Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

որպես կուսակցական որոշում, յուրաքանչյուր կոմունիստի պարտավորեցրեց ակտիվորեն մասնակցել սոցիալիստական շինարարությանը։

Գրկ․ Четырнадцатая конференция РКП (6)․ Стенографический отчёт, М․–Л․, 1925; История КПСС, т․ 4, кн․ 1, М․, 1970․

ՌԿ(բ)Կ ՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1919-ի մարտի 18–23-ին, Մոսկվայում։ Մասնակցել է 301 պատգամավոր վճռական, 102-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունք ու), որոնք ներկայացնում էին կուսակցության 313766 անդամի։ Օրակարգ․ ՌԿ(բ)Կ ԿԿ–ի հաշվետվությունը (զեկուցող1 Վ․ Ի․ Լենին),ՌԿ(բ)Կ ծրագիրը (Վ. Ի․ Լենին և Ն․ Ի․ Բուխարին), Կոմինտերնի ստեղծումը (Գ․ Ե․ Զինովև), ռազմ. դրությունը և ռազմ, քաղաքականությունը (Դ․ Ցա․ Սոկոլնիկով), աշխատանքը գյուղում (Վ․ Ի․ Լենին, ագրարային սեկցիայում՝ Վ․ Վ․ Կուրաև), կազմակերպական հարցեր (Գ․ Ե․ Զինովև), ԿԿ–ի ընտրություններ։

Համագումարի աշխատանքը ղեկավարել է Վ․ Ի․ Լենինը։ ՌԿ(բ)Կ Կենտկոմի հաշվետվության մեջ Վ․ Ի․ Լենինը լուսաբանեց կուսակցության արտաքին ու ներքին քաղաքականության և կազմակերպական աշխատանքի հարցերը, ընդգծեց սովետական պետության, ռազմ, շինարարության, գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքի էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը։ Համագումարը միաձայն հավանություն տվեց ՌԿ(բ)Կ ԿԿ–ի գործունեությանը։

Համագումարն ընդունեց կուսակցության նոր, երկրորդ ծրագիրը, որը մշակվել էր Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ։ Այն բաղկացած էր ընդհանուր (տեսական) և կապիտալիզմից սոցիալիզմին անցման ողջ ժամանակաշրջանի խնդիրները սահմանող հիմնական բաժիններից։ Առաջին բաժնում տրվում էր Հոկտեմբերյան հեղափոխության և նրա միջազգային նշանակության գնահատականը, բնութագրվում էին պարզ ապրանքային տնտեսությունը, կապիտալիզմը, իմպերիալիզմը, դրանց հակասությունները, որոնք անխուսափելի են դարձնում պրոլետարական հեղափոխությունը, ընդգծվում էր օպորտունիստների դեմ պայքարի անհրաժեշտությունը ևն։ Երկրորդ բաժնում տրված էին կուսակցության խնդիրները քաղ․, տնտ․, ռազմ․, գյուղատնտեսության, ազգային հարաբերությունների, ժող․ լուսավորության, առողջապահության, բաշխման, փողային և բանկային գործի, կրոն, հարաբերությունների, աշխատանքի պաշտպանության, սոցիալական ապահովության և այլ բնագավառներում։ Ծրագրի լենինյան նախագիծն ընդունվեց կուսակցության VII համագումարի կողմից ընտրված հանձնաժողովի կողմից։ Սակայն, քանի որ ծրագրային հանձնաժողովում տարաձայնություններ էին ծագել, համագումարում հանդես եկավ երկու զեկուցող, Լենինը՝ մեծամասնության, Բուխարինը՝ Փոքրամասնության կողմից։ Բուխարինն առաջարկում էր ծրագրից հանել պարզ ապրանքային տնտեսության և մինչմոնոպոլիստական կապիտալիզմի բնութագրությունը, թողնելով միայն իմպերիալիզմի վերլուծությունը։ Նա իմպերիալիզմը դիտում էր որպես առանձին սոցիալ-տնտ․ ֆորմացիա։ Պաշտպանում էր, այսպես կոչված, «զուտ իմպերիալիզմի» մասին հակամարքսիստական թեզը։ Ծրագրի մասին եզրափակիչ խոսքում Լենինը բացահայտեց Բուխարինի հայացքների տեսական սնանկությունն ու քաղ․ վնասակարությունը։ Բուխարինի դիրքը գործնականում նշանակում էր սոցիալիստական շինարարության մեջ, որպես բանվոր դասակարգի դաշնակցի, միջակ գյուղացիության դերի ժխտում։ Բուխարինը և Պյատակովը դեմ դուրս եկան ազգերի ինքնորոշման՝ ընդհուպ մինչև պետ․ անջատման իրավունքի ճանաչմանը։ Համագումարը մերժեց իմպերիալիզմի բնույթի և ազգ․ հարցի վերաբերյալ հակամարքսիստական առաջարկությունները և հաստատեց կուսակցության լենինյան ծրագիրը։ Դա սոցիալիստական հասարակարգի կառուցման՝ համաշխարհային պատմության մեջ առաջին ծրագիրն էր։

«Գյուղում տարվող աշխատանքի մասին» զեկուցման մեջ Լենինը հիմնավորեց միջակ գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքի անհրաժեշտությունը։ Սոցիալիստական հեղափոխության առաջին ամիսներին միջակ գյուղացիությունը տատանվում էր, այդ պատճառով կուսակցությունը կիրառում էր նրա չեզոքացման քաղաքականություն։ Հեղափոխության հաղթանակից հետո կուսակցության քաղաքականությունը գյուղում նպաստեց գյուղացիության միջակացմանը։ Քաղա– քացիական պատերազմի ժամանակ երկյուղը կալվածատիրական հողատիրության վերականգնման հարցում և կարմիր բանակի մարտական հաջողությունները միջակ գյուղացիությանը շրջեցին սովետական իշխանության կողմը։ Լենինի զեկուցման առթիվ համագումարն ընդունեց «Միջակ գյուղացիության նկատմամբ վերաբերմունքի մասին» բանաձևը, որը հռչակեց կուսակցության նոր գիծը գյուղացիության հարցում՝ ամուր հենվել չքավորության վրա, դաշինք կնքել միջակ գյուղացիության հետ, պայքարել կուլակության դեմ։ Համագումարն ընդունեց նաև «Գյուղում տարվելիք քաղ․ պրոպագանդայի և կուլտուրլուսավորական աշխատանքի մասին» բանաձև։

Համագումարի աշխատանքում մեծ տեղ գրավեց ռազմ, հարցը։ ԿԿ–ի լենինյան գիծը ձևակերպվել էր համագումարի ընդունած կուսակցության ծրագրում և ռազմ, հարցի մասին Կենտկոմի թեզիսներում։ Այդ առթիվ զեկուցման մեջ պահանջվում էր վերջ տալ կարմիր բանակի կառուցման կամավորական մեթոդներին, պարտիզանությանը զորամասերում, ստեղծել բանվորագյուղացիական կանոնավոր բանակ՝ երկաթյա կարգապահությամբ։ Հիմնավորվում էր զինվորական հին մասնագետներին օգտագործելու անհրաժեշտությունը՝ զինվորական կոմիսարների միջոցով նրանց նկատմամբ կուսակցականքաղ․ խիստ վերահսկողության սահմանմամբ, առաջարկվում էր ուժեղացնել հրամանատարների պատրաստումը բանվորներից և գյուղացիներից, ամրապնդել կուսակցական–քաղ․ մարմինները և բարձրացնել կոմունիստական ազդեցությունը բանակում։ Կուսակցության գծի դեմ հանդես եկավ այսպես կոչված «զինվորական օպոզիցիան», որը ժխտում էր կենտրոնացված կառավարումը բանակում և պաշտպանում պարտիզանությունը։ Շատ պատգամավորներ քննադատում էին ռազմ, գերատեսչությունը գլխավորող Տրոցկուն՝ բանակում կուսակցական ղեկավարությունը արհամարհելու, հին զինվորական մասնագետներին կուրորեն վստահելու և կուսակցության գծի այլ խեղաթյուրումների համար։ Համագումարը ռազմ, հարցի քննարկումը փոխադրեց ռազմ, սեկցիա, այնուհետև՝ համագումարի փակ նիստ։ ԿԿ–ի թեզիսների պաշտպանությամբ հանդես եկավ Լենինը։ Նա ցույց տվեց «զինվորական օպոզիցիայի» սխալ դիրքորոշումը և դատապարտեց այն, հատուկ ուշադրություն նվիրեց բանակում կարգապահության ամրապնդմանը, պրոլետարական կորիզի և կոմունիստների ազդեցության ուժեղացմանը, սովետական ռազմիկների ուսուցման ու դաստիարակման գործում կոմիսարների և կուսակցական–քաղ․ ապարատի դերի բարձրացմանը։ Համագումարը ռազմ, հարցի վերա՝ բերյալ միահամուռ բանաձև ընդունեց, որտեղ սահմանվեցին կոմունիստական կուսակցության ռազմ, քաղաքականության հիմունքները, բանակի կառուցման և գործունեության գլխավոր սկզբունք հռչակվեց՝ կուսակցության ղեկավարությունը երկրի բոլոր զինված ուժերի նկատմամբ։

Կազմակերպական հարցի քննարկման ժամանակ համագումարը հակահարված տվեց Աապրոնով–Օսինսկու օպորտունիստական խմբին, որը ժխտում էր կուսակցության ղեկավար դերը սովետներում, արտահայտվում պետ․ իշխանության մարմինների ապակենտրոնացման օգտին։ «Կուսակցական շինարարության մասին» բանաձևում նշվեց կուսակցության սոցիալական կազմի բարելավման անհրաժեշտությունը, մասսաների հետ նրա կապի ուժեղացումը։ Որոշվեց կազմակերպել կուսակցության բոլոր անդամների ցուցակագրում։ Ըստ էության, դա կուսակցության զտում էր։ Առաջարկվեց սովետական շինարարության բնագավառում անշեղորեն պաշտպանել և իրականացնել սովետական դեմոկրատիան։ Անհրաժեշտ համարվեց ուժեղացնել կուսակցության ղեկավար դերը սովետներում։

Համագումարը ողջունեց III, Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծումը և միացավ նրա պլատֆորմին։ Պատգամավորների անունից Վ․ Ի․ Լենինը ողջույնի ռադիոգիր ուղարկեց Հունգարիայի Սովետական Հանրապետության կառավարությանը։ Համագումարը որոշեց Կենտկոմի ներքին կառուցվածքը․ ԿԿ կազմավորում է քաղբյուրո, կազմբյուրո և քարտուղարություն։ Որոշում ընդունվեց ազգային սովետական հանրապետությունների կուսակցական կազմակերպությունների դրության մասին։ Համագումարն ընտրեց կուսակցության ԿԿ (19 անդամ և 8 թեկնածու) և վերստուգիչ հանձնաժողով (3 անդամ)։ ՌԿ(բ)Կ VIII համագումարը ակնառու իրադարձություն էր ինչպես մեր կուսակցու–