մապաաասխանաբար ալյուվիալ և արիդ կլիմայական պայմաններով։ ՀՍՍՀ լեռնաշղթաները իրենց վրա կրում են երկու սառցապատումների՝ միջին պլեյսաոցենի և վերին պլեյսաոցենի անժխտելի հետքեր։ Ստորին պլեյսաոցենի սառցապատման հետքերը հավանաբար լվացվել են կամ թաղված են հրաբխային լավաների տակ։
ՉՈՐՐՈՐԴԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, անթրոպոգենի ժամանակաշրջան, կայնոզոյի դարաշրջանի և երկրի երկրաբանական պատմության վերջին ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչե օրս։ Ըստ տարբեր հաշվարկների տևողությունը կազմում է 0,7, 1,8 և 3,5 մլն տարի։ XVIII դ․ 70-ական թթ․ Ս․ Վերները առանձնացրել է «ալյուվիալ ֆորմացիա», որը համապատասխանում է այժմյան Չ․ ժ–ին։ 1823-ին Ու․ Բակլենղը վերջինս բաժանեւ է երկու մասի՝ հին (դիլյուվի) և ավելի երիտասարդ (ալյուվի)։ Այժմ այդ տերմիններն ունեն այլ նշանակություն։ 1825–29-ին ժ․ Դենուայտեն «ալյուվիալ ֆորմացիան» կոչել է չորրորդական համակարգ։ 1832-ին Չ․ նայելը երիտասարդ ծովային նստվածքների համար, որոնք նախորդել են ժամանակակիցներին, մտցրել է <պլեյսաոցեն> տերմինը։ Կլիմայի ընդհանուր ցրտեցման և Աայրցամաքային սառցապատումների փաստերի հավաստումից հետո պլեյստոցենը կոչեցին սառցադաշտային, իսկ նախկին «ալյուվին՝» ետսառցադաշտային ժամանակաշրջան, ժամանակակից էպոխա կամ հոլոցեն։ 1922-ին Ա․ Պ․ Պավլովը առաջարկել է Չ․ ժ–ի նոր անվանում՝ անթրոպոգենի ժամանակաշրջան, որը արտացոլուվ է օրգանական աշխարհի պատմության կարևորագույն իրադարձությունները՝ մարդու առաջացման և մարդկային հասարակության ձևավորումն ու զարգացումը։ Չ․ ժ–ի առանձնահատկություններն ուսումնասիրում է չորրորդական երկրաբանությունը։
ՉՎՃԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ, տես Հավելյալ արժեք։
ՉՐԱՂԻՁՈՐ, ճրագիձոր, հայաբնակ ավան Ադրբ․ ՍՍՀ Խանլարի շրջանում, շրջկենտրոնից մոտ 30 կմ հվ․։ Ավանը կառուցվել է 1928-ին։ Չ–ից հվ–արլ․ կա երկաթի հրաքարի հանքավայր, որը շահագործվել է մինչև 1950-ական թթ․։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։
ՉՐԱՔՅԱՆ Արթին պեյ (1800, Կ․ Պոլիս – 1859, Կահիրե), Եգիպտոսի հայազգի պետ․ գործիչ։ Սկզբնական կրթությունը ստացել է Կ․ Պոլսում, ապա՝ Կահիրեում, որտեղ ընտանիքով տեղափոխվել էր 1814-ին։ 1826–31-ին Փարիզում հետևել է տնտեսագիտության և միջազգային իրավունքի դասընթացների, ապա աշխատել է Եգիպտոսի Լուսավորության դիվանում և նշանակվել Մուհամմեդ Ալիի կաբինետի վարիչ։ 1841-ին գլխավորել է եգիպտ․ պատվիրակությունը Լոնդոնի հաշտության կոնֆերանսում։ 1844-ին նշանակվել է Եգիպտոսի արտաքին գործերի՜ և առևտրի մինիստր, պայքարել եվրոպ․ պետությունների (հատկապես Անգլիայի)՝ Եգիպտոս ներթափանցելու փորձերի դեմ, Եգիպտոսի իրավասությանը ենթարկել մինչ այդ անգլ․ ընկերությունների կողմից վերահսկվող ցամաքային և գետային տրանսպորտի միջոցները, նպաստել առևտրի մենաշնորհի վերացմանը, գործադրել երկրի էկոնոմիկան և ֆինանսները կարգավորող մի շարք այլ միջոցառումներ։ Անգլիացիների սադրանքով հեռացվելով պաշտոնից (1850)՝ Չ․ անցել է արտասահման։ Եգիպտոսի նոր կառավարիչ Խդիվ Սաիդի օրոք (1854–63) վերադարձել և 1854-ին նշանակվել է նրա խորհրդական։ Սակայն շուտով հեռացվել է՝ օտարերկրյա կապիտալիստներին կոնցեսիաներ տրամադրելու հարցում Խդիվ Սաիդին հակադրվելու մեղադրանքով։ Արաբ պատմաբանները Չ–ին համարում են պետ․ խոշոր գործիչ, բարձր գնահատում նրա ծառայությունները։
Գրկ․ Թոփուզյան Հ․ Խ․, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805– 1952), Ե․, 1978։ Տ a b г у М․, L’Empire egyptien sous Ismail et l’ingerence Anglo-Francaise (1863–1879), P․, 1933․ Հ․ Թոփուզյան
ՉՐԱՔՅԱՆ Տիրան Գասպարի, Ինտրա (11․9․1875, Կ․ Պոլիս –6․7․1921, Դիարբեքիրի մոտ), հայ բանաստեղծ, քննադատ, տեսաբան։ 1881–85-ին սովորել է Կ․ Պոլսի Ս․ Իաւչ նախակրթարանում, 1886–1891-ին՝ Պերպերյան վարժարանում։ Հաճախել է Կ․ Պոլսի Գեղարվեստից վարժարանը, որը չի ավարտել, բայց շարունակել է զբաղվել նկարչությամբ։ 1888-ին Կ․ Պոլիս այցելած Հ․ Այվազովսկին դրվատել է նրա ջրանկարները։ 1897-ին Չ․ մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու, ապա՝ ժնև, իսկ 1898-ին՝ Եգիպտոս։ 1895–1915-ը (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ․ Պոլսի հայոց վարժարաններում։ 1906-ին տպագրվել է Չ–ի «Ներաշխարհ» (գրված 1900-ին) արձակ պոեմը, որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակեն դիտված» (1906), «Կարծիքներ և կարծողներ» (1908) ծավալուն հոդվածներում։ 1908-ին լույս է տեսել «Նոճաստան» սոնետների ժողովածուն։ Չ․ գրել է նաև Էսսեներ, ճամփորդական ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղ․ ու տեսական արժեք ունեն։ 1914– 18-ին ծառայել է թուրք․ բանակում՝ թարգման–քարտուղարի պաշտոնով։ Այդ շրջանում դրսևորվել են հոգևոր ճգնաժամի նշանները։ Չ․ թողել է ընտանիքը, այրել ձեռագրերը, դարձել շաբաթապահ քարոզիչ։ 1921-ին ձերբակալվել է Թուրքիայի դեմ խռովություն սերմանելու մեղադրանքով, Կոնիայից քշվել Դիարբեքիր։
Չ–ի ստեղծագործություններին հատուկ է ոչ միայն ապրումների ու պոետական մտածումների հզոր արտահայտությունը, այլև դրանց խոր վերլուծությունը։ Չ–ի իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» «Իմաստասիրական և գեղարվեստական հանգամանքներու մեկ սկզբնատիպ միացումն է»։ Այն ներքին վաղանցուկ հույզերի ու բանաստեղծական ընդհանրացումների և փիլ․, գեղագիտական խորհրդածությունների հյուսվածք է, ուր արվեստագետի ես–ը հանդես է գալիս մի շարք էական կողմերով՝ տարրալուծվելով ներքին ու արտաքին իրադրությունների մեջ։
Ըստ նրա, նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած է լույսը կամ եթերը։ Դրանով է հատկանշվում հեղինակի գեղագիտական ըմբռնումը, որը, ըստ էության, իմպրեսիոնիստական է։ «Նոճաստան»-ում նույնպես լույսը այն հիմքն է, առանց որի չկա ո՝չ կյանք, ո՝չ գեղարվեստ։ Լույսի և խավարի հարաբերությունները, լույսի տրոհումը գույների, երանգաշարի փոփոխությունները ոչ միայն պատկերման իմպրեսիոնիստական եղանակի արդյունք են, այլև աշխարհայեցողություն։ Չ–ի փիլ․ մտորումները օբյեկտիվ իդեալիստական բնույթ ունեն։ Անչափելին՝ տիեզերքը չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են։ Նա քննադատել է չափի մարդաբանական ըմբռնումը (Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը) և զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը, մարդու փոխարեն Չ․ անհունն է դնում չափի հիմքում։
Գրկ, ճանաշյան Մ․, Հայ գրականության նոր շրջանի համառոտ պատմություն, Վնտ․, 1973։ Թոփչյան Ս․, ճշմարիտը և գեղեցիկը Տիրան Չրաքյանի էսթետիկայում, Հայ էսթետիկական մտքի պատմությունից, հ․ 2, Ե․, 1976։ Ս․ Թոփչյան
ՉՐՄԽՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մալաթիայի վիլայեթում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 500 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով, և Ս․ Չրմխտի կոչվող ուխտատեղի։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՉՐՏԱԽ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 60 տուն (510 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՉՈՒ, գետ Կիրգիզական ՍՍՀ–ում և Ղազախական ՍՍՀ–ում։ Երկարությունը 1067 կմ է, ավազանը՝ 62,5 հզ․ կմ2։ Կազմավորվում է Ջուվանարիկ և Կոչկոր գետերի միախառնումից։ Դուրս գալով լեռներից Իսսիկ Կուլի գոգավորություն՝ հոսում է Բոամի կիրճով, մանում Չուի հո–