Գր կ․ ԺԴ դարի հայնրնն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ․ Լ․ Խաչիկյան, Ե․, 1950։ Մանանդյան "4․, Երկ․, հ․ 3, Ե․ք 1977։ Խաչիկյան Լ․, Չոբանյանների և Ջելաիրյանների տիրապետությունը Հայաստանում, 1969, № 9։ Վ․ Բայբուրդյան
ՉՈՄԱԽԼՈՒ, գյուղ Կեսարիայի վիլայեթի համանուն գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 282 տուն (1750 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար երկու լուսավորչ․ (Ս․ Հակոբ և Ս․ Լուսավորի) և մեկ կաթոլիկ, եկեղեցի, երեք դպրոց։ Բնակիչները կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՉՈՄՊԻ (իտալ․ ciompi), գզրարներ և մահուդագործական ձեռնարկությունների այլ վարձու բանվորներ Ֆլորենցիայում և Իտալիայի մի շարք քաղաքներում XIV դ․։ Չ–ները ցեխի (համքարության) անդամ չէին և զրկված էին քաղ․ իրավունքներից։ 1378-ին նրանք ապստամբել են, նրանց միացել են մանր արհեստավորները։ Չ․ պահանջում էին բարձրացնել աշխատավարձը, մասնակցել պետության կառավարմանը (Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ նախապրոլետարիատը պահանջում էր քաղ․ իրավունքներ)։ Ապստամբներին հաջողվել է ստեղծել իրենց կառավարությունը՝ Միքելե դի Լանդոյի գլխավորությամբ, որը դավաճանել է նրանց, և ապստամբությունը ճնշվել է։
ՉՈՅԲԱԼՍԱՆ Խորլոգիյն [8․2․1895, Ցեցենխանսկ (այժմ՝ Չոյբալսան)–26․1․1952, Մոսկվա, թաղված է Ուլան Բատորում], մոնղ․ քաղ․ և պետ․ գործիչ։ 1919-ին, երբ Սուխե Բատորը Ուրգայում (այժմ՝ Ուլան Բատոր) կազմակերպել է հեղափոխական խմբակ, Չ․, ավելի ուշ, այնտեղ ստեղծել է նույնպիսի խմբակ։ Այս խմբակների միավորմամբ 1920-ին սկզբնավորվել է Մոնղ․ ժողովրդահեղափոխական կուսակցությունը (ՄԺՀԿ)։ 1921-ի մարտին Չ․ մասնակցել է Մոնղ․ ժող․ կուսակցության (1925-ի մարտից՝ ՄԺՀԿ) I համագումարի նախապատրաստմանը։ Մտել է ժամանակավոր ժող․ կառավարության (ստեղծվել է 1921-ի մարտին), իսկ Մոնղ․ ժող․ հեղափոխության հաղթանակից հետո՝ ժող․ կառավարության կազմի մեջ։ 1921 –23-ին եղել է Մոնղ․ ժող․ բանակի գլխ․ հրամանատարի տեղակալ։ 1923–24-ին սովորել է Մոսկվայում, ռազմ․ ակադեմիայում։ 1924–28-ին՝ Մոնղ․ ժողովրդահեղափոխական բանակի գլխ․ հրամանատար, 1928–1930-ին՝ ՄԺՀ Փոքր խուրալի Նախագահության նախագահ, 1930-ից՝ ՄԺՀ արտաքին գործերի, 1931–35-ին՝ անասնապահության և հողագործության մինիստր։ 1935–39-ին պրեմիեր մինիստրի առաջին տեղակալ, 1939-ից՝ ՄԺՀ պրեմիեր մինիստր։ Մտացել է մարշալի (1936), ՄԺՀ հերոսի (կրկնակի) կոչում։ Պարգևատրվել է Սուխե Բատորի, Մարտական կարմիր դրոշի, Լենինի 2 և սովետական այլ շքանշաններով։
ՉՈՅԲԱԼՍԱՆ (մինչե 1921-ը՝ Ման Բեյսե, մինչև 1941-ը՝ Բայան Տումեն), քաղաք Մոնղոլական ժողովրդական Հանրապետությունում, Կերուլեն գետի ափին։ Արեվելյան այմակի վարչական կենտրոնն է։ 22,5 հզ․ բն․ (1975)։ Երկաթուղով միացված է Անդր սիբիրյան երկաթուղուն (ՄՄՀՄ), օդային ճանապարհով՝ Ուլան Բատորին։ Ավտոճանապարհների հանգույց է։ Կան շինանյութերի արտադրություն, ավտոնորոգում, ալրաղաց և մսի կոմբինատներ, բրդալվացման ֆաբրիկա։ Չ–ի շրջակայքում արդյունահանվում է գորշ ածուխ և ֆտորասպաթ։
ՉՈՆԳՈՒՐ, չունգուր, վրաց․՝ չոնգուրի, ժող․ լարային կսմիթային գործիք։ Տեմբրով մոտիկ է սազին և թամբուրին։ Մարմինը տանձաձև է, ծածկի վրա ձայնադարձիչ անցքերով, ունի 4-6 լար, նվագում են կնտնտոցով։ Հայաստանում աշուղները Չ–ով նվագակցել են սեփական երգեցողությունը (ներկայումս չի գործածվում)։ Վրաստանում կան չոնգուրահարուհիների անսամբլներ։ Ռ․ Աթայան
ՉՈՊ, քաղաք (1957-ից) Ուկր․ ՍԱՀ Անդրկարպատյան մարզում։ Երկաթուղային հանգույց է Հունգարիայի և Չեխոսլովակիայի սահմանում։ Կան երկաթուղային տրանսպորտի ձեռնարկություններ և կղմինդրի–աղյուսի գործարան։
ՉՈՊԱՆՅԱՆ Արշակ Հովհաննեսի (15․7․1872, Կ․ Պոլիս –8․6․1954, Փարիզ), գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ։ Ծնվել է ակնցի ոսկերչի ընտանիքում։ Սովորել է Կ․ Պոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում, աշակերտելով ժամանակի մի շարք ականավոր գրական գործիչների։ Մտեղծագործել է վաղ տարիներից՝ ինքնուրույն և թարգմանական գործերով աշխատակցելով «Բուրաստան մանկանց», «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895-ին խմբագրել է «Ծաղիկ» կիսամսյա թերթը։ Նույն տարում, խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից, տեղափոխվել է Փարիզ, որտեղ հրատարակել է <մնահիա> (1898–1911, նոր շրջան՝ 1929-49) գրական–գեղարվեստական հանդեսը, մասնակցել «Վերածնունդ» (1917–19), «Ապագա» (1921–24) թերթերի խմբագրմանը։ Չ․ եղել է ռամկավար կուսակցության անդամ։ Մտեղծագործել է գրական բոլոր սեռերով։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ» (1891), «Թրթռումներ» (1892), «Քերթվածներ» (1908) գրքերում, որոնք բնորոշվում են ռոմանտիկական պոեզիայի միակողմանիությունը հաղթահարելու և իրականության կենդանի գծերն արտահայտելու ձգտումով։ Լույս են տեսել Չ–ի նաև «Թուղթի փառք» (1892) հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» (1923) պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր» (1893), «Հրաշքը» (1923) դրամաները և այլ երկեր։
Հայ գրականության մեջ առանձնակի նշանակություն ունի Չ–ի քննադատական և գիտական–բտնասիրական գործունեությունը։ Լինելով կուլտուր–պատմական դպրոցի սկզբունքների հետևորդ՝ նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ։ Չ․ հրատարակել է միջնադարյան և նոր շրջանի գրական հուշարձաններ՝ Նահապետ Քուչակին վերագրվող քառյակների և ընդհանրապես միջնադարյան հայրենների ժողովածուները («Նահապետ Քուչակի դիվանը», 1902, «Հայրեններու բուրաստանը», 1940), «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» (1910), «Հայ էջեր» (1912) գրքերը ևն։ Կազմել և լույս է ընծայել Պ․ Դուրյանի (1894) և Մ․ Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ծավալուն ուսումնասիրություններ։ Չ․ առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել իբրև գեղ․ ստեղծագործություն, կրոնամիստիկական շղարշի տակ տեսել արտահայտված կենսական գծերն ու մարդասիրական էությունը, Նարեկացուն դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին։
Չ․–քննադատի նախասիրած ձևը էսսեդիմանկարի ժանրն է, որի սեղմ շրջանակներում նա տվել է գրողի ընդհանրացված, խոր և դիպուկ բնութագիրը, բացահայտել նրա ստեղծագործական մտածողության, մեթոդի և ոճի էական գծերը։ Այդպիսի հոդվածներ է նվիրել Խ․ Աբովյանին, Ղ․ Ալիշանին, Հ․ Պարոնյանին, Գ․ Սունդուկյանին, Րաֆֆուն, Պ․ Պռոշյանին, Ա․ Շիրվանզադեին, Համաստեղին և ուրիշների (զգալի մասն ամփոփված է «Դեմքեր», հ․ 1–2, 1924–29, ժողովածուներ)։ Չ–ի գեղագիտական հայացքների հիմքը ռեալիստական արվեստի սկզբունքներն են, որոնց մեջ նա տեսել է կյանքին արձագանքելու և ժողովրդին ծառայելու լավագույն ուղին, թեև բարձր է գնահատել նաև ռոմանտիկական ուղղության պատմական նշանակությունը։ Չ․ արձագանքեւ է գրական նոր երևույթներին, հաճախ առաջինն է տվել դրանց հեղինակների (Վ․ Թեքեյան, Սիամանթո, Դ․ Վարուժան, Մ․ Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնության բնութագիրը։ 1924-ին Ե․ Չարենցին անվանել է «Հայ մեծագույն բանաստեղծներեն մին» և «Հայ հանճարի նոր հաստատումը» («Ապագա», 1924, N 16, 17)։
Չ․ հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական (Վ․ Հյուգո, Օ․ դը Բալզակ, է․ Զոլա, Հ․ Իբսեն, է․ Վերհառն) և ռուս (Ա․ Պուշկին, Ն․ Գոգոլ, Ի․ Տուրգենև, Լ․ Տոլսաոյ) գրողներին։ Ռուս գրականության մեջ բարձր է գնահատել «Վեհանձն գթության ոգին, մարդկային լայն եղբայրության մը բուռն ծարավը, բացարձակ արդարության բաղձանքը, կյանքի ուղղակի դիտողության և պարզ ու հավատարիմ արտահայտության ձգտումը, արվեստը առանց արվեստականության․․․» («Անահիտ», 1909, H 1–2, էջ 47)։
Չ․ մեծ աշխատանք է կատարնլ հայ գրականությունը Եվրոպայում պրոպա–