Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԵՊՐԵՍԱԼԻԱ (ուշ, լաւո․ represaliae, < լաւո․ reprehendere – պահել, կանգնեցնել), տես Փոխճնշում։

ՌԵՊՐԻԶ (ֆրանս․ reprise, < reprendre – վերսկսել), երաժշտ․ որևէ հատվածի անփոփոխ կամ տարբերակային կրկնությունը։ Անփոփոխ կրկնությունը կոչվում է ստատիկ Ռ․ (նշվում է ////// նշանով կամ da capo տերմինով), իսկ տարբերակայինը՝ դինամիկ։ Ռ–ի պարզագույն օրինակը անմիջական, անփոփոխ կրկնությունն է։ Անհամեմատ նշանակալից է նախապես շարադրված հատվածի կրկնությունը «տարածության» վրա, փոխակերպված վիճակում, երբ հանդես է գալիս որպես զարգացման արդյունք, այսպես կոչված, ռեպրիզային ձևերում (եռամաս, ռոնդո, ֆուգա, սոնատային ձև են)։ Երաժշտ․ նյութի փոխակերպումը Ռ–ում իրականացվում է լադատոնայնական, ինտոնացիոն, ռիթմական, ֆակտուրային և այլ միջոցներով, ինչպես և կառուցվածքի սեղմումով (կրճատ Ռ․) կամ ընդարձակումով (ընդլայնված Ռ․)։ Ռ–ի երևույթը ձևակազմավորման կարևոր գույն սկզբունքներից է, նպաստում է ստեղծագործության ամբողջացմանը։ Դ․ Դերոյան

ՌԵՍԻՎԵՐ (< անգլ․ receiver, < receive – ստանալ, ընդունել, տեղավորել), գազ կամ գոլորշի կուտակելու անոթ, որը նախատեսված է բաբախող մատուցման և ընդհատվող ծախսի հետևանքով առաջացող ճնշման տատանումները հարթելու համար։ Կոմպրեսորային տեղակայանքներում Ռ․ ծառայում է նաև գազի հովացման և յուղի ու խոնավության կաթիլներն առանձնացնելու համար։ Շոգեմեքենաներում Ռ․ բարձր և ցածր ճնշման գլանները միացնող ջերմամեկուսացած խողովակ է։

ՌԵՍԻՖԻ (Recife), Պեռնամբուկու, քաղաք Բրազիլիայի հս–արլ–ում, Պեռնամբուկու նահանգի վարչական կենտրոնը։ 1250 հզ․ բն․ (1975)։ Կարևոր նավահանգիստ և տնտ․ կենտրոն է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է, ունի օդանավակայան։ Կան սննդի, տեքստիլ, մեքենաշինական, ցեմենտի, քիմ․, կաշվի–կոշիկի, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1530-ական թթ․։

ՌԵՍՊԻԳԻ (Respighi) Օտտորինո (1879–1936), իտալացի կոմպոզիտոր։ Ավարտել է Բոլոնիայի երաժշտ․ լիցեյը (1899)։ 1901–03-ին իտալ․ օպերայի խմբի հետ որպես ջութակահար եղել է Մոսկվայում և Պետերբուրգում, դասեր առել Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովից (կոմպոզիցիա և գործիքավորում)։ 1902-ին Բեռլինում պարապել է Մ․ Բրուխի մոտ (կոմպոզիցիա)։ Հանդես է եկել որպես ջութակահար, ալտաեար, դաշնակահար և դիրիժոր։ 1913-ից Հռոմի «Սանտա–Չեչիլիա» ակադեմիայի պրոֆեսոր (1924–26-ին՝ նաև դիրեկտոր)։ Ռ–ի ստեղծագործությանը բնորոշ, են իմպրեսիոնիստական և նեոկլասիցիստական միտումները։ Առավել ճանաչման են արժանացել Ռ–ի նվագախմբային գործերը՝ «Հռոմի շ,ատրվանները> (1916), «Բոտաիչելլիի եռապատկերը» (1927), «Հռոմեական տոնախմբություններ» (1928) ևն։ Գրել է նաև օպերաներ («Բելֆագոր», 1923 ևն), բալետներ, սիմֆոնիկ, կամերային–գործիքային երկեր, «Գարուն» քնարական պոեմը (ըստ Կ․ Զարյանի «Երեք երգ»-ի, խառը երգչախմբի, նվագախմբի և մենակատարների համար, 1923), ռոմանսներ և երգեր՝ Վ․ Հյուգոյի, Մ․ Մետեռլինկի, Ռ․ յԹագորի, Ներսես Շնորհալու, Կ․ Զարյանի խոսքերով։

ՌԵՍՏԱՎՐԱՑԻԱ (< ուշ լատ․ restauratio – վերականգնում), Ֆրանսիայում Բուրբոնների (որոնք գահազրկվել Էին XVIII դ․ վերջին՝ Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության հետևանքով) երկրորդ կառավարման ժամանակաշրջանը։ Տարբերում են 1-ին (1814-15) և շ–րդ (1815–30) Ռ–ի Ժամանակաշրջան, իրարից անջատված հն․ <Հարյուր օրով» (Նապոլեոն Բոնապարտի երկրորդ կառավարման ժամանակաշրջանը)։ Ռ–ի վարչակարգը, որն արտահայտել է հիմնականում ազնվականների և կղերականության շահերը, տապալվել է 1830-ի հուլիսին (տես Հուչիսյան հեղափոխություն, 1830)։

ՌԵՍՏԵՆ Միքայել, Տեր–Պետրոսյան, Պատկանյան Միքայել Պետրոսի (1775, Կ․ Պոլիս –1844, Կ․ Պոլիս), հայ բժիշկ, Պատկանյան Սերովբեի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, Տրիեստում, ապա Վենետիկի Ս․ Ղազարի Մխիթարյանների դպրոցում։ 1799-ին ավարտել է Պիզայի համալսարանի բժշկ․ ֆակ–ը։ Աշխատել է Իտալիայի քաղաքներում։ 1818-ին տեղափոխվել է Եգիպտոս, զբաղվել բժշկությամբ։ 1822-ին Վենետիկում լույս է ընծայել «Բժշկականություն» երկհատորանոց հայերեն աշխատությունը։ Բժշկարանի առաջին հատորում ներկայացված են տվյալ ժամանակաշրջանի բժշկությանը հայտնի բոլոր հիվանդությունների նկարագրությունները, պատճառները, կլինիկական պատկերը, բուժումը, տենդերի դասակարգումը, այնուհետև ներքին օրգանների ախտաբանության մյուս բաժինները, տարբեր օրգանների բորբոքումները։ Առավել մանրամասն նկարագրված են նյարդային և վեներական հիվանդությունները, համառոտ՝ կանանց հիվանդությունները։ Երկրորդ հատորը բժշկ․ տերմինների լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն և հայերեն բացատրական բառարան Է, ընդգրկում է 2500 տերմին (օտար տերմինները հայատառ են)։ 1833-ին Ռ․ Եգիպտոսից հեռացել է և հանգրվանել Ադաբազարում, Նիկոմիդիայում, ապա Արմաշում։ 1833-ին վերադարձել է Կ․ Պոլիս, ուր ձեռնարկել է «Կրթություն բժշկական արվեստի» աշխատությունը (հ․ 1–6, 1833–41)։ Գրքում Ռ․ լուսաբանել է տեսական, մեթոդական և ընդհանուր ախտաբանական բնղւյթի հարցեր, ներկայացրել բժշկության դերն ու նշանակությունը, այնուհետև խորհուրդներ է տվել գործնական բժշկությամբ զբաղվող բժիշկներին, տեղեկություններ է հաղորդել պուլսի, հիվանդին տրվող հարցերի վերաբերյալ ևն, օգտագործել է ժամանակի առաջավոր բժշկության և իր հարուստ փորձը։ Մ․ Սաղյան

ՌԵՍՏԻՏՈՒՑԻԱ (< լատ․ restitutio – վերականգնում), 1․ քաղաքացիական իրավունքում իրավական, գույքային վիճակի վերականգնում։ Լինում է միակողմ (կիրառվում է կողմերից մեկի նկատմամբ) և երկկողմ (երկու կողմերի նկատմամբ)։ Եթե գործարքը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցությամբ կամ կողմերից մեկը մյուսի հետ համաձայնություն է կնքել չարամտորեն, ինչպես նաև, երբ տուժողը գործարքը կնքել է ծանր հանգամանքներից դրդված, Ռ․ միակողմ Է։ Այդ դեպքում մեղավորը տուժողին է վերադարձնում ողջ ստացածը կամ նրա արժեքը՝ փողով, ինչպես նաև հատուցում տուժողի վնասները, իսկ մեղավորից տուժողի ստացածը բռնագրավվում է հօգուտ պետության։ Երկկողմ Ռ․ կիրառվում է այն դեպքում, երբ գործարքն անվավեր է ճանաչվել օրենքի պահանջներին չհամապատասխանելու հետևանքով (օրինակ, եթե պայմանագիրը կնքվել է անչափահաս, անգործունակ ճանաչված անձի հետ)։ Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին է վերադարձնում ողջ ստացածը կամ նրա արժեքը՝ փողով։ Եթե գործարքը կնքվել է պետության ու հասարակության շահերին ակնհայտ հակասող նպատակներով, Ռ․ չի կիրառվում, իսկ կողմերի ստացածը բռնագանձվում է հօգուտ պետության (ՀՍՍՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 49)։ 2․ Միջազգային իրավունքում պատերազմի ժամանակ անօրինականորեն հակառակորդ պետությունից զավթած և նրա տերիտորիայից արտահանած գույքի վերադարձնելը։ Միջազգային–իրավական ակտերով Ռ․ կիրառելու որոշում կայացվեց հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ, որոնք նյութական և մշակութային հսկայական արժեքներ էին զավթել և արտահանել օկուպացված տերիտորիաներից։ գ․ Ղարախանյան․

ՌԵՍՈՒՐՍՆԵՐ (< ֆրանս․ res source – օժանդակ միջոց), դրամական միջոցներ, արժեքներ, պաշարներ, հնարավորություններ․ պետ․ բյուջեի եկամտի աղբյուրներ։ Տարբերում են տնտ․ և բնական Ռ․։

Տնտեսական Ռ․ տնտեսական պոտենցիա չի հիմնական տարրերն են, որոնք արտադրողական ուժերի զարգացման յուրաքանչյուր աստիճանում հասարակությունը տնօրինում է արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի համակարգի շրջանակներում։ Լինում են նյութական, ֆինանսական և աշխատանքային։ Նյութական Ռ․ արտադրության միջոցներն են, ընդգրկում են աշխատանքի միջոցներն ու առարկաները։ Աշխատանքի միջոցներից կարևոր են աշխատանքի գործիքները, որոնց արդյունավետությունն ու հզորությունը մեծապես բնորոշում են բնության ուժերը նյութական բարիքների արտադրությանը ենթարկելու աստիճանը։ Աշխատանքի գործիքների զարգացման մակարդակը տեխ․ առաջընթացի, հենց աշխատուժի զարգացման առաջնակարգ ցուցանիշն Է։ Աշխատանքի առարկաները բաժանվում են աշխատանքով բնությունից առաջին անգամ անջատված ու արդյունքի վերածված նյութերի (օրինակ, ածուխ, հանքա–