Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Լենինը կուսակցության անդամներին կոչ արեց սովորել առևտուր անել, որպեսզի կարողանալ «․․․դիմանալ մրցմանը հասարակ գործակատարի, հասարակ կապիտալիստի, վաճառականի հետ․․․» (նույն տեղում, էջ 100)։ Այդ շրջանում առաջնահերթ նշանակություն էին ստացել նաև կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, կատարման ստուգման սիստեմատիկ կազմակերպումը, որոնցից մեծ չափով կախված էր հաջողությունը բոլոր բնագավառներում և որոնք էլ, այդ պատճառով, գտնվում էին կուսակցության մշտական ուշադրության կենտրոնում։ Համագումարը լիովին հավանություն տվեց միասնական ճակատի տակտիկային, որ վարե| էր Կոմինտերնը։ Համագումարը մեծ ուշադրություն նվիրեց սեփական շարքերի ամրապնդմանը, ընդգծեց կուսակցության մեջ պրոլետարական կորիզի մեծացման անհրաժեշտությունը, սահմանեց կուսակցության մեջ ընդունելու երեք կատեգորիա, բանվորներ և բանվորների ու գյուղացիների ծոցից ելած կարմիրբանակայիններ, գյուղացիներ (բացի կարմիրբանակայիններից) և ուրիշի աշխատանքը չշահագործող տնայնագործներ, ծառայողներ և այլոք։ Յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվեցին ընդունելության որոշակի պայմաններ։

Համագումարը կրկին խստորեն դատապարտեց <բանվորական օպոզիցիայի պարագլուխներին (Ա․ Մ․ Կոլոնտայ, Ա․ Պ․ Մեդվեդև, Գ․ Ի․ Մյասնիկով, Ա․ Գ․ Շլյապնիկով և ուրիշներ) և մյուս ֆրակցիոներներին, որոնք չէին ենթարկվել կուսակցության միասնության առթիվ ՌԿ(բ)Կ X համագումարի որոշմանը։ Համագումարը ընդգծեց նէպի պայմաններում արհմիությունների դերի բարձրացման անհրաժեշտությունը։ Ֆինանսական քաղաքականության մասին բանաձևում նշվեցին մի շարք ձեռնարկումներ ռուբլու կուրսը կայունացնելու, պետ․ եկամուտները մեծացնելու, գները կայունացնելու ևն ուղղությամբ։ ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը վերջինն էր, որին ներկա եղավ Վ․ Ի․ Լենինը։ Փակելով համագումարը, նա մատնանշեց, որ կուսակցությունն իր մտքի ճկունությամբ, իր տակտիկայով հեղափոխությունը հասցրեց չտեսնված բարձրության ողջ աշխարհում։ Համագումարի ընտրած Կենտկոմի առաջին նիստում ՌԿ(բ)Կ ԿԿ–ի գլխ․ քարտուղար ընտրվեց Ի․ Վ․ Ատալինը։

Գրկ․ Одиннадцатый съезд РКП(б)․ Стенографический отчет, Мм1961․ Ա․ Բաղմանյան

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է 1921-ի դեկտ․ 19–22-ին՝ Մոսկվայում։ Մասնակցել է 125 պատգամավոր վճռական, 116-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Օրակարգ, կուսակցության հերթական խնդիրները տնտեսությունը վերականգնելու կապակցությամբ (զեկուցող՝ Լ․ Բ․ Կամենև), արդյունաբերությունը (Պ․ Ա․ Րոգդանով), գյուղատնտեսությունը [Ն․ Օսինսկի (Վ․ Վ․ Օբոլենսկի) և Դ․ Զ․ Մանուիլսկի], կոոպերացիան (Լ․ Մ․ խանչուկ, Ա․ Պ․ Աերեդա), կուսակցության զտման նախնական արդյունքները (Պ․ Ա․ Զալուցկի), Կոմունիստական ինտերնացիոնալի հարցերը (Դ․ Ե․ Զինովև, Լ․ Դ․ Տրոցկի)։

Հիվանդության պատճառով Վ․ Ի․ Լենինը չի մասնակցել կոնֆերանսին, ուստի օրակարգից հանվել է ԿԿ–ի ընդհանուր քաղ․ հաշվետվությունը, որով պետք է հանդես գար նա։ Կոնֆերանսը քննարկեց նէպի հետագա կիրառումը տնտ․ նոր պայմաններում, երբ կազմավորվել է ներքին շուկան և զարգացել դրամաշրջանառությունը։ Նշվեց արդյունաբերության և գյուղատնտեսության արագ վերելքի, պրոլետարական պետության կողմից շուկան և դրամաշրջանառությունը կարգավորելու անհրաժեշտությունը։ Որոշում ընդունվեց սահմանել կայուն դրամական սիստեմ անդեֆիցիտ պետ․ բյուջե, պետ․ արդյունաբերական ձեռնարկությունները վւոխադրել տնտհաշվարկի, կրճատել պետ․ ապարատը, զարգացնել կոոպերացիայի բոլոր ձևերը, պետ․ մանր ու միջակ ձեռնարկությունների մի մասը վարձակալության տալ մասնավոր ձեռնարկատերերին և կոոպերատիվներին։ Միաժամանակ ընդգծվեց հրամանատարական բարձունքները (խոշոր արդյունաբերություն, տրանսպորտ, վարկ, արտաքին առևտրի մենաշնորհ ևն) պետության ձեռքում ամեն կերպ ամրապնդելու անհրաժեշտությունը։ Նշվեց, որ արդյունաբերության վերականգնումը կարող է հաջող ընթանալ արհմիությունների ակտիվ աջակցության պայմաններում։ Ամփոփելով կուսակցության զտման արդյունքները, կոնֆերանսը նշեց, որ այդուհետև միայն բանվոր դասակարգի ու պրոլետարական հեղափոխության շահերին նվիրված լինելը պետք է չափանիշ հանդիսանա կուսակցության յուրաքանչյուր անդամի գործնական հատկանիշները գնահատելիս։ խնդիր դրվեց ուժեղացնել կոմունիստների գաղափարական դաստիարակությունը, բարելավել կուսակցության սոցիալական կազմը, լիովին հաղթահարել ֆրակցիոն պայքարը, ամրապնդել կուսակցության շարքերի միասնությունը։ Կոնֆերանսը պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդության, կարմիրբանակայինների, բանվորուհիների, գեղջկուհիների գաղափարական դաստիարակության, առաջ քաշման և սոցիալիստական շինարարության մեջ նրանց ակտիվորեն ներգրավելու հարցերին։ Դրվեց չքավոր գյուղացիական տնտեսություններին աջակցելու, նըրանց կոոպերացիաներում ընդգրկելու հարցը։ Ընդունվեց բանաձև միջազգային հեղափոխական պրոցեսի վիճակի, Կոմինտերնի տակտիկայի վերաբերյալ։ Հավանություն տրվեց միասնական պրոլետարական ճակատի հաստատման տակտիկային։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Նամակ Պ․ Ա․ Ջալուցկուն, Ա․ Ա․ Սոլցին և քաղբյուրոյի բոլոր անդամներին կուսակցության զտման և կուսակցության մեջ ընդունելու պայմանների մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 44։ Всероссийская конференция РКП(б)․ 19–22 декабря 1921․ Стенографический отчет, Ростов н/Д․, 1922․ Հ․ Մեչիքյան

ՌԿ(բ)Կ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ, կայացել է 1925-ի ապրիլի 27–29-ին, Մոսկվայում։ Մասնակցել է 178 պատգամավոր վճռական, 392-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Օրակարգ, կուսակցական կազմակերպական հարցեր (զեկուցող՝ Վ․ Մ․ Մոլոտով), կոոպերացիայի մասին (Ա․ Ի․ Ռիկով), գյուղատնտ․ հարկի մասին (Ա․ Դ․ Ցյուրուպա), մետաղ–արդյունաբերության մասին (Ֆ․ է․ Զերժինսկի), ԿԻԳԿ–ի ընդլայնված պլենումի մասին (Գ․ Ե․ Զինովև), հեղափոխական օրինականության մասին (Ա․ Ա․ Մոլց)։ Կոնֆերանսում գլխավորը ՄՄՀՄ–ում սոցիալիզմի կառուցման հեռանկարների հարցի քննարկումն էր։ Այն ձեռք բերեց առաջնային նշանակություն, որովհետև երկրի ժողովրդական տնտեսությունը հասել էր նախապատերազմյան մակարդակին և օրակարգի հարց էին դարձել նրա վերակառուցման խնդիրները։ Կապիտալիստական շրջապատման առկայությունը, կապիտալիզմի մասնակի կայունացումը և մի շարք երկրներում հեղափոխական շարժումների ճնշումը, Ռուսաստանի տնտ․ հետամնացությունը տրոցկիստները (տես ՏբոցկիզՎ), ինչպես նաև նոր օպոզիցիայի պարագլուխներն օգտագործեցին սեփական ուժերով ՄՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման անհնարինության թեզը հիմնավորելու համար։ Կուսակցության ԿԿ–ն մերժեց զինովևյան թեզիսների նախագիծն այն մասին, որ սոցիալիզմի հաղթանակին կարելի է հասնել միայն միջազգային մասշտաբով։ Կենտկոմի կողմից վերախմբագրված թեզիսները հիմնավորեցին համաշխարհային հեղափոխության զարգացման տեմպերի դանդաղեցման պայմաններում ՄՄՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակի հնարավորության մասին լենինյան դրույթը։ Կոնֆերանսը միաձայն հավանություն տվեց ԿԿ–ի թեզիսներին և նշեց, որ բանվոր դասակարգը աշխատավոր գյուղացիության հետ դաշնակցած կարող է երկրի ներսում սեփական ուժերով հաղթել կապիտալիզմին ոչ միայն քաղաքականապես, այլև՝ տնտեսապես։ Կոնֆերանսը հատուկ որոշում ընդունեց մետաղարդյունաբերության արտադրական ծրագիրը էականորեն ընդլայնելու մասին։ Որոշում ընդունվեց գյուղատնտեսական հարկի չափը որոշելու կարգի մասին։ «Կուսակցական շինարարության մասին» բանաձևում խնդիր դրվեց բարելավել կուսակցական ղեկավարությունը ժողտնտեսության բոլոր ճյուղերում, հատկապես գյուղում։ Որոշվեց ՌԿ(բ)Կ գավառային և գավառամասային կոմիտեներ ուղարկել ոչ պակաս 1 հզ․ կոմունիստ և 3 հզ․ պրոպագանդիստ։ Աշխատավորների մասսայական կազմակերպությունների ղեկավարումն ուժեղացնելու նպատակով առաջադրվեց ամրապնդել կոմունիստական ֆրակցիան սովետներում, արհմիություններում, կոոպերատիվ մարմիններում, ավելացնել կոմերիտմիության կուսակցական կորիզը։ Կոնֆերանսը պահանջեց խստորեն պահպանել սոցիալիստական օրինականությունը, ուժեղացնել պայքարը բյուրոկրատիզմի և պետ․ կարգապահությունը խախտելու դեմ։ ՄՄՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակի հնարավորության մասին կոնֆերանսի եզրակացությունը,