դիպում է հատիկային կամ խիտ զանգվածի ձևով։ Դույնը՝ վարդագույն, փայլը՝ ապակու, կարծրությունը՝ 5,5–6, խտությունը՝ 3400–3750 կգ/մ3։ Ցածր ջերմաստիճանային միներալ է և առաջանում է հիդրոթերմալ և կոնւոակտամետամորֆային հանքավայրերում։ Կիրառվում է որպես զարդաքար և երեսպատման քար։ Հայտնի են Ուրալի հանքավայրերը։
ՌՈԴՈՊՆԵՐ, Ռոդոպյան լեռներ, գտնվում են Բալկանյան թերակդզում, Բուլղարիայում և Հունաստանում։ Երկարությունը մոտ 240 կմ է, բարձրությունը՝ մինչե 2191 մ (Դոլյամ Պերելիկ լեռ)։ Կազմված են կրաքարերից, ավազաքարերից, բյուրեղային և հրաբխային ապարներից։ Տարեկան տեղումները 650–1000 մմ են։ Դետերը սահանքավոր են, ունեն հիդրոէներգետիկ մեծ պաշարներ։ Կան ՀԷԿ–երի կասկադներ և ջրամբարներ։ Հվ․ լանջերը ծածկված են թփուտներով, մշտադալար կաղնու պուրակներով, հս․ լանջերը՝ կաղնու, հաճարենու և ասեղնատերև անտառներով, 1800–2000 մ–ից բարձր՝ մերձալպյան մարգագետիններով ու թփուտներով։ Կան երկաթի, քրոմի, բազմամետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, բալնեոլոգիական և կլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը։
ՌՈԴՈՍԹՈՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ միահատկանիշ ձևաբանական դասակարգման պատկանում է կը ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառախմբի Պոլսի միջբարբառի խոսվածք է։ խոսվել է Ռոդոսթո քաղաքում։ Գրաբարի համեմատությամբ ձայնավորները փոփոխության չեն ենթարկվել։ Տր հնչյունակապակցությանը համապատասխանում է յր՝ կոտրել >գօյրէլ, նը~նյ՝ ծանր >ձայնը, լն^լլ՝ ելանել >ելնել>էլ– էլ։ Ռ․ բ․ չունի դ–ով սկսվող բառեր, այն փոխարինված է իւ–ով՝ Ղազար ո ս >Ւ»ազարօս։ Գրաբարի երկբարբառները պարզվել են՝ իւ>ու՝ ձիւն>ցուն, իսկ ութիւն ածանցում ի՝ գողութիւն >քօղութին, ոյ >ու՝ լոյս>լուս, այ >ա՝ այսօր >ասօր։ Հին հայերենի պայթական և կիսաշփական բաղաձայնների եռաստիճան համակարգին համապատասխանում է երկաստիճան համակարգ (բ>փ, պ>բ, փ >փ՝ բերան >փէրան, պատ >բադ, փայտ >փադ)։
Հոգնակիակերտ ձևույթներն են՝ էր, եէր՝ ձառէր, ամաննէր։ Հոգնակիում բառերը ենթարկվում են ու հոլովման՝ փարցերուն։ Սեռականը հանդես է գալիս որոշիչ հոդով։ Բացառականի ձևույթներն են՝ էն, մէն՝ քէդէն, ախպօրմէն։ Չկա Ուղղական և հայցական հոլովաձևերի տարբերակում՝ Արշագը գը սիրէ Արամը։ Ցուցական դերանունների շարքերն են՝ աս, ասիգա, ասիգագ, ադ, ադիգա, ադիգագ, ան, անիգա, անիգագ։ Բայերը անորոշում հանդես են գալիս երկու լծորդությամբ՝ է, ա՝ փախ չէ լ, վըլալ։ Ներկա ժամանակը կազմվում է գը նախադաս մասնիկով՝ գը սիրիմ։ Ունի շարունակականի ձևեր՝ գօր//գո//օր ետադաս մասնիկներով՝ գու քամ գօր։ Վաղակատարի փոխարեն գործածվում է հարակատարը, որը կազմում է ժամանակային ձևեր՝ քրաձ իմ։ Ապառնի ժամանակը կազմվում է բըդը//բըդ մասնիկներով՝ ըսիմ բըդը//բըդ ըսիմ։ Պատճառական բայերի ածանցն է ցուն՝ փախցունէլ։ Օժանդակ բայը խոնարհվում է հետևյալ կերպ, ներկա՝ իմ, էս, է, ինք, էք, ին, անցյալ՝ էյի, էյիր, էր, էյանք, էյիք, էյին։ Մը անորոշ դերանունն ունի ետադաս կիրառություն՝ մարթ մը։
Գրկ․ Աճաոյան Հ․, Հայ բարբառագիտություն, Մ․–Նոր Նախիջևան, 1911 (էմինյան ազատագրական ժողովածու, հ․ 8)։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Դ․ Կոստանդյան
ՌՈԴՍ (Rhodes) Սեսիլ Ջոն (1853–1902), անգլիական գաղութային գործիչ։ XIX դ․ 80–90-ական թթ․ սահմանագծին Ռ․ ոգեշնչել և կազմակերպել է անգլ․ գաղութարարների նվաճումները Հվ․ և Կենտր․ Աֆրիկայում, զավթած հսկայական տարածքների մի մասը կազմելով գաղութ (1895)՝ նրա անունով կոչվել է Ռոդեզիա։ Ռ․ եղել է ալմաստ և ոսկի արդյունահանող հարավաֆրիկյան մի շարք կոմպանիաների հիմնադիրներից և համատերերից։ 1890–96-ին Կապի գաղութի պրեմիեր մինիստրն էր։ 1899–1902-ի անգլո–բուրաեան պատերազմի նախաձեռնողներից։
ՌՌԶԱ (Rosa) Սալվատորե (Սալվատոր) (1615–1673), իտալացի նկարիչ և բանաստեղծ։ Ստեղծագործել է Նեապոլում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Սոցիալական առկա նորմերի դեմ ռոմանտիկ բողոքի տարրերով տոգորված Ռ–ի արվեստը հակադրվել է իտալ․ բարոկկոյի ակադեմիական ուղղությանը։ Ռ–ի կրոն, և դիցաբանական («Աստրեայի հրաժեշտը գյուղացիներին», Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), ինչպես և հեծելազորի ճակատամարտեր և ծովափնյա տեսարաններ պատկերող նրա նկարներն ու օֆորտները առանձնանում են լուսաստվերային սուր հակադրություններով։ Գրական երկերում (տերցիններով գրված 7 սատիր, իտալ․ satire) դիմել է բարդ այլաբանությունների և արտասովոր դրամատիկականացված կերպարների, սուր ծաղրել իր ժամանակի իտալ․ գրական ուղղությունները, խարազանել տիրող դասակարգերի արատները։ «Պատերազմ» երգիծանքում Ռ․ համակրանքով է պատկերել Նեապոլի 1647-ի ժող․ հակաֆեոդ․ ապստամբությունը։
ՌՈԶԵԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, Ռոգեթյան քար, հին եգիպտերեն (հիերոգլիֆ կամ մեհենադրոշմ և հանրամատչելի դեմոտիկյան գրերով) և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմ, ամրաշինության ժամանակ (1799), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի (Նեղոսի դելտայի արմ․ բազկին) մոա։ Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ Բնագրերը (փորագրվել են մ․ թ․ ա․ 196-ին) եգիպտ․ քրմերի երախտագիտ․ մաղթանքներ են Պտղոմեոս V Եպիփանեսին (իշխել է մ․ թ․ ա․ 204–180)։ Եգիպտ․ բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդացի դիվանագետ Դ․ Օկերբլատը և անգլիացի ֆիզիկոս Տ․ Յունգը։ 1882-ին մեհենադրոշմ բնագիրը վերծանել է Ֆ․ Շամպպյոնր՝ սկիզբ դնելով եգիպտ․ մեհենադրոշմ գրությունների ուսումնասիրմանը։
Գրկ․ Лившиц И․ Г․, Дешифровка египетских иероглифов Шампольоном, в кн․։ Шампольон Ж․–Ф․, О египетском иероглифическом алфавите, пер․ с франц․, Л․, 1950․
ՌՈԶԵՆ Գրիգորի Վլադիմիրովիչ (1781 –1841), ռուս․ ռազմ, և պետ․ գործիչ, բարոն։ Մասնակցել է 1805–07-ի պատերազմներին, 1812-ի Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին։ Պատերազմից հետո եղել է դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար։ 1831-ին մասնակցել է լեհ․ ապստամբության ճնշմանը։ 1832-ին նշանակվել է Առանձին Կովկասյան կորպուսի հրամանատար և Կովկասում քաղաքացիական մասի կառավարչապետ, 1837-ից՝ սենատոր։
ՌՈԶԵՆ Վիկտոր Ռոմանովիչ (1849–1908), ռուս, արևելագետ–արաբագետ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890)։ Գլխավորել է (1885-ից) Ռուս, հնագիտական ընկերության արլ․ բաժանմունքը, հիմնադրել է «Նոթեր Ռուսական հնագիտական ընկերության արևելյան բաժանմունքի» ամսագիրը։ Ռ–ի գործունեության հետ է կապված արևելագիտության նոր դպրոցի հիմնադրումը։ Լինելով հիմնականում արաբ, երկրների ժողովուրդների հոգևոր մշակույթի ուսումնասիրող, Ռ․ անդրադարձել է նաև այդ երկրների քաղ․ պատմությանը։ Կիրառել է պատմ․ աղբյուրների ուսումնասիրության և տեքստաբանական քննության ժամանակակից մեթոդներ և եղանակներ։ Ուսումնասիրել և հրատարակել է Ռուսաստանի պատմության վերաբերյալ արաբ, աղբյուրներ, հրատարակել է պատմիչ րսհյա Անաիոքացու ժամանակագրության մասերի ծանոթագրված թարգմանությունը։ Երբեմն հաղթահարելով պատմության վերաբերյալ իդեալիստական պատկերացումները, տարերայնորեն կանգնել է մշակութային երեվույթների մատերիալիստական մեկնաբանման ուղու վրա։ Հանդես է եկել համաշխարհային պատմ․ ընթացքի ուսումնասիրման մեջ եվրոպակենտրոն տեսության դեմ։
Երկ․ Известия ал-Бекри и других авторов о Руси и славянах, СПБ, 1878; Император Василий Болгаробойца, СПБ, 1883․
Գրկ․ Памяти академика В․ Р․ Розена, М․-Л․, 1947.
ՌՈԶԵՆԲՈՒՇ (Rosenbusch) Կարլ Հենրիխ Ֆերդինանդ (1836–1914), գերմ․ պետրո-