քար), և հումքի՝ որն արդեն անցել է մշակման փուլը։ Կապիտալիզմի պայմաններում արտադրության միջոցները կապիտալ են, անմիջական արտադրողների չվճարված աշխատանքը յուրացնելու միջոց, իսկ սոցիալիստական հասարակարգում դրանք հասարակական սեփականություն են, ունեն արտադրական ֆոնդերի ձև։ Ֆինանսական Ռ․ դրամավարկային և բյուջետային համակարգի միջոցներն են, որոնք օգտագործվում են ժողտնտեսության զարգացման, սոցիալկուլտուրական միջոցառումների, կառավարման ու պաշտպանության կարիքների համար։ Կազմավորվում են տնտ․ գործունեության պրոցեսում, միջնորդավորում նյութական Ռ–ի շարժումը։ Կապիտալիզմի ժամանակ ֆինանսական Ռ–ի աղբյուրներն են՝ ժամանակավորապես ազատ դրամական կապիտալը, արժեթղթերի, դրամական, դեպոզիտային–չեկային էմիսիան, հարկերն ու պետ․ փոխառությունները, մասնավոր անձանց դրամական խնայողությունները են, սոցիալիզմի պայմաններում՝ ժողտնտեսության կուտակումները՝ շահույթը, շրջանառության հարկը, սոցիալական ապահովության մասհանումները, կոլտնտեսությունների զուտ եկամուտը, ինչպես նաև ամորտիզացիոն հատկացումները, հարկերը փոխառությունները են։ Աշխատանքային Ռ․ հասարակական արտադրության որոշիչ ու ակտիվ տարրն են, ներառնում են հանրորեն օգտակար աշխատունակ բնակչությունը։ Աշխատունակ տարիքի սահմանները որոշվում են գործող օրենսդրությամբ։ Բուրժ․ հասարակարգում աշխատանքային Ռ–ի վերարտադրության նպատակը, վերջին հաշվով, առավելագույն շահույթի ստացումն է, սոցիալիզմի օրոք՝ լրիվ զբաղվածության ու աշխատանքային Ռ–ի օգտագործման հիման վրա (հաշվի առնելով աշխատանքի արտադրողականության աճը) հասարակության բոլոր անդամների նյութական ու կուլտուրական պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունը։ Բնական Ռ․ մարդկության գոյության բնական պայմանների ամբողջության մի մասն են, նրան շրջապատող բնական միջավայրի կարևորագույն բաղադրամասերը։ Բնական Ռ–ի գլխավոր տեսակներն են՝ արևի, տեղատվության ու մակընթացության էներգիաները, ընդերքի ջերմությունը, ջրային, հողային, հանքային (այդ թվում՝ վառելիքա–էներգետիկ), նաև բուսական ու կենդանական աշխարհի ռեսուրսները (տես Բնական ռեսուրսների աշխարհագրություն, Ջրային ռեսուրսներ, Անտառ, Օգտակար հանածոներ)։ Դրանք բաժանվում են գործնականում անսպառի և սպառվողի, իսկ վերջիններս՝ վերականգնվողի և չվերականգնվողի։ Բնական Ռ․ դասակարգվում են նաև ըստ նյութական արտադրության (էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ և տնտեսության մյուս ճյուղերում) և ոչ արտադրական (օրինակ, առողջապահության մեջ) ոլորտներում օգտագործման բնույթի, ըստ միա և բազմանպատակային օգտագործման հատկանիշների։ Բնական Ռ–ի յուրացման կարևոր փուլերն են դրանց բացահայտումը (հետախուզումը), ուսումնասիրումը, կադաստրների կազմումն ըստ առանձին տեսակների (տես Հողային կադաստր) և տարածքային կտրվածքների (ամբողջ Երկրի, ցամաքի, Համաշխարհային օվկիանոսի և նրա հատվածների, խոշոր երկրամասերի բնական Ռ–ի ևն)։ Մեծ է բնական Ռ–ի գիտականորեն հիմնավորված գնահատումների դերը։ Վերջիններիս հիմնական տիպերն են՝ տեխնոլոգիական (արտադրական), տնտ․, սոցիալական։
Բնական Ռ–ի ճշգրիտ գնահատումը դրանց օգտագործումից առավելագույն արդյունք ձեռք բերելու անհրաժեշտ պայմանն է։ Ռ–ի սպառման վտանգի վերացման և դրանց ռացիոնալ օգտագործման խնդրի լուծման համար ամենաբարդը կենսբ․ համակարգի շահագործման այնպիսի ռեժիմի որոշումն է, որպեսզի առավելագույն տնտ․ արդյունք ստանալու հետ, այդ համակարգի վերարտադրվելու ունակությունը պահպանվի բավականաչափ երկար ժամանակահատվածում։ Չվերականգնվող Ռ․ (արդյունահանող ճյուղերի արտադրանքը) շահագործելիս անհրաժեշտ է խիստ կրճատել դրանց կորուստն ընդերքում և հայթայթման պրոցեսում (կապիտալիստական և զարգացող երկրներում, օրինակ, նավթի կորուստը 50% է), վերամշակման ու փոխադրման ժամանակ։ Կարևոր է նաև երկրորդային հումքի կիրառման ընդլայնումն ու բնական Ռ–ի համալիր օգտագործումը։
Հողի, ընդերքի, անտառների, ջրի մասնավոր սեփականության պայմաններում բնական Ռ․ օգտագործվում են շռայլորեն և գիշատչորեն։ Տնտեսության սոցիալիստական սիստեմը դրանց ռացիոնալ, պլանաչափ և հոգատար օգտագործման հնարավորություն և անհրաժեշտություն է ստեղծում, որովհետև բնական Ռ․ ամբողջ ժողովրդի սեփականությունն են, և ռեսուրսների պահպանման ու բազմապատկման մեջ շահագրգռված է ամբողջ հասարակությունը։ Գիտատեխ․ առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծում սպառվող բնական Ռ․ այլ տեսակներով, ինչպես նաև սինթետիկ նյութերով փոխարինելու համար, մատչելի է դարձնում նախկինում չօգտագործված աղքատ հանքավայրերն ու ցածր բերքատու, ճահճակալած կամ չորային շրջաններում գտնվող մեծ հողատարածությունների օգտագործումը, թույլ է տալիս յուրացնել Համաշխարհային օվկիանոսի վիթխարի ռեսուրսները:
ՌԵՎ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հս–արմ։ Միավորված է Նորագյուղի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ։ Գյուղում է Ս․ Գևորգ վանքը (XIV դ․), ավերակ մատուռը (XII դ․)։ Ռ–ում են ծնվել Սովետական Միության հերոսներ Վ․ Ա․ Հովհաննիսյանը, Ա․ Գ․Պետրոսյանը։
ՌԵՎԱԼՎԱՅԻԱ (ռե ․․․ և լատ․ valere – նշանակություն, արժեք ունենալ), երկրի դրամական միավորի ոսկու պաշտոնական պարունակության ավելացում կամ նրա վաչյուտայի կուրսի փաստացի բարձրացում։ Կապիտալիստական երկրների էկոնոմիկայի պետ․-մոնոպոլիստական կարգավորման միջոցներից է, բնույթով հակադիր է դևաչվացիային։ Այլ երկրների վալյուտաների նկատմամբ բարձրացնելով տվյալ երկրի վալյուտայի կուրսը՝ Ռ․ թանկացնում է արտահանվող ապրանքները (օտարերկրյա վալյուտայով արտահայտված) և, այդպիսով, համաշխարհային շուկայում թուլացնում երկրի մրցունակությունը, արգելակում նրա ապրանքների արտահանումը։ Իջեցնելով ներմուծվող ապրանքների գինը (ազգային վալյուտայով արտահայտված)՝ Ռ․ բարձրացնում է դրանց նկատմամբ եղած պահանջարկը և ավելացնում ներմուծումը։ Իր վալյուտան ռևալվացրած երկրում օտարերկրյա կապիտալի ներդրումը դառնում է անշահավետ, իսկ սեվւական կապիտալի արտահանումը՝ շահավետ։ Միջազգային տուրիզմի բնագավառում՝ ուղևորության թանկության պատճառով օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքից ստացվող եկամուտը կրճատվում է, սակայն խթանվում է տեղացի զբոսաշրջիկների ուղևորությունն արտասահման, որոնց համար օտարերկրյա վալյուտան դառնում է էժան։
Ռ․ իրականացվում է նաև տվյալ երկրի առևտրական հաշվեկշռի ակտիվ սալդոյի աճը կանգնեցնելու նպատակով։ Այդպիսի Ռ․ երբեմն կատարվում է այլ երկրների կամ միջազգային վալյուտաֆինանսական կազմակերպությունների թելադրանքով։ 1970-ական թթ․ սկզբին և կեսերին Ռ–ի մեխանիզմը էական փոփոխություններ է կրել։ Այն կատարվում է մեկ կամ մի շարք վալյուտաների նկատմամբ (որոնց հետ տվյալ վալյուտան համատեղ «լողում»՝ տատանվում է) իր վալյուտայի պարիտետը տարբեր չափերով բարձրացնելու, վալյուտային պարիտետի բացակայության դեպքում՝ երկրի կենտրոնական բանկի կողմից վալյուտայի կուրսը որոշակի սահմաններում պահպանելու գործառնություններից հրաժարվելու և մյուս վալյուտաների նկատմամբ դրա կայուն ու էական բարձրացումը թույլատրելու ուղիներով։
ՌԵՎԱՆՇԻԶՄ (ֆրանս․ revanchisme, < revanche – հատուցել, վրեժխնդիր լինել), պատերազմում պարտություն կրած երկրի շովինիստական շրջանների քաղաքականությունը, որը հետապնդում է նոր պատերազմի նախապատրաստում, նպատակ ունենալով վերականգնել նախապատերազմյան սահմանները և միջպետական հարաբերությունները։ Ռ–ի պրոպագանդան լայնորեն օգտագործում է տվյալ երկրի բուրժուազիան՝ արդարացնելու համար սպառազինությունների մրցավազքը, պատերազմի նախապատրաստությունը։ Կատաղի Ռ–ի ցայտուն օրինակ է հիտլերյան Գերմանիայի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստումը, որով հույս ուներ հասնել համաշխարհային տիրապետության։ Արդի պայմաններում Ռ–ի ուղիով են ընթանում արևմտագերմանական նեոֆաշիստները։
ՌԵՎԵԼ, էստոն․ ՍՍՀ մայրաքաղաքի՝ Տաչլինի նախկին (1219 –1917) անվանումը։