Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

տությունը 10՜5 կարգի է, իսկ երրորդինը՝ 10՜7 –10՜8։ Բացի վերոհիշյալ մեթոդներից, գոյություն ունեն նաև իմերսիոն, լուսաչափական մեթոդներ են։ Նյութերի բեկման ցուցիչը Ռ–ի մեթոդներով չափող սարքերը կոչվում են ռեֆրակտոմետրեր։ Ռ․ լայն կիրառություն ունի ֆիզիկական քիմիայում, օպտիկական ապակիների արտադրության, դեղագործության, սննդի արդյունաբերության մեջ։ ժ․ Նինոյան

ՌԵՖՐԱԿՏՈՐ (< լատ․ refractus – բեկված), ոսպնյակային օբյեկտիվով աստղադիտակ։ Երկնային լուսատուների պատկերն ստացվում է լուսային ճառագայթների բեկման միջոցով։ Ռ․ օգտագործում են դիտումների, լուսանկարման (աաորոգրաֆ), հազվադեպ՝ սպեկտրային և ֆոտոէլեկտրական հետազոտությունների համար։ Աշխարհի խոշորագույն Ռ–ի (ԱՄՆ) օբյեկտիվի տրամագիծը 1,02 Վ է։

ՌԵՖՐԱԿՑԻԱ (< ուշ լատ․ refractio – բեկում), տես Բեկունակությոէն։

ՌԵՖՐԵՆ (ֆրանս․ refrain) երաժշտ․, 1․ կրկներգ, 2․ գործիքային կամ վոկսզերկի թեմա, որ կրկնվում է ոչ պակաս երեք անգամ և ամրապնդում նրա կոմպոզիցիոն ամբողջությունը։ Ռ․ բնորոշ է ռոնդոյին և ռոնդոյատիպ ձեերին։ Երբեմն այն դառնում է լեյտթեմա (տես Լերոմոտիվ)։

ՌԵՖՐԻԺԵՐԱՏՈՐ (< լատ․ refrigeratus – սառեցված, refrigerare – սառեցնել), արագ փչացող բեռների տեղափոխման համար սառնարանային տեղակայանքներով տրանսպորտի միջոց։ Որպես Ռ․ օգտագործում են հատուկ ավտոմոբիլներ, գնացքներ, նավեր։

ՌՋԱ ԱԲԲԱՍԻ, Ռիզայե Աբբասի (մոտ 1575–1635), իրանցի մանրանկարիչ։ Սպահանի դպրոցի առաջատար նկարիչը Աբբաս I-ի օրոք։ Ստեղծել է ժանրային պատկերներ և դիմանկարներ (այդ թվում՝ հովիվների, գեղջուկների), երբեմն՝ պատկերազարդումներ։Ռ․ Ա–ի արվեստում նկատելի է խաղաղ բանաստեղծական կոմպոզիցիաներից, որտեղ ֆիգուրները շրջագծվում են սահուն, փակ ուրվագծերով (կարծես կերպարը մեկուսացնելով շրջապատից), անցումը դեպի խոր, ներքին լարվածությամբ առանձնացող պատկերները։ Վերջիններում փոփոխուն, ընդհատ գիծը դրսևորում է ֆիգուրների պլաստիկությունը, նրանց կապը տարածությանը։ Ռ․ Ա–ի գործերից կան աշխարհի շատ թանգարաններում (այդ թվում՝ Լենինգրադի և Մոսկվայի)։ 1931 –ЗЗ-ին Ս․ Խաչատուրյասը իրան, արվեստի այլ գործերի հետ ընդօրինակել է նաե Ռ․ Ա–ի աշխատանքները, ցուցադրել Փարիզում և այլ քաղաքներում։

ՌԸԴՈՒԼԵՍԿՈՒ (Radulescu) Միհայ (ծն․ 15․5․1936, Բուխարեստ), ռումին գրող, գրականագետ, թարգմանիչ, հայագետ։ Ավարտել է Բուխարեստի համալսարանի գերմ․ լեզուների ֆակ–ի անգլ․ լեզվի և գրկ․ բաժինը, 1972-ից՝ նույն համալսարանի դասախոս։ Լույս են տեսել Ռ–ի «Վարժեցնողը» (պիես, 1964), «Անգլիական բառարանի» թակարդները» (համահեղինակ՝ Ա․ Բանտաշ, 1967) գրքերը, կազմել է պատմվածքների, Էսսեների, բանաստեղծությունների և այլ ժողովածուներ՝ տարբեր ժողովուրդների գրականություններից, գրել «Շեքսպիրը՝ արդի հոգեբան» (1979) ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Վ․ Հյուգոյից, Օ․ Ուայլդից, է․ Ֆորստերից, Հ․ Ապենսերից։ 1972-ին այցելել է Սովետական Հայաստան, բանաստեղծություններ նվիրել Գեղարդին, Սարդարապատին են, Տ․ Մարտիրոսյանի հետ հրատարակել «Անկոչ հյուրը» (1968) հայկ․ պատմվածքների ժողովածուն։ Հայագիտական հոդվածներում անդրադարձել է հայ եկեղեցու ազգ․ հատկանիշներին, Գրիգոր Նարեկացու կյանքին ու գործին, հայկ․ մանրանկարչությանը, ճարտարապետությանը, երաժշտությանը, Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը, հայ գրականությանը են։

ՌԺԵՏԿԱՅԱ Լիդիա Իվանովնա (1899–1977), բելոռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1955)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1920-ից Յա․ Կուպալայի անվ․ Բելոռուսական թատրոնի (Մինսկ) դերասանուհի։ Խաղացեւ է դրամատիկ, սուր բնութագրական, կատակերգական դերեր՝ մորաքույր Կատյա, Ավդոտյա (Կրապիվայի «Ով վերջինն է ծիծաղում», «Երգում են արտույտները», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), Ալժբետա (Կոլպալայի «Պավլինկա»), Շաբլովա, Մուրզավեցկայա (Ա․ Օստրովսկու «Ուշացած սեր», «Գայլեր և ոչխարներ»)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և 2 այլ շքանշաններով։ ՌԻԱՍ (իսպ․ rias, < ria – գետաբերան), ծովածոց, որն առաջանում է ծովափնյա լեռնային գետահովիտների ստորին մասը ծովի ներթափանցման հետևանքով։ Բնորոշ է Իսպանիայի հս–արմ․ և Իռլանդիայի հվ–արմ․ ափերին։

ՌԻԲԱԿ Նաթան Սամոյլովիչ [21․12․1912 (3․1․1913)–1978], ուկրաինացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 30-ական թթ․ պատմական արձակի վարպետ Ռ․ հրատարակել է «Պատմվածքներ Ֆրունզեի մասին» (1937) ժողովածուն, «Դնեպր» (գիրք 1–2, 1937–38) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է զինվորական թղթակից։ Հրատարակել է նովելների ու պատմվածքների, բանաստեղծությունների, վեպերի, պիեսների 30-ից ավելի գիրք։ Լայնորեն հայտնի է նրա «Օնորե դը Բալզակի սխալը» (1940, լրացված հրտ․ 1956, կինոնկար՝ 1969) պատմակենսագրական վեպը։ «Պերեյասլավի Ռադան» (գ․ 1–2, 1948–53, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950, հայ հրտ․ հ․ 1–2, Ե․, 1954–56) վեպում արտացոլված է Բոգդան՝ Խմելնիցկու գլխավորությամբ ուկր․ ժողովրդի պայքարը Ռուսաստանի հետ վերամիավորվելու համար։ Սովետական ժողովրդի հերոսությանն է նվիրված «Զենքը մեզ հետ է» (1943) վեպը, սովետական ֆիզիկոսների աշխատանքին՝ «Հույսերի և իրականացումների ժամանակը» (մ․ 1–3, 1960–65) եռերգությունը։

Ռ–ի լավագույն վեպերն աչքի են ընկնում սուր բախումներով, ռոմանտիկ պաթոսով։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և 4 այլ շքանշանով։ Գ․ Թաթոսյան

ՌԻԲԱԿՈՎ Բորիս Ալեքսանդրովիչ [ծն․ 21․ 5(3․6)․1908, Մոսկվա], սովետական հնագետ, պատմաբան և հասարակական գործիչ, ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Մոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։ Ավարտել է Մոսկվայի պետ․ համալսարանը (1930)։ Մոսկվայի պետ․ համալսարանի պրոֆեսոր (1943-ից), ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ–ի դիրեկտոր (1956-ից), ՍՍՀՄ ԳԱ Պատմության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (1973–75)։ Հնագիտ․ դաշտային հետազոտություններ է կատարում 1932-ից (հին ռուս․ Տմուտարական, Չեոնիգով, Լյուբեն և այլ քաղաքների պեղումները)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են արլ․ սլավոնների և Հին Ռուսիայի հասարակական–տնտ․ և քաղ․ պատմությանը, հին ռուս, արհեստների ու մշակույթի պատմությանը, հեթանոսությանը, չափագիտությանը, արձանագրագիտությանը, ժամանակագրությանը, տարեգրությանը, ժող․ էպոսին են։ Ռ․ Չեխոսլովակիայի (1960) և Լեհաստանի (1970) ԳԱ–ների ակադեմիկոս է, Կրակովի Ցագելլոնյան համալսարանի պրոֆեսոր (1964), մինչպատմ․ և նախապատմ․ գիտությունների Միջազգային միության Գործադիր կոմիտեի անդամ (1958-ից) և Սլավոնագետների միջազգային կոմիտեի անդամ (1963-ից)։ 1958-ից «ՍՍՀՄ––Հունաստան» ընկերության պրեզիդենտ։ Պարգևատրված է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։ ՍՍՀՄ պետ․ (1949 և 1952) և լենինյան (1976) մրցանակներ։

Երկ․ Ремесло древней Руси, М․, 1948; Древняя Русь․ Сказания․ Былины․ Летописи, М․, 1963; Первые века русской истории, М․, 1964; Русские карты Московии XV–начала XYI вв․, М․, 1974․

Գրկ․ Б․ А․ Рыбаков, М․, 1968 (АН СССР, Материалы к биобиблиографии учёных СССР․ Серия истории, в․ 9)․

ՌԻԲԱԿՈՎ Նիկոլայ խրիսանֆովիչ (1811 – 1876), ռուս դերասան, ռուս, գավառական թատրոնի բարեփոխողներից։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1826-ին, Կուրսկի թատրոնում։ 1833–41-ին աշխատել է Լ․ Յու․ Մլոտկովսկու թատերախմբում, ապա Ռուսաստանի հարավի, Պովոլժիեի ե