Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

այլ թատրոններում։ Ռ–ի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Պ․ Ս․ Մոչալովը ՍՄ․ Ս․ Շչեպկինը։ Ռ․ ավելի շատ խաղացել է մելոդրամներում։ Վաղ դերերից լավագույնը Համլեւոն է (Շեքսպիրի «Համլետ»)։ Հետագայում հանդես է եկել հիմնականում ռուս, խաղացանկով։ Եղել է Նեսչաստլիվցևի (Ա․ Օստրովսկու «Անտառ») դերի փառաբանված կատարողը։ Այլ դերերից են՝ Կուրոսլեպով (Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ»), Սկոտինին (Ֆոնվիզինի «Տհասը»), Սկոլոզուբ (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Ռ․ հետևողականորեն արտահայտել է դեմոկրատական միտումները ռուս, թատրոնում։ Եղել է Պ․ Մ․ Սադովսկու, Ա․ Ե․ Մարտինովի, Պ․ Վ․ Վասիլևի և այլ նշանավոր դերասանների համախոհը։

ՌԻԲԵՐԱ (Ribera, մականունը՝ Սպանյոլետտո, Spagnoletto) Ւ^ուսեպե դե (1591 – 1652), իսպանացի նկարիչ։ Սովորել է Վալենսիայում։ 1613-ին մեկնել է Իտալիա, 1616– 18-ին ստեղծագործել Նեապոլում, դարձել իսպ․ փոխարքաների պալատական նկարիչը։ Հարել է կարավանի զմին։ Սկզբնական շրջանի գործերում (այդ թվում՝ 1620-ական թթ․ օֆորտներում) գերիշխում են լուսաստվերային սուր հակադրությունները։ 1620–30-ական թթ․ Ռ–ի աշխատանքներին բնորոշ են նահատակության դրամատիկական տեսարանները, որոնցում ընդգծված է կամքի հաղթանակը ֆիզիկական տանջանքների նկատմամբ, հին փիլիսոփաների և սրբերի պատկերները՝ մեկնաբանված որպես ժող․ կերպարներ («Դեմոկրիտ», 1630, Պրադո, Սադրիդ)։ 1630-ական թթ․ կեսերից Ռ․, պահպանելով կերպարների պատկերման խստաշունչ ռեալիզմը, հաճախ է դիմել ավելի հավասարակշռված լուծումների։ Նրա նկարներում լուսաստվերային անցումները դարձել են ավելի նուրբ, գունաշարը հագեցվել է ոսկեգույն կամ արծաթավուն նրբերանգներով [մարդկային վեհությամբ առլեցուն ավետարանական և աստվածաշնչային կոմպոզիցիաներ («Հովիվների երկրպագությունը», 1638, Գեղեցիկ արվեստների թանգարան, Գրենոբլ), կանանց հուզիչ քնարական կերպարներ («Սուրբ Ինեսա», 1641, Դրեգդենի պատկերասրահ), դիցաբանական և ժանրային գործեր («Կաղլիկը», 1642, Լուվր, Փարիզ)]։

Պատկերազարդումը տես 576-րդ էջից հետո ներդիրում։

Գրկ. Знаыеровская Т․ П․, Творчество Хусепе Риберы и проблема народности испанского реалистического искусства, Л․, 1955․

ՌԻԲԻՆՍԿ (1946–57-ը՝ Շչերբակով), քաղաք, ՌՍՖՍՀ Ցարոսլավլի մարզի համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Նավահանգիստ է Վոլգայի ափին, Ռիբինսկի ջրամբարի մոտ։ Ունի երկաթուղային կայարան։ 245 հզ․ բն․ (1982)։ Հայտնի է 1071-ից։ 1777-ից նահանգային քաղաք էր: XIX դ․ վերին Վոլգայի ամենախոշոր առևտրական կենտրոնն էր։ ժամանակակից Ռ․ մեքենաշինության կարևոր կենտրոն է։ Կան պոլիգրաֆիական, ճանապարհային մեքենաների, շարժիչաշինական, էլեկտրատեխ․, մալուխի, հիդրոմեքենայացման, փայտամշակման հաստոցների, նավաշինական, կահույքի–փայտամշակման, լուցկու, պլաստմասսայե իրերի, կաշվի, ակնոցային օպտիկայի, տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Գործում է ՀԷԿ։ Ունի ավիատեխնոլոգիական ինստ․, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թատրոն, թանգարան։ 1977-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՌԻԲՈ (Ribof) Թեոդյուլ Արման (18․ 12․ 1839, Գենգան–9․12․1916, Փարիզ), ֆրանսիացի հոգեբան, ֆրանս․ հոգեբանության մեջ փորձարարական ուղղության հիմնադիր։ Պրոֆ․ Սորբոնի համալսարանի (1885) և Կոլեժ դե Ֆրանսի (1888, նաև առաջին հոգեբանական լաբորատորիայի դիրեկտոր, 1889)։ «Revue philosophique» («Ռեվյու ֆիլոսոֆիք») առաջին հոգեբանական հանդեսի հիմնադիր ու խմբագիր։ 1-ին Սիջազգային հոգեբանական կոնգրեսի (Փարիզ, 1889) նախագահ։ Ռ․ փորձում էր ժամանակի հոգեբանության հիմնական ուղղությունների (անգլ․ և գերմ․) քննադատական վերլուծության հիման վրա ձևակերպել նոր, փորձարարական հոգեբանության ծրագիր, որն ուսումնասիրեր բարձրագույն հոգեկան պրոցեսները և անհատին՝ ամբողջությամբ։ Ի տարբերություն Վ․ Վունդաի, առաջնությունը տալիս էր հոգեախտաբանական «փորձին»՝ գտնելով, որ հիվանդությունը ամենանուրբ փորձն է, որն իրագործում է բնությունը խիստ որոշակի պայմաններում և այնպիսի միջոցներով, որով օժտված չէ մարդկային արվեստը։ Հիմնականում սա էլ որոշեց Ռ–ից եկող ավանդությունների բնույթը ֆրանս․ հոգեբանության մեջ։ Ռ․ մեծ ճանաչում է ստացել կամածին ուշադրության և երևակայության շարժումային տեսությամբ, զգացմունքների հոգեբանությանը նվիրված աշխատություններով, որոնք նկատելի ազդեցություն են թողել անգլ․ հոգեբանության վրա։

Երկ․ Память в её нормальном и болезненном состояниях, СПБ, 1912; Болезни личности, СПБ, 1895; Психология внимания, 3 изд․, СПБ, 1897; Аффективная память, СПБ, 1899; Психология чувств, СПБ, 1898․

Գրկ. Тутунджян О․ М․, Т․ Рибо, «Вопросы психологии», 1961, № 2; Экспериментальная психология, ред․-сост․ П․Фресс и Ж․ Пиаже, в․ 1–2, М․, 1966․

ՌԻԲՈԶ պենտոզների (ալդոպենտոզ) խմբի միաշաքար։ Գոյություն ունի օպաիկապես ակտիվ D-,L- և պասսիվ ռացեմատ ձևերով։ Ջրում լավ լուծվող բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը 86–87°C (D–ձևը)։ Կազմում է բոլոր կենդանի օրգանիզմների կարևորագույն միացությունների (ռիբոնուկլեինաթթուներ, նուկլեոզիդներ, միա– և երկնուկլեոտիդներ, ինչպես նաև կոֆերմենտներ և բակտերիալ բազմաշաքարներ) բաղադրամասը, որոնք բջիջներում իրականացնում են ինֆորմացիայի և էներգիայի Փոխադրումը։

ՌԻԲՈՆՈՒԿԼԵԱԶՆԵՐ, ՌՆԹ–ազներ, ռիբոնուկլեինաթթուների ճեղքումը կատալիզող ֆերմենտներ։ Մեծ առանձնահատկություն են ցուցաբերում նուկւեուոիդների հիմքերի նկատմամբ (տարբեր նուկլեոտիդների միջև եղած կապերը ճեղքվում են տարբեր Ռ–ով)։ Պանկրեատիկ ռիբոնուկլեազն անջատվել է ցուլի ենթաստամոքսային գեղձից։ Դա առաջին ֆերմենտային սպիտակուցն է, որի առաջնային կառուցվածքը՝ բաղադրության մեջ մտնող ամինաթթուների հաջորդականությունը, լրիվ ուսումնասիրված է (1960–1962)։ Պարզվել է, որ նշված ֆերմենտի պոլիպեպտիդային շղթան կազմված է 124 ամինաթթվային մնացորդից։ Այդ ֆերմենտը սինթեզվելէ 1969-ին։ Ռ․ կենսաքիմիայում կիրառվում են նուկլեոտիդների հաջորդականությունը ՌՆԹ–ում պարզելու, բժշկության մեջ՝ որոշ վիրուսային հիվանդություններ բուժելու նպատակով։

ՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ (ՌՆԹ), տես Նուկլեինաթթուներ։

ՌԻԲՈՍՈՄՆԵՐ, ռիբոնուկլեինային բնույթի ներբջջային մասնիկներ, որոնց մակերևույթին իրականացվում է ացիաակուցների կենսասքւնթեզը։ Պարունակվում են բոլոր կենդանի բջիջներում (յուրաքանչյուր բջջում կա հազար և տասնյակ հազար Ռ․)։ Տարբերում են Ռ–ի 2 դաս․ այսպես կոչված 70 Տ (մոլ․ զանգվածը մոտ 3․1 Օ6, տրամագիծը 200–300 A, սեդիմենտացիայի գործակիցը մոտ 70 Սվեդբերգի միավոր) և ավելի խոշոր 80 Տ Ռ․՝ համապատասխանաբար 4–5․106, մինչև 400 A, 80։ 70 Տ դասի Ռ․ հատուկ են պրոկարիոտներին (օրգանիզմներ, որոնց բջիջները չունեն ձևավորված կորիզ), բարձրակարգ օրգանիզմների քլորոպլատոներին և միէոոքոնդրիաներին, իսկ 80 Տ Ռ․՝ էուկարիոտներին (ձևավորված կորիզ ունեցող օրգանիզմներ)։ Ռ․ կազմված են երկու անհավասար ենթամիավորներից, որոնք կախված միջավայրի պայմաններից կարող են դիսոցվել և ասոցվել (վերամիավորվել) հետևյալ սխեմայով՝ 80Տ^60Տ+40Տ և 70Տ^50Տ + +30 Տ։ Սպիտակուցի կենսասինթեզի ընթացքում Ռ․ իրականացնում են մի քանի ֆունկցիա․ 1․ սինթեզող համակարգի բաղադրիչների (ինֆորմացիոն ՌՆԹ ևն) հետ կապի մեջ մտնելը և պահելը, 2․ կատալիտիկ ֆունկցիա (պեպտիդային կապի առաջացում ևն), 3․ սուբստրատի (ինֆորմացիոն ՌՆԹ, փոխադրական ՌՆԹ) մեխանիկական տեղաշարժերը (տրանսլոկացիա)։ Սինթեզի ավարտից հետո Ռ․ դիսոցվում են ենթամիավորների, որոնք կարող են վերաասոցվել նոր սինթեզի համար։ Ի–ՌՆԹ–ի մեկ մոլեկուլի վրա, որպես կանոն, հավաքվում են մի քանիՌ․, որոնք տարբեր երկարության պոլիռիբոսոմներ են առաջացնում։ Միանալով բջջի թաղանթների հետ պոլիռիբոսոմները սպիտակուց են սինթեզում բջջից դուրս արտահանելու համար, իսկ ազատ պոլիռիբոսոմների