Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դագրակի մոտ գտնվող Չորդվանքի («չորս եկեղեցի», IX դարից քաղկեդոնականություն ընդունած Թոռնիկյանների հոգևոր կենտրոնը) եպիսկոպոսը։ Տայքի Թոռնիկյաններից նշանավոր են՝ պրոաոսպաթար Չ․ (Տայքի կյուրապաղատի հանձնարարությամբ այցելել է Կոստանդին Ծիրանածին կայսերը), նրա թոռ մագիստրոս Չ․ (մասնակցել է 987–89-ին կայսրության դեմ Վարդ Փոկասի ապստամբությանը, սպանվել 990-ին), Լիպարիտ զորավարի քրոջ որդի Չ․ (1021-ին զինակցել է սելջուկյան թուրքերի դեմ ելած Վասակ Պահլավունուն, սպանվել 1048-ին)։ Տարոնի և Սասունի Թոռնիկյանների մեջ Չ․ անձնանունը տարածված է եղել XI–XII դդ․։ Հայտնի են՝ Տաճատի որդի, «իշխան Տարանոյ և ամենայն Հայոց» տիտղոս կրած Չ․ (1056–1104/10), Թոռնիկի որդի, Սասունի իշխան Չ․ (1073–1120-ական թթ․) և նրա թոռ, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ. Պահլավունու փեսա Չ․ (մահացել է 1165-ին)։

Գրկ․ Սաեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն աիեզերական, ՍՊԲ, 1885։ Ակինյան Ն․, Մատենագրական հետազոտություններ, հ․ 4, Վնն․, 1938։ Արևմյան Ս․ Տ․, Լիպարիտ զորավարը և նրա նախորդները, «Ն․ Մառի անվ․ կաբինետի աշխատություններ Երևանի պետ․ համալսարանի», 1947, №2։Դանիելյանէ․ Լ․, Տարոնի և Սասունի Մամիկոնյաններ–Թոռնիկյանները (XI–XII դդ․), «ՊԲՀ», 1979, № 2։ է․ Դանիելյան

ՉՈՐԵՔՉՅԱՆ Թորգոմ Ստեփանի [1․1․ 1910, Սեբաստիա (Արևմտյան Հայաստան)–5․6․1977, Երևան], հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1963)։ 1922-ից ապրել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ 1925-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ 1937-ին ավարտել է Լենինգրադի Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստ–ը։ Ստեղծագործել է հիմնականում դիմաքանդակի ժանրում։ Լավագույն աշխատանքներից են՝ մարշալ Ս․ Տիմոշենկոյի (գիպս, 1942), ակադեմիկոսներ Վ․ Համբարձումյանի (մարմար, 1952), Մ․ Թումանյանի (բրոնզ, 1952, երեքն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան), Ա․ Տերտերյանի (բազալտ, 1954, Երևանի կենտրոնական գերեզմանատան պանթեոն), գրականագետ Դ․ Լևոնյանի (փայտ, 1944, Կամոյի դրամատիկական թատրոն), բանվոր Ա․ Մուրադյանի (բրոնզ, 1959, Հայաստանի պետ․ պատկերասրահի էջմիածնի մասնաճյուղ) դիմաքանդակները ևն։ 1929-ից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ե․ Հովհաննիսյան

ՉՈՐԹԱՆ, ուտեստ։ Պատրաստվում է թանից՝․ Թանը քամելով կամ գոլորշացնելով՝ ստացված մածուկը (գնդիկների ձևով) արևի տակ չորացնում և պահում են որպես ձմեռվա պաշար։ Օգտագործելու համար Չ․ ջրի մեջ տրորելով, վերածում են հեղուկի (թանի), որից պատրաստում են թանապուր ևն։

ՉՈՐԼՈՒ, հայաբնակ ավան Թուրքիայի Ադրիանուպոլսի վիլայեթում (այժմ՝ երկաթուղային կայարան)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 2000 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Ավանն ուներ եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՉՈՐՄԱՅՐԻ, Մեսջիտ, լեռ Հյուսիսային Հայկական Տավրոսի լեռնային համակարգում։ Բարձրությունը 3185 մ է։ Կազմված է պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտա–բազալտներից, դացիտներից։

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՅՔ, տես Ծոփս։

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, բուրժ․ հանրապետություն Ֆրանսիայում, որը փաստորեն հաստատվել է 1944-ին՝ գերմանաֆաշիստական օկուպացիայից երկիրն ազատագրելուց հետո, գոյատևել է մինչև 1958-ը։ Չ․ հ–յան սահմանադրությունն ընդունվել է 1946-ին․ մինչ այդ գործում էր, այսպես կոչված, ժամանակավոր վարչակարգը (1944–46)։ 1958-ից Ֆրանսիայում հաստատվել է Հինգերորդ հանրապետությունը։

ՉՈՐՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (1946–50), տես Հնգամյա պրսններ ՀՍՍՀ ժողովրդական անաեսոէթյան զարգացման։

ՉՈՐՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (1946–50), տես Հնգամյա պւաններ ՍՍՀՄ ժողովրդական ւոնաեսության զարգացման։

ՉՈՐՐՈՐԴԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, երկրաբանության բաժին, որն ուսումնասիրում է չորրորդականի (անթրոպոգենի) համակարգը և Երկրի պատմության նրա համապատասխան ժամանակաշրջանը (տես Չորրորդական ժամանակաշրջան)։ Չ․ ե․ սերտորեն առնչվում է Երկրի ժամանակակից պատկերը և նրա օրգ․ աշխարհը ուսումնասիրող գիտությունների՝ գեոմորֆոլոգիայի, կլիմայաբանության, հողագիտության, կենսաբանության, մարդաբանության, հնագիտության, ինժեներային երկրաբանության հետ են։

Չ․ ե․ առանձնացումը որպես ինքնուրույն գիտություն կապված է ուսումնասիրվող օբյեկտի մի շարք առանձնահատկությունների և նրա հետազոտությունների մեթոդների ու լուծման ենթակա պրոբլեմների հետ։ Չորրորդական առաջացումները բնորոշվում են մի շարք յուրահատուկ նշաններով՝ նրանց տարածումը ամենուրեք ծովերում ու մայրցամաքներում, ցամյսքային նստվածքների գերակշռությունը մայրցամաքներում, համեմատաբար ոչ մեծ հաստությունը և մեղմ տեղադրումը, փխրությունն ու լավ պահպանվածությունը։ Բացի ամբողջ երկրաբանության համար ընդհանուր մեթոդներից, Չ․ ե–ում օգտագործվում են նաև հատուկ մեթոդներ՝ ապարների բացարձակ հասակի որոշման ֆիզիկական մեթոդներ (ռադիումածխածնային, կալիում–արգոնային, ջերմա–լյումինեսցենտային), հնամագնիսական, կրիոլիթոլոգիական, ժապավենաձև կավերի ուսումնասիրման երկրաժամանակագրական, դիատոմային վերլուծության, բեղմնիկ–ծաղկեփոշային վերլուծության, հնէամարդաբանական և հնագիտական մեթոդներ։ Չ․ ե․ որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է 1920–1930-ին։

1932-ից կիրառվում է չորրորդական համակարգի ստորաբաժանման քառանդամ սխեման՝ ստորին (էո), միջին (մեզո), վերին (նեո) պլեյստոցեն և հոլոցեն։ Քանի որ չորրորդական ժամանակաշրջանի ընթացքում ֆլորայի ու ֆաունայի կազմության մեջ քիչ թե շատ էական Փոփոխություններ տեղի չեն ունեցել, կենսաշերտագրական տվյալները հիմք են հանդիսանում համակարգի միայն անմենագլխավոր ստորաբաժանումներն առանձնացնելու համար։ Չորրորդական նստվածքների մանրամասն շերտագրական մասնատման դեպքում առաջատար նշանակություն է ստանում կլիմայաշերտագրական հատկանիշը։ Նման մասնատումը հիմնվում է հնէաբանական, լիթոլոգամիներալային, պալինոլոգիայի, երկրաքիմիայի և այլ մեթոդների կոմպլեքսի օգտագործման վրա։ Դա հնարավորություն է տալիս առանձնացնելու կլիմայի բազմակի և խիստ փոփոխությունները՝ սառցապատում, սառցադաշտերի առաջացում միջսառցադաշտային ժամանակահատվածներով հանդերձ։ Չորրորդական ժամանակաշրջանի ամենաբնորոշ հատկանիշն է Երկրի կլիմայի ընդհանուր սառեցումը, որի ֆոնի վրա պարբերաբար կրկնվել են խիստ ցրտեցման փուլերը (սառցապատում), որը հատկապես արտահայտվել է Հս․ կիսագնդի մայրցամաքների հս․ լայնություններում, որտեղ առաջացել են լայնածավալ սառցադաշտային ծածկույթներ։ Այս ժամանակահատվածներում խիստ փոփոխվել է կլիմայի և բուսականության զոնալությունը ցամաքում։ Մերձարևադարձային և արևադարձային գոտիների ժամանակակից անապատների և կիսաանապատային զոնաներում սառցադաշտային ժամանակահատվածներին համապատասխանում էին կլիմայի զգալի խոնավացման Փուլեր, որոնց ժամանակ առաջանում էին քաղցրահամ և աղի խոշոր լճային ջրավազաններ (այժմ չորացած)։ ՀՍՍՀ–ում դրանցից էին Արարատյան, Շիրակի, Սևանի, Փամբակի լճերը։ Միջսառցադաշտային ժամանակամիջոցներին վերականգնվում էր ներկա զոնալությանը մոտ զոնալություն, և կլիման երբեմն դառնում էր ավելի տաք, քան ներկայումս։ Անապատների և կիսաանապատների զոնաներում այդ նույն ժամանակ տեղի էին ունենում կլիմայի չորացմաս ֆազեր։ ՀՍՍՀ տարածքում չորրորդական ժամանակաշրջանի ամենանշանավոր առանձնահատկությունը լեռնային սառցադաշտերի առաջխաղացումն ու նահանջն էր սառցադաշտային և միջսառցադաշտային էպոխաներում և բուռն հրաբխայնությունը, որը համընկել է միջսառցադաշտային էպոխաների և սառցադաշտային էպոխաների վերջի հետ։ Կոմպլեքսային վերլուծության մեթոդի միջոջով ՀՍՍՀ ցամաքային պլեյստոցենի նստվածքների համար առանձնացվում են երկու շերտագրական հորիզոն՝ Անիի (ստորին պլեյստոցեն) և Առափիի (միջին պլեյստոցեն)r որոնք բնորոշվում են հա–