Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ջերմաէլեկտրոնային էմիսիայի հոսանքի խտության կախումը մետաղի մակերևույթի ջերմաստիճանից (տես Ռիչարղսոնի բանաձև)։ Զբաղվել է նաև ֆոտոէլեկտրական երևույթի, քիմ․ ազդակների ներգործությամբ էլեկտրոնների էմիսիայի ուսումնասիրութ․, մագնիսականության, քվանտային տեսության, սպեկտրոսկոպիայի, ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի հարցերով։ Նոբելյան մրցանակ (1928)։

ՌԻՉԱՐԴՍՈՆԻ ԲԱՆԱՁԵՎ, ջերմաէլեկտրոնային էմիսիայի հոսանքի խտության (je) և էլեկտրոններ առաքող մետաղի մակերևույթի ջերմաստիճանի (T) կապն արտահայտող բանաձև։ Նախնական տեսքով ստացել է O․fU․ Ռիչարդսոնը՝ մետաղների դասական էլեկտրոնային տեսության հիման վրա, այնուհետև ճշտել ստացած բանաձևը՝ ելնելով ջերմաէլեկտրոնային էմիսիայի թերմոդինամիկական նկարագրությունից։ Ռ․ բ․ ավարտուն տեսքի է բերել ամերիկացի գիտնական Ս․ Դեշմանը՝ քվանտային տեսության հիման վրա։ Վերջինիս ստացած բանաձևը, որը սովորաբար կոչվում է Ռիչարդսոն–Դեշմանի բանաձև, ունի je=AT2exp (–Wo/kT) տեսքը (A-ն մետաղի տեսակից և քիմ․ մաքրությունից կախված գործակից է, к-ն՝ Բոլցմանի հաստատունը, Wo-ն՝ էլեկտրոնի ելքի աշխատանքը)։ ՌԻՍ (Riesz) Ֆրիդյեշ (1880–1956), հունգարացի մաթեմատիկոս, Հունգարիայի ԴԱ անդամ (1916)։ Ուսանել է Ցյուրիխում (1897–99), Բուդապեշտում (1899–1901), Դյոթինգենում և Փարիզում (1903–04)։ Կլուժի (1912–19), Սեգեդի (1920–45), Բուդապեշտի (1946-ից) համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին։ Ուսումնասիրել է ինտեգրելի ֆունկցիաների գծային տարածություններ, անվերջ թվով անհայտներով գծային հավասարումների համակարգեր, կառուցել օպերատորներից կախված ֆունկցիաների տեսություն։ Տոպոլոգիական տարածությունների տեսության ստեղծողներից է։ Հիմնադրել է «Acta Scientiarum matbematicarum» ամսագիրը (1922)։

ՌԻՍԱԼ, Ռիսալ ի Ալոնսո (Rizal у Alonso) Ւասե (1861 – 1896), ֆիլիպինցի լուսավորիչ, Ֆիլիպինների ազգային հերոս։ Սովորել է Մանիլայի համալսարանում, Իսպանիայում և Դերմանիայում։ Հայտնի էր իբրև բժիշկ, կենդանաբան, ազգագրագետ, լեզվաբան, պատմաբան, գրող, քանդակագործ, գեղանկարիչ։ Դաղութատիրությունը և կղերականությանը մերկացնող Ռ–ի «Չդիպչես ինձ» (1887), «Ծովահեններ» (1891) վեպերը և քաղ․ պամֆլետները մեծ դեր են խաղացել ֆիլիպինյան մտավորականության ազատամտության և ազգային ինքնագիտակցության արթնացման գործում։ 1892-ին հիմնել է երկրի առաջին քաղ․ կազմակերպությունը՝ ֆիլիպինյան լիգան։ Ռ․ պայքարել է ռասիզմի և խավարամտության դեմ, պահանջել դեմոկրատական վերափոխումներ՝ խաղաղ ճանապարհով։ Երբ սկսվել է ազատագրական ապստամբությունը, իսպ․ իշխանությունները Ռ ին մեղադրելով խռովություն հրահրելու մեջ՝ մահապատժի են ենթարկել։

Երկ․ Избранное, М․, 1961․

Գրկ․ Губер А․ и Рыковская О․, Хосе Рисаль, М․, 1937; Р а 1 in a R․, Biografia de Rizal, Manila, 1949․

ՌԻՍԲԵՐՄ (հոլանդերեն rijsberm, < rijs – ձող, ճյուղ և berm – պատնեշ, թումբ), գետի հունի կամ ջրանցքի ամրացված տեղամաս՝ ջրհորի ետևում։ Նախատեսված է գետի հունը ողողումից պաշտպանելու, բաբախումները մարելու, ջրային հոսքի արագությունը հավասարեցնելու, նվազեցնելու համար։ Ռ–ի ջրհարին հարող մասը սովորաբար պատրաստվում է բետոնե և երկաթբետոնե ծածկերի կամ գերանավանդակների ձևով, իսկ վերջնամասը՝ գաբիոններից, ճեղաններից, քարալիցքերից։

ՌԻՍԵՐ–ԼԱՐՍԵՆԻ ԾՈՎ (Riiser-Larsen Sea), Հնդկական օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի ափին։ Սահմանակից է Լազարևի (արմ–ում) և Տիեզերագնացների (արլ–ում) ծովերի հետ։ Մակերեսը 1138,3 հզ․ կմ2 է, խորությունը՝ ավելի քան 3000 մ։ Դրեթե ամբողջ տարին ծածկված է դրեյֆող սառույցներով։ Կան շատ սառցասարեր։ Ռ–Լ․ ծ–ի մասին առաջին տեղեկությունը տվել է Ֆ․ Բելլինսգաուզենի ռուս․ արշավախումբը (1819–21)։ Ուսումնասիրել և առանձնացրել է որպես ինքնուրույն ծով սովետական անտարկտիկական արշավախումբը, 1962-ին։ Անվանվել է ի պատիվ նորվեգացի բևեռախույզ Յա․ Ռիսեր–Լարսենի (Riiser Larsen, 1890–1965)։

ՌԻՍԻ ՍԱՌՑԱՊԱՏՈՒՄ (< գերմ․ Rig - Ռիս, Դանուբի վտակներից մեկի անվանումը)․, անթրուցոգենի ժամանակաշրջանում Ալպերի չափերով ամենամեծ սառցապատումը։

ՌԻՍԿՈՒԼՈՎ Մուրատբեկ (1909-1974), կիրգիզ սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1936-ից եղել է կիրգիզ․ երաժշտա–դրամատիկական թատրոնի դերասան (միաժամանակ սովորել թատրոնին կից ստուդիայում, ավարտել 1937-ին)։ 1941-ից աշխատել է Կիրգիզ․ դրամատիկական թատրոնում (Ֆրունզե)։ Լավագույն դերերից են՝ Կանիբեկ (Զանտոշևի «Կանիբեկ»), Շերմաթ (Աբդումոմունովի «Ով վերջինն j է ծիծաղում»), Քաղաքագլուխ (Դոգոլի «Ռևիզոր»), Օթելլո, Լիր (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»)։ 1950-ից նկարահանվել է կինոյում։ Կիրգ․ ՍՍՀ V–VIII գումարումների Դերագույն սովետի դեպուտատ։ Կիրգ․ ՍՍՀ Տոքտոգուլի անվ․ պետ․ մրցանակ (1969)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՌԻՍՈՐՋԻՄԵՆՏՈ (իտալ․ Risorgimento, բառացի՝ վերածնունդ), իտալ․ ժողովրդի ազգային–ազատագր․ շարժումն օտարերկրյա (ավստրիական) լծի դեմ՝ հանուն Իտալիայի միավորման և միասնական ազգ․ պետության ստեղծման։ Ռ․ տեղի է ունեցել XVIII դ․ վերջին–1861-ին (Ռ․ նշանակում է նաև այդ ժամանակաշրջանը) և վերջնականապես ավարտվել 1870-ին, երբ Հռոմը միացել է Իտալ․ թագավորությանը։ Ռ․ իր բովանդակությամբ հեղափոխական պրոցես էր․ խնդիրն էր ֆեոդալական–միապետական կարգերի վերացումը և բուրժ․ կարգերի հաստատումը։ Ռ․ առավել վերելքի պահերին վերածվել է բուրժ․ և բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունների (տես Իտաչական բուրժոական հեղափոխություն 1848–49, 1859–60-ի իտալ․ հեղափոխությունը ևն)։ Ռ․ գլխավորելու համար պայքարել են դեմոկրատ–հանրապետականները (առաջնորդներն էին Զ․ Մաձինին, Ջ․ Գարիբալդին և ուրիշներ) և լիբերալները (գլխավորում էին Կ․ Կավուրր և ուրիշներ)։ Հաղթեցին լիբերալները և Իտալիան միավորվեց ոչ թե որպես հանրապետություն, այլ որպես սահմանադրական միապետություն՝ պահպանելով բավական ֆեոդալական մնացուկներ։ Իտալիայում երկրորդ Ռ․ անվանում են իտալ․ ժողովրդի հակաֆաշիստական ազատագր․ պայքարը (1943–45) երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ։

ՌԻՍՏՈՐԻ (Ristori) Ադելաիդա (1822–1906), իտալացի դերասանուհի։ Պրոֆեսիոնալ բեմ․ գործունեությունն սկսել է 1837-ին։ Խաղացել է գլխավորապես կա, տակերգական դերեր, լավագույններից են՝ Միրանդոլինա, Պամելա (Դոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին», «Պամելա»)։ Ռ–ի արվեստի ծաղկումն սկզբնավորվել է Մարիա Ստյուարտի (Շիլլերի «Մարիա Ստյուատր») դերակատարումով։ Մարմնավորել է ուժեղ, խռովահույզ կանանց կերպարներ՝ Ֆրանչեսկա (Պելլիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Հուդիթ (Ջակոմետտիի «Հուդիթ»), Մեդեա (Լեգուվեի «Մեդեա»), լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ») ևն։ Ռ․ իտալ․ բեմում հաստատել է կատարման հերոսական ոճի ավանդույթները, առաջինն է ձգտել իտալ․ թատրոնը հասցնելու համաշխարհային ճանաչման։ 1856–85-ին հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայի և Եվրոպայի (1860-ին և 1861-ին՝ Ռուսաստանում) երկրներում։ Հեղինակ է «էտյուդներ և հիշողություններ» (1887) գրքի։

Գրկ․ История западноевропейского театра, т․ 3, М․, 1963․