Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

րի ձեռնարկությունները կարճ ժամանակամիջոցում ռազմ, արտադրության փոխադրելու հնարավորությունը։

ՌԱԶՄԱՏՈՒԳԱՆՔ, կոնտրիբուցիա (լատ․ contributio), 1․ գումար, որը պարտված պետությունը հաշտության պայմանագրով վճարում է հաղթողին։ 2․ Դրամական հարկադիր տուրք, որը թշնամական զորքերը գանձում են օկուպացված վայրի բնակչությունից։ Երկու բնույթի Ռ–ի նպատակն էլ ռազմ, կողոպուտն է, որի նախնական ձևը սկիզբ է առել դեռևս ստրկատիրական հասարակարգում։ Ըստ Ռ–ի տարածված ձևերից մեկի, իր պարտությունը ճանաչած պետությունը, ի նշան ենթարկվածության, հաղթող պետությանը որոշակի ժամանակահատվածում վճարում էր տուրք (դրամ, մթերքներ ևն)։ XVIII դ․ վերջից պարտվող պետությունից Ռ–ի գանձումը դառնում է հաշտության պայմանագրի անքակտելի մասը։ Նորագույն պատմության համար բնութագրական է Ռ․ գանձելիս հաղթող պետության ռազմ, ծախսերի գնահատումը։ Սովետական պետությունը, գոյության առաջին իսկ օրից, Ռ․ համարել է կողոպուտ և հանդես եկել դրա դեմ (տես Դեկրեա հաշտության մասին)։ Արտաքին քաղաքականության այդ սկզբունքի ազդեցությամբ Անտանտի երկրները ստիպված էին ձևականորեն Ռ–ից հրաժարվել՝ փոխարինելով այն ռեպարացիայով։ Հաագայի 1907-ի կոնվենցիայի հավելվածում թեև արգելվում էր մասնավոր սեփականության բռնագրավումը, սակայն միաժամանակ թույլատրվում էր բանակի զբաղեցրած տերիտորիայի բնակչությունից մաքսերի, դրամատուրքերի, բանակի կարիքների համար այլ հարկերի գանձումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ՍՍՀՄ–ի հետևողական դիրքորոշման շնորհիվ, Ռ–ից հրաժարվելու սկզբունքն արտացոլվեց 1947-ի հաշտության պայմանագրերում։ Հաշվի առնելով երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) փորձը՝ պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնևի կոնվենցիան (տես ժնևյան կոնվենցիաներ 1949) մերժեց Ռ–ի գանձումը։

ՌԱԴԻՈՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐ (ՌՕՈՒ), զինված ուժերի տեսակ։ Օպերատիվ և ստրատեգիական խնդիրներ լուծելու համար իրականացնում է ինքնուրույն և այլ զորատեսակների հետ համատեղ գործողություններ։

ՌՕՈւ–ի առաջացումը կապված է ավիացիայի առաջացման և զարգացման հետ։ Մեծ պետություններում առաջին մարտական ինքնաթիռները երևան են եկել 1909– 1910-ին։ 1911-ին Իտալիան, Թուրքիայի դեմ պատերազմում, առաջին անգամ օգտագործել է ավիացիան՝ հետախուզության և ռմբակոծության համար։ 1912– 1913-ի Բալկանյան պատերազմի ժամանակ Բուլղարիայի կողմում ռազմ, գործողություններին մասնակցել է ռուս, ավիացիոն ջոկատ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) նախօրեին Ռուսաստանն ուներ 263 մարտական ինքնաթիռ (հիմնականում ֆրանս․ արտադրության), Ֆրանսիան՝ 156, Մեծ Բրիտանիան՝ 30, ԱՄՆ՝ 30, Գերմանիան՝ 232, Ավստրո–Հունգարիան՝ 65, Իտալիան՝ 30։ Պատերազմի ընթացքում կողմերի մարտական ինքնաթիռների ընդհանուր թիվը մոտ 12 հզ․ էր [ռուս օդաչուներից օդային մարտերում աչքի են ընկել Պ․ Ն․ Նեստերովը, Ե․ Ն․ Կրոլտենը, Կ․ Կ․ Արցեոլլովը (Հ․ Այվազովսկոլ թոռը) և ուրիշներ, որոնք գործադրել են բարձրագույն ինքնաթիռա վարման հնարքներ]։

Սովետական ՌՕՈւ ստեղծվել են կարմիր բանակի հետ միասին։ Քաղաքացիական պատերազմի (1918–20) տարիներին ռազմաճակատներում միաժամանակ գործել է մոտ 350 սովետական ինքնաթիռ, որոնց խնդիրն էր օդային հետախուզությունը, հակառակորդի կենդանի ուժի և օբյեկտների ոչնչացումը, պայքարը հակառակորդի ավիացիայի դեմ ևն։

1918–39-ին կապիտալիստական երկրների ՌՕՈՒ զգալիորեն զարգացել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) նախօրեին ֆաշիստական Գերմանիան ուներ 4093, ճապոնիան՝ շուրջ 3750, Մեծ Բրիտանիան՝ 3891, Ֆրանսիան՝ 3335, Իտալիան՝ 2802, ԱՄՆ՝ 1576 մարտական ինքնաթիռ։ ՍՍՀՄ–ում քաղաքացիական պատերազմից հետո վերականգնվել և ընդլայնվել էին ավիացիոն ձեռնարկությունները։ Երկրում ստեղծվել էր ավիացիոն հզոր արդյունաբերություն։ 1930-ական թթ․ ավիացիան ստացավ Ի–15, Ի–16, Ի–153 կործանիչները, ՍԲ, Իլ–4, ՏԲ–7 ռմբակոծիչները, 1940–41-ին սկսվեց Յակ–1, ՄիԳ–3, ԼաԳԳ–3 կործանիչ ների, Պե–2, Պե–8 ռմբակոծիչների, Իլ–2 գրոհիչների սերիական արտադրությունը։ 1938–39-ին տակտիկական հիմնական միավոր դարձավ գունդը, որը կազմված էր 4–5 էսկադրիլիայից (60–63 ինքնաթիռ, ծանր ռմբակոծիչների գնդում՝ 40 ինքնաթիռ)։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը գերմանաֆաշիսաական զորքերի հանկարծակի հարվածների հետևանքով ՍՍՀՄ ՌՕՈւ մեծ վնաս կրեցին, իսկ պատերազմի ընթացքում ՍՍՀՄ ՌՕՈւ սկսեցին համալրվել մեծ թվով Յակ–7բ, Յակ–9, Յակ–Յ, Լա–5, Լա–7 կործանիչներով, երկտեղանոց Իլ–2 (1944-ի ամռանից՝ Իլ–10) գրոհիչներով, Պե–2, Տու–2 ռմբակոծիչներով, ավիացիոն տեխնիկայով։ 1942-ի մարտին ստեղծվեց հեռավոր գործողության ավիացիա, որն անմիջականորեն ենթարկվում էր Գերագույն Գլխավոր հրամանատարի Ռազմակայանին։ 1942-ի մայիսից ստեղծվեցին օդային բանակներ։ ՌՕՈւ–ի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը և ինքնաթիռների քանակի կտրուկ աճը թույլ տվեցին ավիացիան օգտագործել ռազմ, գործողությունների կարևոր տեղամասերում։ Սովետական ՌՕՈւ–ի մարտական բարձր հատկություններն ի հայտ եկան Մոսկվայի, Մտալինգրադի, Կուրսկի ճակատամարտերում, Ուկրաինայի, Բելոռուսիայի մարտական գործողություններում, Ցասսի–Քիշնևի, Վիսլա–Օդերի և Բեռլինի օպերացիաներում։ Արիության և խիզախության համար ավելի քան 200 հզ․ ավիատոր պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 2420 մարդ արժանացավ Սովետական Միության հերոսի, 65-ը՝ կրկնակի, 2-ը՝ եռակի (Ա․ Ի․ Պոկրիշկին, Ի․ Ն․ Կոժեդուբ) հերոսի կոչման։

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի ՌՕՈւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործեցին բարենպաստ պայմաններում․ գերմ․ ՌՕՈւ–ի հիմնական ուժերը գտնվում էին սովետա–գերմ․ ճակատում։ Պատերազմի տարիներին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան ստեղծեցին ստրատեգիական ավիացիա, իսկ Գերմանիան օգտագործեց Ֆաու–1 արկ–ինքնաթիռներ և Ֆաու–2 հրթիռներ։

Ետպատերազմյան տարիներին սովետական ՌՕՈւ–ի զարգացման հիմնական ուղղությունն էր անցումը մխոցային ավիացիայից ռեակտիվայինի։ Սովետական ՌՕՈւ ստացան ՄիԳ–9, ՄիԳ–15, Յակ–15, Լա–15, Իլ–28 ևն ռեակտիվ ինքնաթիռներ։ Ստեղծվեցին ուղղաթիռային զորամասեր։ ՌՕՈւ–ի միջուկային զենքով զինումը արմատական փովւոխություններ մտցրեց ՌՕՈւ–ի օգտագործման ձևերի և եղանակների մեջ, բարձրացրեց նրա դերը։ Գրոհիչ ինքնաթիռներին փոխարինեցին կործանիչ–ռմբակոծիչները։ Կործանիչ ավիացիան ստացավ գերձայնային ՄիԳ–19, հեռավոր գործողության ավիացիան՝ նոր ծանր ռեակտիվ, տուրբապտուտակային ինքնաթիռներ։ 1960-ից սկսեց զարգանալ գերձայնային, հրթիռակիր ավիացիան։ Զգալիորեն մեծացան ռազմատրանսպորտային ավիացիայի հնարավորությունները։ Նա ի վիճակի է հակառակորդի խոր թիկունք փոխադրել օդադեսանտային զորքեր, ռազմ, տեխնիկա (տանկեր, հրթիռներ, ավտոմեքենաներ ևն)։

Կապիտալիստական երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳՖՀ) ՌՕՌԻ ետպատերազմյան տարիներին նույնպես վերազինվեց հրթիռային ավիացիոն տեխնիկայով, ունեն (առանձնապես ԱՄՆ) ղեկավարվող և սովորական ւոարբսր կարգի հրթիռներ։ Կարևոր ուշադրություն է դարձվում (ԱՄՆ–ում, ԳՖՀ–ում, Ֆրանսիայում) տակտիկական ավիացիայի՝ իբրև միջուկային զենքը ռազմաբեմ հասցնելու հիմնական փոխադրամիջոցի, զարգացմանը։ Խոր թիկունքի օբյեկտներին հարված հասցնելու համար պահպանվում են B-52 (ԱՄՆ), «Վուլկան» և «Վիկտոր» (Մեծ Բրիտանիա), «Միրաժ» (Ֆրանսիա) ստրատեգիական ռմբակոծիչները։

Գրկ. Шишов Л․ М․, Советские Военновоздушные Силы, М․, 1974; Авиация капи талистических государств, М․, 1975․

ՌԱԶՄԵՐԹ, շարժունակ զորախմբերի (տանկային, մեքենայացված, հեծյալ, պարտիզանական) թափանցումը հակառակորդի թիկունք նրա կարևոր օբյեկտները (կամուրջներ, օդանավակայաններ, երկաթուղիներ ևն) ոչնչացնելու, մատակարարումը խափանելու, հակառակորդի ուժերը շեղելու ևն նպատակով։ Ռ․ կիրառվել է շատ պատերազմներում։ Հայտնի են ռուս, հեծյալ ջոկատների Ռ–երը ֆրանս․ զորքերի թիկունքում 1812-ին, հեծելազորի խոշոր Ռ–երը քաղաքացիական պատերազմի (1918–20) ժամանակ, պարտիզանական միավորումների բազմաթիվ Ռ–երը Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին։