Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԻՎԵ (Rivet) Պոլ (7․5․1876–21․3․1958), ֆրանսիացի ազգագրագետ, մարդաբան, լեզվաբան։ 1928-ից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր և Մարդու թանգարանի դիրեկտոր։ 1940-ից հարել է Դիմադրության շարժմանը Ֆրանսիայում։ 1941-ին տարագրվել է Հվ․ Ամերիկա, 1944-ին վերադարձել Ֆրանսիա։ Ուսումնասիրել է Ամերիկայի հնդկացիներին։ Առաջ է քաշել Հվ․ Ամերիկայի հնդկացիների հետ ավստրալացիների ու մելանա–պոլինեզացիների կապերի, ինչպես նաև Օվկիանիայից հնդկացիների որոշ խմբերի ծագման մասին վարկածը։

Երկ․ Ethnographie ancienne de L’Equ^teur, fasc․ 1–2, P․, 1922 (հեղինակակից՝ R․ Verneau); Les origines de l’homme americain, 7 ed․, P․, 1957․

ՈԻՎԵՐԱ (Rivera) Դիեգո (8․12․1886, Գուանախուատո–25․11․1957, Մեխիկո), մեքսիկացի նկարիչ։ 1896–1902-ին սովորել է Մեխիկոյի Գեղարվեստի ակադեմիայում։ 1907–21-ին ապրել է Եվրոպայում, սովորել Մադրիդի Գեղարվեստի ակադեմիայում (1907), ստեղծագործել Փարիզում (1909–21), կրել կուբիզմի ազդեցությունը, Իտալիայում (1920–21) ուսումնասիրել XIV–XVI դդ․ որմնանկարները։ Մեքսիկայի կոմկուսի անդամ 1922-ից։ Դ․ (1949) 1927–28-ին (1928-ին «Օկտյաբր» խմբավորման հիմնադիր–անդամ) և 1955–56-ին եղել է ԱԱՀՄ–ում։ 1930–34-ին և 1940-ին ստեղծագործել է ԱՄՆ–ում։ Ռ․ մեքս․ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրներից է, որի մեջ տեսնում էր ժող․ մասսաներին դիմելու, ագիտացիայի, պրոպագանդայի և լուսավորության, ժող․ կյանքի դրական կերպարները, աշխատանքը, հեղափոխական պայքարը հաստատող հզոր միջոց։ Ռ–ի որմնանկարները բացորոշ․ հրապարակախոսական են, նրանցում ուժեղ է պատմանկարագրական սկզբունքը, քաղ․ կամ փիլ․ գաղափարները անձնավորվում են հեշտությամբ ճանաչվող դիմանկարային կամ սիմվոլիկ պատկերների միջոցով։ Ձգտելով արվեստի առավել մատչելիությանը՝ Ռ․ իր ոճը մշակել է իտալ․ Վերածննդի ավանդույթների հիման վրա, որին հետագայում ավելացել է սուր հետաքրքրությունը հին Մեքսիկայի արվեստի նկատմամբ։ Ռ–ի գործերում պլաստիկորեն հզոր ֆիգուրներն ու ֆիգուրների խմբերը միահյուսված են հարթ կոմպոզիցիայով, գծերի և գունաբծերի զարդապատկերային ռիթմով։ Առաջին նկարաշարը Ռ․ ստեղծել է մոմանկարչության տեխնիկայով, նեոկլասիկական խիստ եղանակով (Մեխիկոյի Ազգ․ նախապատրաստական դպրոցի որմնանկարները, 1922–23), իսկ հետո անցել որմնանկարչության մեքս․ ավանդական տեխնիկային (Մեխիկոյում՝ Լուսավորության մինիստրության, 1923–29 և Առողջապահության մինիստրության, 1929–30, Ազգ․ պալատի, 1929–50-ական թթ․, «Պրադո» հյուրանոցի, 1947–48, Չապինգոյում՝ Ազգ․ գյուղատնտեսական դպրոցի, 1926–27, Դետրոյտում՝ Արվեստի ինստ–ի, 1932–33 և այլ որմնանկարներ)։ Առանձնանում են աշխատանքին և հեղափոխությանը նվիրված որմնանկարները Մեխիկոյի Լուսավորության մինիստրության «Աշխատանքի պալատում» (1923)։ Հետագայում Ռ․ իր որմնանկարները ավելի է հագեցրել տարբեր, այդ թվում քաղ․ ինֆորմացիայով, ձգւոել բազմազան տեսարանների, մոտիվների, խորհրդապատկերնՒրի, մակագրությունների ննի սիմվոլիկ–իմաստային զուգորդման։ Շենքերի ճակատամասերի՝ սինթետիկ հյութերով ուշ շրջանի երփնագրերում («Ինսուրխենտես» թատրոն, 1951–53, Օլիմպիական ստադիոն, 1952–53, Լերմա գետի ջրբաշխ խուց, 1951–53) մոտիվների առատությունը ենթարկված է ընդհանուր դեկորատիվ մտահղացմանը։ Պատկերազարդումը տես 577-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ. Осповат JI․, Диего Ривера, М․, 1969․

ՌԻՎԻԵՐԱ (Riviera), Միջերկրական ծովի առափնյա գոտի, տարածվում է Կաննից (Ֆրանսիա) մինչե Սպեցիա (Իտալիա)։ Տարբերում են ֆրանսիական Ռ․ (Լազուր ափ) և իտալական Ռ․, որը ենթաբաժանվում է արմ․ (Ռիվիերա–դի Պոնենտե) և արլ․ (Ռիվիերա–դի Լեանտե) շրջանների։ Լազուրափ, ծովափնյա լեռնային գոտի, Իտալիայի սահմանից դեպի արլ․,՝ մինչև Ֆրեժյուս ծովածոցը։ Ամառը շոգ է, չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը 22–23°C), ձմեռը՝ մեղմ, արեոտ (հունվարի միջին ջերմաստիճանը 7°C), բուսականությունը հարուստ է, բազմազան։ Զարգացած է այգեգործությունը, խաղողագործությունը և ծաղկաբուծությունը։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Լազուր ափը թոքերի տուբերկուլոզով հիվանդների բուժման կենտրոն էր, 40-ական թվականներից այնտեղ բուժվում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով, ճարպակալումով, շաքարախտով և այլ հիվանդություններով տառապողները։ Բուժիչ գործոններն են՝ կլիմայաբուժությունը, ծովային լողը։ Հայտնի առողջարաններն են՝ Նիցցան, Կաննը, Անտիբը, Մենտոնան։ Իտալական Ռ–ի ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը 9,3–12°C), ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը 24°C), տարեկան տեղումները՝ 500–700 մմ XX դ․ 50-ական թվականներից հանգստանում են սակավարյունությամբ, ներոզներով և այլ հիվանդություններով տառապողները (առողջացման շրջանում)։ Հայտնի առողջարաններն են՝ Սան Ռեմոն, Իմպերիան, Ռապալլոն են։

ՌԻՎՈԼԱ (Rivola) Ֆրանչեսկոս, XVI դարի վերջի –XVII դարի առաջին կեսի իտալացի կանոնիկոս, լեզվաբան–հայագետ։ Եղել ԷՄիլանի Ամբրոսյան դպրոցի դասախոս–հայագետը։ 1621-ին Ամբրոսյան դպրոցի տպարանում լույս է տեսել հայերեն առաջին տպագիր բառարանը՝ Ռ–ի «Բառագիրք Հայոց․ Dictionarium armeno-latinum» («․․․Բառարան հայ–լատինական») գիրքը, որի հիմնական բառացանկը հեղինակը կազմել է իրեն անձամբ ծանոթ ջուղայեցի վաճառական հայերի բառապաշարից, որով և պայմանավորված է բառարանի ավելի աշխարհաբար–խոսակցական, քան գրաբար բնույթը։ Պարունակում է մոտ 11000 բառ, որտեղ կան նաև հատուկ անուններ։ Տրված են հայերեն գլխաբառի զանազան ձեերը (մասամբ՝ հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն ևն), ոճական կիրառությունները են։ 1624-ին նույն տեղում տպագրվել է Ռ–ի լատիներեն երկրորդ աշխատությունը՝ «Հայկական քերականություն»-ը, որը նույնպես առաջինն էր իր տեսակի մեջ։ Այն կառուցված է վերածնության շրջանում տարածված գործնական քերականությունների օրինակով, բաղկացած է 4 գրքից, քննության են առնված հայկ․ տառերը՝ ըստ ձեի, անվան և արժեքի (հնչյունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն), անվան և դերանվան քերականական կարգերը, բայի քերականական հատկանիշները, արված են դիտողություններ հայերենի շարահյուսության վերաբերյալ։ Ռ․ անդրադարձել է գոյականների, բայերի և ածականների կապակցությանը, սպասարկու բառերի գործածությանը, արվել բառակազմական տեղեկություններ են։ Ֆրանս, կրոնական, քաղ․ ազդեցությունն Արեելքում, մասնավորապես Հայաստանում, տարածելու նպատակով կարդինալ Ա․ Ռիշեչյեի հրամանով և ծախսով Ֆրանսիայում առաջին անգամ ձուլվել են հայկ․ տառեր, և Ռ–ի վերոհիշյալ գործերը երկրորդ անգամ տպագրվել են Փարիզում, 1633-ին։ Ռ–ի բառարանն ու քերականությունը կարեոր նյութ են պարունակում հայոց լեզվի պատմության ուսումնասիրման համար։