Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նյութափոխանակության խանգարումների ժամանակ։ Հակացուցված են տուբերկուլոզի, չարորակ նորագոյացությունների, հղիության և արյան հիվանդությունների դեպքում։ Ժ․ Թոփչյան

«ՌԱԴՈՒԳԱ», Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) սովետական սերիայի անվանումը։ Նախատեսված է կապի իրականացման ե․ հեռուստատեսային ծրագրերի վերատրանսլյացիայի համար։ Արձակվում է 1975-ի դեկտեմբերից։ «Ռ․» մտնում է <Մունիա–Օրբիտա> համակարգի մեջ։

ՌԱԶԳՐԱՏԼՏԱՆ Հերմինե Դանիելի (պարտիզանական կեղծանունը՝ Սաշկա) (15․5․1926, Սոֆիա –10․6․1944, Լյուտյակովսկի բաիր), Բուլղարիայում հակաֆաշիստական շարժման մասնակից, պարտիզան։ Բուլղարիայի բանվորական երիտասարդական միության անդամ 1942-ից։ 1942-ից ծավալել է ընդհատակյա կոմերիտական գործունեություն, 1943-ին մտել է Սոֆիայից ոչ հեռու գործող «Չավդար» պարտիզանական ջոկատը։ Եղել է գնդացրային անձնակազմի ավագ, մասնակցել բազմաթիվ մարտերի, սակայն Նեգուշովո գյուղում մատնությամբ ընկել է թշնամու ձեռքը։ Երկար խոշտանգումներից հետո ֆաշիստները կիսամեռ Ռ–ին թաղել են գերեզմանում։ Զ․ Ղասաբյան

ՌԱԶԴՌԼՆՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Փոստայի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո։ Հիմադրել են Տրապիզոնի շրջակա գյուղերից եկած հայերը, 1894-ին։

ՌԱԶԻՆ Ստեպան Տիմոֆեեիչ (մոտ 1630–1671), 1670–71-ի գյուղացիական պատերազմի (տես Գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670–1671) առաջնորդ։ Ծնվել է Դոնի ունևոր կազակի ընտանիքում։ 1661-ին Ռ․, ատաման Ֆ․ Բուդանի հետ, Դոնի կազակների անունից բանակցություններ է վարել կալմիկների հետ՝ հաշտություն կնքելու և թաթարների դեմ համատեղ գործողություններ սկսելու վերաբերյալ։ 1662–1663-ին, որպես Դոնի կազակների ատաման, արշավել է Ղրիմի թաթարների և թուրքերի դեմ։ Ռուսաստանում ֆեոդալաճորտատիրական կարգերի դեմ ապստամբելու գաղափարը հղացել է Դոնի կազակների ազատությունների վրա ինքնակալության հարձակումների և, մասնավորապես, եղբոր՝ Իվանի նկատմամբ իշխան Դոլգորուկովի դաժան հաշվեհարդարի կապակցությամբ։ 1667-ի գարնանը Ռ․ կազմակերպել է կազակական չքավորության արշավանք դեպի Վոլգա և Կասպից ծով։ 1670-ի արշավանքը Վոլգա վերածվել է հզոր գյուղացիական պատերազմի, որն ընդգրկել է Պովոլժիեն և երկրի մի շարք այլ շրջաններ։ Սիմբիրսկի մոտ պարտվելուց հետո (1670-ի հոկտ․ 4) Ռ․ (վիրավոր) գնացել է Դոն և սկսել է ուժեր հավաքել նոր արշավանքի համար։ Սակայն 1671–ի ապրիլին կազակ, ավագանին Ռ–ին մատնել է ցարական իշխանություններին։ Գերված Ռ–ին տեղափոխել են Չերկասկ, ապա՝ Մոսկվա, որտեղ և մահապատժի է ենթարկվել։

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ, ռազմ, արտադրանք թողարկող մոնոպոլիաների, զինված ուժերի ներկայացուցիչների, պետական–վարչական ապարատի մի մասի, մտավորականության, արհմիութենական ղեկավարների, ինֆորմացիայի բնագավառի աշխատողների՝ իմպերիալիզմին ծառայող վերնախավի յուրատեսակ դաշինք կապիտալիստական երկրներում։ Հանդես է գալիս հօգուտ ագրեսիվ արտաքին քաղաքականության, սպառազինությունների մրցավազքի ուժեղացման, պատերազմների ու ռազմ, պրովոկացիաների նախապատրաստման ու անցկացման, ընդդեմ լարվածության թուլացման ու սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության։ Ռ․ կ–ի միջուկը զենք արտադրող հզոր մոնոպոլիաներն են, որոնք արտադրանք են մատակարարում ոչ միայն իրենց երկրների զինված ուժերին, այլև օտար երկրյա պետություններին։ «Ռ․ կ․» տերմինը առաջինը շրջանառության մեջ է դրել ԱՄՆ–ի պրեզիդենտ Դ․ Էյզենհաուերը, 1961-ին։ Ռ․ կ–ի առաջացումը կապված է կապիտալիստական մոնոպոլիաների ու բուրժ․ պետության՝ դեռևս Վ․ Ի․ Լենինի մատնանշած սերտաճման պրոցեսի, պետ․-մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման, սպառազինությունների մրցավազքի ուժեղացման, միլիտարիզմի աճի հետ։ Սկզբնավորվել է տակավին առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, արագ վերելք ապրել իմպերիալիզմի զարգացման արդի փուլում։ Ռ․ կ–ի երևան գալը արտացոլում է կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի խորացումը, միլիտարիզմի հարաճուն դերը բուրժ․ հասարակության տնտ․, քաղ․ և գաղափարական կյանքում։ Ռ․ կ․ իր առավել զարգացումն է ապրել ԱՄՆ–ում, որ տեղ ռազմ, շրջանների ննրկայացուցիչները կարևոր դիրք են գրավում պետ․ ապարատում և կոնգրեսում։ Այսպես, ետպատերազմյան հանրապետական կառավարական րւպարատում քաղաքացիական պաշտոններ են զբաղեցրել ավելի քան 200 գեն․ ու ծովակալ, 1300 գնդապետ, 6000-ից ավելի այլ սպաներ։ Ռազմամոնոպոլիստական մագնատները ճնշում են գործադրում օրենսդիր ու գործադիր մարմինների վրա, նրանց պարտադրում ռազմ, ծախսերը խթանող, իմպերիալիստական ռազմ, խմբավորումներն ամրապնդոդ որոշումներ։

Կապիտալիստական աշխարհի աշխատավորները, կոմունիստական կուսակցությունների ղեկավարությամբ, վճռական պայքար են մղում Ռ․ կ–ի, էկետ․-մոնոպոլիստական կապիտալիզմի ամբողջ սիստեմի դեմ։ < ժողովուրդն երի արմատական շահերը պահանջում են ուժեղացնել պայքարը միլիտարիզմի բոլոր դրսևորումների, հատկապես ԱՄՆ–ի և մյուս իմպերիալիստական պետությունների ռազմա արդյունաբերական կոմպլեքսի դեմ («Международное Совещание коммунистических и рабочих партий․ Документы и материалы, Москва, 5–17 июня, 1969», М․, 1969, с․ 318)։ Ռ․ կ–ի դեմ պայքարը արդի դեմոկրատական և հակաիմպերիալիստական, հակապատերազմական շարժման առաջատար ուղղություններից Է։

Գրկ․ Кузьмин Г․ М․, Военно-промышленные концерны, М․, 1974; Мильштейн В․ М․, Военно-промышленный комплекс и внешняя политика США, М․, 1975․

ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ (միջազգային իրավունքում), պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած զինված ուժերի մեջ մտնող անձինք (այդ թվում՝ պարտիզաններ, Դիմադրության շարժման մասնակիցներ և այլ կոմբատանտներ)։ Ռ–ի շարքին են դասվում նաև որոշ ոչ կոմբատանտներ՝ զինվորական թղթակիցներ, առևտրական նավատորմի ու քաղաքացիական ավիացիայի անձնակազմերի անդամներ ևն։ Ռազմ, գերության ռեժիմը կարգավորող միջազգային առաջին բազմակողմ համաձայնագրերը Հաագայի 1899-ի և 1907-ի կոնվենցիաներն են (տես Հաագայի կոնվենցիաներ)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մշակվել է Ռ–ի կանոնակարգը կարգավորող նոր կոնվենցիա (ժնև, 1929), որին ՍՍՀՄ մասնակից չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հիտլերյան Գերմանիան ոտնահարում էր միջազգային կոնվենցիաները, տանջում և զանգվածաբար ոչնչացնում Ռ–ին, այդ պատճառով սոցիալիստական երկրների ու դեմոկրատական ուժերի ջանքերով ընդունվեց Ռ–ի հետ վարվելու մասին կոնվենցիա (տես ժնևյան կոնվենցիաներ 1949), որն ուղղված էր պատերազմ վարելու կանոնների հումանիստականացմանը և պարունակում էր մի շարք սկզբունքային նոր նորմեր՝ Ռ–ի նկատմամբ խտրականության արգելում, կոնվենցիայի նորմերի խախտման համար քրեական պատասխանատվության սահմանում ևն։ Կարևոր էր կոնվենցիայի դրույթների տարածումը քաղաքացիական ու ազգային–ազատագրական պատերազմների նկատմամբ։

Ըստ արդի միջազգային իրավունքի, Ռ․ գտնվում են ոչ թե գերեվարած զինվորական մասի կամ առանձին անձանց, այլ հակառակորդ պետության իշխանության ներքո։ Բոլոր պարագաներում ՀՌ–ի նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական վերաբերմունք՝ առանց որևէ խտրականության։ Ըստ կոնվենցիայի, գերի կանանց նկատմամբ անհրաժեշտ է վերաբերվել նրանց սեռին պատշաճ հարգանքով։ Արգելվում է ոտնձգությունը Ռ–ի կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, ինչպես նաև մարդկային արժանապատվության ոտնահարումը։ Ռ․ չեն կարող ենթարկվել ֆիզիկական խեղման, գիտ․, բժշկական Փորձերի։ Պետությունը պարտավոր է ապահովել Ռ–ի սնունդը,