Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

վերականգնում արյան կորուստը։ Ռազմաճակատի թիկունքի հոսպիտալներում կատարվում էր վերքերի որոշ տեսակների մասնագիտական բուժում։ Բանակներում և ռազմաճակատներում առանձնացվում էին հոսպիտալներ՝ թեթե վիրավորների համար (առանց էվակուացիայի), որոնք բուժումն ավարտելուց հետո վերադառնում էին գործող բանակ։ Բուժման միասնական մեթոդները կիրառվում էին բանակային և ռազմաճակատային հոսպիտալների առաջավոր վիրաբույժների ղեկավարությամբ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օգտագործվել են վիրաբուժության բոլոր նվաճումները։ Ետ պատերազմյան շրջանում, երբ ի հայտ եկան զենքի նոր տեսակներ՝ վնասակար նոր գործոններով, Ռ․ վ–յան առջե նոր խնդիրներ դրվեցին, որոնց մշակմամբ ռազմադաշտային վիրաբույժներն զբաղվում են խաղաղ ժամանակ։

Գրկ․ Пирогов НИ․, Начала общей военно-полевой хирургии․․․․ Собр․ соч․, т․ 5, 6, М․, 1961; Вишневский А․ А․, Шрайбер М․ И․, Военно-полевая хи рургия, 2 изд․, М․, 1968․

ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄ (ՌԾՆ, որոշ երկրներում անվանում են ռազմածովային ուժեր, ՌԾՈԻ), զինված ուժերի տեսակ, ռազմական գործողությունների օվկիանոսային և ծովային թատերաբեմերում ստրատեգիական և օպերատիվ խնդիրներ լուծելու համար։ Մեծ երկրների ՌԾՆ–երը իրենց կազմում ունեն ծովային տարբեր զորատեսակների (վերջրյա և ստորջրյա նավեր, ծովային ավիացիա, ՀՕՊ–ի, ափային պաշտպանության զորքեր, ծովային հետևակ ևն) միավորումներ։ ժամանակակից ՌԾՆ–երը կարող են ավիացիայով և հրթիռային զենքով հարվածներ հսացնել հակառակորդի կարևոր օբյեկտներին, ափ հանել ստրատեգիական, օպերատիվ և տակտիկական խնդիրներ լուծող դեսանտներ (ծովային և օդային), ոչնչացնել հակառակորդի ՌԾՈԻ խափանել հաղորդակցությունը, պաշտպանել սեփական օբյեկտները ևն։

ՌԾՆ–երը հագեցված են տարբեր նշանակության հրթիռային, տորպեդային, հրետանային, ականային և միջուկային (ատոմային և ջրածնային) զենքով։

Սովետական ՌԾՆ ստեղծելու դեկրետը [1918-ի հունվ․ 29-ին (փետր․ 11-ին)] ստորագրել է Վ․ Ի․ Լենինը։ Կազմակեր պական առումով ՄՍՀՄ ՌԾՆ կազմված է Հյուսիսային, Բալթիական, Խաղաղօվ կիանոսյան, մնծովյան նավատորմերից, Կասպիական նավատորմիղից, Լենին գրադի ռազմածովային բազայից։

ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆԵՐ, բարձրագույն ռազմ․ ուս․ հաստատություններ։ Պատրաստում են բարձրակարգ սպայական, գիտամանկավարժական կադրեր, կատարում գիտահետազոտական աշխատանք։ Ռազմ, բուհերի (որոնք հետագայում որոշ երկրներում կոչվեցին Ռ․ ա․) առաջացումը վերաբերում է XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին, երբ Շվեդիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում ստեղծվեցին բարձրակարգ ռազմ, դպրոցներ։ Մովետական առաջին ռազմ, բուհը՝ Գլխավոր շտաբի ակադեմիան, ստեղծվել է Վ․ Ի․ Լենինի ցուցումով 1918-ին, 1921-ին վերանվանվել է ԲԳԿԲ ռազմ, ակադեմիա, իսկ 1925-ից կոչվում է Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիա։ 1918-ին, Պետրոգրադում, հիմնվել է Թիկունքի և տրանսպորտի ռազմ․ ակադեմիան (պատմությունը սկսվում է 1800-ից), 1919-ին (1938-ից Մոսկվայում է)՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ ռազ մաքաղ․ ակադեմիան, 1920-ին, Մոսկվայում՝ Ն. Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիան, 1932-ին, Մոսկվայում՝ Սովետական Միության մարշալ Ռ․ 6ա․ Մալինովսկու անվ․ զրահատանկային զորքերի ռազմ, ակադեմիան (Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ ռազմատեխ․ ակադեմիայի մոտորավորման և մեքենայացման ֆակ–ի և Մոսկվայի ավտոտրակտորային ինստ–ի հիման վրա, սկզբում կոչվում էր ԲԳԿԲ–ի մեքենայացման և մոտորավորման ռազմ, ակադեմիա, 1943-ից՝ կարմիր բանակի զրահատանկային և մեքենայացման ռազմ, ակադեմիա, 1954-ից՝ զրահատանկային զորքերի ռազմ, ակադեմիա (1967-ից կրում է Ռ․ 6ա․ Մալինովսկու անունը), 1932-ին, Լենինգրադում՝ Մ․ Մ․ Բուդյոննու անվ․ կապի ռազմ, ակադեմիան, 1932-ին, Մոսկվայում՝ Մովետական Միության մարշալ Մ․ Կ․ Տիմոշենկոյի անվ․ քիմիական պաշտպանության ռազմ, ակադեմիան, 1936-ին, Մոսկվայում՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ ՍՍՀՄ Զինված ուժերի գյխավոր շտաբի ռազմ, ակադեմիան (Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ. ակադեմիայի օպերատիվ ֆակ–ի հիման վրա, 1941-ից կրում է Կ․ Ե․ Վորոշիլովի անունը), 1940-ին, Մոնինոյում (Մոսկվայի մարգ)՝ 6ու․ Ա․ Գագար ինի անվ․ ռազմաօդային ակադեմիան (Գագարինի անվամբ է 1968-ից), 1941-ին՝ Մովետական Միության մարշալ Լ․ Ա․ Գովորովի անվ․ հակաօդային պաշտպանության ռազմաին–ժեներական ռադիոտեխնիկական ակադեմիան (1946-ից գտնվում է Խարկովում), 1953-ին, Լենինգրադում՝ Մ․ Ի․ Կալինինի անվ․ ռազմահրետանային ակադեմիան, 1956-ին, Կալինինում՝ Սովետական Միության մարշալ Գ․ Կ․ ժուկովի անվ․ հակաօդային պաշտպանության ռազմ, հրամանատարական ակադեմիան։ Գործում են նաև Մ․ Մ․ Կիրովի անվ․ ռազմաբժշկական ակադեմիան (հիմնվել է Պետերբուրգում, 1798-ին, երբ Պետերբուրգի բժշկավիրաբ ուժական ուսումնարանը վերակազմվել է որպես Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիա, 1881-ից՝ Ռազմաբժշկական ակադեմիա, 1934-ից կրում է Մ․ Մ․ Կիրովի անունը), Վ․ Վ․ Կույբիշևի անվ․ ռագմաինժեներական ակադեմիան (հիմնվել է 1819-ին Պետերբուրգում, 1855-ից որպես Նիկոլաևյան ինժեներական ակադեմիա, 1917-ից՝ ԲԳԿԲ Ռագմաինժեներական ակադեմիա, 1935-ից կրում է Վ․ Վ․ Կույբիշևի անունը), Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ ռազմ, ակադեմիան (հիմնվել է 1820-ին, Պետերբուրգում, 1855-ից՝ Միխայլովյան հրետանային ակադեմիա, 1919-ին վերանվանվել է ԲԳԿԲ հրետանային ակադեմիա, 1926-ից կրում է Ֆ․ է․ Զերժինսկու անունը, 1938-ից Մոսկվայում է), Մովետական Միության մարշալ Ա․ Ա․ Գրեչկոյի անվ․ ռազմածովային ակադեմիան (հիմնվել է 1827-ին, Պետերբուրգում, 1922-ին անվանվել է Բանվորագյուղացիական կարմիր նավատորմի ռազմածովային ակադեմիա)։

Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) տարիներին Ռ․ ա–ի սաները մեծ ներդրում ունեցան ֆաշիստական Գերմանիայի և իմպերիալիստական ճապոնիայի ջախջախման գործում։ Ռ․ ա․ կամ դրանց համապատասխան ուս․ հաստատություններ գործում են Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԳՖՀ–ում, ԱՄՆ–ում և այլուր։

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ցամաքում, ծովում և օդում ռազմ, գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու տեսություն և պրակտիկա։ Ռ․ ա–ի տեսությունը ռազմական գիւոության կարևոր ճյուղն է։ Մովետական Ռ․ ա–ի բաղկացուցիչ մասերն են ստրատեգիան (տես աորատեգիա ռազմական), օպերատիվ արվեստը և տակտիկան (տես Տակտիկա ռազմական)։ Կապիտալիստական երկրներում «օպերատիվ արվեստ» հասկացության փոխարեն գործածվում են «մեծ տակտիկա» կամ «ւիոքր ստրատեգիա» հասկացությունները։ Ռ․ ա–ի զարգացումը բնորոշվում է հասարակության սոցիալ–տնտ․ զարգացման մակարդակով։