Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


երանգավորումներ։ Ռիթմական կառուցվածքն ստեղծվում է սիմետրիայի բազմազան տարրերի, ինչպես և կոմպոզիցիոն բնույթի յուրաքանչյուր տարրի, զանգվածների, առանձին առարկաների, գծերի, շարժումների, լուսաստվերային ու գունային գծերի, տարածական մասնատումների են հերթագայման կամ համադրման օգնությամբ։ Ռ․ նպաստում է գեղարվեստական կերպարի ներդաշնակ պարզությանը կամ սուր արտահայտչականությանը, ստեղծագործության հստակ ընկալմանը։

ՌԻԹՄԻԿԱ (< հուն․ £>ид|лхос; – ռիթմին վերաբերող), 1․ ուսմունք բանաստեղծական կամ երաժշտական ռիթմի մասին։ Տես նաև Տաղաչափություն։ 2․ Որեէ ժողովրդի լեզվի, որեէ բանաստեղծի կամ կոմպոզիտորի ստեղծագործությանը, բանաս–տեղծական կամ երաժշտական որեէ ժանրին, ոճին բնորոշ ռիթմային ընդհանուր հատկանիշների հավաքականությունը (օրինակ, հայ ժող․ երաժշտության Ռ․)։ 3․ Ֆիզիկական պլաստիկ վարժույթների համակարգ (սովորաբար՝ երաժշտության ուղեկցությամբ), որ հատկացված է վարժվողի մեջ զարգացնելու ռիթմի զգացումը։ Հիմնադրել է 1913-ին շվեյցարացի կոմպոզիտոր և մանկավարժ է․ Ժակ–Դաւկրոզը։ Սովետական կոնսերվատորիաներում ընդգրկված է երգիչների ուսուցման ծրագրում։ Ռ․ Աթայան

ՌԻԺԿՈՎ Նիկոլայ Իվանովիչ (ծն․ 1929), սովետական պետական և կուսակցական գործիչ, ՍՄԿԿ ԿԿ քարտուղար (1982)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1959-ին ավարտել է Ուրալի պոլիտեխնիկական ինստ–ը (Սվերդլովսկում)։ 1951-ից եղել է Սվերդլովսկի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ «Ուրալմաշ» գործարանի արտադրամասի վարպետ, պետ, դիրեկտորի տեղակալ, գլխավոր ինժեներ, 1970–71-ին՝ գործարանի դիրեկտոր։ 1971–75-ին Ռ․ «Ուրալմաշ» արտադրական միավորման գլխավոր դիրեկտորն էր։ 1975–79-ին՝ Ս ՄՀՄ ծանր և տրանսպորտային մեքենաշինության մինիստրի, 1979-ից՝ ՄՍՀՄ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ։ 1981-ից ՍՄԿԿ ԿԿ անդամ։ ՄՍՀՄ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

ՌԻԺՈՎԱ վարվառա Նիկոլաենա (1871–1963), ռուս սովետական դերասանուհի։ ՄՄՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ 1893-ին ավարտել է Մոսկվայի թատերական ուսումնարանին կից դրամատիկական դասընթացները (Ա․ Լենսկու դասարանը) և ընդունվել Փոքր թատրոնի թատերախումբ։ Մտեղծագործական ուղին սկսել է որպես կատակերգակ դերասանուհի։ 1900-ական թթ․ վերջից խաղացել է գլխավորապես բնութագրական դերեր։ Ռ–ի բարձր վարպետությունը դրսեորվել է ռուս, դասական, հատկապես Ա․ Օստրովսկու պիեսներում։ Նրա արվեստին բնորոշ էր կենցաղային հավաստիությունը, նուրբ հումորը, անկեղծությունը։ Դերերից են՝ Ֆեկլուշա, Անֆուսա, Ուլիտա (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», «Գայլեր և ոչխարներ», «Անտառ»), Կոմսուհի–տատիկ (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Մարիա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Դեմիդենա (Լեոնովի «Արշավանք»)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՌԻԼԵԵՎ Կոնդրատի Ֆեոդորովիչ (1795–1826), ռուս բանաստեղծ, դեկաբրիստ։ Ծնվել է մանր կալվածատիրոջ ընտանիքում։ Մովորել է Պետերբուրգի առաջին կադետական կորպուսում (1801–14)։ Մասնակցել է ռուս, բանակի 1813– 1814-ի արտասահմանյան արշավանքներին։ 1818-ին պաշտոնաթող է եղել, 1821-ից ծառայել է Պետերբուրգի քրեական պալատում որպես ատենակալ, 1824-ից՝ որպես ռուս–ամեր․ ընկերության գրասենյակի կառավարիչ, 1823-ին դարձել է դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ, հետագայում գլխավորել է ընկերության առավել արմատական և դեմոկրատական թեը։ Ռ–ի քաղ․ հայացքները չափավոր սահմանադրական–միապետականից աստիճանաբար վերաճել են հանրապետականի։ Ռ․ առաջատար դեր է կատարել 1825-ի դեկտ․ 14-ի ապստամբության կազմակերպման գործում։ Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում, ի թիվս ապստամբության 5 ղեկավարների։

Ռ–ին գրական ճանաչում է բերել «Առ ժամիշխանը» (1820) երգիծանքը, որով մերկացրել է արակչեեյան վարչակարգը։ 1823–25-ին Ա․ Բեստուժևի հետ Ռ․ լույս է ընծայել «Պոլյարնայա զվեզղա» («Полярная звезда») ամենամյա ալմանախը։ 1821–23-ին ստեղծել է «Խոհեր» (1825) պատմ․ երգերի շարքը։ Անդրադառնալով Ռուսաստանի հերոսական անցյալին՝ բանաստեղծն այն վերաիմաստավորել է իր սեփական քաղաքացիական իդեալների ոգով։

Դեկաբրիստական ազատասիրությամբ և այդ շարժման գաւիք ճակատագրի զգացողությամբ է ներթափանցված նրա հիմնական ստեղծագործությունը՝ «Վոյնարովսկի» (1825) պոեմը։ Բարձր քաղաքացիական նվիրումով հայրենիքին ծառայելու մասին իր մտքերը Ռ․ արտահայտել է Պետրոս I-ի դեմ Մազեպայի բարձրացրած խռովությանը մասնակցելու համար Սիբիր աքսորված հերոսի խոստովանության մեջ։ «Նալիվայկո» (հատվածներ հրտ․ 1825) անավարտ պոեմի թեման շլյախտայի ճնշման դեմ XVI դ․ ուկր․ կազակության ազգային–ազատագրական պայքարն է։ Ռ–ի քնարերգության քաղաքացիական պաթոսի առավել ամբողջական արտահայտությունը «Քաղաքացի» բանաստեղծությունն է։

Երկ․Поли․ собр․ соч․, M․–JI․, 1934․

ՌԻԼԿԵ (Rilke) Ռայներ Մարիա (1875-1926), ավստրիացի բանաստեղծ։ Գրականություն, արվեստի պատմություն, փիլիսոփայություն է ուսումնասիրել Պրագայի, Մյունխենի և Բեռլինի համալսարաններում։ Առաջին ժողովածուները զարգացնում են դարագլխի դեկադենտական պոեզիային բնորոշ թեմաներ ու կերպարներ։ 1899-ին և 1900-ին Ռուսաստան այցելելուց հետո ե, մասամբ ռուս, գրականության ազդեցությամբ, ավելի ակներև է դառնում Ռ–ի ստեղծագործության հումանիստական ուղղվածությունը։ Կրոնը մեկնաբանելով միջնադարյան միստիկ ուսմունքների դեմոկրատական ոգով՝ որպես մարդկային գոյությունն իմաստավորելու ունակ միակ ուժ («ժամագիրք», գ․ 1–2, 1899–1901), Ռ․ շուտով համոզվում է, որ այդ պատկերացումը սնանկ է («ժամագիրք», գ․ 3, 1903, լրիվ հրտ․ 1905, «Նոր բանաստեղծություններ», 1907–08)։ Նրա ստեղծագործություններում ի հայտ են գալիս սոցիալական մոտիվներ, բացվում են կապիտալիստական մեծ քաղաքների կյանքի տխուր տեսաբաններ («Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը», 1910, վեպ)։ Ռղջունել է 1918-ի նոյեմբերյան հեղափոխությունը Գերմանիայում, սակայն չմբռնելով հեղափոխությունների նպատակը՝ շուտով հիսաթափվել է։ Կյանքը փիլիսոփայորեն իմաստավորելու ձգտումը, որ բնորոշ է Ռ–ի պոեզիային, իր առավել լրիվ արտահայտությունն է գտել «Դուինյան էլեգիաներ» (1923) և «Սոնետներ Օրփեոսին» (1923) շարքերում։ Ռ–ի ստեղծագործությունը մոտ է սիմվոլիզմին, սակայն առանց սրա սուբյեկտիվիստական միտումների։ Ռ․ զգալի ազդեցություն է գործել XX դ․ արվեստի և փիլ․ մտքի վրա։

Երկ․ Բանաստեղծություններ, Ե․, 1982;

ՌԻԼՍԿԻ Մաքսիմ Ֆադեևիչ (1895–1964), ուկրաինացի սովետական բանաստեղծ, գիտնական, հասարակական գործիչ։ ՈԻՍՍՀ ԳԱ ( 1943) և ՍՍՀՄ ԳԱ (1958) ակադեմիկոս․ ԱՄԿԿ անդամ 1943-ից։ Սովորել է Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ում։ 1910-ին հրատարակել է «Սպիտակ կղզիներում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 20-ական թթ․ պատկանել է ուկր․ նեոդասականների խմբավորմանը («Փոթորկի ու ձյան միջով», 1925, «Տասներեքերորդ գարունը», 1926, «Երբ միանում են ճամփաները», 1929, «Ձայն և արձագանք», 1929, բանաստեղծությունների ժողովածուներ)։ 30- ական թթ․ սկզբներին կտրուկ շրջադարձ է կատարել դեպի արդիականությունը, դեպի սովետական հայրենասիրության ու ժողովուրդների բարեկամության թեմաները («Կշեռքի նշանը», 1932, «Կիե», 1935, «Այգեկութ», 1940, ժողովածուներ)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռ–ի պոեզիան կոչել է պայքարի ընդդեմ զավթիչների, ներշնչել է հաղթանակի հավատ։ ՄՄՀՄ պետ․ մրցանակով (1943) են նշվել նրա «Խոսք մայր հայրենիքի մասին», «Ցայգալույս», «Լուսավոր զենք» ժողովածուները։

Ստեղծագործական թռիչք են Ռ–ի վերջին շրջանի գրքերը՝ «Վարդեր և խաղող» (1957) և «Հեռավոր երկնակամարներ» (1959), երկուսն էլ արժանացել են լենին–