Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ստրկատիրական հասարակարգում Ռ․ ա․ հիմնվել է ստրկատիրական տնտեսության վրա, որը հնարավորություն էր տալիս ստեղծել համեմատաբար փոքրաթիվ, սառը զենքով զինված բանակ։ Հիմնական զորատեսակը հետևակն էր։ Հին Արևելքի երկրներում հետևակից զատ կիրառվել են նաև հեծելազոր, մարտակառք եր, փղեր, ուղտեր։ Հին Արևելքում, Հին Հունաստանում, Հին Հռոմում սաղմնավորվել է ռազմ, տեսությունը, երևան են եկել պատերազմների ու ճակատամարտերի փորձն ընդհանրացնող աշխատություններ (Սունցզիի, Թուկիդիդեսի, Քսենոփոնի, էնիասի, Հուլիոս Կեսարի, Փրոնտինոսի, Վեգետիոսի երկերը)։ Վաղֆեոդալական պետություններում բանակի գլխավոր ուժը ժող․ աշխարհազորն էր, որի միջուկը ֆեոդ, ջոկատն էր։ VIII – IX դդ․ Արևմտյան Եվրոպայում ռազմ, հիմնական ուժը ծանր (ասպետական) հեծելազորն էր, հետևակը դարձել է օժանդակ զորատեսակ։

Կենտրոնացված պետությունների ձևավորմամբ, արհեստների և մանուֆակտուրային արտադրության զարգացման շնորհիվ արմատական փոփոխություններ կրեցին զորքի կազմակերպումն ու զինումը։ Բանակները համալրվում էին հավաքա–գրմամբ և վարձկաններով, XVI դ․ 2-րդ կեսին ստեղծվեցին մշտական վարձկան բանակներ։ Ռ․ ա–ի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ հրազենի օգտագործումը [ժամանակաշրջանի Ռ․ ա–ի սկզբունքները շարադրված են Ա․ Տյուրեննի (Ֆրանսիա), Եվգենի Սավոյացու (Ավստրիա), Ֆրիդրիխ II-ի (Պրուսիա), Հ․ ԱոյդԻ (Անգլիա) աշխատություններում]։

Ռուսաստանում Ռ․ ա․ զարգացրել են Պետրոս I, Ֆ․ Ֆ․ Ուշակովը, Պ․ Ա․ Ռումյանցևը, Ա․ Վ․ Սուվորովը։

Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության և XVIII դ․ վերջի –XIX դ․ սկզբի ազգ․–ազատագրական պատերազմների ընթացքում մեծ փոփոխություններ կրեցին ռազմ, գործողություններ վարելու եղանակները։ Կատարելագործվեց զորքի կազմակերպական կառուցվածքը, ստեղծվեցին մշտական միավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, զորքերը ղեկավարելու համար՝ շտաբներ։ Տակտիկան հիմնվում էր վճռականության, գլխավոր ուղղության վրա ուժերի գերակշռություն ստեղծելու, համարձակ և խորը զորաշարժի, ուժեղ ռեզերվ առանձնացնեւու վրա։ XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին Ռ․ ա–ի մեջ կարևոր ներդրում ունեցան Նապոլեոն I և Մ․ Ի․ Կուտուզովը։ Արմ․ Եվրոպայի բուրժ․ բանակների Ռ․ ա–ի սկզբունքները ընդհանրացվեցին Նապոլեոն I-ի, Կ․ Կլաուզևիցի, Ա․ ժոմինիի աշխատություններում։ XIX դ․ 2-րդ կեսի խոշոր ռազմ, տեսաբաններն էին Հ․ Մոլտկե Ավագը, Ֆ․ Կոլոմբը, Ն․ Ի․ Միխնևիչը, Ս․ Ի․ Դրագոմիրովը։

XIX դ․ կեսին Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը ստեղծեցին պատերազմի և բանակի մասին մատերիալիստական ուսմունքը։ Նրանք գիտականորեն հիմնավորեցին պատերազմների առաջացման պատճառները, նրանց սոցիալական էությունը, նորովի լուսաբանեցին ժող․ զանգվածների և զորավարների դերը պատերազմում։ Ֆ․ էնգելսը բացահայտեց պատերազմների վարման եղանակների կախվածությունը տնտեսությունից, արտադրության զարգացումից, ցույց տվեց բանակի դասակարգային բնույթը ևն։ Մշակվեց պրոլետարիատի զինված ապստամբության տեսությունը։

Ռ․ ա․ մեծ զարգացում ունեցավ իմպերիալիզմի ժամանակաշրջանի պատերազմներում [ռուս–ճապոն․ պատերազմ (1904–1905), առաջին համաշխարհային պատերազմ (1914–18) ևն]։ Մտրատեգիական կարևոր խնդիր դարձավ ռազմ, գործողությունների տարբեր թատերաբեմերում միաժամանակ գործող զինված ուժերի ղեկավարման կազմակերպումը։ Առաջ եկավ պաշտպանության նոր ձև՝ պաշտպանություն ամբողջ ճակատով։ Մարտը դարձավ համազորային, տակտիկական խնդիրները լուծվում էին հետևակի, հեծելազորի, հրետանու, տանկերի, ինժեներական զորքերի համատեղ գործողություններով։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո բուրժ․ ռազմ, տեսաբանները, գերագնահատելով զենքի և ռազմ, տեխնիկայի նոր տեսակները (ավիացիա, տանկեր) ու խուսափելով մեծաքանակ բանակներից, որոնց հիմքը աշխատավոր զանգվածներն էին, հիմնական ուշադրությունը դարձրեցին «փոքր մեքենայացված բանակների»- կամ ռազմ, տեխնիկայի այս կամ այն ձևի զանգվածային օգտագործման միջոցով հաղթանակի հասնելու տեսություններ մշակելուն։

Սովետական Ռ․ ա․ սկսել է ձևավորվել քաղաքացիական պատերազմի և օտար երկրյա ինտերվենցիայի տարիներին։ Նրա տեսական հիմքը դիալեկտիկական և պատմական մատերիալիզմն է, պատերազմի և բանակի վերաբերյալ մարքս–լենինյան ուսմունքը։ Հիմնական մեթոդաբանական դրույթները մշակել են Վ․ Ի․ Լենինը, կոմունիստական կուսակցությունը։ Վ․ Ի․ Լենինը բացահայտեց իմպերիալիզմի ժամանակաշրջանի պատերազմների կարևորագույն առանձնահատկությունները, զարգացրեց զինված ապստամբության մարքսիստական տեսությունը, մշակեց հեղափոխական և սոցիալիզմի նվաճումները պաշտպանելու համար պատերազմ վարելու եղանակները։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ սովետական ռազմ, ստրատեգիային բնորոշ էր հակառակոր դի ջախջախման համար ստրատեգ, բազմապիսի գործողությունների հեա բարոյաքաղ․ գործոնների հմուտ օգտագործումը ևն։ Քաղաքացիական պատերազմի և հետագա տարիներին սովետական Ռ․ ա–ի զարգացման մեջ մեծ դեր կատարեցին Մ․ Վ․ Ֆրունզեն, Ա․ Ի․ Եգորովը, Մ․ Մ․ Կամենևը, Մ․ Ն․ Տուխաչևսկին, Բ․ Մ․ Շապոշնիկովը, Կ․ Ի․ Վելիչկոն և այլ զորահրամանատարներ ու ռազմ, տեսաբաններ։ Մովետական Ռ․ ա–ի զարգացման կարևորագույն էտապը 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմն էր։ Պատերազմի ժամանակ սովետական Ռ․ ա․ լուծեց զինված ուժերի ստրատեգ, ծավալման և ստրատեգ, պաշտպանության, հարձակում նախապատրաստելու և իրականացնելու կարևորագույն խնդիրներ, կատարելագործվեցին հակառակորդի խորը պաշտպանությունը ճեղքելու եղանակները։ Մովետական Ռ․ ա․ հարստացավ խոշոր գործողությունները գաղտնի նախապատրաստելու, հանկարծակի հարված հասցնելու, հակառակորդի խմբավորումները շրջապատելով և ոչնչացնելով հարձակողական գործողություններ իրականացնելու փորձով։

Երկրորդ համաշխարհային պատերազմում կապիտալիստական երկրների Ռ․ ա․ նույնպես կրեց էական փոփոխություններ։ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի Ռ․ ա․ հարստացավ զորքերի ստրատեգ, դաշնակցային ղեկավարման կազմակերպման փորձով, գործողությունների համակողմանի պլանավորման և ապահովման հմտությամբ։ Պատերազմից հետո ատոմային, հրթիռամիջուկային զենքի առաջացումը արմատական փոփոխություններ մտցրեց զինված պայքարի միջոցների մեջ։ Սովետական Ռ․ ա․ զարգանում է նոր պայմաններում պատերազմ վարելու եղանակների և ձևերի մշակման հետագա կատարելագործման ուղղությամբ, որն ուղղված է ՄՄՀՄ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և նրանց պատրաստությանը՝ վճռական հակահարված տալու համար ամեն մի ագրեսիայի։ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԳՖՀ–ի և կապիտալիստական մյուս երկրների Ռ․ ա–ի գլխավոր խնդիրն է միջուկային զենքի կիրառմամբ մարտական գործողություններ վարելու եղանակներ մշակելը։

Հայկ․ Ռ․ ա–ի մասին տես Այրուձի, Զինված ուժեր, Զորանամակ հոդվածներում, Կիչիկյան Հայաստան հոդվածի Զինված ուժերը մասում։

Գրկ․ Энгельс Փ․, Избранные военные произведения, M․f 1958; Лeнин В․ Й․, О войне, армии и военной науке, М․, 1965; Разин Е․ А․, История военного искусства, т․ 1–3, М․, 1955–61; Тактика, М․, 1966; Военная стратегия, 3 изд․, М․, 1968; Савкин В․ Е․, Основные принципы оперативного искусства и тактики, М․, 1972․

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտական իմացության և պրակտիկ գործունեության համակարգ, որի նպատակն է զորքի անձնակազմի առողջության ամրապնդումը, մարտական ախտահարումների ու հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Ռ․ բ–յան դրությունը խաղաղ և պատերազմական պայմաններում, նրա զարգացման ձևերը կախված են հասարակության տնտ․ ու քաղ․ կառուցվածքից, զինված ուժերի կազմակերպումից, ռազմական արվեստի և բժշկագիտության մակարդակից։ Հին Հնդկաստանում վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից և բժշկ․ օգնություն ցույց տալիս հատուկ վրաններում, իսկ Հունաստանում բժիշկները ծառայում էին բանակում որպես մարտիկներ և մարտի ընթացքում կատարում բժշկ․ պարտականություններ։ Հռոմեական կայսրության բանակում արդեն կային բժիշկներ։ Կիլիկյան Հայաստանի զինված ուժերն սպասարկող անձնակազմի մեջ մտել են զինվորական բժիշկներ։ Ռ․ բ․, որպես ինքնուրույն բնագավառ, ծագեց կենտրոնացված պետության ի հայտ գալու հետ։ Զինված ուժերի կազմում ստեղծվեցին մաս–