Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սեր կառուցած Կլասսե նա՜վամատույցը, ուր VII դ․ գտնվել է հայկ․ բանակաթեմը («numerus Armeniorum»)], Հոնորիոս կայսեր կամ պլաչիդյան [Դալլա Պլաչիդիայի դամբարանը (մոա 440), ուղղափառների մկրաաաունը (V դ․ կես), երկուսում էլ պահպանվել են խճանկարներ] և թեոդորիքյան [Սանտ Ապոլլինարե Նուովո եկեղեցին (VI դ․ սկիզբ), այսպես կոչված, Թեոդորիքի պալաար (VI դ․ սկիզբ կամ VIII դ․) և դամբարանը (մոա 520), արիոսականների մկրաաաունը (V դ․ վերջ – VI դ․ սկիզբ), Սանւո Ապոլլինարե ին Կլասսե (օծվել է 549-ին, խճանկարները VI, VII և IX դդ,) և Սան Վիաալե (526–547) եկեղեցիները]։ Ռ․ եղել է օստգոթերի և բյուզ․ արվեստի կենտրոն Իտալիայում: Ռ–ում է Դանթեի շիրմաքարը (մարմար, 1483, ճարտ․ և քանդակագործ՝ Պ․ Լոմբարդո), որն ամփոփված է կլասիցիստական փոքրաչափ տաճարում (1780, ճարտ․՝ Կ․ Մորիջա)։

Իտալիայում հայերի գոյության մասին առաջին հավաստի տեղեկությունները (VI դ․) վերաբերում են Ռ–ում հաստատված հայկ․ զորամասերին, որոնց Իտալիա էր բերել հայազգի բյուզ․ զորավար Նարսեսը։ Նարսեսը հաղթեց Իտալիա ներխուժած օսագոթերին, ապա ֆրանկներին ու ալեմաններին, 555-ին նշանակվեց բյուգանդացիների կողմից նվաճված Իտալիայի կառավարիչ (եքսարքոս)։ Նա եքսարքության (փոխարքայության) կենտրոն դարձրեց Ռ․, որտեղ ծավալեց շինարարական աշխատանքներ։ Ռ–ի պահակազորը հիմնականում կազմված էր հայերից՝ կոչվում էր «Հայկական», իսկ այն թաղամասը, որտեղ տեղաբաշխված էր՝ «Արմենիա»։ Իտալիայի եքսարքոսներից հայտնի է նաև Իսահակ Հայկազնը (625–643), որի դամբանը գտնվում է Ռ–ի Սան Վիտալե եկեղեցում՝ հուն, արձանագրությամբ, որտեղ Իսահակը անվանվում է իր հայրենիքի՝ Հայաստանի փառքը։ Տես նաև Իաաչիա, Հայերը Իտալիայում մասը։

Գրկ․ Вօviոi G․, Ravenna citta d’arte, Ravenna, 1967․

ՌԱՎԵՆԱԿԻԽ Բորիս Իվանովիչ (1914–1980), սովետական ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1935-ին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումի ռեժիսորական ֆակ–ը։ 1935–38-ին եղել է ռեժիսորի ասիստենտ Մեյնրխոլդի անվ․ թատրոնում, 1941–50-ին՝ Դրամատիկական ստուդիայի (հետագայում Մոսկվայի Ստանիսլավսկու անվ․ Դրամատիկական թատրոն), 1951–60-ին՝ Փոքր թատրոնի ռեժիսոր, 1960–70-ին՝ Մոսկվայի Պուշկինի անվ․ Դրամատիկական թատրոնի, 1970–76-ին՝ Փոքր թատրոնի գլխ․ ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են՝ Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1956), «Հերկած խոպան» (1964, ըստ Շոլոխովի), Դրուցեի «Մեր ջահելության թռչունները» (1972, Ունգուրյանուի հետ)։ Նրա բեմադրություններին բնորոշ է կերպարների հոգեբանական սրությունը, փիլ․ խորությունը, հուզական ներգործության ուժը։ ՍՍՀՄ (1951, 1972) և ՌՄՖՍՀ (1967) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՌԱՎԻՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1187, տեղի է ունեցել մայիսին, Իկոնիայի սուլթանության և Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև, Սիս մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ռավինի դաշտում։ Պաղեստինում և Ասորիքում խաչակիրների դեմ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի հաջողություններից ոգևորված, Իկոնիայի թուրքմենների զորքերը՝ ոմն Ռոստոմի (Ըոոստոմ) գլխավորությամբ ներխուժել են Կիլիկյան Հայաստան, նպատակ ունենալով՝ ոչնչացնել հայկ․ պետականությունը և բռնատիրել երկիրը։ Հայոց նորընծա իշխանապետ Լևոն Բ, չսպասելով զորաժողովին, փոքրաքանակ ջոկատով հանկարծակիորեն գրոհել է թշնամու զորաճամբարի վրա՝ նրան մատնելով խուճապի։ Իսկ երբ Լևոն Բ նիզակամարաում սպանել է Ռոստոմ զորավարին, վերջինիս խառնիճաղանջ հրոսակները դիմել են անկանոն փախուստի, տալով զգալի կորուստներ: Ջախջախված թշնամու մնացորդներին հայկ․ ուժերը հեաապնդել են մինչև սահմանային Սարավանդիքար բերդը (Ջահան գետի ափին)։ Զարգացնելով հաջողությունը, Լևոն Բ ազատագրել է հայաբնակ մի քանի շրջաններ ևս՝ Պռականա կարևոր բերդով հանդերձ։ Ռ․ ճ․ կարևոր նշանակություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի սահմանների անխախտությունը ապահովելու և պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում։

Գրկ․ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ․, 1956։ Մ․ Կատվալյան

ՌԱՏՑԵԼ (Ratzel) Ֆրիդրիխ (1844–1904), գերմանացի աշխարհագրագետ, ազգագրագետ, սոցիոլոգ։ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր (1866-ից)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են մարդու և շրջակա բնության միջավայրի փոխհարաբերություններին։ Ռ․ անթրոպոաշ,խարհագրական ուղղության դպրոցի հիմնադիրներից է։ Բացահայտելով շրջակա միջավայրի հետ մարդու կապերի բարդությունը՝ Ռ․ միաժամանակ անթրոպոաշխարհագրության խնդիր հռչակեց «անհատների ու ժողովուրդների ոգու, մարմնի վրա բնության ազդեցության պարզաբանումը», տնտ․ զարգացման ստորին փուլից վերինին անցումը բացատրելով սոսկ բնակչության խտության աճով։ Նա անթրոպոաշխարհագրությանն էր կապում և՝ քաղ․ աշխարհագրության հասկացությունը, և՝ նույնիսկ ժողովուրդների ազգային հոգեբանությունը։ Մշակույթի և հասարակական–քաղ․ հարաբերությունների վրա բնության որոշիչ ազդեցության վերաբերյալ Ռ–ի սխալ հայեցակետը էական ազդեցություն է ունեցել գեոպուիաիկայի ձևավորման համար։ Հվ․ Եվրոպայում և Հս․ Ամերիկայում իր ճանապարհորդությունների հիման վրա գրել է ընդհանուր երկրագիտության վերաբերյալ աշխատությ ուններ։

Երկ․ Народоведение, т․ 1–2, СПБ, 1900–1901; Земля и жизнь, т․ 1–2, СПБ, 1903–06 ․

ՌԱՑԵՄԱՏՆԵՐ, ռացեմիկ միացություններ, համարժեք քանակներով օպտիկական անտիպոդներ պարունակող, օպտիկապես ոչ ակտիվ կոմպլեքսներ։ Օպտիկական անտիպոդները օպտիկապես ակտիվ են՝ պտտում են բևեռացած լույսի հարթությունը (տարբեր ուղղություններով)։ Նրանց մոլեկուլները ասիմետրիկ ատոմ (սովորաբար ածխածին) պարունակող հայելային (տարածական) իզոմերներ են։ Ռ–ում օպտիկական անտիպոդները միացած են թույլ քիմ․ կապերով։ Ռ–ի առաջացումը անտիպոդներից ուղեկցվում է ջերմության անշատմամբ, Ռ․ և առանձին անտիպոդները միմյանցից տարբերվում են ֆիզ․ հատկություններով (հալ․ և եռ․ ջերմաստիճաններով, խտությամբ, լուծելիությամբ ևն)։ Մոլեկուլում ասիմետրիկ ատոմ պարունակող նյութերի սինթեզի հետևանքով սովորաբար ստացվում են Ռ․։ Ռ–ից անտիպոդները բաժանում են մեխանիկական, քիմ․ և կենսբ․ եղանակներով։

ՌԱՑԻՈՆԱԼ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, հանրահաշվական արտահայտություն, որը արմատանշաններ չի պարունակում, օրինակ՝ а2+Ь, թե ա–յան մեջ մտնող տառերը համարենք փոփոխականներ, ապա Ռ․ ա․ այդ փոփոխականների ուսցիոնաւ ֆունկցիա է։

ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐ, տես Իրական թվեր։

ՌԱՑԻՈՆԱԼ ՖՈՒՆԿՑԻԱ, ֆունկցիա, որը կարելի է ստանալ որևէ, ասենք x; տառի (փոփոխականի) և թվերի նկատմամբ վերջավոր թվով թվաբանական գործողություններ (գումարում, բազմապատկում, հանում, բաժանում) կատարելով։ Ցուրաքանչյուր R(x;) Ռ․ ֆ․ ունի հետևյալ տեսքը․ P(x)taoXN-aiX11՜1–) hant^ Q(x) b0xm+bixm_1+bm որտեղ a0, ai,․․․, an ti b0f bi,․․․, bm-երը