Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կոմունիստների խումբը, Լ․ Դ․ Տբոցկին և նրա համախոհները, իսկ կուսակցությունից դուրս նաև «ձախ» էսէռները, վճռականապես դեմ էին հաշտությանը և պահանջում էին «հեղափոխական պատերազմ» մղել այնպիսի ուժեղ հակառակորդի դեմ, ինչպիսին գերմ․ իմպերիալիզմն էր։ Մերկացնելով վերջիններիս անհիմն «ձախ» ճոռոմաբանությունները՝ Վ․ Ի․ Լենինը ապացուցում էր հակառակը, նշելով, որ «Իր կազմով մանրգյուղացիական, պատերազմից կազմալուծված, դրա հետևանքով չլսված վիճակի հասած երկիրն արտասովոր ծանր դրության մեջ է դրված․– մենք բանակ չունենք, մինչդեռ ստիպված ենք ապրել գիշատչի կողքին, որը զինված է մինչև ատամները, որն առայժմ դեռ մնացել և մնում է գիշատիչ և որին առանց անեքսիաների և կոնտրիբուցիաների, հաշտության վերաբերյալ ագիտացիայով, իհարկե, զսպել չես կարող» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36, էջ 12)։ Նման պայմաններում, առանց լուրջ նախապատրաստման անհնար էր շարունակել պատերազմը և թեկուզ փոքր–ինչ հույսեր կապել հաղթանակի հետ։ Միակ ելքը հաշտության կնքումն էր, ինչքան էլ ծանր ու հրեշավոր լինեին նրա պայմանները։ Համագումարը խորությամբ ըմբռնեց դրության բարդությունը և գնաց Վ․ Ի․ Լենինի հետևից։ Պատգամավորներից 30-ը քվեարկեց Բրեստում կնքված հաշտության պայմանագրի (տես Բրեաոի հաշտություն /9/8) օգտին, 12-ը՝ դեմ, 4-ը մնաց ձեռնպահ։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին լենինյան գծի ճշմարտացիությունը։ Հաշտությունը հնարավորություն տվեց կարճատև դադար ստանալու և լրջորեն նախապատրաստվելու՝ իմպերիալիստների նոր հարձակումները ետ մղելու համար։ Համագումարը բանաձև ընդունեց կուսակցության ծրագիրը և անվանումը վերանայելու մասին։

Ընտրվեց հատուկ հանձնաժողով՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, որին հանձնարարվեց մշակել կուսակցության նոր ծրագիրը։ Վ․ Ի․ Լենինն առաջարկեց կուսակցությունն անվանել «կոմունիստական», քանի որ «․․․սկսելով սոցիալիստական վերափոխումները, մենք պետք է պարզ կերպով մեզ առաջադրենք այն նպատակը, որին ուղղված են, վերջիվերջո, այդ վերափոխումները, այսինքն՝ կոմունիստական հասարակարգ ստեղծելու նպատակը․․․» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 36, էջ 55)։ Կուսակցության անվանումը փոխելու փաստարկ հանդիսացավ նաև Եվրոպայի բոլոր երկրների ս–դ․ կուսակցությունների դավաճանական գործունեությունը։ Համագումարը որոշեց կուսակցությունը անվանել Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցություն։ Կուսակցության կենտրոնական ղեկավար մարմինների ընտրությունների ժամանակ վերստին կազմալուծիչ վարքագիծ դրսևորեցին «ձախ կոմունիստները», որոնք հրաժարփում էին մասնակցել ընտրություններին։ Լենինը խստորեն դատապարտեց նրանց վարքագիծը։ Համագումարը նրանցից կտրականապես պահանջեց դադարեցնել պառակտիչ գործունեությունը, որն Ապառնում էր կուսակցության միասնությանը։ Քննադատությունից հետո միայն նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։ Համագումարը ընտրեց Կենտկոմ՝ 15 անդամ և 8 անդամության թեկնածու կազմով։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, ՌԿ(բ)Կ յոթերորդ արտահերթ համագումարը 1918 թ․ մարտի 6–8, Երկ․ լիակա․ ժող․, հ․ 36։ Седьмой экстренный съезд РКП (6)․ Стенографический отчет, М․, 1962; История КПСС, т․ 3, кн․ 1, М․, 1967․ Ա․ Բաղմանյան

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տեղի է ունեցել 1924-ի հունվարի 16–18-ին, Մոսկվայում։ Մասնակցել է 128 պատգամավոր վճռական, 222-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Օրակարգ․ տնտ․ քաղաքականության հերթական խնդիրները (զեկուցող Ա․ Ի․ Ռիկով), կուսակցական շինարարության հարցերը (Ի․ Վ․ Ստալին), միջազգային դրությունը (Գ․ Ե․ Զինովև)։ Կոնֆերանսը քննարկեց և բանաձևեր ընդունեց՝ դիսկուսիայի արդյունքների և կուսակցության մեջ մանրբուրժուական թեքման, դիսկուսիայի ընթացքում «Պրավդա»-ի խմբագրության դիրքորոշման մասին հարցերի առթիվ։

Կոնֆերանսին նախորդած շրջանում, օգտագործելով տնտ․ դժվարությունները Տրոցկին և նրա կողմնակիցները (տես Տրոցկիզմ) հանդես եկան կուսակցության քաղաքականության և նրա ղեկավարության դեմ, ձգտելով պառակտել կուսակցության միասնությունը և նրան շեղել լենինյան ուղուց։ Նրանք կուսակցությունը դիսկուսիայի մեջ ներքաշեցին։ Ասպարեզ եկան Տրոցկու նամակը, «46-ի հայտարարությունը»։ «Պրավդա»-ում տպագրվեց Տրոցկու «Նոր կուրս» հոդվածը, որը օպոզիցիայի «ֆրակցիոն մանիֆեստն» էր, ստեղծվեց Տրոցկիստական ֆրակցիոն բյուրո ևն։ Դիսկուսիան սպառնում էր կուսակցության մեջ ստեղծել ճգնաժամային դրություն։ Կոնֆերանսը հանրագումարի բերեց դիսկուսիայի արդյունքները և մերկացրեց օպոզիցիայի հակալենինյան էությունը։ Կուսակցական շինարարության հերթական խնդիրները զեկուցման վերաբերյալ ընդունված բանաձևում դատապարտվեց տրոցկիստական օպոզիցիան՝ որպես մանրբուրժուական թեքում։ Կոնֆերանսում շեշտվեց ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարի «Կուսակցության միասնության մասին» որոշման հետևողականորեն կենսագործման անհրաժեշտությունը։

Կոնֆերանսում կարևոր տեղ գրավեց կուսակցության տնտ․ քաղաքականության հերթական խնդիրների քննարկումը։ Կոնֆերանսը մերժեց ֆրակցիոներների, արտոնություններ արտասահմանյան կապիտալին, այսպես կոչված «ապրանքային ինտերվենցիա», «ռուսական գյուղացիության և արտասահմանյան կապիտալի զոդման համար» ճանապարհի հարթում ևն առաջարկությունները։ Ելնելով տնտեսության զարգացման և բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքն ամրապնդելու խնդրից՝ կոնֆերանսն ընդունեց մի շարք որոշումներ տնտ․ քաղաքականության վերաբերյալ, դրամական ռեֆորմի ավարտում, գյուղաւոնտ․ վարկի կազմակերպում, արդյունաբերական ապրանքների գների իջեցում ևն։ Մեծ ուշադրություն նվիրվեց տնտեսության պլանային զարգացման, արդյունաբերության և գյուղատնտեսության վերելքին, պետ․ և կոոպերատիվ առևտրի ընդլայնման ևն հարցերին։ Կոնֆերանսը հավանություն տվեց դիսկուսիայի ընթացքում կուսակցության կենտրոնական օրգան «Պրավդա»-ի խմբագրության դիրքին և ողջույն հղեց նրան։ Կոնֆերանսը դատապարտեց Կ․ Ռադեկի և այլ աջ օպորտունիստների գիծը, որոնք նպաստում էին Գերմանիայի կոմկուսի պառակտմանը և ֆրակցիոն պայքարը փոխադրում Կոմինտերն։

Գրկ․ КПСС в резолюциях и решениях съездов, конференций и пленумов ЦК, 8 изд․, т․ 2, М․, 1970; История КПСС, т․ 4, кн․ 1, М․, 1970․ Հ․ Մելիքյան

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1924-ի մայիսի 23–31-ին, Մոսկվայում։ Մասնակցել է 748 պատգամավոր վճռական և 416՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 735881 կուսանդամի և անդամության թեկնածուի։ Օրակարգ․ ՌԿ(բ)Կ XIII համագումարի պատգամավորների ընտրությունների ժամանակ կուսակցության անդամության թեկնածուներին տրված վճռական ձայնի իրավունքի հաստատումը։ Կենտկոմի քաղ․ հաշվետվությունը (զեկուցող Գ․ Ե․ Զինովև), Կենտկոմի կազմակերպական հաշվետվությունը (Ի․ Վ․ Ստալին), ԿՎՀ հաշվետվությունը (Դ․ Ի․ Կուրսկի), Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Վ․ Վ․ Կույբիշև), Կոմինտերնի ԳԿ–ում ՌԿ(բ)Կ ներկայացուցչության հաշվետվությունը (Ն Ի․ Բուխարին), ներքին առևտրի և կոոպերացիայի մասին, ա․ ապրանքաշրջանառության և պլանային աշխատանքի մասին, բ․ կոոպերացիայի մասին (Լ․ Բ․ Կամենև, հարակից՝ Գ․ Մ․ Կրժիժանովսկի, Ա․ Ա․Անդրեև), գյուղում տարվող աշխատանքի մասին (Մ․ Ի․ Կալինին, հարակից՝ Ն․ Կ․ Կրուպսկայա), երիտասարդության շրջանում տարվող աշխատանքի մասին (Ն․ Ի․ Բուխարին), կուսակցական–կազմակերպական հարցեր (Վ․ Մ․ Մոլոտով), հաղորդում Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի ձեռագրերի մասին (Դ․ Բ․ Ռյազանով), հաղորդում Լենինի ինստ–ի աշխատանքի մասին (Լ․ Բ․ Կամենև), ընտրություններ։

Համագումարը հաստատեց ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումի (1924-ի մարտի 31- ապրիլի 2) որոշումը՝ ՌԿ(բ)Կ XIII համագումարի պատգամավորների ընտրության ընթացքում կուսակցության անդամության թեկնածուներին վճռական ձայնի իրավունք տալու մասին։ Համագումարը հավանություն տվեց ԿԿ–ի քաղ․ գծին և պրակտիկ աշխատանքին, տրոցկիզմի դեմ լենինիզմի հետևողական պաշտպանության համար մղված պայքարում ցուցաբերած վճռականությանն ու հաստատակամությանը՝ պարտավորեցնելով Կենտկոմին հետագայում ևս գործել նույնքան վճռականորեն ու հաստատակամ, պահպանել կուսակցության միասնությունը, էլ ավելի զարգացնել կուսակցական դեմոկրատիան, շարունակել պայքարը իմպերիալիստական տերությունների ոտնձգությունների դեմ, վարել հետևողական խաղաղասիրական քաղաքականություն։ Համագումարը դատապարտեց տրոցկիզ–