Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հանդիսավոր ինաերիերներին բնորոշ են վառ բազմազանությունը և հարդարանքի ճոխությունը՝ բազմաթիվ հայելիներ, ոսկեջրած Փայտե Փորագրազարդումներ, գեղաձև մանրատախտակ և հատակներ, նկարազարդ առաստաղներ ևն։ Մ․ Ի․ վորոնցովի (1749–57) և Ս․ Գ․ Ստրոգանովի (1752–54) պաւատների (երկուսն էլ՝ Պետերբուրգում) կառուցման ժամանակաշրջանում ավարտվել է Ռ–ի հասուն ճարտ․ ոճի կազմավորումը։ Ռ․ վերակառուցել է նաև Մեծ (Եկատերինյան) պալատը (1752–57) Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ ք․ Պուշկին)։ Ռ–ի նշանավոր գործերից են նաև ՍմոԼնիի մենաստանն (1748–54) ու Ձմեռային պաղաաը (1754–1762) Պետերբուրգում, որոնք կերտվել են որպես ամբողջական, պարփակ քաղաքային անսամբլներ։

Գրկ. Денисов Ю․, Петров А․, Зодчий Растрелли․ Материалы к изучению творчества, Л․, 1963․

ՌԱՍՈՒԼ ՌԶԱ (Ռասուլ Իբրահիմ օղլի Ռզաև, 19․5․1910, ք․ Գյոկչայ –1․4․1981, Բաքու), ադրբ․ սովետական բանաստեղծ։ Ադրբ․ ԱՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1944), Ադրբեջանի ժող․ բանաստեղծ (I960)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1980)։ ՍՍԿԿ անդամ 1939-ից։ 1935–1937-ին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ում։ Եղել է Ադրբ․ ՍՍՀ ԴՄ նախագահ (1938–39), կինեմատոգրաֆիայի մինիստր (1945–49), Ադրբեջանական սովետական հանրագիտարանի գլխ․ խմբագիր (1965–77)։ Լույս է տեսել Ռ․ Ռ–ի «Անւքահ հերոսները» (1942), «Ցասում և սեր» (1943) բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուները, «Լենին» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1951) և «Լեյլի ու Մեջնուն» (1973) պոեմները։ Գրել է սովետական իշխանության հաստատման համար պայքարին նվիրված «Եղբայրներ» (բեմ․՝ 1956) և ամերիկյան հասարակ մարդկանց կյանքը պատկերող «Օրենք» (1963) պիեսները։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Երկ․ Сечилмиш эсэрлэри, ч․ 1–4, Бакы, 1967-74․

Գրկ․ Али6екова Г․, Всегда в пути․ Жизнь и творчество Расула Рза, М․, 1972․ Ա․ Վարդանյան

ՌԱՍՈՒԼՈՎ Ջաբար [27․6(10․7)․1913, Խոջենթ, այժմ՝ Տաջիկ․ ԱԱՀ, Լենինաբադ-4․4Л982, Դուշանբե], սովետական կուսակցական և պետ․ գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)։ ԱՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Միջինասիական բամբակի ինստիտուտը (1934)։ 1934–38-ին աշխատել է իբրև գյուղատնտես, 1938–41-ին եղել է Տաջիկ․ ՍՍՀ հողժողկոմատի վարչության պետ, ապա՝ հողժողկոմի տեղակալ։ 1941-ից՝ ՍՍՀՄ մթերումների մինիստրության լիազոր Տաջիկ․ ՍՍՀ–ի գծով։ 1945-ից՝ Տաջիկ․ ՍՍՀ հողագործության, 1946-ից՝ տեխ․ կուլտուրաների ժողկոմ։ 1946–55-ին Ռ․ Տաջիկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր, 1955-ից՝ ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրի տեղակալը, 1958-ից՝ Տաջիկստանի կոմկուսի ԿԿ քարտուղարը։ 1960–61-ին եղել է ՍՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանը Տոգոյում։ 1961–82-ին Տաջիկստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար։ Եղել է ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1952–56), ՍՄԿԿ ԿԿ անդամ (1961–82), ՍՍՀՄ II–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի 9 և 4 այլ շքանշաններով։

ՌԱՎԱԼՊԻՆԴԻ, քաղաք Պակիստանի Փենջաբ նահանգում, Լեխ գետի ափին։ Երկրի տնտ․, մշակութային, առևտրաարդ․ կարեվոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է։ 615 հզ․ բն․ (1978)։ Կա նավթարդյունահանություն, սննդհամի, տեքստիլ, կոշիկի, քիմիադեղագործական, նավթավերամշակման, մետաղամշակման, մեքենաշինական, ցեմենտի արդյունաբերություն, տնայնագործություն։

Մ․ թ․ ա․ Ռ–ի տեղում, հավանաբար եղել է Հաջիպուր հին քաղաքը։ Միջին դարերում այն ավերել են մոնղոլները։ Հետագայում քաղաքը վերականգնվել է։ 1849-ին Ռ․ գրավել են անգլ․ գաղութարարները։ Մինչև 1947-ը եղել է բրիտ․ ռազմ, բազա։ 1962-ի սահմանադրությամբ, Իսլամաբադի կառուցման տարիներին, երկրի ժամանակավոր մայրաքաղաքն էր։

ՌԱՎԵԼ (Ravel) Մորիս ժոզեֆ (7․3.1875, Սիբուր, Ատ լանտյան Պիրենեյներ դեպարտամենտ –28․12․1937, Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Օքսֆոր–դի համալսարանի պատվավոր դ–ր (1928)։ Հայրը ծագումով Շվեյցարիայից էր, մայրը՝ իսպ․ բասկ ցեղից։ Փարիզի կոնսերվատորիայում (ավարտել է 1905-ին) աշակերտել է Շ․ Վ․ դը Բերիոյին (դաշնամուր) և Գ․ Ֆորեին (կոմպոզիցիա)։ Կրել է է․ Սատիի, Կ․ Դեբյուսիի, Ն․ Ա․ Ռիմսկի-Կորսակովի, Մ․ Պ․ Մուսորգսկու, Ա․ Պ․ Բորոդինի ազդեցությունը։ 1905–14-ին, ստեղծագործական առավել բեղուն շրջանում, հաստատվեցին Ռ–ի արվեստի հումանիստական սկզբունքները, բյուրեղացավ նրա ինքնատիպ, վառ և գունեղ գրելաոճը։ 1915–17-ին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Ռ․ իբրև կամավոր եղել է ռազմաճակատում (զոհված ընկերների հիշատակին է նվիրված նրա «Կուպերենի դամբարանը» դաշնամուրային շարքը, 1917)։ Ետպատերազմյան տարիներին Ռ–ի ստեղծագործության մեջ մեծանում է դրամատիկական խստաշունչ կերպարների դերը, ավելի զուսպ դառնում արտահայտման եղանակը, ճոխ ֆակտուրան և բազմերանգ հարմոնիկ լեզուն տեղի են տալիս մեղեդիական հորիզոնականի և գծայնական պոլիֆոնիայի գերակշռությանը։ Իբրև դաշնակահար և դիրիժոր Ռ․ մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Եվրոպայում և Ամերիկայում։ Կյանքի վերջին տարիներին ուղեղի ծանր հիվանդության պատճառով գրեթե չի ստեղծագործել։

Ռ–ի արվեստում յուրովի միահյուսվել են իմպրեսիոնիստական և նեոկլասիցիստական գեղագիտական–ոճական միտումները։ Իմպրեսիոնիստական դաշնամուրային նոր ոճի սկզբնավորումն են նրա «Ջրի խաղը» պիեսը (1901), «Արտացոլումներ» (1905) և «Գիշերային տեսիլներ» (1908) շարքերը։ «Իսպանական ժամ» (1907), «Մանուկն ու հրաշքը» (1925) օպերաներում, «Բնական պատմություններ» վոկալ շարքում (1906) մարմնավորվել են նրա նվաճումները երաժշտական դեկլամացիայի ասպարեզում։ «Դափնիս և Քլոե» (1912), «Վալս» (1920), «Բոլերո» (1928) բալետներում և նվագախմբային «Իսպանական ռապսոդիա»-ում (1907) Ռ․ իրեն դրսևորել է որպես տաղանդավոր սիմֆոնիստ, գործիքավորման չգերազանցված վարպետ (կատարել է նաև Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» շարքի նվագախմբային փոխադրումը)։ Ռ–ի երկերից շատերը կապված են իսպ․ թեմատիկային և երաժշտությանը։ Նրա գործերին բնորոշ են կոնցերտայնությունը, պարային ժանրերի և ռիթմերի ուրույն վերաիմաստավորումը։ Ջազային երաժշտության արձագանքներ կան դաշնամուրի (ձախ ձեռքի համար) կոնցերտում (1931, գրված է պատերազմում աջ ձեռքը կորցրած ավստրիացի դաշնակահար Պ․ Վիտգենշտայնի համար) և ջութակի ու դաշնամուրի սոնատում (1927, 2-րդ մասը՝ «Բլյուզ»)։ Դեբյուսիի հետ մեկտեղ Ռ․ պատկանում է Ֆրանսիայի XX դարի խոշորագույն կոմպոզիտորների շարքին։

Գրկ․ Равель в зеркале своих писем․ Сост․ М․ Жерар и Р․ Шалю, [пер․ с франц․], Л․, 1962; Мартынов И․, М․ Равель, М․, 1979; Rolan d-Mauе 1tA․, Maurice Ravel, P․, 1948․ Ա․ Բուղաղյան

ՌԱՎԵՆՆԱ (Ravenna), քաղաք և նավահանգիստ Հս․ Իտալիայում, Ադրիատիկ ծովից 6,5 կմ հեռավորության փւա, որի հետ կապված է նավարկելի ջրանցքով։ էմիլիա Ռոմանիա մարզի Ռավեննա գավառի վարչական կենտրոնն է։ 142 հզ․ բն․ (1980)։ Զարգացած է նավթավերամշակման, քիմ․, մեքենաշինական արդյունաբերությունը։ Կան սննդի, տեքստիլ, կոշիկի, ցեմենտի, խեցեգործական ձեռնարկություններ, երաժշա․ գործիքների արտադրություն։ Զարգացած է տուրիզմը։ Քաղաքի ճարտ․ պատմությունը բաժանվում է երեք ժամանակաշրջանի, հին հռոմ․ [պեղումներից հայտնի է Օգոստոս կայ–