջների (հատկապես չարորակ ուռուցքների) աճն ու բազմացումը և հանգեցնում ճառագայթահարված օրգանի հյուսվածքային տարրերի մահացման։ Ճառագայթված հյուսվածքների վնասման աստիճանը ուղիղ համեմատական է կլանված դոզային։ 2․ ճառագայթահարման հանդեպ ախտահարված հյուսվածքների (ուռուցքային, տարաճական, բորբոքային ևն) առավել զգայունությամբ։ 3․ Օրգանիզմի, նրա կառուցվածքների և օրգանների պատասխան ռեակցիայով, թույլ աստիճանի վնասումը դարձելի պրոցես է, և ախտահարված հյուսվածքի պատասխան ռեակցիան արտահայտվում է ոչ միայն թուլացած կամ մասամբ կորցրած ֆունկցիայի փոխհատուցմամբ, այլև դրա ուժեղացմամբ։ Անատոմիական խոր փոփոխությունների դեպքում պրոցեսն անվերադարձ է, և մահացած տարրերը փոխարինվում են ոչ ֆունկցիոնալ շարակցական հյուսվածքով։ Այդ պատճառով մի դեպքում Ռ–ի նպատակը այս կամ այն օրգանի ֆունկցիայի խթանումը կամ ընկճումն է, մի այլ դեպքում, օրինակ, չարորակ ուռուցքների (քաղցկեղ, սարկոմա ևն) կենսունակության լրիվ ընկճումը կամ ոչնչացումը։ Ռ–ի արդյունավետության կարևոր պայման է ճառագայթման էներգիայի և կլանվող դոզայի ճիշտ ընտրությունը։ Որպես իոնացնող ճառագայթների աղբյուր օգտագործում են հետևյալ ռադիո–կատիվ իզոտոպները, կոբալտ (60Со), ռադիում–մեզոթորիում (Ra228 – MsTh), ռադոն (222Rn), ցեզիում (137Cs), ֆոսֆոր (32P), ոսկի (198Au), յոդ (t37I), իրիդիում (192Ir) ևն, ինչպես նաև ռենտգենյան ու գամմա–սարքավորումները, լիցքավոր ված մասնիկների արագացուցիչները, բետատրոնները ևն։ Ըստ ճառագայթման աղբյուրի տեղադրության, ճառագայթահարումը լինում է ներքին և արտաքին։ Ներքինն իրագործվում է ռադիոակտիվ նյութը օրգանիզմ (բերանի խոռոչով կամ ներերակային) ներմուծելով։ Արտաքին ճառագայթահարումը կարող է լինել ընդ հանուր և տեղային։ Ընդհանուրը կիրառվում է հազվադեպ։ Հիմնական մեթոդը տեղայինն է (որևէ օրգանի կամ սահմանափակ հատվածի ճառագայթահարում), որի դեպքում օրգանիզմի մնացած հատվածները պաշտպանվում են ճառագայթման ներգործությունից։ Ի»որը տեղադրված ախտահարման օջախների բուժման նպատակով կիրառվում է դիստանցիոն ճառագայթում (տելեթերապիա), որի դեպքում ճառագայթման աղբյուրը (գամմա– և ռենտգենսարքավորումներ, արագացուցիչներ) գտնվում է մաշկից 30–120 սմ հեռավորության վրա։ Մերձկիզակետային կամ կարճկիզակետային ճառագայթահարումը, որի դեպքում ճառագայթման աղբյուրը (ռենտ գենաբուժական ապարատներ և 60Co կամ 192Ir լիցքավորումով հարմարանքներ) գտնվում է մաշկից 3–7 սմ հեռավորու թյան վրա, կիրառվում է հիմնականում մաշկի չարորակ ուռուցքների դեպքում։ Մաշկային հիվանդությունների բուժման համար կիրառում են կոնտակտային (հըպումային) կամ ապլիկացիոն (վրադրման) ճառագայթաբուժում, որի դեպքում a- և (3- մասնիկներ արձակող ռադիոակտիվ նյութերը տեղադրվում են մաշկի կամ լորձաթաղանթի վրա։ Ներխոռոչային ճառագայթումը կատարվում է տարբեր եղանակներով։ Մերձկիզակետային ռենտգենյան հատուկ ապարատը տեղադրվում է անմիջապես մարմնի խոռոչում (բերանի խոռոչ, հեշտոց, ուղիղ աղիք)։ խոռոչավոր օրգանները (միզապարկ) կամ մարմնի խոռոչները (թոքամզային, որովայնային) կարելի է ներարկել ռադիոակտիվ իզոտոպի լուծույթ կամ կախույթ։ Ներհյուսվածքա-