Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հոդաբորբը (ամերիկ․ բժիշկ Ա․ Հեռոդ և ժ․ Շարկո), սիստեմային կարմիր գայլախտը (հունգ․ Մ․ Կապոշի), կարծրամաշկությունը (ֆրանս․ Ե․ Գինտրակ) և այլ հիվանդություններ։ Ս․ Բոտկինը առաջինն է նշել ոևմատիզմի վարակական բնույթը, նկարագրել ռևմատիկ թոքամզաբորբը, երիկամաբորբը (1874–85)՝ նշելով հիվանդության սիստեմային բնույթը։ Դ․ Զախարինն ապացուցել է ռևմատիզմի նոզոլոգիական ինքնուրույնությունը և սալիցիլատներով բուժման արդյունավետությունը (1899), Գ․ Մալկովը նշել է ստրեպտոկոկերի և ըմպանային նշիկների բորբոքումների դերը ռևմատիզմի զարգացման գործում (1900)։ XX դ․ ամերիկացի գիտնականներ Ա․ Կոբեռնը, Ն․ Ստրաժեսկոն, Գ․ Լանգը և ուրիշներ առաջարկել են ռևմատիզմի պատճառագիտության ստրեպտոկոկային տեսությունը։ Ա․ Բոգոմոլեցը շարակցական հյուսվածքի՝ որպես օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներ կատարող ֆիզիոլոգիական համակարգի վերաբերյալ ուսմունքը (1926), Վ․ Տալալաևը բացահայտել է սրտի շարակցական հյուսվածքի ձևաբանական փոփոխությունների փուլերը, գերմանացի գիտնական Ֆ․ Կլինգեն փորձառական աշխատանքներով բացահայտել է ռևմատիզմի և ռևմատիկ հիվանդությունների ալերգիական բնույթը (ՍՍՀՄ–ում այդ հարցը մշակել են Ն․ Ստրաժեսկոն և Մ․ Կոնչալովսկին)։ Ախտաբանական պրոցեսների առաջացման նյարդասնուցողական մեխանիզմների վերաբերյալ Ա․ Սպերանսկու տեսությունը հաստատեց նաև ռևմատիզմի առաջացման գործում նյարդային համակարգի դերը։ XX դ․ 2-րդ կեսին Ռ–ի առաջընթացին նպաստել են ռևմատիզմի ախտորոշման իմունաբանական և կենսաքիմիական մեթոդների հաջող կիրառումը։ Կիրառվում են նաև հետազոտության վիրուսոլոգիական մեթոդներ, նուկլեինաթթուների փոխանակության, հումորալ ու բջջային իմունիտետի խանգարումների և իմունագենետիկական շեղումների ուսումնասիրություններ։ Իմունադեպրեսիվ բուժման մեթոդները (կորտիկոստերոիդներ, ցիտոստատիկ դեղամիջոցներ) զուգակցելով փուլային սկզբունքի հետ (ստացիոնար–պոլիկլինիկա), որն ապահովում է այդ պատրաստուկների երկարատև օգտագործումը, բարելավում են ռևմատիկ հիվանդությունների ելքը։ 1960-ական թթ․ Ռ․ առանձնացվել է որպես բժշկագիտության ինքնուրույն բաժին։ Մի շարք երկրներում կազմակերպվել են Ռ–ի մասնագիտացված ԴՀԻ–ներ։ 1928-ին Մ․ Կոնչալովսկու և Գ․ Դանիշևսկոլ նախաձեռնությամբ կազմակերպվել է Համամիութենական հակառևմատիզմային կոմիտե, որը 1964-ին վերակառուցվել է ռևմատոլոգների համամիութենական ընկերության․ վերջինս ռևմատիզմի դեմ պայքարի Միջազգային լիգայի անդամ է (1928-ից)։ ՍՍՀՄ–ում Ռ–ի խնդիրները լուսաբանվում են «Վոպրոսի ռևմատիզմա» («Вопросы ревматизма», 1961-ից) ամսագրում։ Հրատարակվում է նաև Միջազգային ւիգայի օրգան «Ռևմատոլոջի» («Rheumatology», 1967-ից) ամսագիրը։ ՀՍՄՀ–ում ռևմատիզմի տեսական և պրակտիկ հարցերի մշակմամբ զբաղվել են ակադեմիկոս Լ․ Հովհաննիսյանը, պրոֆեսորներ՝ Ա․ Մելիք–Ադամյանը, Ա․ Քաթանյանը, Տ․ Մնացականովը և ուրիշներ (Հայրենական պատերազմի տարիներից սկսած)։ Երևանի բժշկ․ ինստ–ի ախտաբանական անատոմիայի ամբիոնում ռևմատիզմի և մեծ կոլագենոզների պատճառագիտության և ախտածագման հյուսվածա– և իմունամորֆոլոգիայի հարցերի վերաբերյալ հետազոտություններ են կատարում պրոֆ․ Ա․ Բեգլարյանի ղեկավարությամբ։ Երևանի սրտաբանության ինստ–ի ռևմատոլոգիական բաժանմունքում, պրոֆ․ Ս․ Ցոլյանի ղեկավարությամբ, ուսումնասիրվում են ռևմատիզմի, սրտի ձեռքբերովի արատների և սրտամկանի բորբոքման ախտորոշման, բուժման և կանխարգելման խնդիրները։ Ռ–ի գիտագործնական տարբեր հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստ–ում, բժիշկների կատարելագործման ինստ–ի մանկաբուժության, Երևանի բժշկ․ ինստ–ի հոսպիտալային թերապիայի ամբիոններում։

ՀՍՍՀ–ում ստեղծվել է ռևմատոլոգիական ծառայության լայն ցանց, պոլիկլինիկաների և մանկական կոնսուլտացիաների կազմում գործում են ռևմատոլոգիական կաբինետներ, հիվանդանոցների և որոշ ԳՀԻ–ների բազայի վրա ստեղծվել են ռևմատոլոգիական բաժանմունքներ, Արզնի առողջարանում գործում է մանկական ռևմատոլոգիական սանատորիա։ Հանրապետությունում կազմակերպվել են մեծահասակների և մանկական ռևմատոլոգիական կենտրոններ, հիմնվել է ՀՍՍՀ ռևմատոլոգների գիտական ընկերություն։

Գրկ․ Струков А․ И․, Бегларян А․ Г․, Патологическая анатомия и патогенез коллагеновых болезней*, М․, 1963; Тареев Е․ М․, Коллагенозы, М․, 1965; Нестеров А․ И․, Сигидин Я․ А․, Клиника коллагеновых болезней, 2 изд․, М․, 1966․ Ս․ Յոչյան

ՌԵՎՄՈԿԱՐԴԻՏ, սրտի ռևմատիկ ախտահարում։ Տես նաև ՌԱմաաիզմ։ ՌԵՎ6ՈՒ (ֆրանս․ revue, բառացի՝ տեսություն), թատերական ներկայացում, որն իր մեջ միավորում է օպերետի, բալետի, կաբարե և վարիետե թատրոնների գծեր։ Ռ–ի ազդեցությամբ առաջացել է օպերետի հատուկ տարատեսակը՝ ռևյու–օպերետը։ Ռ․ ձևավորվել է 1830-ական թթ․, Փարիզում։ XIX դ․ վերջինն XXդ․ սկզբին, բացի Ֆրանսիայից, Ռ–ները մեծ տարածում են գտել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ–ում եվրոպական նմուշների ազդեցությամբ ծագել է ժանրի ամերիկյան տարատեսակը «շոու» (show, բառացի՝ ներկայացում) անվամբ։ Ռ․ սովորաբար բեմադրվում է Այուզիկ–խոշշում։

«ՌԷՎՏՈՒ ԴԵՏԼ ԷԹՅՈՒԴ ԱՐՄԵՆԻԷՆ» («Revue des Etudes Armeniennes», «Հայագիտական հանդես»), կիսամյա, տարեգիրք (1964-ից), Մորբոնի հրատարակություն։ Լույս է տեսնում 1920-ից, Փարիզում (ֆրանս․)։ Դիրեկտորներ՝ է․ Բենվենիստ (1964–75), ժ․ Դյումեզիլ (1975–1980), Ս․ Տեր–Ներսեսյան (1981-ից), քարտուղարներ՝ Հ․ Պերպերյան (1968–77), Ժ ․-Պ․ Մահե (1977-ից)։ Հիմնել են Ֆ․ Մակչերն ու Ա․ Մեյեն, որոնք և սահմանել են հանդեսի նպատակները, ուսումնասիրել հայկ․ աղբյուրներում պարունակվող լեզվաբանությանը, պատմությանը, արվեստին վերաբերող նյութերը, համեմատել դրանք այլ ժողովուրդների հոգևոր ժառանգության հետ։ Առաջին շրջանում (1920–33) տպագրել է հայերենի համեմատական քերականությանը վերաբերող Ա․ Մեյեի հոդվածները, միջնադարյան բանահյուսությանը, հայոց պատմությանը նվիրված նյութեր, գրախոսականներ։ Բարձր է գնահատել Հ․ Աճաոյանի «Հայերեն արմատական բառարանը», Մ․ Աբեղյանի գործերը (որոնց օգնությամբ ժ․ Դյումեզիլը հետազոտել է իրանական հեթանոսական կրոնը), Ֆ․ Մակլերի հայագիտական ուսումնասիրությունները։ Անդրադարձել է նաև ՀՄՍՀ–ում իրականացվող հնագիտական պեղումներին, սփյուռքի կացությանը, հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական հարաբերություններին։ 1934–63-ին չի հրատարակվել։ Նոր մատենաշարը (1964-ից, երկրորդ շրջան) տպագրում է նաև անգլ․ և գերմ․ հոդվածներ։ Ունի հին և միջնադարյան հայ գրականության, պատմության, լեզվաբանության, համեմատական քերականության, հնէաբանության, արվեստի պատմության և այլ բաժիններ։ Տարեգիրքը զետեղել է Ա․ Փիրխանյանի, Կ․ Ցուզբաշյանի, Ս․ Արևշատյանի, Դ․ Աբգարյանի, Հ․ Բարթիկյանի, Ռ․ Կյուլպենկյանի, Մ․ վան էսբրուքի, ժ․ Մ․ և Ն․ Թիերի ամուսինների և այլոց հոդվածներն ու ուսումնասիրությունները։ «Ռ․ դ․ է․ ա․» ճանաչել և հովանավորում է Ֆրանսիայի պետ․ գիտահետազոտական կենտրոնը։ Ժ․ Պ․ Մահե

ՌԵՎՈՒԵԼՏԱՍ (Revueltas) Սիլվեսարե (1899–1940), մեքսիկացի կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր։ 1913–16-ին սովորել է Մեխիկոյի Ազգ․ կոնսերվատորիայի ջութակի և կոմպոզիցիայի դասարաններում, 1918–20-ին՝ Չիկագոյի երաժշտ․ կոլեջում, որտեղ որպես ջութակահար 1922–24-ին կատարելագործվել է Պ․ Կոխանսկու և Օ․ Շևչիկի մոտ։ 1928–1935-ին եղել է Մեխիկոյի սիմֆոնիկ նվագախմբի (հետագայում՝ Ազգ․ սիմֆոնիկ նվագախումբ) երկրորդ դիրիժոր։ 2 բալետի, սիմֆ․, վոկալ–գործիքային երկերի, կամերագործիքային անսամբլների, երգերի հեղինակ է։ Ռ․ Մեքս․ կոմկուսի