Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լիզ ևն) անջատում և մաքրում են բաղադրիչները, ապա ռադիոչափական հաշվիչներով կամ սպեկտրաչափերով չափում նրանց ռադիոակտիվությունը, որոշում իզոտոպի բնույթը, պարունակությունը։ Ռ․ վ․ օգտագործվում է միջուկային վառեչիքի, նրա քայքայման արդյունքների, միջուկային ռեակցիաների հետևանքով ստացվող իզոտոպների, հետազոտման, նոր ռադիոակտիվ տարրերի և իզոտոպների ստացման ու հետազոտման համար։ Կարևոր նշանակություն ունի նաև միջուկային պայթյունների հետևանքով Երկրի մակերևույթին նստող ռադիոակտիվ նյութերի հայտնաբերումը և նույնականության որոշումը։ Ռ․ վ–յան եղանակներով են որոշում նաև տիեզերական ճառագայթների ազդեցությամբ ասուպների և Լուսնի մակերևույթի վրա առաջացած ռադիոակտիվ նյութերը։

ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱ, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ռադիոտիրույթի (մի քանի հց–ից մինչև 300 Գհց և ավելի) էլեկտրամագնիսական տատանումների գրգռման, ուժեղացման ու փոխակերպման, ինչպես նաև ռադիոալիքների ճառագայթման, տարածման և ընդունման պրոցեսները։ Կազմավորվել է XX դ․ 20–30-ական թթ․՝ խթանվելով ոադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի սարքերում ընթացող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման անհրաժեշտությամբ։ Ռ–ի որոշ բաժիններ (ռադիոաստղագիտություն, ռադիոսպեկտրոսկոպիա, ռադիոօդերևութաբանություն, քվանտային Ռ․ ևն), զարգանալով և ընդարձակվելով, դարձել են գիտության առանձին ենթաճյուղեր։

Ռադիոֆիզիկական հետազոտությունների հիմնական ուղղություններն են․

1․ Կենտրոնացված պարամետրերով շղթաներում էլեկտրական տատանումների ու բաշխված պարամետրերով փակ և բաց համակարգերում էլեկտրամագնիսական դաշտերի գրգռումը, փոխակերպումը և ուժեղացումը, ինչպես նաև էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթումը և տարածումը ուղղորդող ալիքատարներում (տես նաև Ռեզոնատոր, Մստենա)։ Այստեղ Ռ․ սերտորեն համագործակցում է տատանումների տեսության, էլեկտրադինամիկայի, երկրաֆիզյիկայի, իոնոլորտի ֆիզիկայի հետ ևն։

2․ Ռադիոտեխնիկական համակարգերում գործող տարբեր բնույթի աղմուկների և խանգարումների, տիեզերքից եկող աղմկանման էլեկտրամագնիսական ազդանշանների, պատահական պարամետրերով համակարգերի, պատահական–անհամասեռ միջավայրերի հետ ռադիո– և տեսանելի տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցության ուսումնասիրությունը, որ կազմում է վիճակագրական Ռ–ի, ռադիոաստղագիտության, քվանտային Ռ–ի և քվանտային էլեկտրոնիկայի բովանդակությունը։ Այս ոլորտին են վերաբերում նաև էլեկտրական և էլեկտրամագնիսական ազդանշանների հայտնաբերման, զտման, ընդունման, փոխակերպման խնդիրները, որոնք սերտորենկապված են էլեկտրամագնիսական և էլեկտրական ազդանշանների միջոցով ինֆորմացիայի հաղորդման և պահպանման պրոբլեմների հետ։ Այս հարցերում Ռ․ համագործակցում է վիճակագրական կապի և ինֆորմացիայի տեսությունների, կիբեռնետիկայի և ավտոմատ կառավարման, թերմոդինամիկայի և քվանտային էլեկտրադինամիկայի հետ՝ ներթափանցելով բժշկության, կենսաբանության մեջ ևն։

3․ Ռ–ի գաղափարների և միջոցների կիրառումը՝ պինդ, հեղուկ և գազային նյութերի ֆիզիկաքիմիական հատկություններն ուսումնասիրելու նպատակով (ռադիոսպեկտրոսկոպիա)։ Այստեղ Ռ․ միաձուլվել է օպտիկային, քվանտային մեխանիկային և ատոմային ֆիզիկային՝ հեղաշրջելով դրանց փորձարարական հիմքը։

4․ Վակուումում և տարբեր միջավայրերում լիցքերի հետ էլեկտրական տատանումների և էլեկտրամագնիսական դաշտերի փոխազդեցության երևույթների ուսումնասիրումը, որ կազմում է վակուումային, պլազմային և կիսահաղորդչային էլեկտրոնիկայի տեսական հիմքը։

Զարգացման բոլոր Փուլերում Ռ–ի (ինչպես և ռադիոտեխնիկայի) հիմնական խնդիրներից մեկը եղել է էլեկտրամագնիսական տատանումների սպեկտրի ավելի ու ավելի բարձրահաճախային տիրույթների նվաճումը։ Լազերների ստեղծումը պայմանավորեց ոչ միայն ինֆրակարմիր, տեսանելի և ուլտրամանուշակագույն տիրույթների յուրացումը (դրանց ապահովումը կոհերենտ մեներանգ ճառագայթման հզոր աղբյուրներով), այլև նյութի հետ լազերային ճառագայթման փոխազդեցություններում նոր երևույթների բացահայտումը (տես նաև Ոչ գծային օպտիկա)։ Այդ երևույթները նոր հորիզոններ են բացում Ռ–ի առանձին բաժինների (քվանտային Ռ․, քվանտային էլեկտրոնիկա) զարգացման համար։ Ռ․ Ղազարյան․

ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ, համամիութենական, գիտահետազոտական անտենաների բնութագրերի չափումների և գերհաճախականության ֆազաչափության կազմակերպություն։ Հիմնադրվել է 1971-ին, Երևանում։ Ինստ–ում հիմնականում մշակում և ստեղծում են տարածության մեջ էլեկտրամագնիսական դաշտերի բնութագրերի ճշգրիտ չափումների նոր մեթոդներ ու սարքավորումներ։ Ստեղծվել և զարգանում է «անտենաների պարամետրերի չափագիտություն» գիտական նոր ուղղությունը, ստեղծվել են պետ․ առաջնային և հատուկ 8 էտաչոններ։ Մշակվել է անտենաների բնութագրերի նոր մեթոդ՝ ըստ դրանց բացվածքի գոտում դաշտի բաշխվածության։ Ռ․ չ․ ի–ին կից գործում է ԱԱՀՄ անտենաների չափումների էտալոնների պետ․ կենտրոնը (Արագած լեռան հվ․ լանջին), որտեղ պահվում են պետ․ էտալոնները, գիտական եզակի սարքավորումները, ՀԱԱՀ խոշորագույն լիապտույտ անտենան։ ինստ–ում մշակվող սարքավորումների փորձնական նմուշները պատրաստվում են ինստ–հ փորձարարական «Ալիք» գործարանում։ Ռ․ չ․ ի․ ունի կոնստրուկտորական բյուրո, ասպիրանտուրա, թեկնածուական դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացված խորհուրդ։ Ինստ–ում է գտնվում Երևանի պոլիտեխ․ ինստ–ի անտենային համակարգերի ամբիոնը։ Ինստ–ում մշակված ռադիոսարքավորումների ավտոմատ համալիրները լայնորեն կիրառվում են ռադիոնավագնացության, ռադիոաստղագիտության մեջ, քաղաքացիական ավիացիայում, տիեզերական հետազոտություններում և ժողտնտեսության այլ բնագավառներում։ Ս․ Մարտիրոսյան

ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՄՄՀ ԳԱ (ՌՖԷԻ), գիտահետազոտական հիմնարկություն Աշտարակում։ Կազմակերպվել է 1960-ին՝ Բյուրականի աստղադիտարանի ռադիոֆիզիկայի բաժնի հիման վրա։ Ինստ–ի հիմնադիրն ու առաջին դիրեկտորն է եղել (1960–80) է․ Միրզաբեկյանը։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են գերբարձր հաճախականությունների ռադիոֆիզիկան, քվանտային ռադիոֆիզիկան, էլեկտրոնային ավտոմատիկան, կիսահաղորդչային էլեկտրոնիկան, տեսական ֆիզիկան, գիտական սարքաշինությունը։ Ունի 4 գիտական բաժին (պրոբլեմային ռադիոֆիզիկայի, էլեկտրոնային ավտոմատիկայի, կիսահաղորդչային էլեկտրոնիկայի և տեսական ֆիզիկայի), փորձնական արտադրություն և ռադիոէլեկտրոնային սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրո։ ՌՖԷԻ–ում ստեղծվել են գերբարձր հաճախականությունների ռադիոալիքների գերզգայուն ընդունիչներ (ռադիոմետրեր), որոնք ընդգրկում են ալիքի երկարության լայն տիրույթ՝ միլիմետրայինից մինչև դե–