Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում։ Այդպիսի աշխատանքային ռեժիմ պահպանվում է այն աշխատողների համար, որոնց աշխատանքը չի սահմանափակվում սահմանված աշխատաժամանակի շրջանակներում (ձեռնարկությունների ղեկավարներ, արտադրամասի պետեր, բաժնի վարիչներ, վարպետներ, տեխնիկներ են), կամ որոնք պարտականությունների կատարումը շարունակում են՝ ելնելով աշխատանքի բնույթից (ապրանքագետներ, առաքողներ են)։ Չնորմավորված աշխատանքը արտաժամյա աշխատանք չէ և լրացուցիչ վարձատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում [օրինակ, մարդատար ավտոմոբիլների (բացի տաքսիներից) վարորդները լրացուցիչ վարձատրվում են սահմանված տարիֆային դրույքի 15–25%–ի չափով]։ Չ․ ա․ օ․ ունեցողներին տրվում է լրացուցիչ արձակուրդ, մինչե 12 աշխատանքային օր։ Եթե աշխատողը կատարում է այնպիսի աշխատանք, որը նրա պարտականություններից դուրս է, վարձատրվում է առանձին։ Չնորմավորված աշխատանքային ռեժիմով աշխատողները պարտավոր են պահպանել աշխատանքային օրվա ընդհանուր կարգը։

Այդպիսի պաշտոնների ցուցակները հաստատում են ճյուղային մինիստրությունները՝ արհմիության կենտկոմի համաձայնությամբ, իսկ հանրապետական մինիստրությունների ձեռնարկությունների պաշտոնների ցուցակները՝ միութենական հանրապետությունների մինիստրների խորհուրդները, արհմիութենական հանրապետական խորհրդի համաձայնությամբ, ձեռնարկություններում՝ ադմինիստրացիայի և արհմիության տեղկոմի համաձայնությամբ ու կցվում կոլեկտիվ պայմանագրին։ Խ․ Սիմոնրսն

ՉՆՔՈՒՇ, Շնքուշ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգում, Եփրատի ձախ աՓին։ Հայկ․ Տավրոսից հվ․, ապառաժուտ լեռան լանջին։ Շրջապատված է բարեբեր դաշտերով, խաղողի այգիներով ու պտղատու պարտեզներով։ Մոտակայքում կան երկաթի բովեր։ Եփրատից բաժանվում է Ծովառ (մոտակա լեռան անունով) գեղատեսիլ և զովաշունչ զբոսավայրով։ 1895-ին քաջաբար դիմադրելով թուրք, զորքերին՝ Չ–ի հայերը համեմատաբար քիչ կորուստներ ունեցան։ XX դ․ սկզբին Չ․ ուներ շուրջ 10 հզ․ հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, արհեստներով (կաշեգործություն, դարբնություն ևն), առևտրով (շրջակա վայրերն էին արտահանում խաղող, չամիչ, այլ մրգեր, արհեստագործ, արտադրանք), մասամբ՝ անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Ուխտատեղիներն էին Ա․ Մինաս, որի հիմնադրումը ավանդությունը վերագրում է Թադևոս առաքյալին, և Ա․ Աստվածածին վանքերը։ Ուներ երեք եկեղեցի՝ Ա․ Կարապետ (լուսավորչական), Ա․ Պողոս (կաթոլիկական) և Ավետարանական՝ յուրաքանչյուրն իր դպրոցով։ XX դ․ սկզբին գործում էր նաև ընդհանուր երկսեռ վարժարան։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Չ–ի հայերի մի մասը բարձրացավ լեռները և հերոսական դիմադրությամբ փրկվեց թուրք, կոտորածներից։ Մնացածներին (ըստ․ Ցո․ Լեփսիուսի՝ 5700 մարդ) տեղահանեցին և գլորեցին Տիտան կոչվող կիրճի անդունդը։ 1918-ին չնքուշցի շատ երիտասարդներ մասնակցել են Արարայի ճակատամարտին։ 1920-ական թթ․ ԱՄՆ–ում ապաստանած չնքուշցիները խմբվեցին հայրենակց․ միության մեջ՝ հրատարակելով «Ծովառ» (Չիկագո, 1927–33) և «Նոր Չնքուշ» (Նյու Յորք, 1931–35) պարբերաթերթերը։ Հայրենադարձված չնքուշցիները հիմնականում բնակվում են Երևանի Սովետաշեն թաղամասում; Աովետաշենի փողոցներից մեկը կոչվում է Չնքուշ։

Գրկ․ Ծոցիկյան Ս․ Մ․, Արեմտահայ աշխարհ, Նյու Ցորք, 1947։ Մ․ Կատվաշան

ՉՈԲԱՆՄԱԶ (1978-ից՝ Ավշեն), գյուղ ՀԱԱՀ Արագածի շրջանում, Փամբակի լեռնաշղթայի հվ․ լանջին, շրջկենտրոնից 14 կմ հս–արլ․։ Միավորված է Ալագյագի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են գերեզմանոցներ։ Հիմնադրվել էt1827 – 1828-ին։

ՉՈԲԱՆՅԱՆ Կարապետ Սիրականի Г 25․2․1927, գ․ Կարգախ (ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում)–15․10․1978, Երևան], հայ սովետական մեխանիկ։ Ֆիզմաթ գիտ․ թեկնածու (1951)։ ԱՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1948)։ 1954-ից աշխատել է ՀԱԱՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ում, 1972-ից եղել ՀՍՍՀ ԳԱ մեխանիկայի ինստ–ի միացությունների ամրության բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են առաճգականության տեսության այն խնդիրներին, որոնք պարզաբանում են համասեռ և անհամասեռ առաձգական մարմինների լարվածային–դեֆորմացիոն վիճակները։ Այդ աշխատանքների մեջ առանձնակի տեղ են գրավում առաձգական և սողքի հատկություններով օժտված մարմինների ամրության ուսումնասիրությունները։ 1966-ին, լարումների բաշխման վրա նյութի անհամասեռության ազդեցությունն ուսումնասիրելիս, Չ․ հայտնաբերել է առաձգականության տեսության մեջ մինչ այդ անհայտ մի երևույթ, որը հետագայում նա անվանել է թեր–լարվածության երևույթ։ Տարասեռ նյութերից կազմված մարմնի լարվածային վիճակի մաթ․ վերլուծությունը Չ–ին հնարավորություն է տվել ի հայտ բերել այդ մարմնի բաղադրատարրերի երկրաչափական պարամետրերի և առաձգական հաստատունների մի ընդարձակ տիրույթ, որտեղ բացակայում է լարումների խիստ համակենտրոնացումը տարրերի միացման մակերևույթի եզրի շրջակայքում։ Չ–ի այս աշխատանքը, որպես գիտական հայտնագործություն, մտցվել է ՍՍՀՄ պետ․ գրանցման մատյանը (1971-ին) և հեղինակին շնորհվել N 102 դիպլոմը (1978, ՀՍՍՀ–ում՝ առաջինը)։ Չ–ի հայտնագործությունը և դրա հիման վրա արված մշակումները լայն հեռանկարներ են բացել մետաղների և պլաստմասսաների զոդման, սոսնձման, եռակցման կոնստրուկտիվ նոր սխեմաների հաշվարկի, ավելի երկարակյաց ու հուսալի ապարատներ, կոնստրուկցիաներ, տարբեր սարքավորումներ պատրաստելու համար։ Մ․ Զադորսն․

ՉՈԲԱՆՅԱՆՆԵՐ, մոնղ․ բռնապետական տոհմ Մերձավոր Արևելքում (XIV դ․)։ Հիմնադիրն է Հուլավյան իչխանտթյան զորահրամանատար Չոբանը, որը իլխան Աբու Աայիդի կառավարման (1316–35) առաջին տարիներին եղել է երկրի փաստական կառավարիչը, իր որդիներին ու մերձավորներին հանձնել կառավարչական բարձր պաշտոնները, յուրացրել պետության հասույթները։ Չ–ի դեմ իլխանության վաչկատուն ավագանու թշնամությունն ավարտվել է կռվով (1326), Չոբանը և նրա մերձավորներից շատերը սպանվել են, մյուսներն առժամանակ հեռացել քաղ․ ասպարեզից։ 1338-ին Չոբանի թոռ Հասան–Քուչուկը, դաշնակցելով իր հանգուցյալ հոր անվամբ գործող Կեղծ Թամուրտաշի հետ, պատերազմել է Ջեյաիրյանների դեմ։ Պատերազմական գործողությունները հիմնականում ընթացել են Հայաստանում և մեծ վնաս պատճառել հայ բնակչությանը։ 1341-ին Չ–ի և Ջելաիրյանների միջև կայացած համաձայնությամբ՝ իլխանության մեծ մասը, այդ թվում՝ Հայաստանը, անցել է Չ–ին։ Հասան–Քուչուկի սպանությունից (1344) հետո վերսկսվել են ավերիչ պատերազմները, որոնց հետևանքով խիստ տուժել են հայ ավատատեր ընտանիքները, հատկապես Անիի և Բջնու շրջակայքում իշխող Զաքարյանները։ Անկում են ապրել Հայաստանի քաղաքները, արհեստագործությունն ու առևտուրը, զգալի թվով հայեր արտագաղթել են հայրենիքից։ 1357-ին Ոսկե հորդայի տիրակալ Զանիբեկ խանը պարտության է մաանել Չոբանյան Մելիք–Աշրաֆին, ձերբակալել և սպանել նրան, որով ավարտվել է Չ–ի տիրապետությունը։