Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

անդամ էր, Մեքսիկայի հեղափոխական գրողների և արաիսաների լիգայի նախագահ։ Ռ–ի ստեղծագործությունը XX դ․ 1-ին կեսի Մեքսիկայի ազգ․ ռեալիստական երաժշտ․ արվեստի բարձրագույն նվաճումն է, աչքի է ընկնում մեղեդիական հարստությամբ։

ՌԵՎՈՒՑԿԻ Լև (Լևկո) Միկոլաեիչ (1889–1977), ուկրաինացի սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտ․–հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ ՈԻՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1957)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ 1916-ին ավարտել է Կիեի կոնսերվատորիան (Ռ․ Մ․ Դլիերի կոմպոզիցիայի դասարան)։ 1924–33-ին դասավանդել է Ն․ Վ․ Լիսենկոյի անվ․ երաժշտադրամատիկ․ ինստ–ում, 1934-ից՝ Կիևի կոնսերվատորիայում (1935-ից՝ պրոֆեսոր)։ Ռ․ հեղինակ է սիմֆոնիկ, վոկալ և այլ ստեղծագործությունների։ 1932-ից ՈՒՍՍՀ կոմպոզիտորների միության վարչության անդամ, 1944-ից՝ նախագահ, 1948-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ։ ՈԻՍՍՀ II–V գումարումների Դերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941), Տ․ Դ․ Շևչենկոյի անվ․ ՈԻՍՍՀ պետ․ մրցանակ (1966)։ Պարգևատրվել է Լենինի 4 և 4 այլ շքանշաններով։

ՌԵՏԻՆ (< հուն, prjxivri – բուսախեժ), վուլկանացված կաուչուկ։ Բնական կամ սինթետիկ կաուչուկը վուլկանացնելու համար օգտագործում են ծծումբ, օրգ. գերօքսիդներ, ալկիլֆենորֆորմալդեհիդային և էպօքսիդային խեժեր, երկազոտ միացություններ, ռադիոակտիվ ճառագայթում են: Տեխ. Ռ. կոմպոզիցիոն նյութ է՝ պարունակում է՝ կաուչուկ (10-98%):