նապես վտարել են նրանց։ Քաղաք–ամրոցն անվանել են Սան Սեբաստիան դու Ռիու դի ժանեյրու՝ ի պատիվ Պորտուգալիայի թագավոր Սեբաստիան I-ի։ 1763-ից Ռ, դ․ ժ․ եղել է Պորտուգալիայի գաղութ Բրազիլիա փոխարքայության, Բրազիլիայի անկախության հռչակումից (1822) հետո՝ Բրազիլիայի կայսրության, 1889 - 1960-ին՝ Բրազիլիայի միացյալ նահանգների մայրաքաղաքը։ XX դ․ սկզբից Ռ․ դ․ ժ․ դարձել է Բրազիւիայի բանվ․ շարժման խոշոր կենտրոն (1905–07-ի, 1918-ի, 1960-ական թթ․ գործադուլները և ցույցերը, 1935-ի զինված ապստամբությունը)։․
Ռ․ դ․ ժ․ Հվ․ Ամերիկայի խոշոր նավահանգիստներից է (բեռնաշրջանառությունը 33,8 մլն ա, 1975), որով կատարվում է Բրազիյիայի ներմուծման (ածուխ, նավթ, ցեմենտ, մեքենաներ, ցորեն) 1/5-ը, արտահանության (սուրճ, շաքար, կաշի, արժեքավոր փայտանյութ, մանգանի հանքանյութ, բամբակ, մրգեր) զգալի մասը։ Ունի 2 օդանավակայան՝ Ստնտուս Դյումոն (ներքին գծերի) և Դալեան (միջազգային գծերի)։ Զարգացած է նավաշինությունը, ալրարդյունաբերությունը, տեքստիլ և հագուստեղենի արտադրությունը։ Կան կաշվեղենի, փայտամշակման, քիմ․, մետալուրգիական, մետաղամշակման ձեռնարկություններ, ալմաստահղկման ֆաբրիկաներ։ Ռ․ դ․ ժ․ տուրիստական խոշոր կենտրոն է։ Քաղաքի տարբեր շրջաններն անջատված են բլուրներով և իրար հետ կապվում են շրջանցուղիներով կամ թունելներով։ Գործում է մետրոպոլիտեն։
Ռ․ դ․ ժ–ի կենտրոնում, որ գտնվում է քաղաքի հս–արլ–ում, նավահանգստի մոտ, Ռիու Բրանկու և Պրեզիդենտի Վարգաս ավենիդաների հատման տեղում, պահպանվել են XVI–XIX դդ․ ճարտ․ հուշարձաններ․ Սան Բենտու մենաստանը (XVI դ․ վերջ), բարոկկո ոճի եկեղեցիներ (Նոսա սենյորա դա Գլորիա, 1714, Սան Ֆրանսիսկու դի Պենիտենսիա, 1772), ռատուշան (1743), Լա Կանդելարիա տաճարը (1775, ճարտ․ Ֆ․ ժ․ Ռոշիո և ուրիշներ), «Արկուս դի Կարիոկա» ջրանցույցը (այժմ ուղեկամուրջ, 1750," ինժ․ Ֆ․ Գոմիս դի Անդր ադա), կլասիցիզմի ոճով Իտամարատի պալատը (1856, ճարտ․ ժ․ Մ․ ժ․ Ռեբելու)։ XIX դ․ վերջին XX դ․ սկզբին կառուցվել են էկլեկտիկ ոգով շինություններ («Թեատրու մունիսիպալ»-ը, Գեղեցիկ արվեստների ազգային թանգարանը, Ազգային գրադարանը են)։ XX դ․ կառուցվում են ճարտ․ բազմազան լուծումներով բնակելի և հասարակական շենքեր, անսամբլներ, որոնք ուշագրավ են ծավալատարածական հորինվածքով, կոնստրուկտիվ համարձակ ւուծումներով․ Լուսավորության և առողջապահության մինիստրությունը (1937–43, ճարտ․ Լ․ Կոստա, Օ․ Նիմեյեր, Ա․ է․ Ռեյդի և ուրիշներ), Բոավիստա բանկը (1946, ճարտ․ Օ․ Նիմեյեր), «Նովա Սինտրա», «Բրիստոլ» և «Կալեդոնիա» բնակելի շենքերը (1948–54, ճարտ․ Լ․Կոստա), Մարականա ստադիոնը (1950, ճարտ․ Պ․ Պ․ Բ․ Բաստուս, Ա․ Ա․ Դիաս Կառնեյրու և ուրիշներ), համայսարանական ավանը (1955, ճարտ․ ժ․ Մորեյրա), ժամանակակից արվեստի թանգարանը (1958, ճարտ․ Ռեյդի, Ռ․ Բուռլե Մարքս), «Նասիոնալ» հյուրանոցը (1970, ճարտ․ Օ․ Նիմեյեր) են։
Ռ․ դ․ Ժ․ ունի 6 համալսարան, գրականության, երաժշտության ակադեմիաներ, ատոմային էներգիայի Ազգ․ կոմիտե, Ազգ․ աստղադիտարան, 25 ԳՀԻ, ավելի քան 20 գիտ․ ընկերություն։ Գործում են պատմության, Բրազիլիայի աշխարհագրության, հնդկացիների և այլ թանգարաններ, Ազգային գրադարան, թատրոններ, կոնսերվատորիաներ։
Գրկ․ Кarfe1d K․ P․, Rio de Janeiro, [Sao Paulo], 1955; Coaracy U․, Mem6- rias da cidade do Rio de Janeiro, Rio de Janeiro, 1955․
ՌԻՈ ՄՈՒՆԻ (Rio Muni), Հասարակածային Գվինեա պետության մայրցամաքային մասի անվանումը Աֆրիկայում։
ՌԻՈՆ, գետ Վրացական ՍՍՀ–ում։ Երկարությունը՝ 327 կմ, ավազանը՝ 13,4 հզ․ կմ Սկիզբ է առնում Մեծ Կովկասի Գլխավոր կամ Ջրբաժան շղթայի հվ․ լանջի սառցադաշտերից, հոսում խորը կիրճերով։ Քութայիսից ցած դուրս է գալիս լեռներից, մտնում Կոլխիդայի դաշտավայրը, առաջացնում գետաբազուկներ, կղզյակներ, դելտա և թափվում Սե ծով։ Սնումը խառն է, գերազանցապես անձրեային, վերին հոսանքում՝ սառցադաշտային։ վարարում է մարտից հոկտեմբեր, հորդանում՝ ամբողջ տարին։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 405 մ³/վրկ է։ Օնի քաղաքից սկսած լաստառաքելի է։ Չի սառցակալում։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով (գերազանցապես միջին հոսանքում)։ Ռ–ի վրա կառուցված են Ռիոնի և Գումատի ՀԷԿ–երը, ափերին են Օնի, Բութայիս, Փոթի քաղաքները։ Գետի վերին հոսանքի հովտով է անցնում Ռազմա–Օսեթական ճանապարհը։
ՌԻՈՆԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, դաշտավայր Անդրկովկասում, Ռիոն գետի ստորին հոսանքի շրջանում, Վրաց․ ԱՍՀ–ում։ Տես Կուխիղայի դաշտավայր։
ՌԻՉԱՐԴ (Richard) I Առյուծասիրտ (Lion-Hearted) (1157–1199), Անգլիայի թագավոր 1189-ից։ Պլանտագենետների դինաստիայից։ Իբրե տիպիկ միջնադարյան ասպետ–արկածախնդիր, Ռ․ I մղել է Անգլիայի շահերին խորթ ու հսկայական նյութական ծախսեր պահանջող անընդմեջ պատերազմներ։ Մասնակցել է 3-րդ խաչակրաց արշավանքին (1189 -92), որի ժամանակ գրավել է Կիպրոսը և Ակրա ամրոցը (Պաղեստինում)։ Վերադարձին Ռ–ին գերել է ավստր․ դուքս Լեոպոլդ V, ազատվել է 1194-ին մեծ փրկագնով։ 1194-ին կռվել է ֆրանս․ թագավոր Ֆիլիպ II Օգոստոսի դեմ, որը ձգտում էր վերագրավել Պլանտագենետների՝ Ֆրանսիայում գրաված հողերը։ Սպանվել է այդ պատերազմում։
ՌԻՉԱՐԴՍՈՆ (Richardson) Սեմյուել (1689–1761), անգլիացի գրող։ Հայտնի է Ռ–ի «Պամելան կամ փոխհատուցված առաքինություն»- (1740) վեպը, որի կենտրոնում սպասուհու և կալվածատիրոջ միջև եղած վարպետորեն մշակված սոցիալ–էթիկական բախումն է։ Վեպն առաջացրել է պարոդիական վերաշարադրանքներ և «շարունակություններ»։ Ռ–ի ստեղծագործության բարձրակետը «Կլարիսա» (հ․ 1 – 7, 1747–48) վեպն է, որի հերոսուհին նոր ժամանակների արձակի առաջին ողբերգական կերպարներից մեկն է։ «Սըր Չարլզ Գրանդիսոնի պատմությունը» (հ․ 1–7, 1754) վեպում անբասիր հերոս ստեղծելու հեղինակի փորձն անհաջող է անցել։ Ռ–ի ստեղծագործությունը բարձր են գնահատել Վոլտերը, Դիդրոն։ XX դ․ հետաքրքրությունը Ռ–ի նկատմամբ վերակենդանանում է։
ՌԻՉԱՐԴՍՈՆ (Richardson) Օուեն Ուիլանս (1879–1959), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1913)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1900)։ 1900–06-ին աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում։ 1906–13-ին՝ Պրինստոնի համալսարանի պրոֆեսոր։ 1914-ից աշխատել է Լոնդոնի համալսարանում (1914–24-ին՝ պրոֆեսոր, 1924–44-ին՝ ֆիզիկական հետազոտությունների ղեկավար, 1944-ից՝ պատվավոր պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են հիմնականում ջերմաէլեկտրոնային էմիսիային։ 1901-ին գտել է