Ռ–ի Ա բարիումի սուլֆատները եռացնում են սոդայի խիւո լուծույթի հեա և փոխարկում կարբոնատների, որոնք լուծում են աղաթթվում։ Ռ–ի և բարիումի քլորիդները բսաանում են կոտորակային բյուրեղացման եղանակով։ Ռ–ի քլորիդն այնուհետև մաքրում են իոնափոխանակման միջոցով։ Ռ․ անջատում են էլեկտրոլիգով՝ սնդիկեկաթոդի վրա։
Երկար ժամանակ Ռ․ (226Ra) գործնական կիրառություն ունեցող միակ ռադիոակտիվ տարրն էր, a-մասնիկների հիմնական աղբյուրը, որի փոխարեն այժմ օգտագործում են ավելի էժան իզոտոպներ 60Co,137Cs ևն։ Ռ․ օգտագործվում է բժշկության մեջ, որպես ռադոնի աղբյուր (1 օրում 1 գ Ռ–ից անջատվում է 1 մմ3 ռադոն), փոքր քանակներով՝ նեյտրոններ արձակող (բերիլիումի հետ) և լուսարձակող (ցինկի սուլֆիդի հետ) խառնուրդներ պատրաստելու համար։ Լ․ Գրիգորյան
ՌԱԴԿԼԻՖ (Radcliffe) Աննա (1764–1823), անգլիացի գրող։ Հանրաճանաչ է դարձել «Աիցիլիական պատմություն» (1790), «Անտառային պատմություն» (1791) և, հատկապես, «Ուդոլֆոյի գաղտնիքները» (1794), «Իտալացին» (1797) գործերով։ «Գոթական վեպ» ժանրում Ռ․ վարպետորեն վերստեղծել է «սարսափելիի» և «խորհրդավորի» մթնոլորտ, ընդ որում նրա վեպերում ուժեղ է ռացիոնալ տարրը՝ խորհրդավորը, միանգամայն ռեալ բացատրություն է ստանում։
ՌԱԴՀԱԿՐԻՇՆԱՆ (Radhakrishnan) Սարվեպալի (1888–1975), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփա։ Կրթությունն ստացել է Մադրասի համալսարանում։ Եղել է Մայսուրի համալսարանի փիլ–յան պրոֆեսոր (1918–21), Կալկաթայի համալսարանի փիլ–յան ամբիոնի վարիչ (1921–31), Անդհրայի (1931–36) և Բենարեսի (1939–48) համալսարանների փոխկանցլեր, Դելիի համալսարանի կանցլեր (1953–62)։ Մասնակցել է հնդկ․ ազգային–ազատագրական շարժմանը։ 1949–1952-ին եղել է ԱՍՀՄ–ում Հնդկաստանի դեսպանը, 1952–62-ին՝ Հնդկաստանի Հանրապետության փոխպրեզիդենտը, 1962–67-ին՝ պրեզիդենտը։ 1956-ին և 1964-ին այցելել է ՍՍՀՄ (վերջին անգամ՝ նաև Հայաստան)։ Պաշտպանել է խաղաղ գոյակցության սկզբունքը, դատապարտել ռազմ. խմբավորումները, գաղութատիրությունը, պատերազմները։ Ռ․ հարել է Շւսնկւսրայի ոգով մեկնաբանած վեդանլուսյի օբյեկտիվ իդեալիզմին։ Ընդունել է բացարձակ ոգու (աստված) գոյությունը, դրա անհերքելի ապացույց համարել կրոն, միստիցիզմի վւորձը։ Ըստ Ռ–ի, մարդկային դժբախտությունների պատճառը սոցիալական կարգերի արատներն են։ Նա դատապարտել է արմ․ քաղաքակրթությունը կուտակման պաշտամունքի, սոցիալական և ազգ․ անհավասարության, ռազմականացման համար, սակայն նշված թերությունները անիրավացիորեն վերագրել է նաև սոցիալիզմին։ Ռ․ առաջադրել է հասարակական և անհատական պրոբլեմների լուծման կրոնաիդեալիստական ուղի, մշակել միասնական համընդհանուր «հավերժական կրոնի» համակարգ, որը հիմնված է հին հնդկ․ կրոնւաիիլ, ավանդույթների վրա և կոչված է Փոխարինելու գոյություն ունեցող բոլոր «դոգմատիկական» կրոնները։
Երկ․ Religion and Society, Լ․, 1947; Eastern Religions and Western Thougth, 2 ed․, L․, 1951; Occasional Speeches and Writings, ser․ 1–3, [Delhi, 1957–62]; Индийская философия, т․ 1–2, пер․ с англ․, М․, 1956–57․
Գրկ․ Аникеев Н․ П․, Философские и социологические взгляды С․ Радхакришна на, в сб․։ Современная философская и социологическая мысль стран Востока, М․, 1965; Sarvepalli Radhakrishnan․ A Study of the President of India, New Delhi, 1966․
«ՌԱԴՅԱՆՍԿԱ ՈՒԿՐԱԻՆԱ» («Радянська Украина», «Սովետական Ուկրաինա», մինչև 1943-ը՝ «Կոմունիստ»)։ Ուկրաինայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Հիմնվել է 1918-ին, Կիևում, ռուս․, 1926-ից լույս է տեսնում ուկր․։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
ՌԱԴՈՆ (լատ․ Radonum, ռադիումի անվանումից), Rn, տարրերի պարբերական համակարգի VI պարբերության, VIII խմբի ռադիոակտիվ տարր։ Պատկանում է իներտ գազերի խմբին։ Ատոմական համարը՝ 86։ p տարր է, ատոմի էլեկտրոնա յին թաղանթների կառուցվածքն է 5տ2 5p6 5d10 6տ2 6p6, К, L, М և N թաղանթները լրացված են։ Հայտնի են Ռ–ի 201 – 222 զանգվածային թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Կայուն իզոտոպները հայտնի չեն։ Բնության մեջ հանդիպում են 219Rn («ակտինոն» Ti/2=3,92 վրկ, ակտինաուրանի շարք), 220Rn («թորոն», Tl/2=։54,5 վրկ, թորիումի շարք) և 222Rn («ռադոն», ամենաերկարակյաց իզոտոպն է, Ti/2= 3,8229 օր, ուրան–ռադիումի շարք) իզոտոպները, որոնք առաջանում են որպես բնական ռադիոակաիվ շարքերի անդամներ։ Ռ–ի պարունակությունը երկրակեղևում 7 -10՜16 զանգվ․ % է (տարածվածությամբ 84-րդ տարրն է), մթնոլորտում՝ 6* 10~17։ Աննշան քանակներով պարունակվում է բնական ջրերում (ծովաջրում 10~3 պկյուրի/լ)։ Ռ–ի պարունակությունը համեմատաբար մեծ է ռադիոակտիվ հանքանյութերով հարուստ շրջաններում։
1899-ին ամերիկացի ֆիզիկոս Ռ․ Օուենսը հայտնաբերեց, որ Th-ի քայքայման հետևանքով առաջանում է օղի հոսանքով հեռացվող նյութ։ է․ Ռեզերֆորղը ցույց տվեց, որ այն ռադիոակտիվ գազ է և անվանեց էմանացիա (<լատ․ emano – արտահոսում եմ)։ Նույն թվին հայտնաբերվեցին ռադիումի (է․ Դոռն, Գերմանիա և Ա․ Դեբիեռն, Ֆրանսիա), իսկ 1903-ին ակտինիումի էմանացիաները՝ «ռադոնը» և «ակտինոնը»։ Առաշին անգամ հայտնաբերվեցին միևնույն՝ քիմ․ տարրի ատոմների տարատեսակները, որոնք հետագայում անվանվեցին իզոտոպներ (Ֆ․ Սոդդի, 1910)։ է․ Ռեզերֆորղը, Ու․ Ռամզայը, Ֆ․ Սողղին և ուրիշներ ցույց տվեցին, որ ռադիումի էմանացիան իներտ գազերի շարքին պատկանող նոր քիմ․ տարր է։ Առաջարկվեց 86-րդ տարրն անվանել նիտոն (հեղուկ վիճակում այն լուսարձակում է, լատ․ nitens – շողացող)։ Ռ․ անվանումը ընդունվեց 1923-ին։
Սովորական պայմաններում Ռ․ անգույն, անհոտ գազ է, մոտ 7,6 անգամ ծանր է օդից (խտությունը՝ 9,73 կգ[մ³, 0°C 1 մթն)։ Հալ․ ջերմաստիճանը՝–7ГС, եռմանը՝ –61,8 C։ Լավ է լուծվում ջրում (510 սմ3հ, 0°C, 1tմթն), ավելի լավ՝ սպիրտներում, կարբոնաթթուներում։ Հեղուկ Ռ․ անգույն է, խտությունը՝ 4400 կգ/մ3։ Պինդ Ռ․ ունի վառ երկնագույն լուսարձակում։ Քիմիապես պասսիվ է։ Առաջացնում է ֆստրիդ (հավանորեն RnF2), որը վերականգնվում է ջրածնով (500°C-nuf)։ Առաջացնում է կլատրատներ՝ Rn6H20, Rn • 2C6HsOH, Rn՝3C6HsOH, Rn՝C5H4C10H ևն։ Ռ․ խիստ թունավոր է՝ հիմնականում ռադիոակտիվության պատճառով։ Նրա քայքայումից ստացվում են չցնդող ռադիոակտիվ իզոտոպներ (Po, Bi, Те, Pb), որոնք կուտակվում են օրգանիզմում։ Ռ–ի հետ աշխատելիս պահանջվում է անվտանգության կանոնների խստագույն պահպանում։ Ռ․ (222Rn) ստանում են ռադիումի աղերի ջրային լուծույթով գազի (N2, Ar ևն) հոսանք բաց թողնելով։ Ստացվում է ~ 10~5 % Ռ․ պարունակվող գազ, որտեղից այն կլանում են «չոր սառույցով» ակտիվացրած ածխով կամ այլ կլանիչներով։ Ռ․ օգտագործվում է բժշկության մեջ (տես Ռադոնաբուժոէթյուն)։ Օդի մերձերկրյա շերտում Ռ–ի կոնցենտրացիայի որոշումը երկրաբանության մեջ օգտագործվում է ընդերքում գտնվող Ս–ը և Th-ը հայտնաբերելու, նրանց պարունակությունը որոշելու համար։
ՈԱԴՈՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ալֆա–թերապիայի մեթոդ, որտեղ a-ճառագայթների աղբյուրը ռադոն ռադիոակտիվ իներտ գազն է։ a-ճառագայթների չափավոր քանակներն օրգանիզմում առաջացնում են կենսբ․ կարևոր փոփոխություններ (խթանում են հարմար ողական–սնուցողական պրոցեսները, ապահովում բուժական բարձր արդյունքներ)։ Բուժական նպատակներով կիրառվում են ռադոնային լոգանքների (ընդհանուր և տեղային), ռադոնային ջուրը խմելու, ռադոնով հարստացված օդը շնչելու, միկրոհոգնաների (գինեկոլոգիայում և ստոմատոլոգիայում), չոր օդառադոնային լոգանքների, ռադիոակտիվ վիրակապերի ձևով։ Ռ․ լայն կիրառություն ունի ռադիոակտիվ հանքաղբյուրներով հարուստ առողջարաններում (Պյատիգորսկ, Ծղալտուբո, Րելոկուրիխա, Ջետի–Օգազ ևն)։ ՍՍՀՄ–ում Ռ–յան զարգացմանը նպաստել է Պյատիգորսկի ռադոնաբուժարանը (1972)։ Արտակուրորտային պայմաններում կիրառվում են ռադիումի (2eeRa) հատուկ լուծույթները։ Ռ․ լայն կիրառում է գտել ԱՍՀՄ–ում, ԳԴՀ–ում, ԳՖՀ–ում, ՉՄՄՀ–ում և այլ երկրներում, ՀՄՄՀ–ում՝ կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ինստ–ում։ Մշակվել են արհեստական ռադոնային ջրերի ստացման և կիրառման սանիտարահիգիենային կանոններ, որոնք ապահովում են ինչպես հիվանդների, այնպես էլ ռադոնային լաբորատորիաների սպասարկող անձնակազմի լրիվ անվտանգությունը։ Ռադոնային պրոցեդուրները ցուցված են՝ ծայրամասային նյարդային և սիրտ–անոթային համակարգերի, հենաշարժական ապարատի, գինեկոլոգիական, ներզատիչ գեղձերի հիվանդությունների,