Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Քլարկ ամուսինները զբոսնելիս» (մոտ 1790, Ա․ Բեյթի հավաքածու, Լոնդոն), գնդապետ Ա․ Մակդոննելլ օֆ Գլենգերիի (մոտ 1800–12) U Մարգարիտ Ակոտ-Մոնկրիֆի (մոտ 1814) դիմանկարները, երկուսն էլ՝ Շոտլանդիայի ազգ․ պատկերասրահ, էդինբուրգ]։

ՌԵԳԲԻ [անգլ․ Ռեգբի (Rugby) քաղաքի անվանումից], թիմային մարզախաղ ձվաձև գնդակով՝ H ձևի դարպասներով հատուկ խաղահրապարակում։ Խաղի նպատակն է փոխանցումներով (միայն ետ) կամ ոտքի հարվածով (ցանկացած ուղղությամբ) գնդակը հասցնել մրցակցի հաշվարկային դաշտ կամ խոցել նրա դարպասը։ Գնդակին տիրող հակառակորդի առաջընթացը թույլատրվում է կասեցնել ձեռքերով կամ գետնել նրան ուսի հարվածով։ Հաղթում է հանդիպման ընթացքում (2 խաղակես, 40-ական րոպե) առավել միավորներ շահած թիմը։ Միավորները տրվում են․ գնդակը հակառակորդի դաշտում գետնին հպելու համար՝ 4, խաղի ընթացքում տուգանային կամ ազատ հարվածով դարպասի գրավման համար՝ 3, գնդակը գետնելուց հետո լրացուցիչ հարված իրականացնելու համար՝ 2 միավոր։

ժամանակակից Ռ․ հորինել է Ռեգբիի կոլեջի ուսանող Ու․ էլլիսը, 1823-ին։ Առաջին կանոնները ձևակերպվել են 1862-ին։ 1871-ին Բրիտանական կղզիներում ստեղծվել է Ռ–ի առաջին միությունը, 1890-ին՝ միջազգային միությունը։ 1880–90-ական թթ․ Ռ–ի թիմեր են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նոր Զելանդիայում։ 1934-ին ստեղծվել է Ռ–ի Միջազգային սիրողական ֆեդերացիան՝ ՖԻՐԱ։ Առավել զարգացում է ստացել եվրոպական երկրներում և Ավստրալիայում։ 1960-ից անցկացվում են ՖԻՐԱ–ի գավաթի տղամարդկանց մրցումներ (աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն)։

ՍՍՀՄ–ում առաջին թիմերը ստեղծվել են 1923-ին։ Անդրանիկ առաջնությունը անց է կացվել 1936–ին, ամենամյա կանոնավոր՝ 1966-ից (չեմպիոններ են եղել ՄԲՏՈԻ–ի, Ցոլ․ Գագարինի անվ․ ՌՕԱ–ի սպորտային թիմերը, <Ֆիլի»-ին)։ 1967-ից ընդգրկված է Համամիութենական միասնական մարզական դասակարգման մեջ։ ԱԱՀՄ–ում զբաղվում է շուրջ 12 հզ․ մարդ, այդ թվում 200-ից ավելի սպորտի վարպետ (միջազգային կարգի մարզիկներ են Բ․ Գավրիլովը, Ա․ Գրիգորյանցը, Ի․ Կիչիրիան)։

ՌԵԳԵՆԵՐԱՏՈՒՄ (< ուշ․ լատ․ regenerate– վերածնունդ, վերականգնում), 1․ հաշվողական տեխնիկայում՝ ԹՀՄ–ում ինֆորմացիայի Ռ․, հիշող սարքում (ՀՍ) ինֆորմացիայի պահպանման համար տվյալների վերագրանցում։ Գործածվում է ՀԱ–երի այնպիսի սխեմաներում, որտեղ պահման կամ վերարտադրման պրոցեսում հնարավոր է հիշվող տվյալների աղճատում կամ կորուստ։ Ռ․ կատարվում է ավտոմատ՝ հատուկ սխեմաների օգնությամբ և պահանջում լրացուցիչ ժամանակ, որի հետևանքով մեծանում է ՀԱ–ին դիմելու ժամանակը։ 2․ Ձուլման արտադրության մեջ կաղապարախառնուրդի Ռ․, օգտագործված կաղապարախառնուրդի վերամշակում (ավազի հատիկային կառուցվածքը վերականգնելու և հատիկների մակերեվույթի ակտիվությունը մեծացնելու նպատակով) հատուկ ապարատներում, որոնք առանձնացնում են մետաղական խառնուկները (մագնիսական զատիչներ), խոշոր խառնուկները (քարմաղեր) և փոշենման մասնիկները։ Յ․Ռ․ ջերմատեխնիկայում, հեռացող գազանման այրման արգասիքների ջերմության օգտագործումը՝ մատուցվող գազանման վառելիքի, օդի կամ այդ երկուսի խառնուրդի տաքացման համար։ 4․ Միջուկային տեխնիկայում միջուկային վառելանյութի Ռ․, ռեակտորում օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման ռադիոքիմիական և քիմիամետալուրգիական պրոցեսների համախումբ։ Ռ–ման նպատակը՝ հետագա օգտագործման համար միջուկային վառելիքից չայրված առաջնային և կուտակված երկրորդային վառելիքի արտազատումն է։ Ռ․ ուղեկցվում է ռադիոակտիվ մնացուկների արտազատումով և թաղումով։ 5․ Ռ․ կապում, ընդունվող ազդանշանի սկզբնական ձևի վերականգնում։ Իրականացվում է հատուկ սխեմաների օգնությամբ։ Օգտագործվում է ռեգեներատիվ վերահաղորդիչներում։ 6․ Ռ․ ռետինի արտադրության մեջ, հին մաշված ռետինե շինվածքների և ռետինի արտադրության թափոնների վերամշակման պրոցես, որի հետևանքով ռետինի կաուչուկային նյութը վերականգնում է վուլկանացման ժամանակ կորցրած պլաստիկությունը, սովորական մշակման ենթարկվելու և օրգ. լուծիչներում լուծվելու ընդունակությունը։ Ստացված պրոդուկտը կոչվում է ռեգեներատ։ 7․ 6 ուղերի Ռ․, կրկին օգտագործելու նպատակով բանեցված նավթային յուղերի շահագործման հատկությունների վերականգնում։ Ըստ յուղի սկզբնական հատկությունների փոփոխության աստիճանի տարբերում են ֆիզիկական Ռ․ (զատում, ֆիլտրում, պարզեցում), ֆիզիկաքիմիական Ռ․ (ադսորբում, կոագուլում, ընտրողական լուծիչների օգնությամբ մաքրում) և քիմ․ Ռ․ (ծծմբաթթվային և հիմնային մաքրում ու հիդրում)։ Ռեգեներացված յուղերի որակի նորմաները, որպես կանոն, սկզբնական յուղերի նորմաներից ցածր են։

ՌԵԳԵՆԵՐԱՏՈհԱ, կենսաբանության մեջ, օրգանիզմի կորցրած կամ վնասված օրգանների և հյուսվածքների վերականգնումը, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի վերականգնումը նրա առանձին մասից։ Հանդիպում է բնական պայմաններում, բայց կարելի է առաջացնել նաև արհեստականորեն։

Մարդու և կենդանիների Ռ․, նոր կառուցվածքների առաջացումը հեռացվածների, վնասման հետևանքով ոչնչացվածների (ռեպարատիվ Ռ․) կամ բնականոն կենսագործունեության պրոցեսի հետևանքով կորցվածի (ֆիզիոլոգիական Ռ․) փոխարեն։ Ռ–ված օրգանը կարող է ունենալ հեռացվածի կառուցվածքը, տարբերվել դրանից կամ բոլորովին նման չլինել (ատիպիկ Ռ․)։ Ռ․ տերմինն առաջարկել է ֆրանս․ գիտնական Ռ․ Ռեոմյուրը (1712)։ Շատ անողնաշարավորների հատուկ է ամբողջական օրգանիզմի Ռ․ մարմնի առանձին մասից։ Բարձր կազմակերպված կենդանիների մոտ տեղի է ունենում միայն առանձին օրգանների և դրանց մասերի Ռ․։ Կաթնասուն կենդանիների և մարդու արտաքին օրգաններն ամբողջությամբ չեն Ռ–վում, բայց ներքին օրգանները, ինչպես նաև մկանները, կմախքը, մաշկը ունակ են Ռ–ման։

Ռ․ բժշկության մեջ․ տարբերում են ֆիզիոլոգիական, ռեպարատիվ և ախտաբանական Ռ–ներ։ Վնասվածքների և բջիջների զանգվածային ոչնչացմամբ ուղեկցվող այլ ախտաբանական վիճակների ժամանակ հյուսվածքների վերականգնումը տեղի է ունենում ռեպարատիվ (վերականգնողական) Ռ–ման հաշվին։ Ռ–ման պրոցեսում կորցված մասը փոխարինվում է համարժեք, մասնագիտացված հյուսվածքով (լրիվ Ռ․, ռեստիտուցիա) կամ ոչ մասնագիտացված շարակցական հյուսվածքով (ոչ լրիվ Ռ․, սուբստիտուցիա կամ սպիացում)։ Տարիքը, նյութափոխանակության առանձնահատկությունները, նյարդային և ներզատիչ համակարգերի վիճակը, ուղեկցվող հիվանդությունները կարող են թուլացնել, ուժեղացնել կամ որակապես փոփոխել Ռ–ման պրոցեսը։ Որոշ դեպքերում դա հանգեցնում է ախտաբանական Ռ–ման, որն արտահայտվում է երկար չապաքինվող խոցերով, ոսկրերի կոտրվածքների սերտաճման խախտումներով, հյուսվածքների գերաճումով ևն։ Բուժումը, լրիվ Ռ–ման խթանում, ախտաբանական Ռ–ման կանխում։

Բույսերի Ռ․ տեղի է ունենում կորցված մասի (ռեստիտուցիա) կամ այլ տեղում (ռեպրոդուկցիա)։ Բույսերի Ռ–ման հիմնական եղանակը ռեպրոդուկցիան է։ Օրինակ, ընձյուղի գագաթը հեռացնելիս առաջանում են կողմնային ընձյուղներ։ Բույսերի բազմացումը տնկաշիվերով Ռ–ման պարզագույն դեպքն է, երբ փոքրիկ վկգետատիվ մասից վերականգնվում է ամբողջ օրգանիզմը։ Լայնորեն տարածված է Ռ․ արմատի, կոճղարմատի և թալոմի հատվածից։ Որոշ բույսեր հաջողվել է վերականգնել առանձին մեկուսացված բջիջներից և նույնիսկ առանձին պրոտոպլաստներից, իսկ որոշ սիֆոնային ջրիմուռներ՝ բազմակորիզ պրոտոպլազմայի հատվածներից։ Ռ․ կարևոր նշանակություն ունի բուսաբուծության, պտղաբուծության, անտառագիտության, այգեգործության համար։ Ռ–ման պրոցեսում մեծ դեր են կատարում աճման նյութերը։

ՌԵԳԵՐ (Reger) Մաքս Ցոհանն Բապտիստ Ցոզեֆ (1873–1916), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար և դիրիժոր։ 1890–93-ին կոմպոզիցիա է պարապել Հ․ Ռիմանի մոտ։ Դասավանդել է Մյունխենում (1905-ից, երգեհոն և կոմպոզիցիա), Լայպցիգում (1907 – 1916, կոմպոզիցիա), Մայնինգենում ղեկավարել պալատական կապելլան (1911 – 1914)։ Ատեղծագործել է բոլոր ժանրերում, բացի երաժշտական–բեմականից։ Ռ–ի ոճը ձևավորվել է, գլխավորապես, Բախի (որին ձոնել է «Բախի հիշատակին» երգեհոնային սյուիտը, 1894–95), Բրամսի երաժշտության, նաև Վագների հարմոնիայի ազ–