Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

«մարդասիրացման», «մարդկային դեմքով սոցիալիգմ»-ի ստեղծման պահանջներ։ Նման լուզունգները իրական արտահայտություն են ստացել տնտեսության պետ․ ղեկավարման թուլացման, «քաղաքական ուժերի ազատ խաղեր» թույլ տալու, «իշխանության դիրքերում կուսակցությունների հերթափոխում» կոչերում։ Իրականում դրանք նշանակում են վերադարձ դեպի բուրժ․ դեմոկրատիա։

Միջազգային հեղափոխական բանվորական և կոմունիստական շարժումը վճռականորեն պայքարում է Ռ–ի բոլոր տեսակի դրսևորումների դեմ՝ անաղարտ պահելով մարքս–լենինյան ուսմունքի դրույթները։

Գրկ․ Մարքս Կ․եէնգելս Ֆ,, Ա․ Բեբելին, Վ․ Լիբկնեխտին, Վ․ Բրակքեին և ուրիշն․ շրշաբերական նամակից, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Լենին Վ․ Ի․, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, Տարաձայնություններ եվրոպական բանվորական շարժման մեջ, նույն տեղում, հ․ 20։ Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, նույն տեղում, հ․ 26։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միշազգային խորհրդակցության նյութերը, Մոսկվա, 5–17-ը հունիսի, 1969, Ե․, 1969։ Мазур В․ Н․, Ревизионизм вчера и сегодня, Киев, 1973; Современный правый ревизионизм, М․–Прага, 1973․

ՌԵՎՄԱՏԻԶՄ (< հուն․ թտսչաէսդւօՀ, <рейда – հոսք, հոսել), Բույո– Սոկոլսկու հիվանդություն, ռևմատիկ տենդ, սուր հոդային ռևմատիզմ, ինֆեկցիոն–ալերգիական հիվանդություն, բնորոշվում է շարակցական հյուսվածքի տարածուն ախտահարմամբ, մարդկանց մոտ այդ պրոցեսը գլխավորապես տեղադրվում է սիրտանոթային համակարգում։ Առաջանում է հիմնականում 7–15 տարեկանում, առավել հաճախ՝ տարվա ցուրտ եղանակին, անկախ կլիմայաաշխարհագրական գոտուց։ Որոշակի դեր են խաղում կրած վարակիչ հիվանդությունները (անգինա, ըմպանաբորբ, քութեշ ևն) և օրգանիզմի հատուկ նախատրամադրվածությունը՝ հիպերռեակցիան վարակի հանդեպ (այդ պատճառով էլ Ռ–ով ախտահարվում են անգինայով հիվանդացածների միայն 1 – 3%-ը)։ Ստրեպտոկոկային վարակը ոչ միայն առաջացնում է Ռ․, այլև սրացնում է նրա ընթացքը։ «Ընտանեկան» Ռ–ին կարող են նպաստել ստրեպտոկոկային ինտենսիվ միջավայրում երկարատև մնալը, բնակկենցաղային անբարենպաստ պայմանները ևն։ Հիվանդության ախտածնության մեջ առավել կարեոր նշանակություն ունեն ստրեպտոկոկերի հանդեպ իմունիտետի խանգարումները։ Մանրէների թույների (տոքսիններ) ազդեցության ներքո փոխվում է շարակցական հյուսվածքի հիմքը կազմող կոլագենային բնույթի բարդ սպիտակուցային մոլեկուլների կառուցվածքը, դարձնելով դրանց օրգանիզմի համար ոչ հարազատ, որի հետևանքով օրգանիզմի սեփական հյուսվածքների հանդեպ առաշանում են աուտոհակամարմիններ, ավելանում են նաև արյան մեջ շրշանառվող և հյուսվածքների լիմֆոցիտների հետ կապված հակամարմինները։ Քանի որ հաստատված է ստրեպտոկոկի և սրտի հակածինների կառուցվածքային նմանությունը, ուստի հակաստրեպտոկոկային հակամարմինները կարող են փոխազդել սրտի հյուսվածքների (օրինակ, սրտամկանի) աուտոհակածինների հետ․ դրանք ամրանում են սրտի հյուսվածքում և ախտահարում այն (աուտոիմուն հիվանդություններ)։ Ռ–ի զարգացմանը նպաստում են նաև այլ մեխանիզմներ, արյան միկրոշրշանառության խանգարումները՝ մազանոթների պատի թափանցելիության բարձրացմամբ, ախտահարված բջիջներից լիզոսոմային ֆերմենտների (շարակցական հյուսվածքի և անոթների ախտահարմանը նպաստող) անջատումը ևն։ Շարակցական հյուսվածքի և արյան անոթների պատերի ռևմատիկ ախտահարմանը բնորոշ են մի քանի փուլեր․ 1․ մուկոիդ ուռչում, որի դեպքում կազմալուծվում են միջանկյալ նյութն ու կոլագենային թելերը և ժամանակին բուժելիս ԼՐԻՎ դարձելի են։ 2․ Ֆիբրինոիդ փոփոխությունները վկայում են շարակցական հյուսվածքի առավել խորը կազմափոխական պրոցեսները, որոնք հանգեցնում են մեռուկացման, այնուհետև կազմալուծված շարակցական հյուսվածքի օջախի շուրջը առաջանում են բջջային ռեակցիաներ և աստիճանաբար ձևավորվում են Ռ–ին յուրահատուկ հանգույցներ (այսպես կոչված, Աշոֆ–Տալալաևի գրանուլոմներ)։ Հետագայում, ռևմատիկ գրանուլոմների ետաճման հետևանքով առաջանում է կարծրացում (սպիներ), որը տևում է 3–4 ամիս։ Ռ․, որպես կանոն, սկսվում է սուր ձևով, հիվանդի ընդհանուր վիճակը վատանում է, մարմնի ջկրմաստիճանը բարձրանում 38–39°C, հոդերում առաջանում են «թռչող ցավեր», հոդերի այտուց, կարմրություն և ֆունկցիաների խանգարում՝ ձուսպաթաղանթների և հարհոդային հյուսվածքների բորբոքումների հետ կապված (ռևմատիկ բազմահոդաբորբ)։ Առավել հաճախ ախտահարվում են խոշոր հոդերը՝ ծնկային, սրունքթաթային, արմնկային, ճաճանչ-դաստակային ևն (բազմահոդաբորբը քրոնիկական բնույթ չի կրում)։ 7–10 օր անց դրսևորվում են սրտի ախտահարման՝ ռևմոկարդիտի ախտանշանները, ցավեր, սրտխառնոց, սրտի անկանոն բաբախում, թեթևակի ֆիզիկական բեռնվածության դեպքում՝ հևոց ևն։ Երեխաների նյարդային համակարգի ռևմատիկ ախտահարումն ընթանում է խորեայի ձևով, իսկ մեծահասակներինը՝ ռևմատիկ ուղեղաբորբով, մենինգիտով։ Ռ–ի դեպքում նկատվում են նույնպես մարմնի տարբեր մասերի (ռևմատիկ վասկուլիտներ), մաշկածածկույթների (օղակաձև և հանգուցային էրիթեմա, հանգույցներ ևն), շճաթաղանթների, աչքի, թոքերի, երիկամների արյան անոթների ախտահարումներ։ էրիթրոցիտների նստման ռեակցիան արագանում է մինչև 40–50 մմ/ժամ, լեյկոցիտների թիվն ավելանում է 10–13 հզ․ 1 մմ3 արյան մեջ։ Հակաստրեպտոկոկային հակամարմինների քանակությունն արյան մեջ ավելանում է, հայտնաբերվում է С-ռեակտիվ սպիտակուց, նկատվում է հիպերֆիբրինեմիա, դիսպրոտեինեմիա։ Ռ–ի ընթացքը բազմազան է։ Սուր կամ ենթասուր ընթացքի և ժամանակին սկսած բուժման դեպքում հիվանդները լրիվ առողջանում են, ռևմոկարդիտի ձգձգվող և գաղտնի ընթացքի դեպքում կարող են զարգանալ սրտի արատներ։ Երեխաների Ռ․ ընթանում է առավել ծանր, սրտի արատներն առաջանում են հաճախ։ Բուժումը․ անկողնային ռեժիմ, դիետա՝ կերակրի աղի սահմանափակմամբ, բավարար քանակությամբ սպիտակուցներ պարունակող հեղուկներ, մրգեր, բանջարեղեն և կալիումով հարուստ սննդամթերքներ, կոմպլեքս դեղորայքային բուժում։ Անտիբիոտիկներ, կորտիկոստերոիդներ՝ ացետիլսալիցիլաթթվի, ամիդոպիրինի, բուտադիոնի, ինդոմետացինի կամ հակառևմատիկ այլ միջոցների հետ զուգորդելով։ Անհրաժեշտության դեպքում նաև սրտային դեղամիջոցներ։ Ստրեպտոկոկային քրոնիկական վարակի օջախների վերացում (տոնզիլեկտոմիա, փտած ատամների հեռացում, հայմորյան ծոցի, ըմպանի բորբոքումների բուժում)։ Հիվանդների ռեաբիլիտացիա՝ ռևմատոլոգիական առողջարաններում։ Հիվանդ երեխաները առողջարանային բուժում են ստանում մինչև ռևմատիկ պրոցեսների ակտիվության դադարելը (3–6 ամիս)։ Ստացիոնարից (տարիքավորները) կամ առողջարանից (երեխաները) դուրս գրվելուց հետո հիվանդները դիսպանսերացվում են սրտաբանա–ռևմատոլոգիական կաբինետներում, ուր 3–5 և ավելի տարի անցկացվում է պահպանիչ հակաբորբոքային բուժում և բիցիլինապրոֆիլակտիկա։

ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱ (< ռևմատիզմ և․․․ չոգիա), բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ռևմատիկ հիվանդությունները՝ շարակցական հյուսվածքի սիստեմային ախտահարումները, հոդաբորբերը, օստեոարթրոզը և արտահոդային հյուսվածքների ախտահարումները։ Ռ․ սերտորեն առնչվում է նեֆրոլոգիայի, սրտաբանության, արյունաբանության, պուլմոնոլոգիայի և ներքին հիվանդությունների այլ բաժինների հետ, քանի որ շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդությունները կարող են ընթանալ առավելապես երիկամային, սրտայինդ ուղեղային և այլ ախտանշախմբերով (սինդրոմ), իսկ ուսումնասիրվող ռևմատիկ որոշ, ախտանշախմբեր կապված են արյան հիվանդությունների, ուռուցքների և ախտաբանական այլ պրոցեսների հետ։ Հոդերի ռևմատիկ բորբոքումները նկարագրել է դեռևս Հիպոկրատը։

II դ․ Կ․ Դալենն առաջարկել է «ռևմատիզմ» տերմինը՝ հենաշարժական ապարատի տարբեր հիվանդությունները նշելու համար։ XVII–XVIII դդ․ սկսել են նկարագրել առանձին ռևմատիկ հիվանդություններ։ Թ․ Սիդենհամը առանձնացրել է ռևմատիկ բազմահոդաբորբը և խորեան, անգլ․ բժիշկ Վ․ Հեբերդենը (1802) նկարագրել է արթրոզին բնորոշ հանգույցիկները՝ ձեռքերի մատների վրա և այն տարբերակել է պոդագրայից։ XIXդ․ 30-ական թթ․ ռևմատիզմի ժամանակակից ուսմունքի հիմնադիրներ՝ ֆրանս․ բժիշկ ժ․ Բույոն և ռուս թերապևտ Դ․ Սոկոլսկին (միմյանցից անկախ) կապ հաստատեցին բագմահոդաբորբի և սրտի ախտահարման միջև։ Հետագայում ռևմատիզմի ընդհանուր խմբից անջատեցին ռևմատոիդ