Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

յան մրցանակի (I960), ինչպես նաև «Կռունկների երամ» (1960), «Արտույտի ստվերում» (1961), «Ձմեռային նոթեր» ք 1964) Ժողովածուները։

Ռ․ հայտնի է նաև որպես թարգմանիչ, թարգմանության տեսաբան։ Թարգմանել է Պուշկինի, Լերմոնտովի, Շեքսպիրի, Մոլիերի, Դյոթեի, Ա․ Միցկևիչի («Պան Թադեուշ» պոեմը, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950) և այլոց ստեղծագործություններից։ Ռ–ի թարգմանությամբ ուկրաինացի ընթերցողին հայտնի են Խ․ Աբովյանի, Ա․ Իսահակյանի, Ե․ Չարենցի, Ս․ Տարոնցու, Հ․ Շիրազի և ուրիշ հայ գրողների շաւո գործեր։ Նրա խմբագրությամբ և առաջաբանով ուկր․ հրատարակվել են Ա․ Իսահակյանի (1951, 1956) և Ե․ Չարենցի (1957) ընտիր բանաստեղծությունների ժողովածուները։ 1954-ին Ռ․ այցելել է Հայաստան։ Այդ այցելության արգասիք են «Հայաստանին», «Սե աստղեր», «Մասիս» բանաստեղծությունները։ Հայ գրականության թարգմանության և պրոպագանդման ասպարեզում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության պատվոգրի (1956)։

Ռ․ բեղմնավոր աշխատանք է կատարել գրականագիտության, լեզվաբանության, ֆոլկլորագիտության, արվեստագիտության բնագավառում։ Նրա բանաստեղծությունները թարգմանված են ՍՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ Եղել է ՈԻՍՍՀ գրողների միության նախագահ (1943–46), ՈԻՍՍՀ ԳԱ արվեստագիտության, բանահյուսության և ազգագրության ինստ–ի դիրեկտոր (1944–64), ՍՍՀՄ II –VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։

Երկ․ Твори, т․ 1–10, Киев, 1960–62․ Հայաստանի և հայ կուլտուրայի մասին, [ժող․], Ե․, 1973 (հեղինակակից՝ Տիչինա Պ․)։ Սե աստղերը, Ե․, 1965։ Կամուրջներ, Ե․, 1973։

Գրկ․ Крыжановский С․, Максим Рыльский․ Критико-биографический очерк, М․, 1956; А м и р я н С․, Армяно-украинские литературные связи, Е․» 1972․ Գ․ Թաթոսյան

ՌԻԽՏԵՐ Անդրեյ Ալեքսանդրովիչ (1871–1947), սովետական ֆիտո–ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ (1932), ՀԱՄԳ ԳԱ (1935) ակադեմիկոս։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ Եղել է Պերմի (1917), Սարատովի (1924) և Մոսկվայի (1931) համալսարանների պրոֆեսոր, ՍՍՀՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի լաբորատորիայի (1932-ից) և դրա հիմքի վրա ստեղծված Կ․ Ա․ Տիմիրյազեի անվ․ բույսերի ֆիզիոլոգիայի ինսա–ի (1934–38), ԱԱՀՄ ԳԱ ֆոտոսինթեզի լաբորատորիայի (1939-ից) դիրեկտոր։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են բույսերի ֆոտոսինթեզի, իմունիտետի, չորա– և աղադիմացկունության, տեխ․ կուլտուրաների կենսաքիմիայի և ֆիլիոլոգիայի հարցերին։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՌԻԽՏԵՐ Անդրեյ Անդրեևիչ (1911 –1950), սովետական միջատաբան և կենդանաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1945), պրոֆ․ (1947), Ա․ Ա․ Ռիխտերի որդին։ Ավարտել է Աարատովի համալսարանը (1930)։ Եղել է ՍՍՀՄ ԳԱ կենդանաբանության ինստ–ի ավագ գիտաշխատող (1935-ից), ԱՍՀՄ ԳԱ Հայկ․ մասնաճյուղի կենդանաբանության սեկտորի (հետագայում ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ․) անողնաշարավոր կենդանիների (1939-ից), այնուհետև ՍՍՀՍ ԳԱ կենդանաբանության ինստ–ի կարծրաթևերի լաբորատորիաների (1948-ից) վարիչ։ Մշակել է կարծրաթև միջատների դասակարգման լայն ճանաչման արժանացած և առ այսօր կիրառվող մեթոդ։ Ուսումնասիրել է ՍՍՀՄ եվրոպական մասի, Հեռավոր Արևելքի, Կովկասի և հատկապես ՀՍՍՀ տարածքի կարծրաթև միջատների ֆաունան, մորֆոլոգիան և Էկոլոգիան։ Կազմել է ՍՍՀՄ և հարակից երկրների ոսկեբզեզների ֆաունայի կատալոգը և «ՍՍՀՄ ֆաունա» կապիտալ աշխատության «Ոսկեբզեզներ» բաժինը (Մ․ Տեր–Մինասյանի հետ համատեղ)։ ՀՍՍՀ–ում աշխատելու տարիներին Ռ–ի ակտիվ մասնակցությամբ և խմբագրությամբ ստեղծվել են «Կենդանաբանական ժողովածու» («Зоологический сборник») և «Հայաստանի միջատների որոշիչներ»-ի սերիաներ։ Մ. Միրզոյան

ՌԻԽՏԵՐ (Richter) Բարւոոն (ծն․ 1931), ամերիկացի ֆիզիկոս։ Ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ը (1952)։ 1956-ից աշխատում է Ստանֆորդի համալսարանում (1967-ից՝ պրոֆեսոր): Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ 1974-ին, Ս․ Թինդից անկախ, հանդիպական Էլեկտրոնպոզիտրոնային փնջերում հայտնաբերել է նոր ծանր մասնիկներ (չորրորդ՝ հմայված քվարկով մեզոնների ընտանիքի առաջին մասնիկը՝ “փ), ինչպես նաև 2,8–3,6 ԳԷվ զանգվածով մեզոնային ռեզոնանսներ։ Նոբելյան մրցանակ (1976)։

ՌԻԽՏԵՐ (Rychter) Ցուզեֆ (1820–1885), լեհ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ 1840–44-ին հանդես է եկել Կրակովում, 1844–45-ին՝ Լվովում, 1845-ի մարտից՝ Վարշավայի բեմում, 1852-ին, 1856–1860-ին, 1865–66-ին ղեկավարել է Վարշավայի Դրամատիկական դպրոցը (միաժամանակ զբաղվել է ռեժիսորական աշխատանքով), 1874-ին աշխատել է Կրակովի թատրոնում։ 1874–75-ին՝ Լվովում և Պոզնանում, 1877-ից՝ կրկին Կրակովում։ Ռ․ դերասանական արվեստի լեհ ռեալիստական դպրոցի խոշոր ներկայացուցիչներից է։ Իր ստեղծագործության մեջ միավորել է «վարշավյան» և «կրակովյան» դպրոցների լավագույն ավանդույթները։ Դերերից են՝ Գորշտինսկի (Սլովացկու «Գորշտինսկի»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), ժորժ Դանդեն (Մոլիերի «ժորժ Դանդեն»), Իվան Ահեղ (Ա․ Կ․ Տոլստոյի «Իվան Ահեղի մահը»)։

ՌԻԽՏԵՐ Սվյատոսլավ Տեոֆիլովիչ [ծն․7(20)․3․1915, ժիտոմիր], սովետական դաշնակահար։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դ–ր (1977)։ Սկզբնական երաժշտ․ կրթությունը ստացել է դաշնակահար և երգեհոնահար հորից։ 1933– 1937-ին Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր։ 1934-ին տվել է առաջին մենահամերգը (Օդեսայում), 1937–47-ին (ընդմիջումներով) սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ․ Գ․ Նեյգաուզի դասարան)։ Երաժիշտ–կատարողնհրի համամիութենական 3-րդ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (Մոսկվա, 945)։ 1940-ից հանդես է գալիս ՍՍՀՄ քաղաքներում, 1950-ական թթ․ կեսերից՝ արտասահմանում։ Ռ․ ժամանակակից ականավոր դաշնակահարներից է։ Նրա կատարումն առանձնանում է գեղարվեստական վառ անհատականությանը բնորոշ գծերով, խոր բովանդակությամբ, ներթափանցված է կերպարային բացառիկ ուժով և ստեղծագործական աննկուն կամքով, աչքի է ընկնում տեխնիկական փայլուն վարպետությամբ, հնչերանգի հարըստությամբ։ Նվագացանկն ընդգրկում է համարյա բոլոր ոճերը՝ Յո․ Ս․ Բախից մինչև Կ․ Դեբյուսի, Ս․ Պրոկոֆև, Դ․ Շոստոկովիչ։ Հանդես է գալիս նաև որպես անսամբլիստ։ Ելույթներ է ունեցել աշխարհի խոշորագույն նվագախմբերի հետ, ականավոր դիրիժորների ղեկավարությամբ (Հ․ Կարայան, Ցու․ Օրմանդի, Շ․ Մյունշ, Ե․ Մռավինսկի), Բեթհովենի, Բորոդինի, Կոմիտասի անվ․ կվարտետների հետ։ Ռ․ Ֆրանսիայում անցկացվող կանոնավոր ամառային փառատոների նախաձեռնողն է (1963-ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։ Լենինյան մրցանակ (1961)։

Գրկ․ Дельсон В․, Святослав Рихтер, М․, 1961; Рабинович Д․, Портреты пианистов, 2 изд․, М․, 1970․

ՌԻԽՏՀՈՖԵՆ (Richthofen) Ֆերդինանդ Պաուլ Վիլհելմ (1833–1905), գերմ․ աշխարհագրագետ և երկրաբան։ Կրթությունը ստացել է Բրեսլաու (այժմ՝ Վրոցլավ) և Բեռլինի համալսարաններում։ Բոննի (1875–79), Լայպցիգի (1883–86) և Բեռլինի (1886) համալսարանների պրոֆեսոր։ 1873-իզ՝ Բեռլինի աշխարհագրական ընկերության պրեզիդենտ։ 1862-ին երկրբ․ հետազոտություններ է կատարել Կալիֆոռնիայում և Սիերա–Նևադայում։ 1868–1872-ին ճանապարհորդել է Չինաստանում։ Առաջ է քաշել լյոսերի առաջացման էոլային հիպոթեզը։ Գեոմորֆոլոգիայի հիմնադիրներից է։ 1886-ին առաջարկել է ռելիեֆի ձևերի ծագումնային դասակարգումը և տվել Ասիայի խոշորագույն բնական մարզերի բնութագիրը։ Նրա անվամբ է կոչվել Նանշանի լեռնաշղթաներից մեկը։

ՌԻԿԱՐԴՈ (Ricardo) Դավիթ (19․4․1772–12․9․1823), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության ականավոր ներկայացուցիչ։- Ծնվել է հարուստ առևտրականի ընտանիքում։