Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/671

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Գրկ. Գասպ արյան Գ․Կ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1968։ Ջահուկյան Գ․Բ․, Գրաբարի քերականության պատմություն (XVII–XIX դդ․)․ Ե․, 1974։ Խ․ Կարադեղան

ՌԻՏՈՆ (հուն․ pux6v,< рёсо – ծորալ), տես Պայակ։

ՌԻՏՏԵՐ (Ritter) Կարլ (1779–1859), գերմանացի աշխարհագրագետ։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1820), Պրուսական ԳԱ անդամ (1822), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1835)։ «Erdkunde» («Երկրագիտություն») աշխատության մեջ (այս տերմինն առաջինը գործածել է Ռ․) զարգացրել և պրոպագանդել է համեմատական մեթոդը աշխարհագրության մեջ։ Ռ–ի կենդանության ժամանակ լույս են տեսել նրա 19 հատոր աշխատությունները՝ նվիրված Ասիայի U Աֆրիկայի երկրներին։ Հասարակական երևույթները բացատրելիս Ռ․ հետևել է աշխարհագրական դետերմինիզմին։ Ռ․ փորձել է ապացուցել բնության որոշիչ ազդեցությունը ժողովուրդների ճակատագրի վրա, «հիմնավորել» եվրոպական ժողովուրդների աշխարհում գերիշխելու իրավունքը, որը նպաստել է գեոպուխռիկայի ձևավորմանը։

Երկ․ Die Erdkunde im Verhaltniss zur Naturund zur Geschichte der Menschen, Bd 1–19, B․, 1822–59; Einleitung zur allgemeinen vergleichenden Geographie, B․, 1852; Die Erdkunde von Asien, Bd 1 – 9, B․, 1832–59; Geschichte der Erdkunde und der Entdeckungen, B․, 1861․

ՌԻՏՈՒՌՆԵԼ (ֆրանս․ ritournelle, իտալ. ritornello, < ritorno – վերադարձ), 1․ XVII դ․ –XVIII դ․ սկզբի վոկալ երաժշտության մեջ՝ նախանվագի, ինտերմեդիայի կամ կողայի դեր կատարող համառոտ գործիքային բաժինները։ 2․ Պարային երաժըշտության մեջ՝ պարի4սկզբի և ավարտի նվագը։ 3․ XVII դ․ վերջի –XVIII դ․ սկզբի բալետում՝ պարի նախանվագը։

ՌԻՑԱ, Մեծ Ռիցա, լեռնային սառցադաշտատեկտոնական լիճ Աբխազ․ ԻՍՍՀ–ում, Լաշիպսե գետի հովտում, 950 մ բարձրության վրա։ Մակերեսը 1,49 կմ2 է, երկարությունը՝ 2,5 կմ, առավելագույն լայնությունը՝ 1,05 կմ, միջին խորությունը՝ 63 մ, առավելագույնը՝ 116 մ։ Սնումը ձնաանձրևային է, ջրի առավելագույն ջերմաստիճանը՝ 17,6°C։ Լճից սկիզբ է առնում Լաշիպսեի շարունակությունը՝ Ցուպշարան։ Ափին կան հյուրանոց և պանսիոնատ։ Տուրիզմի վայր է։ Խճուղային ճանապարհով միացած է Աև ծովի ափի առողջարանների հետ։ Ռ–ի մոտ է Փոքր Ռիցա լիճը (0,2 կմ²)։

ՌԻՅՈՍ (PCtaog) Ցաննիս (ծն․ 1909), հույն բանաստեղծ։ 1930-ական թթ․ սկզբին տպագրվել է կոմունիստական մամուլում (բանաստեղծություններ՝ նվիրված Կ․ Մարքսին, ՍՍՀՄ–ին, տարբեր երկրների պայքարող պրոլետարիատին)։ «Տրակտորներ» (1934), «Բուրգեր» (1935) ժողովածուներում հաստատել է հեղափոխական ժամանակակցի կերպարը։ Երկրում ֆաշիստ․ դիկտատուրայի պայմաններում (1936–41) Ռ․ հրատարակել է «Երգ՝ նվիրված քրոջս» (1937), «Գարնանային սիմֆոնիա» (1938) և այլ քնարական պոեմներ։ 1942-ին տպագրվել է նրա «Հին մազուրկա՝ անձրևի ռիթմով» ժողովածուն։ Դիմադրության շարժման մասնակից Ռ․ ստեղծել է երկրի ազատագրման համար մարտնչողների կերպարներ («Արթնություն», 1954, ժողովածու)։ Փիլ․ լիրիկայի խորությամբ է աչքի ընկնում «Ցուցմունքներ» (1967) բանաստեղծությունների գիրքը։ Ռ–ի պոեզիան հակամիլիտարիստական է, նրան ոգեշնչում է հավատը սոցիալիստական իդեալների նկատմամբ։ Միջազգային լենինյան մրցանակ (1977)։

ՌԻՈՒ ԲՐԱՆԿՈՒ (Rio Branco), գետ Բրազիլիայում, Ռիու Նեգրուի (Ամազոնի ավազան) ձախ և ամենաերկար վտակը։ Կազմավորվում է Ուրարիկուերա և Տակուտու գետերի միախառնումից, հոսում՝ Գվիանական սարահարթով և Ամազոնի դաշտավայրով։ Մկիզբ է առնում Սեռա Պարիմա լեռնաշղթայից։ Երկարությունը 1300 կմ է, ավազանը՝ մոտ 195 հզ․ կմ²։ Ջրի միջին ծախսը մոտ 5400 մ³/վրկ է, նավարկելի է մինչև Բոա Վիստա քաղաքը։ Հորդանում է հունիս–հուլիսին։

ՌԻՈՒ ԳՐԱՆԴԻ ԴՈՒ ՆՈՐՏԻ (Rio Grande do Norte), նահանգ Բրազիլիայի հս-արլ–ում։ Տարածությունը 53 հզ․ կմ² է, բն․՝ 1973 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Նատալ։ Տնտեսության հիմքը հետամնաց գյուղատնտեսությունն է։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, սիգալ, հավաքում՝ կառնաուբյան արմավի մոմ։ Արդյունահանում են վոլֆրամ, կերակրի աղ։ Կան գյուղատնտ․ հումքի վերամշակման ձեռնարկություններ։

ՌԻՈՒ ԳՐԱՆԴԻ ԴՈՒ ՍՈՒԼ (Rio Grande do Sul), նահանգ Բրազիլիայի ծայր հվ–ում։ Տարածությունը 267,5 հզ․ կմ2 է, բն․՝ 7794 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Պորտու Ալեգրի։ Հացահատիկի և բրդի արտադրանքով երկրում գրավում է 1-ին տեղը։ Զբաղվում են պարագվայական թեյի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և ոչխարաբուծությամբ։ Արդյունահանում են քարածուխ, պղնձի հանքանյութ։ Կա սննդի, տեքստիլ, կաշվի–կոշիկի, քիմ․ արդյունաբերություն, գյուղատնտ․ մեքենաշինություն։

ՌԻՈՒ ՆԵԳՐՈՒ (Rio Negro), գետ Հարավային Ամերիկայում, գլխավորապես Բրազիլիայում, Ամազոնի ձախ վտակը։ Գուայնիյա անվամբ սկիզբ է առնում Կոլումբիայից։ Երկարությունը 2300 կմ է, ավազանը" 691 հզ․ կմ²։ Վերին հոսանքում սահանքավոր է, ստորին հոսանքում (Ամազոնի դաշտավայրում) ունի լայն հուն, կան շատ կղզիներ։ Չախից ընդունում է Ռիու Բրանկու վտակը, Կասիկյարե ձախ վտակով երբեմն միանում Օրինոկո գետի հետ։ Հորդանում է մարտից օգոստոս։ Ջրի միջին ծախսը 29,3 հզ․ մ³/վրկ է։ Գետաբերանից, որտեղ գտնվում է Մանաուս նավահանգիստը, նավարկելի է մոտ 1000 կմ։

ՌԻՖԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պետություն Մարոկկոյում 1921 –26-ին։ Ստեղծվել է Ռիֆի (լեռնային մարզ Մարոկկոյի հս–ում) ցեղերի ազգային–ազատագր․, հակաիմպերիալիստական պայքարի հետևանքով։ Ռ․ հ․ ցեղերի ռազմաքաղ․ միավորում էր։ Բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը պատկանում էր Ազգ․ ժողովին՝ պրեզիդենտի (ամիրա) գլխավորությամբ։ Կառավարությունը կազմված էր 5 հոգուց։ Տեղական վարչական միավորը ցեղն էր՝ կաիդի (առաջնորդ) և համայնքի խորհրդի (ջամաա) գլխավորությամբ։ Կաիդները ենթարկվել են ներքին գործերի մինիստրությանը և Ռ․ հ–յան Խորհրդին։ Հատուկ նշանակված հարկերից (գլխահարկ և անձնական եկամուտներից գանձվող հարկ) ստացված եկամուտները ծախսվել են բանակի կարիքները հոգալու համար։ Ռ․ հ․ պայքարել է իսպ․ և ֆրանս․ զորքերի դեմ, քանիցս պարտության մատնել նրանց, սակայն գաղութարարների միացյալ ուժերի ճնշման տակ, 1926-ի մայիսի 27-ին Ռ․ հ․ դադարել է գոյություն ունենալուց։

Գրկ․ JIуцк а я Н․ С․, Республика Риф,․․ М․, 1959․

ՌԻՖՏ (անգւ․ rift – կիրճ, ճեղք), երկրակեղևի մի քանի հարյուրից մինչև մի քանի հզ․ կմ գծային բացվածքային ստրուկտուրաներ։ Սովորաբար կապվում են երկրակեղևի ձգման պրոցեսների ժամանակ առաջացած խզումնային խախտումների համակարգերի հետ։ Տեկտոնական պրոցեսների հետևանքով նշված խախտումների գոտիներով կատարվող շարժումներն առաջացնում են Ռ–ային համակարգեր, որոնց մեջ մտնում են տարբեր կարգի համարյա զուգահեռ ձգվող աստիճանաձև վարնետվածքներ։ Վերջիններս պայմանավորում են գրաբենային հովիտների առաջացումն ու զարգացումը։ Ռ–ի համար բնորոշ են ուժեղ ձգվածությունը (մինչև մի քանի հզ․ կմ), նեղությունը (30–70 կմ), խորությունը (5–7 կմ) և լանջերի թեքությունը (20–30°-ից մինչև 90°)։ Ռ–ային ստրուկտուրաները սեյսմաակտիվ գոտիներ են և բնութագրվում են ալկալային և հազվադեպ թթու կազմի հրաբխականությամբ։ Հայտնի են և՝ մայր ցամաքներում, և՝ օվկիանոսներում։ Մայրցամաքային Ռ–երից ամենաբնորոշներն են Արաբա–Աֆրիկյան Ռ–ային գոտին, Բայկալյան, Հռենոսյան, Հյուսիսային Ամերիկայի լեռնաշղթաների և հովիտների մարզի կամ Մեծ Ավազանի Ռ–երը։ Նշված Ռ–երը առաջացել են հիմնականում նեոգենում և չորրորդական ժամանակաշրջանում։ Մայրցամաքային Ռ–երն անհամեմատ բարդ եզրագծեր ունեն և սահմանափակվում են խախտման խոշոր գոտիներով։ Օվկիանոսային Ռ–երը լայն տարածում ունեն Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում։ Դրանց բնորոշ է ստորջրյա լեռնաշղթաների և իջվածքների առկայությունը։ Դրանք անհամեմատ նեղ, խիստ ձգված, խոր, V-աձև կտրածքով կիրճեր են։ Ի տարբերություն մայրցամաքային Ռ–երի, օվկիանոսային Ռ–երի հատակում բացակայում է երկրակեղևի բյուրեղացած հիմքը։ Օվկիանոսային Ռ–երի կիրճերի հատակի ապարներն ունեն երկրի վերին պատյանի նյութի կազմ և այդ նյութի բարձրացման կամ արտավիժման արդյունք են։ Օվկիանոսային Ռ–երից ամենանշանավորը Ատլանտ յան Ռ–ի գոտին է։

Միջմայրցամաքային Ռ–երը հիմնականում նման են օվկիանոսային Ռ–երին։ Սրանք նույնպես զուրկ են մայրցամաքային հիմքից, տեղաբաշխվում են մայր ցամաքների հարակցման գոաիներում (Կարմիր ծովի, Ադենի նեղուցի Ռ–երը ևն)։