նվ աճումների շարքին։ Այսօր էլ այն չի կորցրել իր հմայքը և ուժը, մասնակցում է ժամանակակից գեղարվեստական մշակույթի զարգացմանը։ է․ Ջրբաշյան
Երաժշտության մեջ Ռ․ որպես ուղղություն ձևավորվել է 1820-ական թթ․, նրա զարգացումն ավարտող շրջանը, որ կոչվել էնեոռոմանտիզմ, ընդգրկել է XIX դ․ վերջին տասնամյակները։ Երաժշտ․ Ռ․ ամենից վաղ ի հայտ է եկել Ավստրիայում (Ֆ․ Շուբերտ), Գերմանիայում (է․ Թ․ Ա․ Հոֆման, Կ․ Մ․ Վեբեր, Լ․ Շպոր, Ֆ․ Մենղելսոն, Ռ․ Շուման, Ռ․ Վագներ և ուրիշներ) և Իտալիայում (Ն․ Պագանինի, Վ․ Բելլինի, վաղ շրջանի (Ջ․ Վերղի և ուրիշներ), ուշ՝ Ֆրանսիայում (Հ․ Բեռլիոզ, Դ․ Ֆ․ Օբեր, Ջ․ Մեյերբեր և ուրիշներ), Լեհաստանում (Ֆ․ Շոպեն), Հունգարիայում (Ֆ․ Լիստ)։ Ցուրաքանչյուր երկրում այն ստացել է ազգ․ երանգ, երբեմն նույն երկրում ձևավորվել են ռոմանտիկ․ տարբեր հոսանքներ (լայպցիգյան դպրոցը և վայմարյան դպրոցը Գերմանիայում)։ Մի շարք երկրներում Ռ․ ամբողջական և ինքնուրույն ուղղություն չլինելով, դրսևորվել է առանձին կոմպոզիտորների ստեղծագործության մեջ (Ա․ Ա․ Ալյաբևը, Ա․ Ն․ Վերստովսկին, վաղ շրջանի՝ Մ․ Ի․ Գլինկան, Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովը և ուրիշներ, «Հզոր խմբակի» անդամները, Պ․ Ի․ Չայկովսկին և Ա․ Ն․ Մկրյաբինը Ռուսաստանում, Բ․ Սմետանան և Ա․ Դվորժակը Չեխիայում, է․ Գրիգը Նորվեգիայում, հայ կոմպոզիտորներից Տ․ Չուխաճյանը, Ա․ Սպենդիարյանը և ուրիշներ)։ Ավստրիայում և Գերմանիայում Ռ–ի կարևոր գծերը զարգացում են գտել 6ո․ Բրամսի, Ա․ Բրուքների, Ռ․ Շտրաուսի և այլոց գործերում։ Գեղարվեստական ողջ Ռ–ի համար ընդհանուր հասարակական–պատմ․ նախադրյալների հետ երաժշտ․ Ռ–ի ձևավորումը կրել է գրական Ռ–ի և երաժշտության ներքին զարգացման ողջ ընթացքի ազդեցությունը։ Եթե կլասիցիզմի գեղագիտությունը հենվել է տարածական արվեստների վրա, որոնց ներհատուկ է գեղարվեստական կերպարի կայունությունն ու կատարելությունը, ապա ռոմանտիկների համար արվեստի էության արտահայտիչ է դարձել երաժշտությունը, որպես ներքին ապրումների հարատև շարժման մարմնավորում։ Այստեղից էլ քնարականության նախասկզբի հատուկ նշանակությունը, հուզական անմիջականությունը, արտահայտման ազատությունը։ Ինչպես ռոմանտիկ գրողներին, այնպես էլ երաժիշտ ռոմանտիկներին ներհատուկ է հետաքրքրությունը անցյալի, էկզոտիկ հեռավոր երկրների նկատմամբ, բնության սերը, ժող․ արվեստի առջև խոնարհումը։ Նրանց երկերում վերակերտվել են բազմաթիվ ժող․ ասքեր, առասպելներ, հավատալիքներ։ ժող․ երգը նրանք դիտել են որպես պրոֆեսիոնալ երաժշտարվեստի նախահիմք։ Մեծ նշանակություն են ձեռք բերել երաժշտ․ պատկերավորումը, հնչյունագրությունը։ էապես նորացվել են արտահայտչամիջոցները։ Մեղեդին դարձել է առավել անհատականացված, ամենանուրբ հոգեվիճակներն արտահայտող, հարմոնիան և գործիքավորումը՝ առավել հարուստ, վառ, գունագեղ, աճել է բազմաբնույթ դրվագների ազատ համադրման դերը։ Ռոմանտիկ շատ կոմպոզիտորներ ձգտել են արվեստների սինթեզի։ Օրինակ, Շուբերտը, ավելի ուշ՝ Շումանը, Լիստը, Հ․ վոլֆը նախկինում «համեստ» երգը դարձրել են խոր բովանդակության կրող։ Մեծ զարգացում է գտել վոկալգործիքային բալլադը։ Կազմավորվել և բարձր մակարդակի են հասել երգաշարերը (Շուբերտի «Գեղեցիկ ջրաղացպանոլհին», «Ձմեռային ճանապարհ», Շամանի «Կնոջ սերը և կյանքը», «Բանաստեղծի սերը» ևն)։ Առավել սինթետիկ ժանրը՝ օպերան, ռոմանտիկների մոտ խարսխված է հիմնականում հեքիաթային–ֆանտաստիկ, «կախարդական», ասպետական–արկածային և էկզոտիկ սյուժեների վրա։ Առաջին ռոմանտիկ, օպերան է․ Թ․ Ա․ Հոֆմանի «Ունդինա»-ն (1813) է։ Ավելի ուշ մեծ ավանդ է ներդրել Վեբերը («Ազատ հրաձիգ», 1820 ևն)․ ռոմանտիկ, օպերաներ են ստեղծել նաև Բելլինին, Վերդին, Բեռլիոզը, Օբերը, Մեյերբերը և ուրիշներ։ Ռոմանտիկորեն վերաիմաստավորելով օպերան, Վագներն առաջ է քաշել «բոլոր արվեստները միավորող երկի» (Gesamtkunstwerk) գաղափարը և ջանացել այն իրագործել հասուն շրջանի օպերաներում։ Գործիքային երաժշտության մեջ որոշիչ են մնացել սիմֆոնիայի, կամերային–գործիքային անսամբլի, դաշնամուրի և այլ նվագարանների սոնատի ժանրերը, որոնք, սակայն, ներքուստ վերակազմավորվել են (առանձին դրվագների, «տրամադրության պատկերների» ազատ համադրում)։ Ընդհանուր քնարական ուղղվածությունը սոնատում և սիմֆոնիայում պայմանավորել է երգայնության առավել մեծ դերը, քան նախկինում էր։ Տարբեր ձևերի գործիքային երկերում ավելի վառ են դրսևորվել երաժշտ․ երփնագրայնության միտումները։ Ի հայտ են եկել ժանրային նոր տարատեսակներ, օրինակ, սոնաաային ալեգրոյի և սոնատային սիմֆոնիկ ցիկլի գծերը միահյուսած սիմֆոնիկ պոեմը՝․ Ծրագրայնությունը կարևոր է դարձել ոչ միայն սիմֆոնիկ երաժշտության մեջ, այլև գործիքային երաժշտության այլ տեսակներում։ Նոր ժանր էր նաև գործիքային բալլադը։ Զարգացել Հեն տարբեր տեսակի մանրանվագներն ու դրանց շարերը (Վ․ Տոմաշեկ, Շուբերւռ, Շուման, Լիստ, երիտասարդ Բրամս)։ Երաժշտակատարողական արվեստում Ռ․ դրսևորվել է կատարման հուզական հագեցվածության, վառ կոնտրաստների, վիրտուոզության մեջ (Պագանինի, Շոպեն, Լիստ)։ Պակաս նշանավոր կատարողների, ինչպես և կոմպոզիտորների ստեղծագործության մեջ ռոմանտիկ, գծերը ոչ սակավ միահյուսվել են արտաքին էֆեկտայնության, սալոնայնության հետ։ Ռոմանտիկ, երաժշտությունը մնում է որպես անանցողիկ գեղարվեստական արժեք և կենդանի, գործուն ժառանգություն հետագա դարաշրջանների համար։
Թատերարվեստ ու մ Ռ․ ձևավորվել է 1810–40-ական թթ․։ Ագգային–պատմ․ բոլոր տարբերություններով հանդերձ, խոշորագույն ռոմանտիկ դերասաններ է․ Քինին (Անգլիա), Լ․ Դևրիենտին (Գերմանիա), Գ․ Մոդենային և Ա․ Ռիստորիին (Իտալիա), Պ․ Բոկաժին, Մ․ Դորվալին, Ֆրեդերիկ–Լեմետրին (Ֆրանսիա), Պ․ Մ․ Մոչալովին (Ռուսաստան), է․ Ֆորեստին, Շ․ Կաշմենին (ԱՄՆ), Գ․ էգրեշիին (Հունգարիա) և ուրիշների մերձեցնում է խոր հումանիզմը, ֆիլիստերի և բուրժուայի նկատմամբ ատելությունը, աշխարհում տիրող անմարդկայնության դեմ բողոքը։ Թատերական գեղագիտությունը հիմնվել է երևակայության և զգացմունքի վրա։ Դերասանական արվեստին բնորոշ է դարձել հասարակական պաթոսը, բուռն հուզականությունը, դրամատիկ, վառ էքսպրեսիան, հատու ժեստը։ Ընդվզելով «վեհացված բնության» կլասիցիստական սկզբունքի դեմ, դերասանները ուշադրությունը սևեռել են մարդկային կյանքի հակասությունների պատկերման վրա։ Ռոմանտիկ, աշխարհազգացողությունը, սակայն, կրել է ստեղծագործական սուբյեկտիվիզմի վտանգ (բացառիկի շեշտում), հուզականությունը երբեմն փոխարինվել է հռետորական էֆեկտներով, մելոդրամատիզմով։ Ռոմանտիկ, թատրոնը առաջին անգամ հաստատել է բեմական վերապրումը (խաղի անմիջականություն, ճշմարտացիություն և անկեղծություն), որպես դերասանական ստեղծագործության հիմնական բովանդակություն։ Ռ․ հարստացրել է թատրոնի արտահայտչամիջոցները («տեղական կոլորիտի» վերարտադրում, դեկորների ու զգեստների պատմ․ ճշգրտություն, մասսայական տեսարանների և բեմադրական մանրամասերի ժանրային ճշմարտացիություն)։ Ռ–ի գեղարվեստական իրագործումները նախապատրաստել և շատ բանով կանխորոշել են ռեալիստական թատրոնի հիմնական սկզբունքները։ Ռուսաստանում բարձր, հերոսական Ռ–ի ավանդույթների հետ է կապված Մ․ Ն․ Երմոլովայի, Ա․ Ի․ Ցուժինի, Վ․ Ա․ Ալեքսի- Մեսխիշվիլու, Մ․ Կ․ Զանկովեցկայայի, Արաբլինսկու, ավելի ուշ Յու․ Մ․ Ցուրևի, Ա․ Ա․ Օստուժևի, հայ դերասաններից՝ Պ․ Ադամյանի, Սիրանույշի (վաղ շրջանը), Ա․ Փափազյանի, Ս․ էքշյանի, Մ․ Մնակյանի, Ե․ և Վ․ Գարագաշյանների, Թ․ Ֆասուլյաճյանի, Պ․ Մաղաքյանի, Մ․ Նվարդի և ուրիշների արվեստը։
Կերպարվեստ ու մ Ռ․ առավել վառ կերպով դրսևորվել է երփնագրում և գրաֆիկայում, պակաս հստակ՝ քանդակագործության մեջ (ճարտարապետության բնագավառում Ռ․ թույլ արտացոլում է գտել, հիմնականում ազդելով պարտեզապուրակային արվեստի և փոքր ձևերի ճարտարապետության, ինչպես և «կեղծ գոթիկոյի» հոսանքի վրա)։ XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին Ռ–ի գծերը տարբեր չափով առկա են 6ո․ Հ․ Ֆյուսլիի, Ու․ Բլեյկի (Անգլիա) երփնագրերում ու գրաֆիկական գործերում, Ֆ․ Գոյայի (Իսպանիա) ուշ․ շրջանի աշխատանքներում, ֆրանս․ մեծ հեղափոխության շրջանում ժ․ Լ․ Դավիդի ստեղծած դիմանկարներում և Ա․ ժ․ Գրոյի վաղ շրջանի նկարներում ու դիմանկարներում, Պ․ Պ․ Պրյուդոնի և ուրիշների (Ֆրանսիա) պատկերներում։ Ռ–ի առավել հետևողական դպրոցը կազմավորվել է Ֆրանսիայում, Ռեստավրացիայի և