հռչակվում անգչիկան եկեղեցին։ «Վերևից» կատարված այդ Ռ․ անավարտ էր, որովհետև պահպանվեցին կաթոլիկությանը հատուկ բազմաթիվ տարրեր։ XVI 2-րդ կեսից Անգլիայում տարածվեց կալվինականությունը, որի հետևորդներն անվանվեցին պուրիտաններ (տես Պուրիաանություն)։ Կալվինականության դրոշի տակ ընթացող անգլ․ բուրժ․ հեղափոխության (տես մնգւիւսկւսև բուրժուական հեղափոխություն 1640–1660) ընթացքում, պուրիտանական օպոզիցիան բաժանվեց աոանձին խմբավորումների (տես Պրեսբիաերականներ, Ինդեպենղենաներ, ԼհեԱերներ) և XVII դ․ վերջին կալվինականությունն Անգլիայում դադարեց քաղ․ հոսանք լինելուց։
Ռ․ կարևոր փուլ էր ֆեոդալիզմի դեմ պայքարում։ Ռ–ի հետևանքով կաթոլիկ եկեղեցին կորցրեց իր մենաշնորհ դիրքը Եվրոպայում, թուլացավ նրա տնտ․ հզորությունը, շատ երկրներում առաջացան բողոքական եկեղեցիներ։
Եկեղեցու ազդեցության թուլացումը նպաստեց գիտության և մշակույթի զարգացմանը։ Ռ․ հակաֆեոդ․ վերջին մեծ շարժումն էր, որն ընթացավ կրոնական քողի տակ։ Ֆեոդալիզմի դեմ նոր պայքարն ընթացավ Լուսավորականության դրոշի տակ։
Գրկ․ Էնգելս Ֆ․, Գյուղացիական պատերազմը Գերմանիայում, Ե․, 1940։ Смирин М․ М․, Народная реформация Томас а Мюнцера и Великая крестьянская война, 2 изд․, М․, 1955; Чистозвонов А․ Н․, Реформационн ое движение и классовая борьба в Нидерландах в первой половине XVI в․, М․, 1964; Штерн JI․, Идеологическая и политическая роль Реформации в прошлом и настоящем, в кн․; Ежегодник германской истории 1968, М․, 1969; Bibliographie de la Reforme 1450-164 8, v․ 1-7, Leiden, 1958-1970․
ՌԵՖՈՐՄԻԶՄ բանվորական շարժման մեջ, քաղ․ հոսանք, որը ժխտում է դասակարգային պայքարի, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը, հանդես է գալիս դասակարգերի համագործակցության օգտին, հույս ունի բուրժ․ օրինականության շրջանակներում անցկացվելիք ռեֆորմների օգնությամբ կապիտալիզմը փոխարկել «համընդհանուր բարօրության» ու սոցիալական արդարության հասարակարգի։ Ռ․ առաջացել է XIX դ․ վերջին քառորդում, երբ բանվորական շարժման հաջողությունների և բուրժ․ դեմոկրատիայի զարգացման ազդեցությամբ մի շարք ս–դ․ գործիչներ (է․ Բեռնշտայն, Գ․ Ֆոլմար, Ա․ Միլյերան և ուրիշներ) հանդես եկան մարքսիզմի վերանայման և բուրժ․ հասարակարգի բարեփոխման ու աստիճանաբար սոցիալիզմի «ներաճման» ուղի վերցնելու պահանջներով։ Չնայած բեռնշտայնականության դեմ մղվող համառ, բայց ոչ միշտ հետևողական, պայքարին, որ մղում էին մարքսիստները եվրոպական ս–դ․ կուսակցություններում, Ռ․ ավելի ու ավելի լայն տարածում էր ստանում։ II Ինտերնացիոնալի մեջ մտնող խոշոր քաղ․ կազմակերպություններից միայն Վ․ Ի․ Լենինի գլխավորած բոլշևիկյան կուսակցությունն էր, որ բանվ․ շարժման մեջ պահպանում էր հեղափոխական գիծը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից և I համաշխարհային պատերազմից (1914– 1918) հետո մարքսիզմի և Ռ–ի հակամարտությունը վերածվեց բանվ․ շարժման կազմակերպորեն ձևավորված քաղ․ երկու հոսանքների միջև մղվող պայքարի։ Նրա հեղափոխական թևը ներկայացնում էր Կոմինտերնը, իսկ ռեֆորմիստականը՝ սկզբում 2 և 2 1/2 ինտերնացիոնալները, այնուհետև, 1923-ին նրանց միավորումից ստեղծված Սոցիալիստական բանվ․ ինտերնացիոնալը։ 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռ․ բնութագրվում է մարքսիզմից նրա լիակատար և վերջնական խզումով։ Գիտ․ կոմունիզմին, մարքսիզմ–լենինիզմին հակադրվող ժամանակակից Ռ–ի պաշտոնական դոկտրինան, որ հռչակվել է Սոցիալիստական ինտերնացիոնալի 1951-ի ֆրանկֆուրտյան կոնգրեսում, «Դեմոկրատական սոցիաւիդսն> է։ Այն ժխտում է հասարակության զարգացման վրա ներգործելու հեղափոխական մեթոդները։ Ռեֆորմը, որպես հեղափոխության հակաթեզ, մնում է որպես ռեֆորմիստական մտածողության հիմք։ Ըստ Ռ–ի սոցիալիզմը կարող է ստեղծվել միայն «դեմոկրատորեն», այսինքն՝ քաղ․, տնտ․ և հատկապես դաստիարակչական միջոցառումների շնորհիվ, որոնք պետք է իրականացնեն ս–դ․ և անգամ բուրժ․ կառավարությունները։ Սոցիալիզմը կարող է գոյություն ունենալ միայն որպես «դեմոկրատիա», այսինքն՝ բոլոր սոցիալական խմբերի, ներառյալ կապիտալիստների, ներդաշնակ միասնություն։ Մի «կտոր» կապիտալիզմը մի «կտոր» սոցիալիզմին միացնելու Ռ–ի ձգտումը որոշակիորեն ցույց է տալիս ս–դ․ կուսակցությունների գործնական քաղաքականության երկակիությունն ու կիսատ–պռատությունը։ Կառավարության ղեկը իրենց ձեռքը վերցնելուց հետո, սոցիալ–դոմոկրատները ոչ մի երկրում ոչինչ չեն արել կապիտալիզմի հիմքերը խարխլելու նպատակով, չեն կարողացել ստեղծել հավասարության այն ձևը, որը ենթադրում է սոցիալիզմը, մարդկանց մեջ չեն ստեղծել ընդհանրության զգացում։ Աջ սոցիալիստների ժամանակակից Ռ․ իրականում ձգտում է արդիականացնել կապիտալիզմը, այն հարմարեցնել պատմ․ նոր պայմաններին։
Ռեֆորմիստական քաղ․ կուսակցությունները և նրանց հետ սերտորեն կապված ռեֆորմիստական արհմիությունները որոշակի դեր են խաղացել ու խաղում են աշխատավորության կենսամակարդակը և սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, որի շնորհիվ զարգացած կապիտալիստական երկրներում նրանք զանգվածային աջակցություն են ստանում։ Նկատի ունենալով, որ դեպի սոցիալիզմ առաջընթացն անհնար է առանց բանվորական շարժման մեջ եղած պառակտումը հաղթահարելու և քննադատելով Ռ–ի աջ օպորտունիստական գաղափարներն ու քաղաքականությունը, կոմունիստները հանդես են գալիս հանուն սոցիալիստների հետ կոնստրուկտիվ երկխոսության և սոցիալ–դեմոկրատների հետ լայն համագործակցության։ Րանվորական շարժման մեջ հեղափոխական և ռեֆորմիստական հոսանքների գործողությունների միասնության հիմնական արգելքը սոցիալդեմոկրատիայի աջ պարագլուխների հակակոմունիզմն է։ Չնայած դրան, ռեֆորմիստական մի շարք կուսակցություններիներսում, պահպանելով բուրժուազիայի հետ դասակարգային համագործակցության ընդհանուր կուրսը, ուժեղանում է շերտավորումը, ակտիվանում են ձախ խմբերը։ Մի շարք կարևոր միջազգային պրոբլեմների նկատմամբ ս–դ․ ղեկավարների դիրքերում տեղի են ունենում դրական տեղաշարժեր։ Ընդլայնվում են Մոցիալիստական ինտերնացիոնալի շատ կուսակցությունների կապերը կառավարող կոմունիստական կուսակցությունների հետ։
Գրկ․ Մարքս Կ․ևէեգնլս Ֆ․, Ա․ Pbբելին, Վ․ Լիբկնեխաին, Վ․ Բրակքնին և ուրիշն, շրջաբերական նամակից, Ընտ․ երկ․, հ․ 3, Ե․, 1978։ Լենին Վ․Ի․, Ռեֆորմիզմը ռուսական սոցիալ–դեմոկրատիայի մեջ, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 20։ Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, նույն տեղում, հ․ 26։ Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցության նյութերը, Մոսկվա, 5–17 հունիսի, 1969, Ե․, 1969։ Идеология современного реформизма․ Критика концепций правых социалистов, М․, 1970; Согомонян Г․ С․, Апологетические концепции социал-реформизма, М․, 1975․
ՌԵՖՐԱԿՏՈՄԵՏՐԻԱ (< լատ․ refractus – բեկված և ․․․ մեարիա), բեկումաչափություն, կիրառական օպտիկայի բաժին, որն զբաղվում է օպտիկական ճառագայթման (լույսի) սպեկտրի տարբեր տիրույթներում նյութերի բեկման ցուցիչների չափման եղանակների ու միջոցների հետազոտությամբ։ Ռ–ի հիմնական մեթոդները կարելի է բաժանել երեք խմբի․ 1․ երկու միջավայրերի բաժանման սահմանով անցնելիս լույսի բեկման անկյունների ուղղակի չափման մեթոդներ։ Չափելով հետազոտվող նյութից պատրաստված պրիզմայում ճառագայթների ամենափոքր շեղման անկյունը (Ց) և պրիզմայի բեկող անկյունը (ф), n=sintРш~ նաձևով որոշում են տվյալ նյութի բեկման բացարձակ ցուցիչը։ Հեղուկների բեկման ցուցիչը չափելու համար հետազոտվող հեղուկը լցվում է սնամեջ պրիզմայի մեջ։ 2․ Լույսի լրիվ ներքին անդրադարձման երևույթի վրա հիմնված մեթոդներ։ Հետազոտվող նյութն օպտիկական հպման մեջ է դրվում հայտնի ո0 բեկման ցուցիչով նյութից պատրաստված էտալոնային պրիզմայի հետ, և չափելով դրանց բաժանման սահմանից լրիվ ներքին անդրադարձման սահմանային անկյունը (а0), n=n0sina0 բանաձևով որոշվում է անհայտ բեկման ցուցիչը։ 3․ Ինտերֆերենցիոն մեթոդներ, որոնց դեպքում որոշվում է հետազոտվող և էտալոնային նյութերի բեկման ցուցիչների տարբերությունը՝ ըստ այդ նյութերով անցած կոհերենտ ճառագայթներով ստացված ինտերֆերենցիոն շերտերի շեղման (տես նաև Ինաերֆերոմեար)։ Առաջին երկու մեթոդների ճշգըր–