Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րի կերպավորումը՝ ընդգծված գեղանկարչական։ Ավելի առաջնային է դարձել շարժ–ման պատկերումը, որը նախկինում սյուժեի ու դիրքի համեմատությամբ համարվում էր երկրորդական։ Շարժումը, Ռ–ի խոսքերով, «քանդակի գլխավոր խորհուրդն է»։ Շարժման արտահայտություններից մեկն է դառնում քանդակների անհարթ մակերեսը, որը դադարում է ձևի սոսկ թաղանթը լինելուց, այն փոխներգործում է միջավայրի վրա, ձուլվում նրա հետ։ Այս ամենը Ռ–ին դարձնում է իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչը քանդակագործության մեջ։ Այնուամենայնիվ, մոնումենտալության զգացումի կորուստը հատկանշական է Ռ–ի այնպիսի ստեղծագործություններին, ինչպիսիք Վ․ Հյուգոյի (մարմար, 1886–1900) և Օ․ Բալզակի (բրոնզ, 1893–97, տեղադրվել է 1939-ին) հուշարձաններն են Փարիզում։ Ռ․ միաժամանակ շարունակել է կերտել դիմաքանդակներ («ժ․ Գալու», 1883, «Ա․ Ռոշֆոր», 1897, «Բ․ Շոու», 1906), որոնք աչքի են ընկնում մարդկային խառնվածքի ու ներաշխարհի հաղորդման անմիջականությամբ ու խորությամբ։ Գեղարվեստական առանձնահատուկ արժեք են ներկայացնում Ռ–ի դինամիկ ու կատարմամբ թեթև գծանկարներն ու օֆորտները։ Նրա քանդակների գիպսե, բրոնզե կամ մարմարե տարբերակները գտնվում են Ռ–ի փարիզյան թանգարանում, ինչպես և աշխարհի այլ թանգարաններում։ Գծանկարներից մեկը՝ «Բնորդուհին», Հայաստանի պետ․ պատկերասրահի սեփականությունն է։

Ռ–ի ստեղծագործությունը մի ամբողջ դարաշրջան է քանդակագործության պատմության մեջ։ Հավատարիմ մնալով ռոմանտիզմի ավանդույթներին, անտարակույս պատկանելով ռեալիզմին (հատկապես խոր հոգեբանական դիմաքանդակներով), առնչվելով իմպրեսիոնիզմին ու սիմվոլիզմին, այն խթանել է XX դ․ տարբեր ուղղությունների նշանավոր քանդակագործների՝ Ռ–ի աշակերտների, այդ թվում Ա․ Բուրդելի, Ա․ Մայոփ, Շ․ Գեսպիոյի, Հ․ Գյուրջյանի, Ա․ Գոլուբկինայի ստեղծագործական որոնումները։ Պատկերազարդումը տես 448–449-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VIII։

Գրկ․ Վեյս Դ․, Օգյուստ Ռոդեն, Ե․, 1979։ Терновец Б․, Роден, Л․, 1936; Роден, Сб․ ст․ о творчестве, пер․ с нем․ и франц․․ М․, 1960․ Ա․ Սարգսյան

ՌՈԴԵՆԲԱԽ (Rodenbach) ժորժ (1858, Տուռնե –1898, Փարիզ)։ Բելգիացի գրող։ Գրել է ֆրանսերենով։ Կրթությամբ՝ իրավաբան։ Կյանքի երկրորդ կեսին ապրել է Փարիզում, կապված է եղել ֆրանս․ սիմվոլիստների հետ («Անաղարտ պատանեկություն», 1886, «Լռության թագավորություն», 1891, «Ինքնամփոփ կյանք», 1896, «Հայրենի երկնքի ցոլքերը», 1898, բանաստեղծությունների ժողովածուներ, «Մեռած Բրյուգեն», 1892, «ժամկոչը», 1897, վեպեր)։Պահպանողական–ռոմանտիկական դիրքորոշում ունենալով բուրժ․ քաղաքակրթության նկատմամբ, Ռ․ դրան հակադրել է անցյալի, քարացածի գեղագիտությունը՝ հին Ֆլանդրիայի անկենդան քաղաքների պատկերներ, դրանց բնակիչների անշարժ կյանքն ու ավանդական կենցաղը։ Ռ–ի ստեղծագործությունը հագեցած է կաթոլիկական սիմվոլիկայով և կրոնական միստիկայով։ Մեծ վարպետությամբ օգտագործելով ավանդական չափերը, Ռ․ միտում է դեպի գեղարվեստական գաղափարի արտահայտման դասական հստակությունն ու պարզությունը։

ՌՈԴԵՍ (Rhodes) Ալեքսանդր դը (1591–1660), ֆրանսիացի միսիոներ–ճանապարհորդ, ուղեգրող։ Հռոմում աստվածաբանական կրթություն ստանալուց (1618) հետո դարձել է ճիզվիտական օրդենի անդամ, քարոզել Հվ․ Չինաստանում, Ֆիլիպիններում, ճապոնիայում, 1654-ից՝ Իրանում։ Գրի է առել Հեռավոր Արևելք կատարած իր ուղևորությունը։ 1646-ին ճավայից Հռոմ վերադառնալիս անցել է Հայաստանով։ Հետաքրքրություն են ներկայացնում Երևանի, էջմիածնի, Ջուղայի ավերակների (հատկապես գերեզմանոցի, ըստ հեղինակի՝ 10 հզ․ տապանաքարերի) նկարագրությունը։ Ռ–ի ուղեգրությունն առաջին անգամ հրատարակվել է 1653-ին։

Երկ․ Divers voyages et missions du P․ Alexandre de Rhodes en la Chine et autres royaumes de 1’Orient avec son retour en Europe parla Perse et ГАгтёше, Lille, 1884․

ՌՈԴԻՈՒՄ (լատ․ Rhodium), Rh, տարրերի պարբերական համակարգի V պարբերության տարր, ավանդականորեն տեղավորում են VIII խմբում։ Կարգահամարը՝ 45, ատոմական զանգվածը՝ 102,9055։ Անցումային ւոարր է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24pe 4d8 5s1, К, L, М թաղանթները լրացված են։ Բնական Ռ․ բաղկացած է միայն 103Rh կայուն իզոտոպից։ Ստացվել են 96–110 զանգվ․ թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Ռ․ զգալի քանակներով առաջանում է ուրանի և պլուտոնիումի քայքայման հետևանքով միջուկային ռեակտորներում։ Ռ․ հայտնաբերել է անգլ․ քիմիկոս Ու․ Վոլլաստոնը (1703), բնածին պլատինում և անվանել ըստ նրա աղերի վարդագույն կարմիր գույնի (< հուն․ p՝o6ov– վարդ)։ Ռ․ հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1-10~7% (ըստ զանգվածի)։ Իզոմորֆ խառնուրդի ձևով հանդիպում է բնածին պլատինում, օսմիումական իրիդիումում (մինչև 3,3%), պղինձնիկելային հանքանյութերում։ Հազվադեպ հանդիպող ռոդիումական նևյանսկիտ միներալը պարունակում է մինչև 11,3% Rh։ Ռ․ սպիտակ, արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 1960°C, եռմանը՝ 4500°C, խտությունը՝ 12420 կգ/մ3։ 800°Շ–ից բարձր տաքացնելիս կարելի է ձգել Ռ–ի լարեր (1 մմ) և գլանել թերթեր։ Քիմ․ միացություններում ցուցաբերում է +3, հազվադեպ՝ +1, +2, +4 և+6 օքսիդացման աստիճաններ։ Քիմիապես պասսիվ է․ ձուլածո Ռ․ չի լուծվում ալկալիներում, թթուներում և արքայաջրում։ Դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Մովորական ջերմաստիճաններում օդում չի օքսիդանում, փայլը չի կորցնում անգամ ծծմբաջրածնի միջավայրում։ Օդում դանդաղ օքսիդանում է 600°Շ–ից բարձր տաքացնելիս և պատվում օքսիդի՝ Rh203 շերտով։ Ռ–ի (III) օքսիդը սև մոխրագույն Փոշի է, լուծվում է թթուներում՝ առաջացնելով Ռ–ի (III) աղեր։ Լուծույթին ալկալի ավելացնելիս անջատվում է կիտրոնադեղին անլուծելի հիդրատը՝ Rh2035H20։ Տաքացնելիս (> 1100°C) Rh203^քայքայվում է։ Բարձր ջերմաստիճաններում Ռ․ միանում է հալոգենների (X), ծծմբի, ֆոսֆորի հետ, առաջանում են RhX3, փոփոխական բաղադրության սուլֆիդներ, ֆոսֆիդներ։ Ռ․ չի միանում ջրածնի (փոշին ադսորբում է), ազոտի, ածխածնի հետ։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ (RhBi4, RhPb2 ևն)։ Համաձուլվածքները Zn, Pb, Bi լուծվում են արքայաջրում, Ռ–ի փոշին՝ նաև տաք ու խիտ 132Տ04-ում։ Ռ–ին հատուկ է կայուն կոմպլեքսային միացություններ առաջացնելը։ Ռ–ի ստացման հիմնական աղբյուրը պլատինի աֆինաժի կիսապրոդուկտներն են․ արքայաջրում չլուծվող մնացորդը միահալում են 1աՏ04-ի հետ և տեղափոխում լուծույթ, որտեղից Ռ․ անջատում են եռամինաքլորիդի՝ [Rh(NH3)3]Cl3 կամ կալիումի քլորռոդիմատի՝ K3[RhCle] ձևով և վերականգնում են ջրածնի հոսանքում (900°C)։ Ստացվում է 99,85–99,96% Rh պարունակող փոշի, որը հալում են վակուումում կամ արգոնի մթնոլորտում, բարձր հաճախական կամ աղեղային վառարանում։ Ռ․ օգտագործում են որպես կատալիզատոր (օրգ․ միացությունների հիդրում), վոլֆրամի և մոլիբդենի զոդանյութ, նաև մետաղները ռոդիումապատելոլ համար ստացվում են մաշակայուն, կոռոզիա կայուն, չխամրող և լույսը լավ անդրադարձնող ծածկույթներ (լուսարձակներ, տեխ․ հայելիներ)։ Ռ–ի համաձուլվածքները պլատինի հետ օգտագործվում են ապակու հալման և քիմ․ անոթներ, ապակե և վիսկոզի մանրաթելեր ձգելու, ջերմազույգեր, ոսկերչական իրեր պատրաստելու համար և որպես կատալիզատոր (ամոնիակի օքսիդացում ևն)։

ՌՈԴՈՆԻՏ (հուն․ po6ov – վարդ), սիլիկատների խմբի միներալ, CaMn4[SisOi5]։ Քիմ․ կազմը 30–46% MnO, 4–6,5% CaO, 45–48% Si02․ խառնուրդներ FeO (մինչև 12%), Zn, Mg, Al ևն։ Բյուրեղային համակարգը տրիկլինային է։ Բյուրեղները հազվադեպ են և ունեն թերթիկների, զուգահեռանիստի ձև։ Սովորաբար հան–